Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՌՉԱԿԱԳԻՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զա­յին եւ Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի՝ բո­լոր մա­կար­դակ­նե­րի խոր­հուրդ­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ հա­մա­տեղ նս­տաշր­ջա­նը,

ար­տա­հայ­տե­լով ժո­ղովր­դի կամ­քը, որն ամ­րագր­ված է փաս­տա­ցի անց­կաց­ված հան­րաք­վեում եւ ԼՂԻՄ ու Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի 1988-1991թթ. ո­րո­շում­նե­րում, ա­զա­տու­թյան, ան­կա­խու­թյան, ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան եւ բա­րիդ­րա­ցիու­թյան նրա ձգ­տու­մը,
ար­ձա­նագ­րե­լով Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից ՙ1918-1920թթ. պե­տա­կան ան­կա­խու­թյան վե­րա­կան­գն­ման՚ հռ­չակ­ման փաս­տը,
հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջա­նում տար­վող ա­պար­տեի­դի եւ խտ­րա­կա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում ստեղ­ծել է հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ա­տե­լու­թյան եւ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտ, ին­չը հան­գեց­րել է զին­ված բա­խում­նե­րի, մարդ­կա­յին զո­հե­րի, խա­ղաղ հայ­կա­կան գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի զանգ­վա­ծա­յին բռ­նա­տե­ղա­հան­ման,
հիմն­վե­լով ԽՍՀ Միու­թյան գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան եւ օ­րենք­նե­րի վրա, ո­րոնք ինք­նա­վար կազ­մա­վո­րում­նե­րին եւ հա­վա­քա­կան բնակ­վող ազ­գա­յին խմ­բե­րին ի­րա­վունք են տա­լիս ԽՍՀՄ¬ից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան դուրս գա­լու դեպ­քում ինք­նու­րույն ո­րո­շե­լու ի­րենց պե­տա­կան¬ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հար­ցը,
նշե­լով, որ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի տա­րած­քը բռ­նի կեր­պով ան­ջատ­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից եւ հայ ժո­ղովր­դի վե­րա­միա­վոր­ման ձգ­տու­մը հա­մա­րե­լով բնա­կա­նոն ու օ­րի­նա­կան, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան,
ձգ­տե­լով հայ եւ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջեւ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը՝ մի­մյանց ի­րա­վունք­նե­րի փո­խա­դարձ հար­գան­քի հի­ման վրա,
ու­շադ­րու­թյան առ­նե­լով երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի բար­դու­թյունն ու հա­կա­սա­կա­նու­թյու­նը, ա­պա­գա Միու­թյան, իշ­խա­նու­թյան եւ կա­ռա­վար­ման միու­թե­նա­կան կա­ռույց­նե­րի ճա­կա­տագ­րի ա­նո­րո­շու­թյու­նը,
հար­գե­լով ու հե­տե­ւե­լով Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր Հռ­չա­կագ­րի եւ Տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ու մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նագ­րի, Քա­ղա­քա­ցիա­կան, քա­ղա­քա­կան եւ մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նագ­րի սկզ­բունք­նե­րին եւ ակն­կա­լե­լով մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ըմ­բռ­նումն ու ա­ջակ­ցու­թյու­նը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ։ ՀԱԿԻՐՃ՝ ԼՂՀ

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյունն օգտ­վում է այն լիա­զո­րու­թյուն­նե­րից, ո­րոնք հան­րա­պե­տու­թյուն­նե­րին տրա­մադր­վում են ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյամբ ու օ­րեն­սդ­րու­թյամբ եւ ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում ինք­նու­րույն ո­րո­շե­լու իր պե­տա­կան¬ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը՝ երկ­րի եւ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյան հետ քա­ղա­քա­կան խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հի­ման վրա։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում՝ մին­չեւ ԼՂՀ Սահ­մա­նադ­րու­թյան եւ օ­րենք­նե­րի ըն­դու­նու­մը, գոր­ծում են ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյու­նը եւ օ­րեն­սդ­րու­թյու­նը, ինչ­պես նաեւ ներ­կա­յումս գոր­ծող այլ օ­րենք­ներ, ո­րոնք չեն հա­կա­սում սույն Հռ­չա­կագ­րի նպա­տակ­նե­րին ու սկզ­բունք­նե­րին եւ Հան­րա­պե­տու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։

ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի
մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների՝
բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջան

2 սեպ­տեմ­բե­րի, 1991թ.
ք. Ստե­փա­նա­կերտ