[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյուն է նկատ­վում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցի շուրջ առ­կա տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։

Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բաժ­նի վա­րիչ Հիք­մեթ Հա­ջիևն ակ­նար­կել է, որ չի հա­ջող­վում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ ռու­սա­կան կող­մի հետ Ար­ցա­խում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի շուրջ։
Զու­գա­հե­ռա­բար՝ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին բո­ղո­քի նո­տա է հղել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն ձևա­կերպ­ման կի­րա­ռու­թյան հա­մար, որ ե­ղել էր ՌԴ ՊՆ գնում­նե­րի վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րից մե­կում։
Հիք­մեթ Հա­ջիևը BBC-ին տված հար­ցազ­րույ­ցում նշել է, որ ռու­սա­կան կող­մի հետ քն­նարկ­վում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի հետ կապ­ված լրա­ցու­ցիչ ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­ներ։
Նա նշել է, որ Ղա­րա­բա­ղում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նեու­թյունն ու գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում են 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, ո­րը ստո­րագ­րել են Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րը։
Հա­ջիևի խոս­քով՝ նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը սահ­մա­նել է ՙքա­ղա­քա­կան և, ո­րոշ չա­փով՝ ի­րա­վա­կան դաշտ՚ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հա­մար։
ՙԻնչ վե­րա­բե­րում է խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի վե­րա­բե­րյալ լրա­ցու­ցիչ հա­մա­ձայ­նագ­րե­րին և լրա­ցու­ցիչ ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րին, ա­պա կող­մե­րի միջև ե­ղել են ա­ռաջ­նա­յին շփում­ներ այդ հար­ցի շուրջ, և ո­րո­շա­կի բա­նա­վե­ճեր դեռևս շա­րու­նակ­վում են՚,- ա­սել է Հա­ջիևը։
Ըստ նրա՝ ամ­բողջ Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խան տա­րածքն է, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։
Իսկ Ադր­բե­ջա­նի բո­ղո­քի նո­տան Ռու­սաս­տա­նին պայ­մա­նա­վոր­ված է այդ երկ­րի կա­ռա­վա­րու­թյան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն ձևա­կերպ­ման կի­րա­ռու­թյան հետ, որ ե­ղել էր ՌԴ ՊՆ գնում­նե­րի վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րից մե­կում։ Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րել է, թե դա չի բխում եր­կու եր­կր­նե­րի բա­րե­կա­մու­թյան և գոր­ծակ­ցու­թյան ո­գուց։
168.am-ի հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ա­լեք­սանդր Սկա­կովն ա­սաց, որ պա­տե­րազ­մից հե­տո հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ աշ­խա­տան­քի ըն­թաց­քում խն­դիր­նե­րը ջրի ե­րես են դուրս գա­լիս։
Նրա խոս­քով՝ խն­դիր­ներն Ադր­բե­ջա­նի հա­վակ­նու­թյուն­ներն են ԼՂ տա­րած­քի մյուս հատ­վա­ծի նկատ­մամբ, ո­րը մնա­ցել է խա­ղա­ղա­պահ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ Նա նշեց, որ Ադր­բե­ջա­նի հա­վա­կա­նու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մի հետևան­քով ստաց­ված տա­րածք­նե­րով չեն սահ­մա­նա­փակ­վում։
Սկա­կո­վի խոս­քով՝ ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է մյուս հար­ցե­րում Ռու­սաս­տա­նի հետ պայ­մա­նա­վոր­վել, ին­չը չի հա­ջող­վում, և քիչ հա­վա­նա­կան է, որ հա­ջող­վի։
ՙՆախ ան­հաս­կա­նա­լի է՝ ե­թե կա ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյուն, ո­րից հե­տո խա­ղա­ղա­պահ­նե­րը տե­ղա­կայ­վել են, ին­չո՞ւ Ադր­բե­ջա­նը հա­մա­պա­տաս­խան ման­դա­տի թուլտ­վու­թյու­նը չի տա­լիս, սա ար­դեն իսկ ինչ-որ ի­մաս­տով ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խախ­տում է, ո­րով­հետև խա­ղա­ղա­պահ­նե­րը տե­ղա­կայ­վել են նաև Ադր­բե­ջա­նի թույ­լտ­վու­թյամբ՚,- հս­տա­կեց­րեց Ա­լեք­սանդր Սկա­կո­վը։
Նրա կար­ծի­քով՝ Ադր­բե­ջա­նը կար­գա­վոր­ման բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րի վրա տա­րա­ծում է իր միա­կող­մա­նի շա­հե­րը։
ՙԵվ, կար­ծում եմ, բո­ղո­քի նո­տա­յի նյու­թը, այ­սինքն՝ ռու­սա­կան կող­մի ԼՂՀ կի­րա­ռու­թյու­նը բա­ցար­ձակ պա­տա­հա­կան չէր և ու­ղիղ կապ ու­ներ հենց այս խնդ­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հետ։ Ըստ էու­թյան ներգ­րավ­ված բո­լոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար գո­յու­թյուն ու­նի ԼՂ կար­գա­վի­ճա­կի հարց՝ գու­ցե ոչ այս պա­հին լուծ­ման են­թա­կա, սա­կայն չկար­գա­վոր­ված հարց, ո­րը պետք է լուծ­վի, իսկ Ադր­բե­ջա­նի հա­մար չկա այդ հար­ցը, քա­նի որ դա Ադր­բե­ջա­նի տա­րածք է։ Գի­տենք, որ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը ևս, թեև թու­լա­ցած, վե­րա­կան­գն­վե­լու դեպ­քում աշ­խա­տե­լու է այս հար­ցի ուղ­ղու­թյամբ։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Ֆրան­սիա­յի ԱԳ նա­խա­րար­նե­րը շա­րու­նա­կում են ի­րենց ու­ղերձ­նե­րում հղում կա­տա­րել կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան վրա՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նաև խո­սե­լով կար­գա­վի­ճա­կի մա­սին։
Պա­տա­հա­կան չէ նաև, որ Հա­յաս­տան և Ադր­բե­ջան այ­ցեր կա­տա­րեց նո­րան­շա­նակ ԵԱՀԿ ՄԽ ռուս հա­մա­նա­խա­գա­հը, ինչն ու­ղերձ է այն մա­սին, որ ՄԽ-ի է­ջը լիո­վին փակ­ված չէ՚,- ա­սաց Ա­լեք­սանդր Սկա­կո­վը։
Վեր­ջի­նիս կար­ծի­քով՝ պա­տե­րազ­մի դա­դա­րե­ցու­մից հե­տո ան­մի­ջա­պես կան­խա­տե­սե­լի էր, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տը կա­րող է մեծ պատ­մու­թյուն դառ­նալ ռու­սա­կան կող­մի հա­մար։
ՙԿար­ծում եմ՝ Ռու­սաս­տա­նը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի, Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րով կա­րող է փոր­ձել մա­սամբ լու­ծել այս հար­ցը։ Չի բա­ցառ­վում, որ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է նաև դրա­մա­տիկ և անս­պա­սե­լի լու­ծում­նե­րի խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սով, չէր բա­ցառ­վում նաև, որ այս հար­ցը քն­նարկ­ման դր­վի մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում։ Բարդ խաղ է ըն­թա­նում Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան շուրջ, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բարդ հա­մա­կարգ է գոր­ծում և, ինչ­պես երևում է, այս հար­ցում կոն­սեն­սու­սի հաս­նե­լը գրե­թե բա­ցառ­ված է՚,- ա­սաց նա։

168.am