[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒԿԻԱՆՈՎ. ՄԻՇԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է

Նա­խօ­րեին սկս­ած Եվ­րո­պա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շելն ու Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­դես ե­կան ա­սու­լի­սով։

Մի­շելն անդ­րա­դար­ձել է մի շարք թե­մա­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ երկ­կողմ օ­րա­կար­գին, ո­րը, կող­մե­րի բնու­թագր­մամբ, իբրև թե ին­տեն­սիվ է, եվ­րո­պա­կան ներդ­րու­մա­յին փա­թե­թին, տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րին ԵՄ մաս­նակ­ցու­թյա­նը, տրանս­պոր­տա­յին կա­պու­ղի­նե­րին և ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյա­նը հա­կա­մար­տող կող­մե­րի կող­մից։
Նա­խա­գահ Մի­շե­լը շեշ­տեց, որ անհ­րա­ժեշտ է ձեռն­պահ մնալ ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի անդ­րա­դառ­նալ բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րին և տար­րե­րին, ո­րոնց անհ­րա­ժեշտ է անդ­րա­դառ­նալ։
ՙԵս վա­ղը նաև հան­դի­պում ու­նեմ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ, և ես կփոր­ձեմ տես­նել, թե ինչ կա­ռու­ցո­ղա­կան և դրա­կան դեր կա­րող է խա­ղալ Եվ­րո­պա­կան Միու­թյու­նը՝ սա­տա­րե­լու Մինս­կի խմ­բին և նաև մեր փոր­ձա­ռու­թյու­նը ի սպաս դնե­լու՚,- ման­րա­մաս­նեց Մի­շե­լը։
Նա նաև ա­սաց, որ կարևոր է ինչ­պես չա­փա­վոր հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, այն­պես էլ սահ­մա­նա­զա­տու­մը։ Պաշ­տո­նյան հույս հայտ­նեց, որ սա էլ հնա­րա­վոր կլի­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի, երկ­խո­սու­թյան մի­ջո­ցով։
ՙԿար­ծում ենք՝ օգ­տա­կար կլի­նի վի­ճե­լի տա­րածք­նե­րից եր­կու կող­մե­րի ԶՈՒ նա­հան­ջը, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի քն­նար­կում­ներ ի­րա­կա­նաց­նել։ Մեր կար­ծի­քով՝ տրանս­պոր­տա­յին ո­լոր­տի հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ևս պետք է քն­նար­կել՝ նպաս­տե­լու հա­մար տն­տե­սա­կան ա­ճին։ Եվ վեր­ջում, որ­պես ընդ­հա­նուր կետ, կար­գա­վի­ճա­կի հար­ցը, խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը ևս պետք է հնա­րա­վոր լի­նեն ար­ծար­ծել՚,- նշել է Մի­շե­լը։
Եվ­րո­պա­ցի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան խո­սեց նաև տրանս­պոր­տա­յին սեկ­տո­րի խն­դիր­նե­րի մա­սին։
ՙԵս գի­տեմ, որ կան եր­կաթ­գի­ծը նե­րա­ռող ծրագ­րեր։ Սա կա­րող է լի­նել մեկ հնա­րա­վոր հատ­ված, ո­րի շուրջ կա­րող է երկ­խո­սու­թյուն ծա­վա­լել։ Ես չեմ թե­րագ­նա­հա­տում դժ­վա­րու­թյուն­նե­րը, ես գի­տակ­ցում եմ, ո­րոնք են խո­չըն­դոտ­նե­րը և դժ­վա­րու­թյուն­նե­րը, սա­կայն քա­ղա­քա­կան կամ­քի առ­կա­յու­թյու­նը այս­տեղ կարևոր է։ Սա չի նշա­նա­կում, որ մեկ օր­վա մեջ հնա­րա­վոր է ա­մեն հարց լու­ծել, սա ժա­մա­նակ կպա­հան­ջի, դժ­վա­րու­թյուն­ներ կլի­նեն, սա­կայն ա­ռա­ջի­նը փոր­ձելն է՝ ա­վե­լի լավ փոխ­հա­մա­գոր­ծակ­ցա­յին մթ­նո­լորտ ձևա­վո­րել, փոր­ձել հաս­կա­նալ, ո­րոնք են տա­րա­մետ կար­ծիք­նե­րը, փաս­տարկ­նե­րը և փոր­ձել գտ­նել ո­րո­շա­կի հնա­րա­վոր լու­ծում­ներ՚,- ման­րա­մաս­նեց Շառլ Մի­շե­լը։
Փա­շի­նյանն այս մա­սին ու­շագ­րավ դի­տար­կում ա­րեց՝ նշե­լով, որ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ նա­խա­տես­ված է տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր տրանս­պոր­տա­յին և տն­տե­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը։ Սա­կայն, ըստ նրա, Ադր­բե­ջանն այս գոր­ծըն­թա­ցին խո­չըն­դո­տում է ոչ միայն Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քը օ­կու­պաց­նե­լու ակն­հայտ սպառ­նա­լիք­նե­րով, այլև ի հե­ճուկս իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի՝ հրա­ժար­վում է Հա­յաս­տա­նին մի­ջանցք տրա­մադ­րել Հա­յաս­տան-Վրաս­տան, Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման հա­մար։ Սա­կայն նա ա­սաց, որ Հա­յաս­տա­նը կա­ռու­ցո­ղա­կան աշ­խա­տանք է տա­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, նախ­կի­նում գո­յու­թյուն ու­նե­ցած կո­մու­նի­կա­ցիոն ու­ղի­նե­րի վե­րա­կան­գն­ման և նոր ճա­նա­պարհ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, ՙՀյու­սիս-Հա­րավ՚ մայ­րու­ղու կա­ռուց­ման հա­մար, որ­տեղ չա­փա­զանց կարևոր է Եվ­րա­միու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը։ 

Շառլ Մի­շե­լը նշել է, որ ԵՄ-ն ցան­կա­նում է ա­ռա­վել ակ­տիվ ներգ­րավ­վել տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյուն հաս­տա­տե­լու գոր­ծին։ Ինչ­պես հանձ­նա­կա­տար Վար­հեին, Մի­շելն իր խոս­քում ևս նշեց 2.6 մլրդ եվ­րո ֆի­նան­սա­կան փա­թեթ ՀՀ-ին տրա­մադ­րե­լու մա­սին, ո­րը, նրա խոս­քով, պետք է ուղղ­վի Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։
Ա­վե­լի վաղ Երևա­նում Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ընդ­լայն­ման և հարևա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Օ­լի­վեր Վար­հեին էր հայ­տա­րա­րել, որ ԵՄ-ն ՀՀ հա­մար նա­խա­պես հայ­տա­րար­ված 1,6 մի­լիարդ եվ­րո հատ­կաց­մա­նը հա­վե­լել է ևս 1 մլրդ եվ­րո։ ՙԵվ այդ­պի­սով կա­րո­ղա­նում ենք 2,6 մի­լիարդ եվ­րո հա­մախմ­բել Հա­յաս­տա­նի հա­մար այս ծրագ­րով՚,- ա­սել էր Վար­հեին։
168գam-ի հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ֆյո­դոր Լու­կիա­նովն ա­սաց, որ ԵՄ-ն տա­րա­ծաշր­ջա­նում, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում, լու­ծում է իր ներգ­րավ­վա­ծու­թյան, քա­ղա­քա­կան հար­ցե­րին մաս­նակ­ցու­թյան հար­ցը։ Սա, քա­ղա­քա­գե­տի ո­րակ­մամբ, նրա գլ­խա­վոր ա­ռա­քե­լու­թյունն է։
Ըստ նրա, պետք է դի­տար­կել նախ Մի­շե­լի այ­ցի ողջ աշ­խար­հագ­րու­թյու­նը, ո­րի ըն­թաց­քում նա հան­դի­պե­լու է թե? հա­րավ­կով­կա­սյան ղե­կա­վար­նե­րի, թե? Մոլ­դա­վա­յի և Ուկ­րաի­նա­յի ղե­կա­վար­նե­րի հետ Վրաս­տա­նում, որ­տեղ հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ են հան­դես գա­լիս։
Լու­կիա­նո­վի կար­ծի­քով, ԵՄ-ն խթա­նում է Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյուն ծրա­գի­րը, որն ըստ էու­թյան ուղղ­ված է ՌԴ ազ­դե­ցու­թյան գո­տուն, ՌԴ-ն առ­նչ­վում է թե Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի, Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, թե Մոլ­դա­վա­յի հետ։ Նա ար­ձա­նագ­րեց, որ այլ խո­րու­թյան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն ԵՄ-ի հետ Վրաս­տա­նը, Ուկ­րաի­նան և Մոլ­դա­վան, ո­րոնք ա­սո­ցիա­ցու­մից հե­տո և ներ­կա­յիս փու­լում ևս մեկ աս­տի­ճա­նով բարձ­րա­ցել են ԵՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
ՙԴրա­նից մի քա­նի քայ­լով Հա­յաս­տա­նը ետ է, բայց նկատ­վում է եր­կուս­տեք հե­տաք­րք­րու­թյուն, ո­րին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաև ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նի ՀՀ անվ­տան­գու­թյան գոր­ծին, ո­րին ու­ղիղ այ­լընտ­րանք այ­սօր ՀՀ-ն չու­նի։
Բա­ցի դրա­նից, ու­շագ­րավ է նաև այն հան­գա­ման­քը, թե ինչ­պես պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ի­րեն դրսևո­րեց Արևմուտ­քը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի, և այ­սօր այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե մեծ ներդ­րում է ու­նե­ցել, ո­րի հի­ման վրա ակ­տի­վա­նում են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Սա­կայն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ել­նում է ի­րո­ղու­թյուն­նե­րից, տա­րա­ծաշր­ջա­նում կան ի­րո­ղու­թյուն­ներ, պա­տե­րազ­մը ՌԴ-ի ջան­քե­րով է դա­դա­րեց­վել, ներ­կա­յումս ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը կանգ­նած են Ղա­րա­բա­ղում, կան նոր ու­ժեր նաև Հա­յաս­տա­նում, սա է ի­րո­ղու­թյու­նը, ե­թե կար այ­լընտ­րանք, այն պետք է որ ար­տա­հայտ­վեր պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։ Իսկ այ­սօր ԵՄ-ն թար­մաց­նում է իր ծրագ­րե­րը, ԱՄՆ-ին զու­գա­հեռ ակ­տի­վա­նում նաև հետ­սո­վե­տա­կան գո­տում, ին­չը կա­րե­լի էր սպա­սել։ Սա­կայն չեմ կար­ծում, որ այն մեծ ի­րո­ղու­թյուն­ներ է փո­խե­լու։ Այս ա­մե­նում Բե­լա­ռու­սի դիր­քո­րո­շու­մը՝ ԱլԳ-ն լքե­լու, պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րը ևս դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն, և ԵՄ-ն ցան­կա­նում է լիո­վին չկորց­նել այս ծրա­գի­րը՝ հաս­կա­նա­լով, որ թու­լա­նում է այն նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը՝ նշե­լով, որ որևէ անս­պա­սե­լի բան տե­ղի չի ու­նե­նում։
Լու­կիա­նո­վի դի­տարկ­մամբ՝ ԵՄ-ն մեծ հույ­սեր է կա­պում ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տան­քի վերս­կս­ման հետ։ ՙԱյդ է­ջին ՌԴ-ն ևս ժա­մա­նակ առ ժա­մա­նակ անդ­րա­դառ­նում է, թեև այն ա­պա­ցու­ցել է իր ար­դյու­նա­վե­տու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը, սա­կայն որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիք՝ ինչ-որ պա­հի այն կա­րող է կարևոր դառ­նալ ա­վե­լի շատ խա­ղա­ցող­նե­րի հա­մար։ Իսկ մինչ այդ, կար­ծում եմ՝ կող­մե­րը դիր­քա­վոր­վում են սահ­մա­նագծ­ման գոր­ծըն­թա­ցին ըն­դա­ռաջ։ Բո­լո­րը հաս­կա­նում են, որ ա­ռանց դրա հնա­րա­վոր չէ որևէ ուղ­ղու­թյամբ շարժ­վել, միայն փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ են հն­չում, սա բարդ ի­րա­վի­ճակ է՚,- ա­սաց նա։