[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խան տա­րած­քը խախ­տած, Գե­ղար­քու­նի­քի ու Սյու­նի­քի հատ­ված­նե­րում մի քա­նի կի­լո­մետր խո­րա­ցած ադր­բե­ջա­նա­կան զին­ված ստո­րա­բա­ժա­նում­ներն, ի վեր­ջո, դի­մե­ցին ռազ­մա­կան սադ­րան­քի։ Հա­կա­ռա­կոր­դը կի­րա­ռեց խո­շոր տրա­մա­չա­փի ռազ­մա­կան տեխ­նի­կա։ Գե­ղար­քու­նի­քի մար­զում՝ Սոթ­քից մինչև Վե­րին Շոր­ժա, ծա­վալ­ված լո­կալ մար­տե­րից հե­տո ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժը հետ շպրտ­վեց, ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դու­թյամբ հնա­րա­վոր ե­ղավ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի նշ­ված հատ­վա­ծում հրա­դա­դար հաս­տա­տել, ո­րը նույն օր­վա ըն­թաց­քում խախտ­վեց Ադր­բե­ջա­նի կող­մից։ Հրա­դա­դա­րի շուրջ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն ադր­բե­ջա­նա­կան կող­մից խախտ­վում է գրե­թե ա­մեն օր։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նի բնո­րոշ­մամբ՝ Իլ­համ Ա­լիևը նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճա­կատ է բա­ցել՝ զան­գե­զու­րյան ճա­կա­տը։ Եվ սա ար­դեն դար­ձել է քն­նարկ­ման ա­ռար­կա, դար­ձել է ի­րա­կա­նու­թյուն։

Այս ա­մե­նին զու­գըն­թաց Բա­քուն Երևա­նին ա­ռա­ջար­կում է խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րել՝ հայ­տա­րա­րե­լով, որ հա­կա­մար­տու­թյունն ան­ցյա­լում է, կող­մե­րը փո­խա­դար­ձա­բար պետք է ճա­նա­չեն մի­մյանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Նպա­տա­կը՝ Հա­յաս­տանն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է ճա­նա­չի Ադր­բե­ջա­նի կազ­մում։ Ըստ Իլ­համ Ա­լիևի՝ չկա Ղա­րա­բաղ, հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է։ ՙՄենք քն­նար­կել ենք տա­րա­ծաշր­ջա­նում հետ­պա­տե­րազ­մյան ի­րա­վի­ճա­կը, մաս­նա­վո­րա­պես ՙԶան­գե­զու­րի մի­ջանց­քը՚ և հա­կա­մար­տու­թյու­նից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը՚,- ա­սել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը։ Նրա վկա­յու­թյամբ՝ Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը մո­տե­ցում­նե­րի շուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ չու­նեն, պա­տե­րազմն ա­վարտ­վել է, ու­րեմն, հա­կա­մար­տու­թյունն ա­վարտ­ված է։ Նաև հա­վաս­տիաց­րել է, որ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կե­լու է ամ­րապն­դել իր դիր­քե­րը Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին։ Մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված երկ­րի պե­տա­կան սահ­մա­նը խախ­տե­լու և այն­տեղ ա­վե­լի ամ­րապ­նդ­վե­լու մա­սին նման հա­մոզ­վա­ծու­թյամբ ար­տա­հայտ­վե­լու հա­մար պետք է ի­րա­կան ե­րաշ­խիք­ներ ու­նե­նալ։ Սա լուրջ խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս այն ի­մաս­տով, որ Հա­յաս­տանն ար­դեն իսկ հայ­տն­վել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բախ­ման կի­զա­կե­տում։ Մյուս կող­մից՝ կաս­կա­ծից դուրս է, որ ռազ­մա­կան սադ­րանք­նե­րի մի­ջո­ցով Իլ­համ Ա­լիևը մտա­դիր է նոր տա­րածք­ներ պո­կել Հա­յաս­տա­նից, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի դրա հի­ման վրա ա­ռա­վել շա­հա­վետ պայ­ման­նե­րով խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րել։
Մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շե­լու մտայ­նու­թյամբ ՌԴ-ում Ադր­բե­ջա­նի դես­պան Փո­լադ Բյուլ­բյու­լօղ­լին հայ­կա­կան կող­մին մե­ղադ­րեց սահ­մա­նա­յին վի­ճա­կը սրե­լու մեջ, միա­ժա­մա­նակ, շո­շա­փե­լով նաև հա­կա­մար­տու­թյան գո­տում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ման­դա­տի եր­կա­րաձգ­ման հար­ցը։ Պետք է ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր գոր­ծադ­րել՝ լու­ծե­լու այն խն­դիր­նե­րը, ո­րոնց շուրջ ՙմեր ղե­կա­վար­նե­րը հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել, ա­սել է դես­պա­նը։ Այդ խն­դիր­նե­րի շար­քում Բա­քուն ա­ռանձ­նաց­նում է հատ­կա­պես տա­րա­ծաշր­ջա­նի ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փա­կումն ու ՙԶան­գե­զու­րի մի­ջանց­քի՚ բա­ցու­մը, բա­ցի այդ, պետք է խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րել և ա­ռա­վել կա­ռու­ցո­ղա­կան մո­տե­նալ սահ­մա­նա­զատ­ման ու սահ­մա­նագծ­ման աշ­խա­տանք­նե­րին։ Դես­պա­նի այս հայ­տա­րա­րու­թյունն ու դրա­նից ա­ռաջ Երևա­նին ու­ղարկ­ված մե­սիջ­նե­րը, կար­ծես, հաս­տա­տե­ցին, որ կող­մե­րի միջև ինչ-որ գոր­ծըն­թաց ե­ղել է, ո­րին, սա­կայն, հայ հան­րու­թյու­նը տե­ղյակ չէ։ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հու­լի­սի 28-ի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ այդ մա­սին ակ­նարկ կար։ Նշ­ված էր, որ հա­կա­ռա­կոր­դը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մայ­րա­քա­ղաք Մոսկ­վա­յում նա­խա­տես­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րից ա­ռաջ նա­խա­հար­ձակ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ է սկ­սել ՀՀ սահ­ման­նե­րին՝ Սոթ­քից մինչև Վե­րին Շոր­ժա հատ­վա­ծում։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն շա­րու­նա­կում է ա­ռաջ մղել ոչ միայն տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման վե­րա­բե­րյալ իր դիր­քո­րո­շու­մը, այլև պն­դում է, որ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև սահ­մա­նա­զա­տու­մը պետք է տե­ղի ու­նե­նա խոր­հր­դա­յին քար­տեզ­նե­րի հի­ման վրա։ Ադր­բե­ջա­նը նախ­կին խոր­հր­դա­յին պե­տու­թյան կող­մից կյան­քի կոչ­ված նա­խա­գիծ է, ո­րը պատ­մա­կան ա­ռու­մով ոչ մի քն­նա­դա­տու­թյան չի դի­մա­նում։ Սա հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է, իսկ խոր­հր­դա­յին քար­տեզ­նե­րի հի­շա­տա­կումն ա­մենևին էլ ինք­նան­պա­տակ չէ։
Վե­րա­դառ­նանք Ադր­բե­ջա­նի դես­պա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը։ Փո­լադ Բյուլ­բյու­լօղ­լին մտա­հոգ­վա՞ծ է ռու­սա­կան խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյան ման­դա­տի եր­կա­րաձգ­ման հար­ցով: Ան­հան­գս­տաց­նո­ղը, թերևս, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հս­տա­կեց­ման հարցն է, ո­րը մշ­տա­պես դի­տարկ­վում է ե­ռա­նա­խա­գա­հու­թյան ձևա­չա­փով քն­նար­կում­նե­րի տի­րույ­թում, մի հան­գա­մանք, ո­րը տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ է Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի շա­հե­րին։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած ռազ­մա­կան բա­խում­նե­րի առն­չու­թյամբ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն ի­րենց հայ­տա­րա­րու­թյան մեջ ոչ միայն ան­թույ­լատ­րե­լի են հա­մա­րել տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյան հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յի վտան­գը, այլև մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հղել են շատ կարևոր մի ազ­դակ։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րը վե­րա­հաս­տա­տել են հա­կա­մար­տու­թյան բո­լոր մնա­ցած հիմ­նա­կան հար­ցե­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու, հա­մա­պար­փակ և կա­յուն կար­գա­վոր­ման հաս­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նում չեն ու­զում լսել հա­մա­պար­փակ և կա­յուն կար­գա­վոր­ման մա­սին, քա­նի որ դա են­թադ­րում է միան­գա­մայն նոր ի­րա­վի­ճակ։ Այս պա­րա­գա­յում Ստե­փա­նա­կեր­տը միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը ներ­կա­յաց­նում է այն նվա­զա­գույ­նը, ո­րից չի կա­րե­լի հետ­քայլ ա­նել. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում, կար­գա­վի­ճա­կի հար­ցը կա­րող է քն­նարկ­վել միայն ե­ռա­նա­խա­գա­հու­թյան հո­վա­նու ներ­քո։ Բա­ցի այդ, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում պետք է դր­վեն Ար­ցա­խի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի և փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցե­րը։
;