[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵՎԱՆԸ ՊԱՅՄԱ՞Ն Է ԴՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ-Ի ԱՌՋԵՎ

44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո փաս­տա­ցիո­րեն չգոր­ծող ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լուն ուղղ­ված քայ­լեր են ի­րա­կա­նաց­վում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի կող­մից։

Թերևս գաղտ­նիք չէ, որ պա­տե­րազ­մից և ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ստո­րագ­րու­մից հե­տո Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջանն այս կամ այն ձևա­չա­փով մեր­ժում են աշ­խա­տան­քը ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փով, թեև Ռու­սաս­տա­նը խու­սա­փում է դա ա­նել հրա­պա­րա­կա­յին՝ նշե­լով, թե այս փու­լում կարևոր է հու­մա­նի­տար ի­րա­վի­ճա­կի կար­գա­վո­րու­մը հետ­հա­կա­մար­տա­յին գո­տում։
Սրան զու­գա­հեռ, ինչ­պես Երևա­նը, այն­պես էլ Փա­րիզն ու Վա­շինգ­տո­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ու­ղերձ­ներ են հղում ԵԱՀԿ ՄԽ-ի վե­րա­կան­գն­ման և ԼՂ հա­կա­մար­տու­թյու­նը վերջ­նա­կան կար­գա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Սա­կայն ո­րո­շա­կի սպա­սո­ղա­կան վի­ճա­կում են նաև ԵԱՀԿ ՄԽ արևմտյան հա­մա­նա­խա­գահ­նե­րը։
Նախ հի­շեց­նենք՝ վեր­ջերս Ռու­սաս­տա­նը փո­խեց իր ՄԽ հա­մա­նա­խա­գա­հին, նշա­նա­կե­լով Ի­գոր Խո­վաևին, ով ա­ռան­ձին այ­ցեր կա­տա­րեց Բա­քու, ա­պա սեպ­տեմ­բե­րի 6-ին՝ Երևան։ ՙԶրու­ցա­կից­նե­րը քն­նար­կել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մանն առ­նչ­վող հար­ցե­րի լայն շր­ջա­նակ՝ ըն­դգ­ծե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան հո­վա­նու ներ­քո խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի վերս­կս­ման կարևո­րու­թյու­նը՚,- աս­ված էր ՀՀ ԱԳՆ տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նում։ Հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն, Միր­զո­յա­նը հայ­կա­կան կող­մի ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նել 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, որ­տեղ ընդ­գծ­ված է հան­րա­հայտ սկզ­բունք­նե­րի և տար­րե­րի հի­ման վրա հա­կա­մար­տու­թյան տևա­կան և կա­յուն կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ինչ­պես նաև շեշ­տել ա­ռաջ­նա­հերթ հու­մա­նի­տար խն­դիր­նե­րի հաս­ցեագր­ման հրա­տա­պու­թյու­նը։
Սեպ­տեմ­բե­րի 13-ին ՀՀ ԱԳ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յանն ըն­դու­նել է նաև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի Ֆրան­սիա­յի հա­մա­նա­խա­գահ Ստե­ֆան Վիս­կոն­տիին, ինչ­պես նաև Ֆրան­սիա­յի ԱԳՆ մայր­ցա­մա­քա­յին Եվ­րո­պա­յի դե­պար­տա­մեն­տի փոխտ­նօ­րեն Սիլ­վեն Գի­յո­գեին։ Հան­դիպ­ման ա­ռանց­քա­յին թե­ման՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին վե­րա­բե­րող հար­ցե­րի լայն շր­ջա­նա­կը։ Հայ­կա­կան կող­մի տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, զրու­ցա­կից­ներն ըն­դգ­ծել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վերս­կս­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան հո­վա­նու ներ­քո, Միր­զո­յա­նը նշել է, որ հայ­կա­կան կող­մը սա­տա­րում է 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հն­չեց­ված դիր­քո­րո­շու­մը, մաս­նա­վո­րա­պես՝ հայտ­նի սկզ­բունք­նե­րի և տար­րե­րի հի­ման վրա հա­կա­մար­տու­թյան տևա­կան և կա­յուն կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
Իր հեր­թին՝ ՀՀ-ում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սին է օ­րերս լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում ա­սել, որ ա­նում են լա­վա­գույ­նը, այն, ինչ կա­րող են, որ եր­կու կող­մե­րին կր­կին վե­րա­դարձ­նեն Մինս­կի խմ­բի բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ո­րով­հետև կար­ծում են, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հար­ցը պետք է կար­գա­վոր­վի։ Ըստ նրա՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը լուծ­ված չէ, և այն մնա­լու է Մինս­կի խմ­բի օ­րա­կար­գում։

ՙՀա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հս­տակ նշել է, որ ա­վե­լի լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չի անց­նի, քա­նի դեռ գե­րի­նե­րի հար­ցը չի լուծ­վել։ Ինչ­պես գի­տեք` ԱՄՆ-ը ո­րո­շա­կի քայ­լեր գոր­ծադ­րել է, մեր ռու­սաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րը ևս ջան­քեր գոր­ծադ­րել են, և ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցել ենք։ Մենք հույս ու­նենք, որ կգանք մի կե­տի, երբ բո­լոր գե­րի­նե­րը կվե­րա­դառ­նան՚,- նշել է ԱՄՆ դես­պա­նը։
Ստաց­վում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոր­ծու­նեու­թյան չվե­րա­կան­գն­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Վա­շինգ­տոնն ինչ-որ ի­մաս­տով դնում է Երևա­նի վրա։
Տպա­վո­րու­թյուն է, որ Երևա­նի տվյալ պայ­մա­նի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ԵԱՀԿ ՄԽ քա­ղա­քա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը կամ աշ­խա­տան­քը վերս­կս­ված կլի­ներ։
Եվ­րո­պա­ցի վեր­լու­ծա­բան Նեյլ Մաք­ֆար­լեյ­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ պետք է ար­ձա­նագ­րել մի քա­նի կարևոր հան­գա­մանք։ Նախ՝ այս հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մամբ զբաղ­վող ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, նրա ո­րակ­մամբ, թույլ գտն­վեց իր գոր­ծա­ռույթն ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում, և այն է՜լ ա­վե­լի թու­լա­ցավ պա­տե­րազ­մի ազ­դե­ցու­թյան ներ­քո, ին­չը բնա­կան է։
Երկ­րոր­դը, վեր­լու­ծա­բա­նի կար­ծի­քով, կա նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ, փո­փոխ­ված քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն, ընդ­հան­րա­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր պատ­կեր, ո­րում ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րից մեկն ու­նի էա­կան դե­րա­կա­տա­րու­թյուն։
ՙԽոս­քը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, ինչ­պես նաև Թուր­քիա­յի մա­սին է։ Բո­լոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար կա ներ­կա­յումս գոր­ծու­նեու­թյան մեծ դաշտ, սա­կայն նաև մեծ ա­նո­րո­շու­թյուն, դա վե­րա­բե­րում է ինչ­պես փոքր, այն­պես էլ՝ մեծ խա­ղա­ցող­նե­րին, այդ թվում՝ Ֆրան­սիա, ԱՄՆ, ո­րոնք ա­ռանց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի չեն կա­րող մաս­նակ­ցել կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին։ Պա­տե­րազ­մից հե­տո ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի միջև ո­րո­շա­կի սեպ է նկա­տե­լի դար­ձել, այն դեռ շա­րու­նա­կում է և իր հեր­թին հար­վա­ծում ՄԽ հնա­րա­վոր գոր­ծըն­թա­ցին։
Կա այդ աշ­խա­տան­քը վե­րա­նա­յե­լու և ա­վե­լի ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու խն­դիր, այս ֆո­նին է՜լ ա­վե­լի կարևոր է, որ­պես­զի միջ­նորդն իր գոր­ծու­նեու­թյու­նը ծա­վա­լի հա­մա­ձայ­նու­թյան մթ­նո­լոր­տում, կող­մե­րը պետք է հա­մա­ձայն լի­նեն և ցան­կա­նան նման գոր­ծըն­թաց։ Այս­տեղ, ի­հար­կե, ՌԴ կար­ծիքն էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Ե­թե կա պայ­ման, որ պետք է լուծ­վեն հու­մա­նի­տար հար­ցե­րը, ա­պա միջ­նորդ­նե­րը կս­պա­սեն, սա­կայն կն­շեն նաև այն օ­րա­կար­գը, որն ի­րենք են տես­նում, և դա հս­տակ է՝ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց և ԼՂ կար­գա­վի­ճա­կի քն­նար­կում։ Սա­կայն, ինչ­պես տես­նում ենք, այդ հու­մա­նի­տար հար­ցե­րը ևս շատ եր­կար ժա­մա­նակ են պա­հան­ջում նույ­նիսկ այն դեպ­քում, երբ այդ գոր­ծըն­թացն ու­նի միջ­նորդ­ներ։ Ուս­տի ստեղծ­ված առ­կախ­ված վի­ճա­կը, որ­քան ա­սես, կա­րող է եր­կա­րաձգ­վել։ Մյուս կող­մից՝ Արևմուտ­քը հաս­կա­նում է, որ նախ­կին մո­տե­ցումն այ­սօր հատ­կա­պես չի կա­րող ի­րեն ար­դա­րաց­նել, ուս­տի Մինս­կի խմ­բին զու­գա­հեռ՝ ներ­դր­վում են ա­վե­լի բարձ­րաս­տի­ճան ջան­քեր, սա­կայն գի­տակ­ցու­մով, որ տա­րա­ծաշր­ջա­նում կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող ու­ժեր, գոր­ծըն­թաց­ներ, ուս­տի պետք է աշ­խա­տան­քը լի­նի այս բո­լոր հան­գա­մանք­նե­րը հաշ­վի առ­նող։ Ի­հար­կե, դա բարդ է՚,- նման կար­ծիք հայտ­նեց եվ­րո­պա­ցի վեր­լու­ծա­բա­նը։
Ուս­տի նա նշեց, որ կան ո­րո­շա­կի ազ­դակ­ներ, աշ­խա­տանք, սա­կայն դա ա­մենևին չի նշա­նա­կում, որ ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տան­քը շու­տով վե­րա­կան­գն­վե­լու է։

168.am