[ARM]     [RUS]     [ENG]

Մուրադով․ հետագայում որոշում կկայացվի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը երկարաձգելու մասին

Հետագայում որոշում կկայացվի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Միայն դրական եմ գնահատում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր ԼՂ-ում կյանքն ընթանում է լիարժեք հունով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձը, խնդրային հարցերի լուծումը։ Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,-ասել է Մուրադովը։ 

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները կգտնվեն ԼՂ տարածքում 5 տարի։ «Առաջին 5 տարին՝ համաձայնագրով, որը ստորագրել են երեք պետությունների ղեկավարները։ Հետագայում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը երկարաձգելու մասին որոշում կկայացվի»,-հավելել է նա։

Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունը որպես ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Այժմ հրամանատար է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։