[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ Եվ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՌԱՆՈՒ՞Մ ԵՆ ԻՐԱՐԻՑ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ըստ ե­րե­ւույ­թին, ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պաու­զա է ա­ռա­ջա­ցել։ Դա, հա­վա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված է Սի­րիա­յում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով։ Սի­րիա­յի հյու­սիս-ա­րե­ւե­լյան շր­ջան­նե­րին մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան հար­ցում նախ Ռու­սաս­տա­նը, ա­պա եւ Չի­նաս­տա­նը վճ­ռա­կան են, որ­պես­զի ա­մեն ինչ ի­րա­կա­նաց­վի պաշ­տո­նա­կան Դա­մաս­կո­սի հետ հա­մա­ձայ­նեց­ված։ Մինչ այդ ՄԱԿ-ի մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը Սի­րիա է ա­ռաք­վում թուրք-սի­րիա­կան սահ­մա­նի ան­ցա­կե­տով, ո­րը Թուր­քիան օգ­տա­գոր­ծում է Սի­րիա­յի տա­րած­քում թուր­քո­մա­նա­կան անկ­լավ ձե­ւա­վո­րե­լու եւ հա­կա­կա­ռա­վա­րա­կան զին­ված խմ­բա­վո­րում­նե­րին թի­կուն­քա­յին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով։

Ռուս-թուր­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել նաեւ Աֆ­ղանս­տա­նի հար­ցով։ Թուր­քիան պատ­րաս­տա­կամ է պա­րե­կու­թյուն ի­րա­կա­նաց­նել Քա­բու­լի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նում, ե­թե ա­մե­րի­կյան կող­մը ֆի­նան­սա­վո­րի եւ ցու­ցա­բե­րի լո­գիս­տիկ ա­ջակ­ցու­թյուն։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, կար­ծես, դեմ չէ այդ ա­ռա­ջար­կին։ Այդ առ­թիվ Մոսկ­վա­յում ցու­ցա­բեր­վում է ա­ռայժմ բա­վա­կան զուսպ ան­հան­գս­տու­թյուն։ Աֆ­ղանս­տա­նի հար­ցով ՌԴ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Զա­միր Քա­բու­լո­վի գնա­հատ­մամբ՝ ՙզար­մա­նա­լի է, որ քսան տա­րի գտն­վե­լով Աֆ­ղանս­տա­նում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն նա­խա­պատ­րաս­տել հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժեր, որ կա­րող էին ա­պա­հո­վել Քա­բու­լի օ­դա­նա­վա­կա­յա­նի անվ­տան­գու­թյու­նը՚։
Աս­վա­ծից հե­տե­ւում է, որ Ռու­սաս­տա­նում խն­դի­րը դի­տար­կում են թուրք-ա­մե­րի­կյան գոր­ծար­քի տե­սան­կյու­նից, իսկ դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան չա­փա­զանց զգա­յուն է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում Թուր­քիա­յի մի­ջո­ցով ներ­կա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու՝ ա­մե­րի­կյան կող­մի նա­խագ­ծում­նե­րի նկատ­մամբ։ ՀԱՊԿ-ի շր­ջա­նակ­նե­րում Ռու­սաս­տանն ար­դեն ռազ­մա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն­ներ է տես­նում Տա­ջիկս­տա­նում եւ բա­վա­կան ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցում է Ուզ­բեկս­տա­նի հետ։ Վեր­ջինս ա­ռա­ջին ան­գամ հա­զար հինգ հա­րյուր զին­վո­րա­կան է գոր­ծու­ղել Տա­ջիկս­տան։ Ռու­սաս­տան­ցի ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը մեծ գո­հու­նա­կու­թյամբ են խո­սում Ուզ­բեկս­տա­նի՝ այդ, ինչ­պես նաեւ իր տա­րած­քում աֆ­ղանս­տան­ցի վտա­րան­դի­ներ չըն­դու­նե­լու ո­րոշ­ման մա­սին։
Ռուս-թուր­քա­կան ան­հա­մա­ձայ­նու­թյան հա­ջորդ կե­տը Կիպ­րոսն է։ Ինչ­պես հայտ­նի է, վեր­ջերս Կիպ­րո­սի թուր­քա­կան հատ­ված է այ­ցե­լել Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը եւ հայ­տա­րա­րել, որ կղ­զին չի կա­րող միա­վոր­վել որ­պես ամ­բող­ջա­կան պե­տու­թյուն, Ան­կա­րան պայ­քա­րե­լու է ՙՀյու­սի­սա­յին Կիպ­րո­սի թուր­քա­կան հան­րա­պե­տու­թյան՚ մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­մար։ Լրագ­րող­նե­րի հար­ցին պա­տաս­խա­նե­լով՝ Էր­դո­ղանն ա­սել է, որ այդ հար­ցով քն­նար­կում­ներ է ու­նե­ցել Իլ­համ Ա­լիե­ւի հետ եւ գտ­նում է, որ նա կգ­նա ՙՀԿԹ՚-ի ճա­նաչ­մա­նը։
Այս կա­պակ­ցու­թյամբ ծպ­ջՈՉՌ­րՌ­ՎՈÿ չՈջպ­ՑՈ-ն տե­սա­կետ է հայտ­նել, որ ե­թե Ա­լիե­ւը ճա­նա­չի Կիպ­րո­սի թուր­քա­կան օ­կու­պա­ցիա­յի տակ գտնվող հատ­վա­ծի ան­կա­խու­թյու­նը, ա­պա ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման շան­սե­րը կտ­րուկ կա­ճեն՚։ Այս ձե­ւա­կեր­պու­մը թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նել, որ Ռու­սաս­տա­նը դեմ է Կիպ­րո­սի թուր­քա­կան հատ­վա­ծի պե­տա­կա­նու­թյան ճա­նաչ­մա­նը։ Բա­ցառ­ված չէ, որ Իլ­համ Ա­լիե­ւի հետ վեր­ջին հան­դիպ­մա­նը ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը շո­շա­փած լի­նի նաեւ այդ հար­ցը։
Ռուս-թուր­քա­կան շփում­նե­րում պաու­զան, ի­հար­կե, հիմք չէ են­թադ­րե­լու, որ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճեղք­վածք է ա­ռա­ջա­ցել, բայց փաս­տը մնում է փաստ. Լե­հաս­տա­նում պա­րե­կող թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը Բալ­թի­կա­յում ռու­սա­կան հե­տա­խու­զա­կան ինք­նա­թիռ են հե­տապն­դել, իսկ Ուկ­րաի­նան ար­դեն ստա­ցել է թուր­քա­կան Բայ­րաք­դար ԱԹՍ-ե­րի ա­ռա­ջին խմ­բա­քա­նա­կը։ Դրանք, ի դեպ, ար­տադր­վել են ուկ­րաի­նա­կան կող­մի տրա­մադ­րած ա­վիա­ցիոն շար­ժիչ­նե­րի հաշ­վին։ Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման հրա­պա­րա­կա­յին դե­մար­շը վկա­յում է ա­վե­լի խոր­քա­յին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին, որ ու­նեն Թուր­քիան եւ Ռու­սաս­տա­նը։ Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հա­մար դա կա­րող է հնա­րա­վո­րու­թյուն լի­նել։