[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ ՀԱ­ՏՈՒԿ ՆԻՍ­ՏԸ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ԼՂՀ ՀՌ­ՉԱԿ­ՄԱՆ 30-Ա­ՄՅԱ­ԿԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 1-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ նիս­տը՝ նվիր­ված ԼՂՀ հռ­չակ­ման 30-ա­մյա­կին։ Ներ­կա էին ԱԺ նա­խորդ ե­րեք գու­մա­րում­նե­րի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ՝ ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի ՝ Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նից։ Հան­դի­սա­վոր նիս­տը վա­րում էր ԱՀ ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը։

Հն­չեց Ար­ցա­խի օրհ­ներ­գը, ո­րից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օր­վան նվիր­ված հան­գա­մա­նա­լից զե­կու­ցու­մով հան­դես ե­կավ Ար­թուր Թով­մա­սյա­նը։
Ե­լույ­թի սկզ­բում ԱԺ նա­խա­գա­հը հա­տուկ նիս­տը սահ­մա­նա­փա­կում­նե­րով անց­կաց­նե­լու հա­մար նե­րո­ղամ­տու­թյու­նը հայ­ցեց նրան­ցից, ով­քեր ի­րենց մեծ ա­վանդն են ներդ­րել պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծըն­թա­ցում և ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում: Ըստ Ա. Թով­մա­սյա­նի, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում նման նիստ գու­մա­րե­լու հա­մար հիմք են հան­դի­սա­ցել Ար­ցա­խյան ե­րեք պա­տե­րազմ­նե­րի նա­հա­տակ­նե­րի պատ­վի­րան­նե­րը։
ՙՀույ­սով ու հա­վա­տով լե­ցուն՝ բո­լորս պետք է հա­մոզ­ված լի­նենք, որ Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման հե­տա­գա հո­բե­լյան­նե­րը մենք և մեր սե­րունդ­նե­րը կտո­նենք ար­ժա­նա­պա­տիվ կեր­պով և խա­ղաղ­ված հո­գով։ Վս­տահ եմ՝ դահ­լի­ճում գտն­վող­նե­րից շա­տերն ընտ­րել են հա­վեր­ժա­կան պայ­քա­րի ճա­նա­պար­հը՚,-ա­սաց ԱԺ նա­խա­գա­հը։
Ար­ցա­խա­հա­յու­թյան դա­րե­րի խոր­քից ե­կած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ու մա­քա­ռում­նե­րի հան­գր­վա­նը՝ 1988 թվա­կա­նը, նոր թափ ստա­ցած Ար­ցա­խյան շար­ժումն էր, և հե­տա­գա­յում՝ ու­ղիղ 30 տա­րի ա­ռաջ, ԼՂՀ ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չա­կու­մը։ Մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյան շր­ջա­դար­ձա­յին այդ օ­րը հա­վաս­տիա­ցումն էր թե՜ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին, և թե՜ հա­մայն քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին, որ ար­ցախ­ցու՝ իր հայ­րե­նի­քում ապ­րե­լու ու հա­րատևե­լու կամքն ան­բե­կա­նե­լի է, լու­սա­վոր ա­պա­գա­յի կեր­տումն՝ ան­կա­սե­լի։
ՙՎեր­ջին 44-օ­րյա պա­տե­րազմն իր ծանր հետևանք­նե­րով լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր հան­դի­սա­ցավ մեր ինք­նու­թյան ու լի­նե­լու­թյան, պե­տա­կա­նա­կերտ­ման շա­րու­նա­կա­կա­նու­թյան գոր­ծում։ Թշ­նա­մին չկա­րո­ղա­ցավ հաս­նել իր դի­վա­յին վերջ­նա­կան նպա­տա­կին՝ հա­յա­թա­փել Ար­ցա­խը, լրի­վու­թյամբ բռ­նա­զավ­թել մեր հի­նա­վուրց պա­պե­նա­կան օր­րա­նը։ Մեր հա­զա­րա­վոր քա­ջա­րի զին­վոր­նե­րի կյան­քի գնով դի­մա­կայ­վեց և փրկ­վեց պատ­մա­կան հայ­րե­նի­քի մեկ քա­ռորդ հատ­վա­ծը՚,- նշեց Ա. Թով­մա­սյա­նը։
Մեկ րո­պե լռու­թյամբ հարգ­վեց նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը, ո­րից հե­տո զե­կու­ցո­ղը վեր­հի­շեց պատ­մա­կան այն նա­խադ­րյալ­նե­րը, ո­րոնք հան­գեց­րին ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­մա­նը։ Նրա խոս­քով՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը հռ­չակ­վել է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին ու սկզ­բունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ ԼՂՀ ստեղ­ծու­մը չի հա­կա­սել Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ան­կա­խու­թյան մա­սին հռ­չա­կագ­րին։ ԼՂՀ հռ­չա­կագ­րի ըն­դու­նումն այ­նու­հետև ամ­րագր­վեց 1991թ. դեկ­տեմ­բե­րի 10-ի հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վեի ար­դյունք­նե­րով. այդ ժա­մա­նակ Ար­ցա­խի բնակ­չու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյունն ար­տա­հայտ­վել է Ադր­բե­ջա­նից ան­կա­խա­նա­լու օգ­տին։ Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րի հա­վաստ­մամբ՝ ԼՂՀ-ում հան­րաք­վեն ան­ցել է ԽՍՀՄ այն ժա­մա­նակ գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում։
Ա. Թով­մա­սյա­նը խո­սեց նաև Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման և դրա հետևանք­նե­րի մա­սին։ 1994թ. մա­յի­սի 12-ին բիշ­քե­կյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո Ադր­բե­ջանն օ­րե­ցօր սպա­ռա­զին­վե­լով՝ ընտ­րեց հա­կա­մար­տու­թյան լուծ­ման ու­ժա­յին տար­բե­րա­կը՝ իր հան­րու­թյան շր­ջա­նում կի­րա­ռե­լով ա­տե­լու­թյան և հա­յա­տյա­ցու­թյան քա­րոզ­չա­մե­քե­նան։ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի սան­ձա­զեր­ծած 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան և Թուր­քիա­յի ու մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի ներգ­րավ­մամբ՝ 2020թ. 44-օ­րյա պա­տե­րազմ­նե­րը վե­րա­հաս­տա­տե­ցին ՙԱր­ցախն ա­ռանց հա­յե­րի՚ նրանց ան­թա­քույց, հե­ռագ­նա ու նենգ մտադ­րու­թյուն­նե­րը։
ՙԵվ այս ա­մե­նից հե­տո բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րում նե­րա­ռել Ադր­բե­ջա­նի կազ­մում ինչ-որ կար­գա­վի­ճակ տրա­մադ­րե­լու խնդ­րա­հա­րույց հարց՝ չի տե­ղա­վոր­վում ոչ մի ա­ռողջ բա­նա­կա­նու­թյան մեջ։ Մենք միան­շա­նակ հակ­ված ենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը բա­ցա­ռա­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո շա­րու­նա­կե­լուն միտ­ված պատ­շաճ մի­ջա­վայ­րի հաս­տատ­մա­նը՚,- ա­սաց ԱՀ ԱԺ նա­խա­գա­հը և շարունակեց. ՙ30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում՚։

Օրհնանքի խոսք հնչեցրեց ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ ՙՈւղիղ երեսուն տարի հետո բոլորիս միավորել է հիշողությունն ու վերարժևորումն այն օրվա, երբ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, երբ արցախցիների հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված, ուժի վերածված ազատության ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը. Արցախն այլևս անկախ էր։ Մեր ժողովուրդն ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով, թե ինչքան թանկ պիտի վճարի այդ ուղու համար, կամավոր ընտրեց, և վճարեց այդ գինը՚,- ասաց թեմակալ առաջնորդը։ Նա կոչ արեց հայ ժողովրդի զավակներին, որ միասնական կեցվածքով, ամբողջական և անվերապահ աջակցությամբ զորավիգ լինեն Արցախի արիասիրտ ժողովրդին, հաճախակի այցելություններով և մասնակի ներդրումներով նպաստեն երկրի զորացմանը։
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ելույթը շնորհավորանքից զատ՝ նաև հայրենասիրական ուղերձ էր՝ հղված հայությանը։ ՙՄենք պարտավոր ենք շնորհավորել միմյանց այս օրը, քանզի Արցախի ազատության, անկախության և անվտանգության համար իրենց կյանքն են նվիրաբերել համայն հայության լավագույն զավակները։ Այս տոնը առաջին հերթին իրենց տոնն է, և բոլորս պարտավոր ենք հիշել նրանց, պաշտպանել և հզորացնել մեր երկիրը, ինչը կնշանակի նաև Մայր Հայաստանի հզորացում և զարգացում՚,-ասաց ԱՀ արտգործնախարարը։ Անդրադառնալով Արցախի առջև ծառացած առկա դժվարություններին և լուրջ մարտահրավերներին, Դ. Բաբայանն ասաց, որ այդքանով հանդերձ կան հնարավորություններ՝ Արցախը պահպանելու, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ արցախապահպանությունը և արցախակենտրոնացումը լինեն Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային հիմքերից մեկը։ ՙԱրցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր օրակարգում եղել է և կմնա որպես կարևոր ուղղություն։ Մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Սփյուռքի ողջ հայության հետ մեկտեղ։ Տարբեր պետությունների և սուբյեկտների հետ ևս մեր հարաբերությունները կզարգացնենք և կխորացնենք՝ այս հարցերն առաջ տանելու, մեր նպատակին հասնելու համար։ Անկախ ամեն ինչից՝ ի վիճակի ենք լինելու, և թող թշնամիները չուրախանան, դեռ հարց է՝ ինչ է լինելու 10,20 կամ 30 տարի հետո՚,- եզրափակելով իր խոսքն՝ ասաց Դավիթ Բաբայանը։
ԱՀ հռչակման 30-ամյակը շնորհավորեց և ՀՀ խորհրդարանի անունից ողջույնի խոսք ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ՙՄենք նշում ենք Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը ծանր պատերազմից ու կորուստներից հետո։ Շատերը կորցրել են իրենց հարազատներին, կորցրել են տունուտեղ, հայրենիքի մաս։ Բայց ես կարծում եմ, որ այս բոլոր հանգամանքները չպիտի խամրեցնեն օրվա խորհուրդը, որովհետև Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի, արցախցու՝ հայ կամքի արտահայտման և հաստատակամության 30-ամյակն է, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքն իրագործելու որոշման երեսնամյա տարեդարձն է՚,- ասաց Ռ. Ռուբինյանը։
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր ՙՀայասատան՚ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Կարևորելով ԱՀ հռչակման 30-ամյակի կապակցությամբ հրավիրված հատուկ նիստը, նա նշեց, որ սա առաջին հերթին ուղերձ է մեր հակառակորդ Ադրբեջանին, որպեսզի գիտակցի ու հասկանա մի կարևոր փաստ. հայի կամքը անկոտրում է, անկախ տեղի ունեցածից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ և հաղթահարել փորձությունները։ ՙՄենք թվով քիչ ենք, բայց երբ միակամ ենք, երբ համախմբված ենք՝ թշնամու առավելությունն ի չիք է դառնում։ Մենք հաջողել և հաղթել ենք միշտ այն ժամանակ, երբ հավատարիմ ենք մնացել մեր իսկ ուխտին, մեր իսկ հռչակագրերին՝ լինի դա Հայաստանի, թե Արցախի անկախության մասին հռչակագիրը։ Եվ ձախողել ենք, կորուստներ ենք ունեցել, երբ այս կամ այն չափով շեղվել ենք մեր նախանշած ուղուց։ Մենք նորից կանգնած ենք Արցախը հայկական պահելու պարտավորության առաջ։ Մենք պետք է կարողանանք թոթափել մեզնից մեզ կաշկանդող, մեզ իրարից բաժանող մտքերը, որպեսզի կարողանանք արագ վերագտնել մեր միասնականությունը, վերականգնել մեր հաղթանակը. սա է օրվա խորհուրդը՚,-ասաց նա։
ՀՀ ԱԺ ՙՊատիվ ունեմ՚ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ելույթում նշեց. ՙԱրցախում է վճռվել, վճռվում և վճռվելու մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող, արժանապատիվ ապագան։ Մեր ուժերի ներածին չափով միշտ Արցախի հետ ենք և ջանք ու եռանդ չենք խնայելու միջազգային բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգության խնդիրների լուծման հարցերը, որոնք ի վերջո պետք է պսակվեն Արցախի հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով՚,- ասաց Արթուր Վանեցյանը։