[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԴՈՒ՞ՐՍ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԵԾ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՙՊԱՀՈՒՆԱԿԻՑ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեծ մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ու­շագ­րավ զար­գա­ցում­ներ են նկատ­վում։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հայ­տա­րա­րել է Ի­րա­քից զին­ված ու­ժե­րի վերջ­նա­կան դուրս­բեր­ման մա­սին։ ԱՄՆ-ը շատ սահ­մա­նա­փակ ռազ­մա­կան ներ­կա­յու­թյուն ու­նի նաեւ Սի­րիա­յում, ո­րի թի­կուն­քա­յին ա­պա­հո­վումն ի­րա­կա­նաց­վում է Ի­րա­քից, ուս­տի մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ա­մե­րի­կյան հա­տուկ նշա­նա­կու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը կլ­քեն նաեւ Սի­րիա­յի հյու­սիս-ա­րե­ւե­լյան շր­ջան­նե­րը։ 

Այդ հա­վա­նա­կա­նու­թյան օգ­տին է խո­սում տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ Ռու­սաս­տա­նը նա­խա­ձեռ­նել է քր­դա­կան ինք­նա­վա­րու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի եւ Սի­րիա­յի ֆոր­մալ իշ­խա­նու­թյուն­նե­րի երկ­խո­սու­թյուն։ Պաշ­տո­նա­կան Դա­մաս­կո­սը դե­ռեւս չի հաս­տա­տել քր­դե­րի հետ բա­նակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, բայց փոր­ձա­գետ­նե­րը գտ­նում են, որ Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար ալ-Ա­սա­դի նկատ­մամբ չա­փա­զանց մեծ է, որ­պես­զի վեր­ջինս չկա­րո­ղա­նա մեր­ժել Մոսկ­վա­յի ա­ռա­ջարկ­նե­րը։
Ըստ մա­մու­լի, քր­դա­կան ինք­նա­վա­րու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րը սկզ­բուն­քո­րեն ըն­դու­նել են Բա­շար ալ-Ա­սա­դի կա­ռա­վա­րու­թյան հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լու ռու­սա­կան ա­ռա­ջար­կու­թյու­նը եւ հա­մա­ձայն են, որ Սի­րիան ՙպահ­պա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ հար­գե­լով քր­դե­րի ազ­գա­յին ինք­նու­թյու­նը՚։ Ե­թե այդ տե­ղե­կու­թյու­նը մոտ է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա դա կա­րե­լի է հա­մա­րել մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում գրե­թե ճեղ­քում։
Չոր­րորդ ժամ­կե­տով պաշ­տո­նա­մու­տի ե­լույ­թում Սի­րիա­յի նա­խա­գա­հը վս­տա­հեց­րել է, որ երկ­րի հյու­սիս-ա­րե­ւել­քը մաքր­վե­լու է թուր­քե­րից, ա­մե­րի­կա­ցի­նե­րից եւ նրանց գոր­ծա­կալ­նե­րից։ Ներ­կա­յումս Թուր­քիան Սի­րիա­յի տա­րած­քի հա­րյուր հի­սուն կի­լո­մետր եր­կա­րու­թյան եւ հի­սուն­չորս կի­լո­մետր խո­րու­թյամբ հատ­վածն օ­կու­պաց­րել է եւ ի­րա­կա­նաց­նում է ՙթուր­քաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն՚՝ փոր­ձե­լով ձե­ւա­վո­րել ՙթուր­քո­մա­նա­կան անկ­լավ՚՝ ի հա­կակ­շիռ քր­դա­կան վե­րահս­կո­ղու­թյան։
Ե­րե­ւում է, Թուր­քիան ձա­խո­ղում է սի­րիա­կան էքս­պան­սիան։ Բա­շար ալ-Ա­սա­դի պաշ­տո­նա­մու­տից օ­րեր ա­ռաջ Դա­մաս­կոս է այ­ցե­լել Ի­րա­նի պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը՝ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի գլ­խա­վո­րու­թյամբ։ Մի քա­նի օր անց Դա­մաս­կոս է ու­ղե­ւոր­վել Չի­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը։
Հարկ է ըն­դգ­ծել, որ Չի­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը Դա­մաս­կոս է մեկ­նել Տաշ­քեն­դից, որ­տեղ մաս­նակ­ցել է Կենտ­րո­նա­կան եւ Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա­յում անվ­տան­գու­թյան հար­ցե­րով մի­ջազ­գա­յին խոր­հր­դա­ժո­ղո­վի, ո­րին անս­պա­սե­լիո­րեն չի ներգ­րավ­վել Թուր­քիան։ Չի­նա­կան կող­մը հայ­տա­րա­րել է, որ ՙվճ­ռա­կա­նո­րեն սա­տա­րում է Սի­րիա­յի ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը՚։

Չի­նաս­տա­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը կոչ է ա­րել ՙհար­գել նա­խա­գահ Բա­շար ալ-Ա­սա­դի դե­րը մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում՚։
Կա­րե­լի է, այս­պի­սով, եզ­րա­հան­գել, որ Սի­րիա­յի եւ առ­հա­սա­րակ մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թա­տե­րա­բե­մում ձե­ւա­վոր­վում է նոր՝ ռուս-ի­րա­նա-չի­նա­կան լայն կոն­սեն­սուս, ո­րի ա­ռանց­քում Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան պահ­պան­ման եւ քր­դա­կան ինք­նու­թյան ո­րե­ւէ ձե­ւով ի­րա­վա­կան ամ­րագր­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներն են։ Ե­թե այդ մի­տու­մը խո­րա­նա եւ ֆոր­մալ տես­քի գա, ա­պա հարկ կլի­նի ար­ձա­նագ­րել, որ Թուր­քիա­յի սի­րիա­կան էքս­պան­սիան ձա­խող­վում է։
Ըստ ե­րե­ւույ­թին, թուրք-չի­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րը մե­ծա­մա­սամբ հիմ­նա­վոր չէին։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ Չի­նաս­տա­նը ՙչա­փա­զանց ին­տեն­սիվ է աշ­խա­տում Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում՚։ Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, վե­րա­բե­րում է Թուրք­մենս­տա­նին, ո­րի հետ Չի­նաս­տա­նը գա­զի տա­րանց­ման պայ­մա­նագ­րեր ու­նի։ Դրանց ի­րաց­մա­նը, պարզ­վում է, փոր­ձում է խո­չըն­դո­տել Թուր­քիան՝ Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով։
Չի­նաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան էքս­պան­սիա է ի­րա­կա­նաց­նում՝ փաս­տար­կե­լով Աֆ­ղանս­տա­նից Թուրք­մենս­տա­նին սպառ­նա­ցող վտան­գով եւ ՙմտա­դիր է մաս­նա­վոր զին­վո­րա­կան խմ­բա­վո­րում­նե­րի կամ նույ­նիսկ պաշ­տո­նա­կան զին­ված ու­ժե­րի մի­ջո­ցով պա­րե­կու­թյուն ի­րա­կա­նաց­նել Կաս­պից ծո­վի թուրք­մե­նա­կան հատ­վա­ծի գա­զա­յին հան­քա­վայ­րե­րում՚։
Փաս­տա­ցի աֆ­ղա­նա­կան լար­վա­ծու­թյու­նը կա­րող է ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն բա­ցել, որ­պես­զի Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում հաս­տատ­վի ՀԱՊԿ-Չի­նաս­տան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն՝ ի հա­կակ­շիռ տա­րա­ծաշր­ջա­նում պա­կիս­տա­նա-թուր­քա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա­յու­թյան կան­խած­րագ­րի, ո­րին կա­րող էր մաս կազ­մել նաեւ Ադր­բե­ջա­նը։
Ի­հար­կե, տե­ղե­կու­թյուն­նե­րը եւ դրանց վրա կա­ռուց­վող եզ­րա­հան­գում­նե­րը չա­փա­զանց են­թադ­րա­կան են։ Խոս­քը ոչ թե կա­տար­ված փաս­տի կամ գո­նե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, այլ ըն­դա­մե­նը նկատ­վող մի­տում­նե­րի մա­սին է։ Դրանք ան­կաս­կած ազ­դե­ցու­թյուն են գոր­ծե­լու նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռազ­մա-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցե­րով քն­նար­կում­նե­րի, նա­խագ­ծում­նե­րի եւ աշ­խա­տան­քա­յին մա­կար­դա­կում բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա։