Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈ՞ՒՄ Է, ԹԵ ՄԻԱՅՆ ԴԻՄԱԴՐՈ՞ՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 9-ին, ինչ­պես եւ ա­նոն­սա­վոր­ված էր, կա­յա­ցել է Բե­լա­ռու­սի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի՝ այս տար­վա ըն­թաց­քում ար­դեն հին­գե­րորդ հան­դի­պու­մը։ Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան` կող­մե­րը հա­մա­ձայ­նեց­րել են Միու­թե­նա­կան պե­տու­թյան 28 ծրա­գիր։ Թե խոս­քը կոնկ­րետ ին­չի մա­սին է՝ ա­ռայժմ հս­տակ տե­ղե­կու­թյուն­ներ չկան։ Ի­րա­վի­ճա­կը ռու­սա­կան մա­մու­լում գնա­հատ­վել է ՙեր­կու պե­տու­թյուն՝ մեկ տն­տե­սու­թյուն՚ բնո­րոշ­մամբ։

Այ­դու­հան­դերձ, չնա­յած հա­վաս­տիա­ցում­նե­րին, նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­ջորդ օ­րը Բե­լա­ռու­սի եւ Ռու­սաս­տա­նի վար­չա­պետ­նե­րը չեն նա­խաս­տո­րագ­րել այդ ծրագ­րե­րի փա­թե­թը։ Խոսք կա, որ դա կար­վի մին­չեւ տա­րե­վերջ, բայց նույ­նիսկ ռու­սա­կան մա­մուլն է կաս­կա­ծում Լու­կա­շեն­կո­յի ան­կեղ­ծու­թյա­նը։ Փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը գտ­նում է, որ նրա ՙկա­ռու­ցո­ղա­կա­նու­թյու­նը միայն ի­րա­վի­ճա­կա­յին է՚։
Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս այդ­պես էլ քսան տա­րում չկա­յա­ցող Միու­թե­նա­կան պե­տու­թյան շուրջ ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու ամ­սում հնա­րա­վոր ի­րա­վի­ճա­կը կա­րող է թես­թա­յին լի­նել։ Ե­թե Պու­տի­նին չհա­ջող­վի ՙկոտ­րել՚ Լու­կա­շեն­կո­յին, ա­պա Մոսկ­վա­յի հե­ղի­նա­կու­թյու­նը ողջ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում եւ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յում լր­ջո­րեն տու­ժե­լու է։ Դա հատ­կա­պես ի­րեն զգաց­նել է տա­լու ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
Վեր­ջին օ­րե­րին հայտ­նի է դար­ձել, որ Թուր­քիան Ադր­բե­ջան է գոր­ծու­ղել չորս գե­նե­րա­լի՝ ձե­ւա­վո­րե­լու թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րա­կան կենտ­րոն։ Ըստ ե­րե­ւույ­թին, Իլ­համ Ա­լիե­ւը խս­տո­րեն զգու­շա­նում է Ռու­սաս­տա­նի հետ սկզ­բուն­քա­յին դի­մա­կա­յու­թյու­նից, եւ թուրք գե­նե­րալ­նե­րը Բա­քու են գոր­ծուղ­վել որ­պես Ադր­բե­ջա­նի հա­մար թուր­քա­կան ՙա­պա­հո­վու­թյան բար­ձի­կի՚ ցու­ցադ­րում։
Ե­կող շա­բաթ սպաս­վում է Թուր­քիա­յի եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում, թեեւ ֆոր­մալ ա­ռու­մով Էր­դո­ղա­նը Միա­ցյալ Նա­հանգ­ներ կմեկ­նի ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի հեր­թա­կան նս­տաշր­ջա­նին մաս­նակ­ցե­լու ա­րա­րո­ղա­կար­գով։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վել, որ նա ՄԱԿ-ի բարձ­րա­գույն ամ­բիո­նից հան­դես կգա մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ՙբարձ­րա­գույն լի­գա­յում՚ Թուր­քիա­յի դե-ֆակ­տո ներ­կա­յու­թյու­նը ո­րե­ւէ ձե­ւով ֆոր­մա­լաց­նե­լու ա­ռա­ջար­կու­թյամբ։
Ա­մե­նե­ւին էլ բա­ցառ­ված չէ, որ թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը փոր­ձում է մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի բո­լոր հար­ցե­րում ա­պա­հո­վել ներ­կա­յու­թյուն։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դիրն այս ի­մաս­տով Թուր­քիա­յի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մեկն է։ Ան­կա­րա­յի կեց­ված­քից դա­տե­լով՝ Էր­դո­ղա­նը ՙվեր­ջին պա­հի ընտ­րու­թյան՚ տար­բե­րա­կը պա­հում է։ Հրա­պա­րա­կայ­նո­րեն սա­տա­րե­լով Ադր­բե­ջա­նին` Թուր­քիան մինչ օրս եր­բեք չի հայ­տա­րա­րել, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դիր այ­լեւս չկա՝ ինչ­պես Իլ­համ Ա­լիեւն է ա­սում։

Ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ թուրք-ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը փոր­ձել է ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի թիվն ա­վե­լաց­նել մե­կով, կամ՝ Թուր­քիա­յով, կամ՝ Գեր­մա­նիա­յով։ Այ­սօր­վա փաս­տա­ցի ի­րա­վի­ճա­կում, երբ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը փաս­տա­ցի Թուր­քիան է կա­ռա­վա­րում, Աղ­դա­մում գոր­ծում է ռուս-թուր­քա­կան միաս­նա­կան մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րոն, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման դեպ­քում Ան­կա­րա­յի ներ­կա­յու­թյու­նը ստա­նա ֆոր­մալ ճա­նա­չում։
Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան կար­գա­վոր­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, հա­վա­նա­բար, ներգ­րա­վում է ա­պա­գա քն­նար­կում­նե­րի ծրագ­րա­վոր­մա­նը։ Գոր­ծըն­թացն ա­ռայժմ հրա­պա­րա­կա­յին չէ, բայց դժ­վար չէ տես­նել, որ քն­նար­կում­ներ ըն­թա­նում են։ Այդ է վկա­յում, թե­րեւս, Եվ­րո­պա­յի խոր­հր­դի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի մի­ջեւ օ­րերս տե­ղի ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի ըն­թաց­քում ՌԴ նա­խա­գա­հը ներ­կա­յաց­րել է ԼՂ հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը։ Այս­տեղ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, գլ­խա­վորն այն է, որ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի նա­խա­գա­հը հույս է հայտ­նել, որ քն­նար­կում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ վս­տա­հու­թյան մի­ջա­վայր կձե­ւա­վոր­վի։
Նույն գիծն է ար­տա­հայ­տել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան՝ ա­սե­լով, որ պետք է կա­տար­վեն նո­յեմ­բե­րի 9-ի եւ հուն­վա­րի 11-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, եւ այդ դեպ­քում քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղծ­վի։ Չա­փա­զանց կա­րե­ւոր է, որ սեպ­տեմ­բե­րի 8-ին Իս­րա­յե­լի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հետ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լիսն ՌԴ ԱԳ նա­խա­րար Լավ­րովն ա­սել է, թե ներ­կա­յումս Պա­ղես­տի­նի կար­գա­վի­ճա­կի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա։
ծպ­ջՈՉՌ­րՌ­ՎՈÿ չՈջպ­ՑՈ-ն այս ա­ռու­մով խմ­բագ­րա­կան է հրա­պա­րա­կել, ո­րի ա­ռանց­քա­յին մո­տե­ցումն այն է, որ հա­կա­մար­տու­թյուն­նե­րը, լո­կալ պա­տե­րազմ­նե­րը կար­գա­վոր­վում են ՙաշ­խար­հա­կար­գա­յին մո­տե­ցում­նե­րով՚։ Խն­դիրն այն է՝ դե-յու­րե պահ­պան­վու՞մ է երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո հաս­տատ­ված աշ­խար­հա­կար­գը, թե՞ ՙտե­ղա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը՚ հան­գեց­րել են վե­րա­նա­յում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան։
Ոչ ոք այդ հար­ցի պա­տաս­խա­նը չու­նի։ ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի նա­խա­գահ­նե­րը հե­ռա­խո­սազ­րույ­ցի ար­դյուն­քում հա­մա­ձայ­նել են ՙչհա­տել կար­միր գծե­րը, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը չհասց­նել առ­ճա­կատ­ման՚։ Ա­վե­լի վաղ նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք է բեր­վել ՌԴ եւ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­մա­նը։ Ոչ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բե­րին կա­րող է գու­մար­վել ՌԴ-ԱՄՆ եւս մեկ գա­գաթ­նա­ժո­ղով։
Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րի ողջ կո­րագ­ծի՝ Մերձ­բալ­թի­կա-Սեւ ծով-Կաս­պյան ա­վա­զան-Կենտ­րո­նա­կան Ա­սիա, ընդգրկմամբ ա­մե­նուր ՙե­ռում է՚։ Օ­րեն­բուր­գի մար­զում Ռու­սաս­տա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ մեկ­նար­կում են Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ան­դամ եր­կր­նե­րի ԶՈՒ հրա­մա­նա­տա­րա-շտա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­ներ։ Բե­լա­ռու­սում ՙԱ­րեւ­մուտք- 2021՚ զո­րա­վար­ժու­թյուն­ներ են, Նիժ­նի Նով­գո­րո­դի մոտ՝ ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի։