Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՍԿՍՈՒՄ Է. Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՎԱՐՏԻ

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Օ­գոս­տո­սի 9-ին Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Լու­կա­շեն­կոն մա­մու­լի ա­սու­լիս է անց­կաց­րել։ Ի­րա­վի­ճա­կը Բե­լա­ռուս-Լիտ­վա սահ­մա­նին ՙճգ­նա­ժա­մա­յին է՚։ Լու­կա­շեն­կոն թույ­լատ­րել է, որ Բե­լա­ռու­սում ա­պաս­տա­նած հա­զա­րա­վոր մար­դիկ, որ հիմ­նա­կա­նում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից են, հա­տեն սահ­մա­նը եւ անց­նեն Լիտ­վա։ Դա նրա պա­տաս­խանն է Եվ­րա­միու­թյա­նը, ո­րը չի ճա­նա­չում ան­ցյալ տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը եւ պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռում Բե­լա­ռու­սի դեմ։

Այդ ամ­բողջ տե­ղե­կատ­վա­քա­րոզ­չա­կան ՙթե­փից՚ կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ա­ռա­վե­լա­գույ­նը ե­րեք սկզ­բուն­քա­յին պահ։ Լու­կա­շեն­կոն ազ­դա­րա­րել է, որ իր երկ­րի դեմ գոր­ծող ու­ժերն ստիպ­ված կլի­նեն ՙպա­տաս­խան տալ մի­ջու­կա­յին գեր­տե­րու­թյուն Ռու­սաս­տա­նին՚։ Ա­ռա­ջի­կա­յում ՙԱ­րեւ­մուտք -2021՚ զո­րա­վար­ժու­թյուն­ներ տե­ղի կու­նե­նան, եւ Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը փաս­տա­ցի վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն է օգ­տա­գոր­ծել՝ Եվ­րա­միու­թյա­նը նա­խազ­գու­շաց­նե­լու, որ ՙհիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու դեպ­քում՚ ին­քը կըն­դու­նի երկ­րի տա­րած­քում ռու­սա­կան զո­րա­կա­յան­ներ տե­ղա­բաշ­խե­լու ո­րո­շում։
Երկ­րորդ էա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, որ բխում է Լու­կա­շեն­կո­յի են­թա­տեքս­տա­յին ակ­նարկ­նե­րից, այն է, որ Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տու­թյու­նը, ինչ­պի­սին որ այն ցան­կա­նում են տես­նել Մոսկ­վա­յում, չի կա­յա­նում եւ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում չի կա­յա­նա։ ՙԻսկ Ռու­սաս­տա­նին պե՞տք է եւս մի գլ­խա­ցա­վանք՚՝ ա­վե­լի սերտ ին­տեգր­ման մա­սին հար­ցին այս­պես է պա­տաս­խա­նել Լու­կա­շեն­կոն։
Եր­րորդ կա­րե­ւոր հան­գա­ման­քը վե­րա­բե­րում է Ղրի­մին եւ Ուկ­րաի­նա­յին առ­հա­սա­րակ։ Լու­կա­շեն­կոն ա­սել է, որ կճա­նա­չի Ղրի­մի միա­ցումն Ռու­սաս­տա­նին, ե­թե ՙվեր­ջին ռուս օ­լի­գարխն սկ­սի այն­տեղ ներդ­րում­ներ ա­նել՚։ Սա, թե­րեւս, ուղ­ղա­կի մե­ղադ­րանք է ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նին, թե ին­չո՞ւ տն­տե­սա­պես չի յու­րաց­նում Ղրի­մը, ե­թե միա­վոր­ման ո­րո­շումն ան­բե­կա­նե­լի-վերջ­նա­կան է։ Լու­կա­շեն­կոն Ուկ­րաի­նա­յին սպառ­նա­ցել է ՙանց­նել սահ­մա­նը, միա­վո­րել ուկ­րաի­նա­ցի­նե­րի 90 տո­կո­սին եւ վե­րա­դարձ­նել Ուկ­րաի­նան՚։ Թե ու՞մ է վե­րա­դարձ­վե­լու Ուկ­րաի­նան, այդ մա­սին Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը ո­չինչ չի ա­սել։
Այս­պի­սով, բո­լոր հիմ­քե­րը կան եզ­րա­կաց­նե­լու, որ ան­ցած շր­ջա­նում Պու­տին-Լու­կա­շեն­կո բա­նակ­ցու­թյուն­նե­րը ոչ մի էա­կան ա­ռա­ջըն­թաց չեն ու­նե­ցել։ Ա­վե­լին, տպա­վո­րու­թյուն է, որ Լու­կա­շեն­կո­յին հա­ջող­վել է ոչ միայն տն­տե­սա­կան, այ­լեւ քա­ղա­քա­կան պրե­ֆե­րան­ցիա­ներ ՙպո­կել՚ Մոսկ­վա­յից։ Նա անդ­րա­դար­ձել է երկ­րում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու եւ իր հս­կո­ղու­թյան ներ­քո իշ­խա­նու­թյան տրան­զիտ ա­պա­հո­վե­լու մտադ­րու­թյան մա­սին։
Լու­կա­շեն­կոն բա­վա­կա­նին ման­վա­ծա­պատ խո­սել է Անվ­տան­գու­թյան խոր­հր­դին կամ Հա­մա­բե­լա­ռու­սա­կան ա­սամբ­լեա­յին իշ­խա­նա­կան լծակ­նե­րով օժ­տե­լու հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին՝ ակն­հայ­տո­րեն հաս­կաց­նե­լով, որ նա­խա­գա­հի պաշ­տո­նը թո­ղե­լուց հե­տո չի պատ­րաստ­վում հե­ռա­նալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից եւ կա­րող է գլ­խա­վո­րել Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը կամ Հա­մա­բե­լա­ռու­սա­կան ա­սամբ­լեան՝ ու­նե­նա­լով սահ­մա­նադ­րու­թյամբ ամ­րագր­ված լիա­զո­րու­թյուն­ներ։ Այս ծրա­գի­րը Լու­կա­շեն­կոն կա­րող է ի­րա­գոր­ծել միայն Ռու­սաս­տա­նի մի­ջո­ցով։
Ամ­բողջ խն­դիրն այն է, թե ի­րա­վի­ճա­կի կար­գա­վո­րու­մից հե­տո ի՞նչ կս­տա­նա Ռու­սաս­տա­նը։ Ի վեր­ջո, Լու­կա­շեն­կո­յի քա­ղա­քա­կան եւ բիզ­նես շա­հա­տա­կու­թյուն­նե­րի դեմ կա­րող է աչք փա­կել նաեւ Եվ­րա­միու­թյու­նը, հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը, ե­թե ստա­նա ե­րաշ­խիք, որ Բե­լա­ռու­սը վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վում է, այս­պես կոչ­ված, Միու­թե­նա­կան պե­տու­թյան ռու­սա­կան նա­խագ­ծից։ Լու­կա­շեն­կո­յի դեպ­քում դա միան­գա­մայն հնա­րա­վոր սցե­նար է։
Այս ի­մաս­տով Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տա­նի ա­վե­լի խոր ին­տեգ­րաց­ման քա­ղա­քա­կան նա­խա­գիծն էլ խոր­քա­յին վեր­լու­ծու­թյան եւ լր­ջա­գույն գնա­հատ­ման կա­րիք ու­նի, քա­նի որ ե­թե Բե­լա­ռու­սի նա­խա­գահն ընտ­րել է մա­նեւ­րի եւ խու­սա­նա­վում­նե­րի տար­բե­րա­կը, ա­պա փոխ­վում է հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի ին­տեգր­ման մա­սին պատ­կե­րա­ցումն առ­հա­սա­րակ։