Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՒՐՔԻԱՆ ԼՈՒՐՋ ԽԱՂԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՈՆՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. ԹՈՒՐՔԱԳԵՏ

 

Օ­րերս Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիբ Էր­դո­ղա­նի գլ­խա­վո­րու­թյամբ տե­ղի է ու­նե­ցել Թուր­քիա­յի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տը, ո­րի ա­վար­տին ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյան մեջ ա­ռան­ձին անդ­րա­դարձ կա նաև Հա­յաս­տա­նին։

Թուր­քա­կան ՙAnadolu՚ պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյան փո­խանց­մամբ՝ Թուր­քիա­յի ԱԱԽ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­վել է հետևյա­լը. ՙՀա­յաս­տա­նը պետք է հրա­ժար­վի ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից և պետք է գնա­հա­տի Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը, որն ի հայտ է ե­կել եր­կար ժա­մա­նակ անց՚։
Բա­ցի դրա­նից՝ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը կոչ է ար­վել ՙզար­գաց­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի հետ՝ հա­վա­տա­րիմ մնա­լով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րին՚։
Թուր­քա­գետ Ռու­բեն Սաֆ­րաս­տյա­նի գնա­հատ­մամբ՝ այս հայ­տա­րա­րու­թյունն ար­վել է որպես այն սպառ­նա­լիք­նե­րի և ճնշ­ման քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն, ո­րը Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո որ­դեգ­րել են Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան։
ՙԸստ էու­թյան, այդ ճն­շում­նե­րը Հա­յաս­տա­նի վրա գնա­լով կու­ժե­ղա­նան, և դրանք ար­վում են ոչ միայն հռե­տո­րա­բա­նու­թյան մա­կար­դա­կով, այլ տես­նում ենք՝ Թուր­քիա­յի կող­մից ա­նընդ­հատ զո­րա­վար­ժու­թյուն­ներ են ար­վում Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նի հարևա­նու­թյամբ, ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներն են մտ­նում Հա­յաս­տա­նի տա­րածք և դուրս չեն գա­լիս, ադր­բե­ջան­ցի­ներն ա­նընդ­հատ պրո­վո­կա­ցիա­ներ են ի­րա­կա­նաց­նում, և այլն։
Այ­սինքն՝ այդ ամ­բող­ջը պետք է դի­տար­կել այդ ճն­շում­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՚,- ա­սաց թուր­քա­գե­տը168.am-ի հետ զրույ­ցում։
Քա­նի որ հայտ­նի է դար­ձել, որ հոկ­տեմ­բե­րին սպաս­վում են հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ նաև Վրաս­տա­նի, Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցու­թյամբ՝ Ռու­բեն Սաֆ­րաս­տյա­նից հե­տաքր­քր­վե­ցինք՝ ար­դյո՞ք Թուր­քիան այս­պի­սով նաև Վրաս­տա­նին է փոր­ձում ներ­քա­շել Հա­յաս­տա­նի դեմ տար­վող խա­ղի մեջ, նա ի պա­տաս­խան՝ նշեց.
ՙ2006 թվա­կա­նից Թուր­քիան մեր տա­րա­ծաշր­ջա­նում սկ­սել է ակ­տի­վո­րեն ստեղ­ծել մի ա­ռանցք, ո­րը պետք է կազմ­ված լի­նի Թուր­քիա-Ադր­բե­ջան-Վրաս­տան եր­կր­նե­րից, և դրա նպա­տակ­նե­րից է՝ մի կող­մից՝ թու­լաց­նել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում, և մյուս կող­մից՝ մե­կու­սաց­նել Հա­յաս­տա­նը։
Բայց, կար­ծում եմ՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Թուր­քիա­յի հա­մար այդ ա­ռանցքն այն­քան մեծ նշա­նա­կու­թյուն չու­նի, ինչ­պես մինչ պա­տե­րազմն էր, ո­րով­հետև պա­տե­րազ­մը փո­խեց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում. Թուր­քիան հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ մտ­նել տա­րա­ծաշր­ջան ռուս-թուր­քա­կան մո­նի­թո­րին­գա­յին կենտ­րո­նի մի­ջո­ցով։ Այժմ Թուր­քիա­յի հա­մար ար­դեն ա­ռա­վել ա­ռաջ­նա­յին է դառ­նում՝ իր ազ­դե­ցու­թյու­նը ոչ միայն ա­ռանց­քի մի­ջո­ցով տա­րա­ծե­լը, այլ ընդ­հան­րա­պես` ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի վրա, և հենց դրան է ծա­ռա­յում Թուր­քիա­յի կող­մից պա­տե­րազ­մից հե­տո ներ­կա­յաց­ված ՙ3+3՚ նա­խա­ձեռ­նու­թյու­նը՚։
Հի­շեց­նենք՝ դեռ հուն­վա­րին Ստամ­բու­լում Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մո­համ­մադ Ջա­վադ Զա­րի­ֆի հետ հան­դի­պու­մից հե­տո տե­ղի ու­նե­ցած մամ­լո ա­սու­լի­սի ժա­մա­նակ Թուր­քիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մևլյութ Չա­վու­շօղ­լուն հայ­տա­րա­րել էր, որ Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը ծրագ­րում են ընդ­լայ­նել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը՝ ձևա­վո­րե­լով ՙ3+3՚ ձևա­չա­փը։ Դեռ հուն­վա­րի 29-ին ՙ3+3՚ ձևա­չափ ա­սե­լով՝ Թուր­քիա­յի ար­տա­քին գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նին, Ռու­սաս­տա­նին, Ադր­բե­ջա­նին, Ի­րա­նին, Վրաս­տա­նին և Թուր­քիա­յին։
ՙԱյն­պես որ, Թուր­քիան լուրջ խա­ղեր է խա­ղում մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ո­րոնց ռազ­մա­վա­րա­կան նպա­տակն է՝ հնա­րա­վո­րինս թու­լաց­նել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը, և ե­թե հա­ջող­վի՝ Ռու­սաս­տա­նին նաև ընդ­հան­րա­պես դուրս մղել տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րից՚,- նշեց Ռ. Սաֆ­րաս­տյա­նը՝ նկա­տե­լով, սա­կայն, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում Թուր­քիա­յին չի հա­ջող­վի հաս­նել այդ գե­րա­գույն նպա­տա­կին։
Նրա հա­մոզ­մամբ՝ Թուր­քիան կձա­խո­ղի նաև Հա­յաս­տա­նի վրա ճն­շու­մը մե­ծաց­նե­լու հա­մար Վրաս­տա­նին օգ­տա­գոր­ծե­լու հար­ցում, քա­նի որ, թեև Վրաս­տա­նում Թուր­քիա­յի դիր­քե­րը գնա­լով ու­ժե­ղա­նում են, սա­կայն Վրաս­տա­նի հա­մար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է մնում Արևմուտ­քի և ԱՄՆ-ի հետ ին­տեգ­րու­մը, և քա­նի որ հայ-վրա­ցա­կան բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ևս ու­նեն ի­րենց դե­րա­կա­տա­րու­մը։
Անդ­րա­դառ­նա­լով թուրք-ադր­բե­ջա­նա­կան օ­րա­կար­գե­րից չիջ­նող ՙԶան­գե­զու­րի մի­ջանց­քի՚ մա­սին քն­նար­կում­նե­րին՝ թուր­քա­գե­տը շեշ­տեց. ՙՀայ­կա­կան կող­մը պետք է ա­մեն ինչ ա­նի, որ այդ մի­ջանց­քը չս­տեղծ­վի, պետք է դրան հա­կազ­դել բո­լոր մի­ջոց­նե­րով, և պետք է պայ­քա­րել՝ բա­ցի Ռու­սաս­տա­նից դրա­նում ներգ­րա­վե­լով նաև մեր այլ դաշ­նա­կից­նե­րին, ո­րոնք հաս­կա­նում են, որ այդ մի­ջանց­քը փո­խե­լու է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Այն պան­թուր­քիս­տա­կան ծրագ­րի մաս է կազ­մում և ռազ­մա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի Թուր­քիա­յի հա­մար՚։