Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՐԱՆԱԿԱՆ ՙԴՈՍՅԵ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Օ­գոս­տո­սի 5-ին Ի­րա­նում տե­ղի է ու­նե­ցել նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռեի­սիի պաշ­տո­նա­մու­տի ա­րա­րո­ղու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին մա­մուլն իս­կույն ըն­դգ­ծել է պե­տա­կան-ա­րա­րո­ղա­կար­գա­յին այդ մի­ջո­ցառ­մա­նը ՙՀա­մաս՚ եւ ՙՀեզ­բոլ­լահ՚ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը։ Փոր­ձա­գետ­նե­րը միան­շա­նակ պն­դում են, որ դա ՙազ­դակ է Իս­րա­յե­լին՚։ Չա­փա­զանց ու­շագ­րավ է, որ Ռեի­սին իր եր­դմ­նա­կա­լու­թյա­նը հրա­վի­րել է ոչ թե Պա­ղես­տի­նի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ա­ռաջ­նորդ Մահ­մուդ Ա­բա­սին, այլ ՙՀա­մա­սի՚ եւ ՙՀեզ­բոլ­լա­հի՚ ղե­կա­վար­նե­րին, ո­րոնք Իս­րա­յե­լի նկատ­մամբ շատ կոշտ, կա­րե­լի է ա­սել՝ ան­հան­դուր­ժո­ղա­կան կեց­վածք ու­նեն։ Ե­թե Պա­ղես­տի­նի լե­գի­տիմ ղե­կա­վա­րը ո­րոշ վե­րա­պա­հում­նե­րով ճա­նա­չում է հրեա­կան պե­տու­թյան գո­յու­թյան ի­րա­վուն­քը, ա­պա նշ­ված խմ­բա­վո­րում­նե­րը հա­մա­րում են, որ ամ­բող­ջա­կան Պա­ղես­տի­նը պետք է Ե­րու­սա­ղեմ մայ­րա­քա­ղա­քով լի­նի բա­ցա­ռա­պես ա­րա­բա­կան պե­տու­թյուն։

Ի­րա­նի նա­խա­գա­հի դի­վա­նա­գի­տա­կան ակ­նար­կը, որ ա­րա­բա-իս­րա­յե­լա­կան հա­կա­մար­տու­թյան կողմ ճա­նա­չում է ՙՀա­մա­սի՚ եւ ՙՀեզ­բոլ­լա­հի՚ ա­ռաջ­նորդ­նե­րին, հս­տակ ու­ղերձ է, որ Ի­րա­նի հա­մար Իս­րա­յե­լը որ­պես ան­կախ եւ լե­գի­տիմ պե­տու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի դե­մարշն իս­կույն ար­ձա­գանք­վել է Իս­րա­յե­լում։ Կա­ռա­վա­րու­թյու­նը գու­մա­րել է ար­տա­կարգ նիստ, եւ վար­չա­պետ Բե­նե­տը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի, Զին­ված ու­ժե­րի Գլ­խա­վոր շտա­բի պե­տի եւ հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րի հետ փակ քն­նար­կում­նե­րից հե­տո նա­խազ­գու­շա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել, որ ա­ռա­ջի­կա տա­սը շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում Ի­րա­նը ձեռք կբե­րի ռազ­մա­կան այն­պի­սի բա­ղադ­րիչ­ներ, որ նրան թույլ կտան ՙմի­ջու­կա­յին զենք ստա­նալ՚։ Ան­ցած մի քա­նի տա­րի­նե­րին Իս­րա­յելն առն­վազն չորս հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­րել՝ թի­րա­խա­վո­րե­լով Ի­րա­նի մի­ջու­կա­յին օ­բյեկտ­նե­րը։ Վար­չա­պետ Բե­նե­տի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ՙխոս­քից գոր­ծի անց­նե­լու ժա­մա­նակն է՚« հն­չում է բա­վա­կան չա­րա­գու­շակ։ Իս­րա­յե­լը կա­րող է թի­րա­խա­յին հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նին։ Ա­ռայժմ ի­րա­վի­ճա­կը գնա­հատ­վում է ՙօ­դից կախ­ված՚։
Ան­ցած մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին Վիեն­նա­յում մի քա­նի փու­լում բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­ցել՝ հաղ­թա­հա­րե­լու ԱՄՆ-Ի­րան դի­մա­կա­յու­թյու­նը։ Հու­նի­սի 18-ին Ի­րա­նում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ վերջ­նա­կան ո­րո­շում­ներն առ­կախ­վել են։ Այ­սօր պարզ չէ՝ նոր կա­ռա­վա­րու­թյու­նը շա­րու­նա­կե­լու՞ է դրանք, թե՞ հրա­ժար­վե­լու է ի­րա­վա­նա­խոր­դի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից։ Ի­րա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեին կոշտ քն­նա­դա­տու­թյան է են­թար­կել հե­ռա­ցած նա­խա­գահ Ռու­հա­նիի ար­տա­քին քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծը եւ այն հա­մա­րել ՙԱ­րեւ­մուտ­քից չա­փա­զանց­ված ակն­կա­լիք­ներ՚։ Սա նշա­նա­կում է, որ նա­խա­գահ Ռեի­սին ա­վե­լի կարծր ու­ղե­գիծ է վա­րե­լու։ Ա­րեւմ­տյան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում տպա­վո­րու­թյուն կա, որ Ռեի­սին հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դի պաշ­տո­նում կփո­խա­րի­նի Խա­մե­նեին, ե­թե ՙֆորս-մա­ժոր ա­ռա­ջա­նա՚։ Ի­րա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դի ծանր հի­վան­դու­թյան մա­սին մա­մու­լում ար­դեն մի քա­նի տա­րի է՝ չհաս­տատ­ված տե­ղե­կու­թյուն­ներ են շր­ջա­նառ­վում։
Մեզ հա­մար ի­րա­նա­կան ՙդո­սյեն՚ հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում մի քա­նի ա­ռում­նե­րով։ Նա­խա­գահ Ռեի­սիի պաշ­տո­նա­մու­տի ա­րա­րո­ղու­թյա­նը հրա­վիր­ված էր նաեւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը։ Երկ­կողմ հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նից դա­տե­լով՝ Ի­րա­նը շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նը դի­տար­կել որ­պես միայն ա­ռեւտ­րատն­տե­սա­կան գոր­ծըն­կեր։ Հայ­կա­կան փոր­ձա­գի­տա­կան եւ քա­ղա­քա­կան ո­րոշ շր­ջա­նակ­ներ, մինչ­դեռ, Ի­րա­նի հետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան տես­լա­կան են ներ­կա­յաց­նում՝ դրա­նից բխող ա­ռար­կա­յա­կան շա­հե­րով հան­դերձ։ Դա կա­րող է ի­րա­տե­սա­կան լի­նել միայն մի դեպ­քում՝ ե­թե Ի­րա­նը հաղ­թա­հա­րի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ թշ­նա­ման­քը եւ բաց­վի Եվ­րա­միու­թյան եւ, առ­հա­սա­րակ, ա­րեւմ­տյան ֆի­նան­սատն­տե­սա­կան շու­կա­նե­րի առ­ջեւ։ Ի­րա­նի նկատ­մամբ ահ­ռե­լի ճն­շում­ներ են գոր­ծադ­րում Թուր­քիան եւ Չի­նաս­տա­նը։ Ա­րեւ­մուտ­քի հետ հաշ­տու­թյուն կն­քած Ի­րա­նը չի ներ­գր­վում նաեւ Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մե­գա-ծրագ­րե­րին։ Ա­ռանց այս երկ­վու­թյու­նից դի­վա­նա­գի­տա­կան ել­քի Ի­րա­նը հա­զիվ թե ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ո­րե­ւէ ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լու լի­նի Հա­յաս­տան-Վրաս­տան-Եվ­րո­պա ուղ­ղու­թյամբ։ Իսկ նա­խա­գահ Ռեի­սիի ա­ռա­ջին քայ­լե­րը հու­շում են, որ Ի­րա­նը շա­րու­նա­կե­լու է ջա­տա­գո­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ՙշիա ա­ղե­ղի՚ կա­ռուց­ման ծրա­գի­րը, որ սկիզբ է ա­ռել իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյամբ, բայց այդ­պես էլ չի ամ­բող­ջա­նում, ո­րով­հե­տեւ Ի­րա­քում եւ Սի­րիա­յում այն հա­կակ­շռ­վում է ա­մե­րի­կյան, ռու­սա­կան եւ մա­սամբ էլ թուր­քա­կան ներ­կա­յու­թյամբ, ա­նընդ­մեջ լար­վա­ծու­թյուն է հրահր­վում Լի­բա­նա­նում, իսկ Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան միա­պե­տու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են Ի­րա­նը դի­տար­կել որ­պես ՙվտան­գա­վոր մր­ցա­կից՚։
Կա­րե­լի է, թե­րեւս, ի­րա­նա­կան այդ, ինչ­պես նաեւ ամ­բողջ Պա­ղես­տի­նը ՙսիո­նիս­տա­կան ռե­ժի­մից ա­զա­տագ­րե­լու՚ ծրագ­րե­րը գնա­հա­տել ժա­մա­նա­կի եւ մի­ջոց­նե­րի զուր վատ­նում, բայց դա ինք­նիշ­խան երկ­րի ո­րո­շումն է։ Ստեղծ­ված եւ դրա­նից են­թադր­վող ա­ռա­վել բարդ ի­րա­վի­ճա­կում հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պար­տադր­ված է ոս­կեր­չա­կան բծախ­նդ­րու­թյամբ եւ խնա­յո­ղա­բար մո­տե­նալ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։
Ի­րա­նա­կան ՙդո­սյեն՚ դե­ռեւս եր­կար է քն­նարկ­վե­լու։