[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Գրե­թե բո­լոր փոր­ձա­գետ­նե­րը նշա­նա­յին են գնա­հա­տում Ուկ­րաի­նա­յի ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նից Ար­սեն Ա­վա­կո­վի հրա­ժա­րա­կա­նը, որ տե­ղի է ու­նե­ցել նրա եւ Կիե­ւում ԱՄՆ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տա­րի հան­դի­պու­մից ժա­մեր անց։ Ընդ­հա­նուր տպա­վո­րու­թյուն է, որ Ա­վա­կո­վը ռուս-ուկ­րաի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում նա­խա­գահ Զե­լենս­կիի որ­դեգ­րած առ­ճա­կատ­ման ու­ղեգ­ծի կողմ­նա­կից չէ եւ այդ պատ­ճա­ռով էլ թո­ղել է պաշ­տո­նը։

Չնա­յած ՙՀյու­սի­սա­յին հոսք -2՚ գա­զա­տա­րի հար­ցում ԱՄՆ նա­խա­գա­հի եւ Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի մի­ջեւ ձեռք բեր­ված ընդ­հա­նուր հա­մա­ձայ­նու­թյա­նը, Ուկ­րաի­նան հրա­ժար­վում է ըն­դու­նել նոր ի­րա­վի­ճա­կը։ Ըստ ե­րե­ւույ­թին, նա­խա­գահ Զե­լենս­կին ԱՄՆ մեկ­նե­լուց ա­ռաջ, որ­տեղ օ­գոս­տո­սի 30-ին ծրագր­ված է նրա ըն­դու­նե­լու­թյու­նը Սպի­տակ տա­նը, փոր­ձում է հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կան հա­մա­տեքստ ձե­ւա­վո­րել։
Հու­լի­սի 30-ին Դոն­բա­սի Կրա­մա­տորսկ՝ Ուկ­րաի­նա­յի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վող քա­ղա­քում գու­մար­վել է Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ։ Այն վա­րել է նա­խա­գահ Զե­լենս­կին, իսկ հիմ­նա­կան զե­կու­ցող է ե­ղել ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նում Ար­սեն Ա­վա­կո­վին փո­խա­րի­նած Դե­նիս Մո­նաս­տիրս­կին։ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստն ըն­դու­նել է երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան Հա­յե­ցա­կարգ։
Փաս­տաթղ­թի ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը մա­մու­լի հա­մար փակ են։ Հայտ­նի է միայն, որ հիմ­նա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է ճա­նաչ­վել ՙսահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը՚։ Ինչ­պես հայտ­նի է, Ռու­սաս­տա­նի հետ Ուկ­րաի­նա­յի պե­տա­կան սահ­մա­նի մի զգա­լի հատ­ված չի վե­րահ­սկ­վում ա­րե­ւել­քում, որ­տեղ կազ­մա­վոր­վել են Դո­նեց­կի եւ Լու­գանս­կի ՙժո­ղովր­դա­կան հան­րա­պե­տու­թյուն­ներ՚։ Ուկ­րաի­նան նաեւ օ­կու­պաց­ված է հա­մա­րում Ղրի­մը։
Ռու­սաս­տան­ցի ռազ­մա­կան փոր­ձա­գետ Նետ­կա­չե­ւը ծպ­ջՈՉՌ­րՌ­ՎՈÿ չՈջպ­ՑՈ-ի հա­մար մեկ­նա­բա­նել է Ուկ­րաի­նա­յի եւ ա­րեւմ­տյան մի շարք եր­կր­նե­րի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Ի մաս­նա­վո­րի, հայտ­նի է դար­ձել, որ Ուկ­րաի­նան Կա­նա­դա­յի հետ հա­մա­տեղ կա­ռու­ցում է զի­նամ­թեր­քի գոր­ծա­րան, իսկ Թուր­քիան մտա­դիր է սկ­սել հար­վա­ծա­յին ԱԹՍ-ե­րի հա­մա­տեղ ար­տադ­րու­թյուն։ Նետ­կա­չե­ւը նաեւ դի­տել է տվել ԱՄՆ կող­մից Ուկ­րաի­նա­յի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րին ան­հա­տույց ա­ջակ­ցու­թյու­նը։
Ընդ­հա­նուր եզ­րա­կա­ցու­թյունն այն է, որ ՙՈւկ­րաի­նան այս պա­հին դե­ռեւ թույլ է, որ­պես­զի Ռու­սաս­տա­նի հետ առ­ճա­կատ­ման գնա, բայց ձեռ­նարկ­վող քայ­լե­րը թույլ են տա­լիս կան­խա­տե­սել, որ սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նում ա­սե­լիս նկա­տի է առն­վում ոչ քա­ղա­քա­կան կար­գա­վո­րու­մը՚։ Այս թե­մա­յով վեր­լու­ծա­կան հոդ­ված­նե­րից մե­կը վեր­նագր­ված է ՙՌու­սաս­տա­նին Ուկ­րաի­նա­յի ծնո­տին հար­վա­ծի է մղում ՆԱ­ՏՕ-ն՚։
Պատ­մա-քա­ղա­քակր­թա­կան բա­նա­վե­ճը, որ նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով վա­րում են Ռու­սաս­տա­նը եւ Ուկ­րաի­նան, Պու­տին-Զե­լենս­կի հան­դիպ­ման հե­տաձ­գու­մը կամ ար­դեն իսկ չե­ղար­կու­մը, ԱՄՆ կա­տա­րե­լիք՝ Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի այ­ցը, Ղրի­մի թե­մա­յով ռուս-թուր­քա­կան տե­ղե­կատ­վա­կան ՙփոխհ­րաձ­գու­թյու­նը՚ եւ ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ պաշ­տո­նա­կան Կիե­ւի ձեռ­նար­կում­նե­րը, որ կընդ­հան­րաց­վեն ՙՂրի­մյան պլատ­ֆորմ՚ խոր­հր­դա­ժո­ղո­վի ա­վար­տին, ցա­վոք, թույլ չեն տա­լիս լա­վա­տե­սա­կան կան­խա­տե­սում­ներ ա­նել։
Վեր­լու­ծա­բան­նե­րի մեծ մա­սը հակ­ված է կան­խա­տե­սե­լու, որ պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րից եւ նոր կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­վո­րու­մից հե­տո Ռու­սաս­տա­նը մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­վե­լի հա­վակ­նոտ քայ­լեր է սկ­սե­լու։ Այդ ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն, ան­կաս­կած, ա­րեւմ­տյան ռազ­մա­վա­րա­կանն է՝ Բե­լա­ռուս, Մոլ­դո­վա, Ուկ­րաի­նա։
Կհաս­նի՞ ի­րա­վի­ճա­կը ռազ­մա­կան բախ­ման։ Դոն­բա­սում եւ Ղրի­մում Ռու­սաս­տա­նը կենտ­րո­նաց­րել է ա­վե­լի քան ութ­սուն հա­զար զորք, մեծ թվով ռազ­մա­կան տեխ­նի­կա, հա­մալր­վել է Սեւ­ծո­վյան նա­վա­տոր­մը։ Ուկ­րաի­նան, ե­րե­ւում է, քա­ղա­քա­կան լու­ծում­նե­րի տեղ չի թող­նում։ Աշ­նա­նը խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ են նաեւ Գեր­մա­նիա­յում, որ­տեղ չորս ա­նընդ­մեջ ժամ­կե­տով պաշ­տո­նա­վա­րե­լուց հե­տո քա­ղա­քա­կա­նու­թյու­նը թող­նում է Ան­գե­լա Մեր­կե­լը։
Ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ հակ­ված են այն մտ­քին, որ Ուկ­րիա­նա­յում զար­գա­ցում­նե­րը մեծ մա­սով կպայ­մա­նա­վոր­վեն Գեր­մա­նիա­յի նոր կանց­լե­րի քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­մամբ։ Ե­թե նա շա­րու­նա­կի Ռու­սաս­տա­նի հետ կար­միր գծե­րը չհա­տե­լու ու­ղե­գի­ծը, որ հա­ջո­ղու­թյամբ ա­ռաջ է տա­րել Մեր­կե­լը, ա­պա քա­ղա­քա­կան լից­քա­թա­փու­մը հնա­րա­վոր կլի­նի։ Իսկ ե­թե Գեր­մա­նիա­յում իշ­խա­նու­թյան գա Ռու­սաս­տա­նի հետ առ­ճա­կատ­ման քա­ղա­քա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը, ա­պա, թե­րեւս, բա­խումն ան­խու­սա­փե­լի կդառ­նա։
Ա­րեւմ­տյան մա­մու­լում ար­դեն իսկ տագ­նապ են հն­չեց­նում, որ Ռու­սաս­տա­նը ՙծրագ­րում է լայ­նո­րեն մի­ջամ­տել Գեր­մա­նիա­յի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին՝ ա­պա­հո­վե­լու իր հա­մար ցան­կա­լի թեկ­նա­ծուի հաղ­թա­նա­կը՚։ Ուկ­րաի­նա­յում սոց­հար­ցում­նե­րի ար­դյուն­քով բնակ­չու­թյան 45 տո­կո­սը կողմ է Ռու­սաս­տա­նի հետ ին­տեգ­րա­ցիա­յին։ Սա լուրջ ռե­սուրս է։ Ակ­նարկ­ներ կան, որ Ար­սեն Ա­վա­կո­վը ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նից հե­ռա­ցել է ՙմեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու հա­մար՚։ Բա­ցառ­ված չէ, որ Կիե­ւում իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի։