[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՌՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ե­ռօ­րյա այ­ցով Միա­ցյալ Նա­հանգ­ներ կայ­ցե­լի Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը։ Ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով այն հա­ջոր­դում է Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի ա­մե­րի­կյան այ­ցին եւ հա­մընկ­նում Ռու­սաս­տա­նի Պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րին։ Չնա­յած պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյա­նը, ՌԴ-ում իշ­խող ՙԵ­դի­նա­յա Ռո­սիա՚ կու­սակ­ցու­թյան վար­կա­նի­շը նա­խա­գահ Պու­տի­նի պաշ­տո­նա­վար­ման ողջ ըն­թաց­քում գնա­հատ­վում է որ­պես ա­մե­նա­ցած­րը։

ծպ­ջՈՉՌ­րՌ­ՎՈÿ չՈջպ­ՑՈ-ի խմ­բագ­րա­կա­նում նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կը գնա­հատ­ված է այն­պես, որ ՙքա­ղա­քա­կան ներ­կապ­նա­կում աջ-ա­զա­տա­կան բե­ւե­ռի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա՚։ Հա­կա­ռակ դեպ­քում, ինչ­պես մեկ­նա­բանն է կար­ծում, Ռու­սաս­տա­նը կա­րող է հայ­տն­վել ՙսո­ցիա­լա­կան բո­ղո­քի տի­րույ­թում՚։ Նա գտ­նում է, որ նա­խա­գահ Պու­տի­նին խիստ անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ ոչ թե ա­մեն գնով, այլ՝ լե­գի­տիմ հաղ­թա­նակ։
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լո­րո­վին նոր ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյան հարցն ստա­նում է սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն։ ԱՄՆ-ում նա­խա­գահ Բայ­դե­նի վար­կա­նիշն ի­ջել է 35-40 տո­կոս մա­կար­դա­կի։ Ո­րոշ դի­տորդ­ներ նույ­նիսկ չեն բա­ցա­ռում, որ նրա դեմ իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց կնա­խա­ձեռն­վի, իսկ երկ­րում սպաս­վում են Կոնգ­րե­սի մի­ջան­կյալ ընտ­րու­թյուն­ներ, եւ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը կա­րող է հայ­տն­վել փոք­րա­մաս­նու­թյան վի­ճա­կում։
Էր­դո­ղա­նի ա­մե­րի­կյան այ­ցի ա­նոն­սա­վոր­մա­նը նա­խոր­դել է Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ԱՄՆ-ն պետք է որ­պես կա­տար­ված փաստ ըն­դու­նի S400 հր­թի­ռա­յին հա­մա­կար­գի հետ կապ­ված ռուս-թուր­քա­կան գոր­ծար­քը, բայց եւ ա­վե­լաց­րել, որ պատ­րաստ են ձեռք բե­րել ա­մե­րի­կյան ՀՕՊ կա­յանք­ներ, ե­թե Կոնգ­րե­սը հա­մա­ձայ­նու­թյուն տա։ Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է եւ ա­րեւմ­տյան ա­լյան­սի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պահ­պան­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն ու­նի։
Թուր­քիան եւ ԱՄՆ-ն ՙՂրի­մի պլատ­ֆոր­մի՚ մաս­նա­կից­ներ են։ Ռու­սաս­տա­նում այդ ձե­ւա­չա­փը գնա­հա­տում են որ­պես ՙոտ­նձ­գու­թյուն երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը՚։ Ա­վե­լի վաղ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել էր Ռու­սաս­տան այ­ցի մտադ­րու­թյան մա­սին։ Ե­րե­ւում է` այն կազ­մա­կեր­պե­լու հետ կապ­ված խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել։ Ռու­սաս­տա­նը գո­նե այս պա­հին չի կա­րող ան­տե­սել Կիե­ւում Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի միան­շա­նակ հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ՙՂրի­մը Ուկ­րաի­նա է՚ եւ բարձր մա­կար­դա­կի բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Ան­կա­րա­յի հետ։
Ըստ ե­րե­ւույ­թին, Էր­դո­ղա­նի ա­մե­րի­կյան ու­ղե­ւո­րու­թյան դի­վա­նա­գի­տա­կան խթա­նը հենց ռուս-թուր­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներն են։ Ի՞նչ է ա­ռա­ջար­կե­լու Բայ­դե­նը Թուր­քիա­յին։ Թուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բազ­մա­թիվ կն­ճիռ­ներ կան։ Էր­դո­ղա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին կաս­կա­ծում է տա­րա­ծաշր­ջա­նում քր­դա­կան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու մտադ­րու­թյան մեջ։ Իր հեր­թին Վա­շինգ­տո­նը ծանր է տա­նում Սի­րիա­յում եւ այ­լուր ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, հնա­րա­վոր է, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Թուր­քիա­յի հետ քն­նար­կի նաեւ ՙՀայ­կա­կան հար­ցը՚։ ԱՄՆ նա­խա­գա­հի կող­մից ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րույ­թը պաշ­տո­նա­պես օգ­տա­գոր­ծե­լուց հե­տո Էր­դո­ղանն ա­ռա­ջին ան­գամ է այ­ցե­լում Վա­շինգ­տոն։ Եւ, կար­ծես թե, հենց այդ հա­մա­տեքս­տում է նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Դա­վու­թօղ­լուն սուր քն­նա­դա­տել նրան՝ ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րույթն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար Բայ­դե­նին ար­ժա­նի պա­տաս­խան չտա­լու հա­մար։
Ինտ­րի­գա­յին է, որ Էր­դո­ղա­նը Միա­ցյալ Նա­հանգ­ներ է մեկ­նում Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան կար­գա­վոր­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լուց հե­տո, ին­չին, սա­կայն, ար­ձա­գանք հե­տե­ւել է Մոսկ­վա­յից։ ԱՄՆ պե­տա­կան դե­պար­տա­մեն­տից եւ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կից այդ թե­մա­յով պաշ­տո­նա­կան ո­րե­ւէ ար­ձա­գանք առ այս պա­հը չկա։ Նշա­նա­կու՞մ է դա, ար­դյոք, որ հայ-թուր­քա­կան հնա­րա­վոր երկ­խո­սու­թյան մո­դե­րա­ցիան ռու­սաս­տա­նյան է՝ չա­փա­զանց դժ­վար է ա­սել։ Բայց ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի, որ երկ­րորդ ան­գամ Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման մա­սին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­սել է Վրաս­տան այ­ցից ան­մի­ջա­պես ա­ռաջ։
Այս խճան­կա­րա­յին պատ­կե­րին եւս մեկ ե­րանգ է գու­մար­վել. ուկ­րաի­նա­կան աղ­բյուր­նե­րը հայտ­նել են, որ Պու­տին-Բայ­դեն նոր գա­գաթ­նա­ժո­ղով է նա­խա­պատ­րաստ­վում։ Հնա­րա­վոր է՝ այդ մա­սին Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հին Սպի­տակ տա­նը հաս­կաց­րել է ԱՄՆ նա­խա­գա­հը։ Ռու­սաս­տա­նյան ոչ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը, սա­կայն, հեր­քել են լու­րի հա­վաս­տիու­թյու­նը, թեեւ ըն­դու­նել են, որ ռուս-ա­մե­րի­կյան երկ­կողմ քն­նար­կում­ներ ըն­թա­նում են միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի մա­կար­դա­կում։ Ռու­սաս­տա­նի կող­մից այն գլ­խա­վո­րում է ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ­նե­րից մե­կը, ա­մե­րի­կյան բա­նակ­ցող­նե­րի խում­բը գլ­խա­վո­րում է ա­ռա­ջին փոխ­պետ­քար­տու­ղա­րը։
Աշ­նա­նը կամ առն­վազն մին­չեւ տա­րե­վերջ Պու­տին-Բայ­դեն գա­գաթ­նա­ժո­ղո­վի հա­վա­նա­կա­նու­թյու­նը բա­վա­կա­նին մեծ է։ Հու­նի­սին Ժնե­ւում կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ԱՄՆ նա­խա­գահն ա­սել էր, որ հա­ջորդ հան­դի­պու­մը կախ­ված կլի­նի վե­ցամ­սյա ժամ­կե­տում ստեղծ­ված նոր ի­րա­վի­ճա­կից։ Աֆ­ղանս­տա­նում, Կենտ­րո­նա­կան եւ Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա­յում, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յում ընդ­հա­նուր ան­հան­գս­տու­թյու­նը թե­լադ­րում է ռուս-ա­մե­րի­կյան նոր երկ­խո­սու­թյուն։
Մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վա­րե­լիու­թյան հրա­մա­յա­կա­նը գրե­թե բո­լոր սու­բյեկտ­նե­րի հա­մար օ­րախն­դիր է։ Ո­րե­ւէ մե­կը մտա­դիր չէ զո­հա­բե­րել իր ազ­գա­յին շա­հը եւ անվ­տան­գու­թյու­նը, բայց եւ չի հա­մար­ձակ­վում գնալ, այս­պես ա­սած, ՙմիա­կող­մա­նի ճեղք­ման՚։ Այս պայ­ման­նե­րում, բա­ցառ­ված չէ, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը կա­րող է Թուր­քիա­յի խոր­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի զսպ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րել։ Թեեւ ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ գտ­նում են, որ ԱՄՆ-ն Թուր­քիա­յին դր­դում է Ռու­սաս­տա­նի հետ բախ­ման։
;