[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻՆԱԿԱՆ ՍԻՆՑԶՅԱՆԻՑ՝ ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՔՐԴՍՏԱՆ

Վահ­րամ Ա­ԹԱՆ­ԵՍՅԱՆ

ՌԴ Ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան մա­մու­լի կենտ­րո­նը սեն­սա­ցիոն հա­ղոր­դագ­րու­թյուն է տա­րա­ծել. Պա­կիս­տա­նի մայ­րա­քա­ղաք Իս­լա­մա­բա­դում տե­ղի է ու­նե­ցել այդ երկ­րի, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի, Ղա­զախս­տա­նի, Թուրք­մենս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում, ո­րի ար­դյուն­քում կող­մե­րը հա­մա­ձայ­նել են, որ Աֆ­ղանս­տա­նը չպետք է վե­րած­վի ա­հա­բեկ­չու­թյուն ՙար­տա­հա­նող՚ տա­րած­քի։

Սեն­սա­ցիան տվյալ դեպ­քում այն է, որ այդ քն­նար­կում­նե­րին, որ կազ­մա­կեր­պել է պա­կիս­տա­նյան կող­մը, չի հրա­վիր­վել Թուր­քիան, ինչ­պես նաեւ՝ Քա­թա­րը, ո­րը ՙԹա­լի­բան՚ շարժ­ման այս­պես կոչ­ված քա­ղա­քա­կան թե­ւի ա­պաս­տանն է ե­ղել 2001թվա­կա­նից ի վեր, երբ ա­մե­րի­կյան զոր­քե­րը մտել են Աֆ­ղանս­տան։ Թուր­քիան եւ Պա­կիս­տա­նը ռազ­մա-քա­ղա­քա­կան շատ մեր­ձա­վոր դաշ­նա­կից­ներ են։ Եւ ե­թե Թուր­քիա­յի ազ­գա­յին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նը չի հրա­վիր­վել Իս­լա­մա­բադ, ա­պա պետք է են­թադ­րել, որ դա ոչ թե Պա­կիս­տա­նի, այլ հրա­վիր­ված ո­րե­ւէ երկ­րի դե­մարշն է։
Դա­տե­լով ներ­կա­յաց­ված եր­կր­նե­րի ցան­կից, կա­րե­լի է են­թադ­րել, որ Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը ցան­կա­լի չի ե­ղել կամ Ռու­սաս­տա­նի, կամ Չի­նաս­տա­նի, կամ Ի­րա­նի հա­մար։ Թե­րեւս նաեւ՝ Տա­ջիկս­տա­նի, որ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի միակ ոչ թուր­քա­խոս եր­կիրն է։ Իսկ ե­թե ա­վե­լի պրագ­մա­տիկ մո­տե­ցում ու­նե­նանք, ա­պա Աֆ­ղանս­տա­նի հար­ցում կտես­նենք եր­կու սկսզ­բուն­քա­յին մո­տե­ցում։ Չի­նաս­տա­նը եւ Ուզ­բեկս­տա­նը հակ­ված են ճա­նա­չե­լու ՙԹա­լի­բա­նի՚ իշ­խա­նու­թյու­նը, Ի­րա­նը եւ Տա­ջիկս­տա­նը կտ­րուկ դեմ են։ Ռու­սաս­տա­նը ՙոս­կե մի­ջին՚ մո­տե­ցում է որ­դեգ­րել՝ պաշ­տո­նա­պես չի ճա­նա­չում, բայց տե­ղի ու­նե­ցա­ծը գնա­հա­տում է ՙաշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն, ո­րի հետ պետք է հաշ­վի նս­տել՚։
Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն կա, որ Իս­լա­մա­բա­դում նշ­ված եր­կր­նե­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րից ա­ռաջ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը Պա­կիս­տա­նին կոչ է ա­րել չճա­նա­չել ՙԹա­լի­բա­նի՚ իշ­խա­նու­թյու­նը։ Որ­քան էլ ար­տա­ռոց հն­չի, բայց այդ հար­ցում Ի­րա­նի եւ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի դիր­քո­րո­շու­մը գո­նե ընդ­հա­նուր գծե­րով հա­մընկ­նում է։ Ինչ վե­րա­բե­րում է Թուր­քիա­յին, ա­պա նա, ինչ­պես մի քա­նի ան­գամ ար­դեն աս­վել է, Աֆ­ղանս­տան կա­րող է ՙմտ­նել՚ կամ Պա­կիս­տա­նի, կամ Ուզ­բեկս­տա­նի մի­ջո­ցով։
Եւ ե­թե ԱՄՆ-ը Պա­կիս­տա­նին գրե­թե ար­գե­լում է ճա­նա­չել ՙԹալի­բա­նի՚ իշ­խա­նու­թյու­նը, ա­պա Թուր­քիան գրե­թե լիո­վին կորց­նում է Քա­բու­լում ազ­դե­ցու­թյուն ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Գո­նե այս փու­լում դա ակն­հայտ է։ Այդ է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ Թուր­քիան, Պա­կիս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը ռազ­մա-քա­ղա­քա­կան նոր ծրագ­րա­վո­րում են ցու­ցադ­րում։ Դրան կա­րող է միա­նալ նաեւ Քա­թա­րը։
Նախ­նա­կան տպա­վո­րու­թյու­նը, որ ՙԹա­լի­բա­նը՚ գո­նե դե-ֆակ­տո կճա­նաչ­վի, ի­րա­կա­նու­թյու­նից շատ հե­ռու է։ Աֆ­ղա­նա­կան խն­դիրն, ընդ­հա­կա­ռա­կը, գնա­լով ա­վե­լի է բար­դա­նում։ Թա­լիբ­նե­րը ձե­ւա­վո­րել են գրե­թե բա­ցա­ռա­պես փուշ­տու­նա­կան կա­ռա­վա­րու­թյուն, եր­կի­րը հայ­տա­րա­րել իս­լա­մա­կան է­մի­րաթ, ո­րը կգլ­խա­վո­րի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դը։ Դա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կո­պիտ խախ­տում է, ինչ­պես նաեւ՝ նե­րաֆ­ղա­նա­կան ճգ­նա­ժա­մի աղ­բյուր։
Հա­րավ-ա­րե­ւե­լյան եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում հնա­րա­վոր նոր լար­վա­ծու­թյու­նը չի կա­րող չազ­դել մեր՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի, տա­րա­ծաշր­ջա­նի վրա։ Թե­կուզ եւ այն ի­մաս­տով, որ Աֆ­ղանս­տա­նում եւ նրա շուրջ ի­րա­վի­ճա­կին ներգ­րավ­ված են Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը եւ Թուր­քիան։ Շատ նկա­տե­լի է, որ հա­սու­նա­նում է թուրք-ի­րա­նա­կան հա­կա­սու­թյուն։ Ա­վե­լի բար­վոք չեն ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Մոսկ­վա­յում եւ Թեհ­րա­նում փոր­ձում են տե­ղե­կատ­վա­կան սրու­թյուն չսկ­սել, բայց փաս­տը, որ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի մի­ջեւ ա­վե­լի քան մեկ ա­միս՝ Իբ­րա­հիմ Ռեի­սիի կող­մից պաշ­տոնն ստանձ­նե­լուց հե­տո, միայն մեկ հե­ռա­խո­սազ­րույց է տե­ղի ու­նե­ցել, ար­դեն իսկ շատ բան է ա­սում։
Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես ընդ­գծ­վում է Իս­րա­յե­լի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի շտապ եւ շատ կար­ճա­տեւ այ­ցը Մոսկ­վա, ո­րից հե­տո պարզ դար­ձավ, որ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը Սի­րիա­յում լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու­նեն։ Ռու­սաս­տա­նը փաս­տա­ցի ար­տո­նեց, որ Իս­րա­յե­լը թի­րա­խա­վո­րի Սի­րիա­յում ի­րա­նա­մետ զին­ված խմ­բա­վո­րում­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին՝ ՙՀեզ­բոլ­լա՚-ի հե­նա­կե­տե­րը։ Ռու­սաս­տա­նը նաեւ ո­գե­ւոր­ված չէ Հյու­սիս-հա­րավ՝ Սեւ ծո­վից մին­չեւ Պար­սից ծոց տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի հե­ռան­կա­րով։
Ձե­ւա­վոր­վում է չա­փա­զանց բարդ ռազ­մա-քա­ղա­քա­կան մի­ջա­վայր, ո­րը մեր դեպ­քում պրո­յեկտ­վում է Ադր­բե­ջա­նում Թուր­քիա­յի ռազ­մա-քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյան ամ­րապ­նդ­մամբ, Ի­րան-Թուր­քիա եւ Ի­րան-Ռու­սաս­տան հա­կա­սու­թյուն­նե­րով, ինչ­պես նաեւ՝ Թուր­քիա-Ռու­սաս­տան ՙմր­ցակ­ցա­յին գոր­ծըն­կե­րու­թյամբ՚։ Ի­րա­վի­ճա­կի դե­լի­կա­տու­թյան վկա­յու­թյուն է ՌԴ նա­խա­գա­հի՝ կո­րո­նա­վի­րու­սա­յին ա­պա­հո­վու­թյամբ բա­ցատր­ված ինք­նա­մե­կու­սա­ցու­մը։ Կա­րե­լի է վս­տա­հու­թյան մեծ չա­փա­բաժ­նով ա­սել, որ այդ ՙլոք­դաու­նը՚ պայ­մա­նա­վոր­ված է սեպ­տեմ­բե­րի 17-ին Դու­շան­բեում նա­խա­տես­ված՝ Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վին ՌԴ նա­խա­գա­հի մաս­նակ­ցու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ։
Այդ խոր­հր­դա­ժո­ղո­վին չեն մաս­նակ­ցի նաեւ Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հը եւ Հնդ­կաս­տա­նի վար­չա­պե­տը։ Նա­խա­տես­ված է, որ Դու­շան­բեում Ի­րա­նը ՇՀԿ լիար­ժեք ան­դա­մի կար­գա­վի­ճակ կս­տա­նա։ Մինչ այդ Թեհ­րա­նը դի­տորդ էր։ Եւ ե­թե ՌԴ նա­խա­գա­հը չի մեկ­նում Դու­շան­բե, ա­պա հե­տեում է, որ Աֆ­ղանս­տա­նի եւ առ­հա­սա­րակ ա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նի ըն­դու­նե­լի ստա­տուս-քվո­յի հար­ցում ե­րեք հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Հնդ­կաս­տա­նի, մի­ջեւ ո­րե­ւէ հա­մա­ձայ­նու­թյուն այս փու­լում չկա։
Նման ի­րա­վի­ճա­կում կա­րող է եր­կու սցե­նար գոր­ծել. կամ ԱՄՆ-ը, Եվ­րա­միու­թյու­նը եւ Ռու­սաս­տա­նը կգան ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի, եւ Չի­նաս­տանն ստիպ­ված կլի­նի հաշտ­վել նոր ի­րո­ղու­թյան հետ, կամ տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ա­վե­լի կխո­րա­նան, ին­չի հե­տե­ւան­քով Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում կսկս­վեն իս­լա­մա­կան ՙմի­նի-հե­ղա­փո­խա­կան՚ շար­ժում­ներ։ Բա­ցառ­ված չէ նաեւ էթ­նիկ ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան պոռթ­կում՝ չի­նա­կան Սինց­զյա­նից մին­չեւ Ի­րան եւ Սի­րիա­յի ու Թուր­քիա­յի քր­դաբ­նակ շր­ջան­ներ։