[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿՎԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՌԵԺԻՄԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

168.am

ՀՀ-ում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սին կր­կին անդ­րա­դար­ձել է ԼՂ կար­գա­վի­ճա­կի խնդ­րին։ Լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում դես­պան Թրեյ­սին ե­րեկ ա­սել է, որ ԱՄՆ-ը ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցը չի հա­մա­րում լուծ­ված, հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման կա­րիք կա։ Ըստ նրա, այդ հար­ցի լուծ­ման հա­մար եր­կու եր­կր­նե­րի միջև հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն են տես­նում։
ՙԼՂ-ի կար­գա­վի­ճա­կը լուծ­ված չէ և մնում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի օ­րա­կար­գում՚,- ա­սել է դես­պան Լին Թրեյ­սին՝ հաս­տա­տե­լով ա­վե­լի վաղ ար­տա­հայտ­ված ԱՄՆ դիր­քո­րո­շու­մը։

Նա անդ­րա­դար­ձել է նաև Սյու­նի­քի մար­զի Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հին Ադր­բե­ջա­նի ոս­տի­կա­նու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին. ՙԱյն, ինչ տես­նում ենք Սյու­նի­քի մար­զում, մաս­նա­վո­րա­պես, Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հին, այդ ա­ռու­մով, մենք միշտ շեշ­տել ենք, որ նո­յեմ­բե­րի 9-ի հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո հա­մա­պար­փակ լուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, որ Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը պետք է կա­րո­ղա­նան հաս­նել եր­կա­րատև խա­ղա­ղու­թյան,- ա­սել է դես­պա­նը՝ շա­րու­նա­կե­լով,- Ու­զում եմ ըն­դգ­ծել և ար­դեն մի քա­նի ան­գամ ա­սել եմ, որ մենք չենք հա­մա­րում, որ ԼՂ-ի կար­գա­վի­ճա­կի հար­ցը լուծ­ված է։ Մենք հա­մա­պար­փակ լուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ենք տես­նում, ո­րի հա­մար պետք է ըն­թա­նան բա­նակ­ցու­թյուն­ներ, և դա շատ կարևոր ճա­նա­պարհ է՝ լու­ծե­լու ծա­գող տար­բեր լար­վա­ծու­թյուն­նե­րը, որ հատ­կա­պես տես­նում ենք սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում։ Մինս­կի խմ­բի օ­րա­կար­գում մնում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, սա է ա­մե­րի­կյան կող­մի դիր­քո­րո­շու­մը՚։
Սրան նա­խոր­դել էր դես­պան Թրեյ­սիի մեկ այլ հե­տաք­րք­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն կր­կին այս խնդ­րի կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, սա­կայն նա նաև պար­զա­բա­նել էր, թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հս­տակ նշել է, որ ա­վե­լի լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չի անց­նի, քա­նի դեռ գե­րի­նե­րի հար­ցը չի լուծ­վել։ ՙԻնչ­պես գի­տեք՝ ԱՄՆ-ը ո­րո­շա­կի քայ­լեր գոր­ծադ­րել է, մեր ռու­սաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րը ևս ջան­քեր գոր­ծադ­րել են, և ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցել ենք։ Մենք հույս ու­նենք, որ կգանք մի կե­տի, երբ բո­լոր գե­րի­նե­րը կվե­րա­դառ­նան՚,- ա­վե­լի վաղ ա­սել էր ՀՀ-ում ԱՄՆ դես­պա­նը։ Ու­շագ­րավ է նաև այն հան­գա­ման­քը, որ ա­մե­րի­կյան կող­մը Սյու­նի­քում տի­րող ի­րա­վի­ճա­կը պա­հում է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Ապ­րի­լին Սյու­նի­քի մարզ էր այ­ցե­լել դես­պան Թրեյ­սին, իսկ սեպ­տեմ­բե­րի 14-ին հայտ­նի դար­ձավ, որ Սյու­նի­քի մարզ են այ­ցե­լել Հա­յաս­տա­նում ԱՄՆ նո­րան­շա­նակ փոխ­դես­պան Չիպ Լեյ­թի­նե­նին, ինչ­պես նաև դես­պա­նա­տան նո­րան­շա­նակ ռազ­մա­կան կցորդն ու քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րը։
Նշենք նաև, որ օ­րերս ՀՀ ԱԳ նո­րան­շա­նակ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յանն ըն­դու­նել էր ԵԱՀԿ ՄԽ ֆրան­սիա­ցի հա­մա­նա­խա­գա­հին և խո­սել ՄԽ գոր­ծու­նեու­թյան և ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի մա­սին։ ՀՀ-ում Ֆրան­սիա­յի դես­պան Ջո­նա­թան Լա­քո­թը ևս իր հու­լի­սյան հայտ­նի հար­ցազ­րույ­ցում նշել էր. ՙԿա մի ի­րո­ղու­թյուն՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը պետք է ո­րոշ­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րով՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նա­կում՚։ Իսկ այդ ըն­թաց­քում Մոսկ­վան նշում է, որ ու­շա­դիր հետևում է Հա­յաս­տա­նում և Ադր­բե­ջա­նում ըն­թա­ցող քն­նար­կում­նե­րին՝ եր­կու եր­կր­նե­րի միջև խա­ղաղ պայ­մա­նագ­րի կնք­ման վե­րա­բե­րյալ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի խնդ­րի լուծ­ման հետ կապ­ված։ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան նաև ա­սել էր, թե, ցա­վոք, քա­ղա­քա­կան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ հիմ­նա­րար տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը դեռ պահ­պան­վում են, ուս­տի այս փու­լում Մոսկ­վան կարևոր է հա­մա­րում խս­տո­րեն պահ­պա­նել 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի և 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 11-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի բո­լոր դրույթ­նե­րը։
Մեզ հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ստա­նիս­լավ Տա­րա­սովն ա­սաց, որ հա­մա­նա­խա­գահ բո­լոր եր­կր­նե­րը, ըստ էու­թյան, կոն­սեն­սուս ու­նեն այն հար­ցում, որ կան չկար­գա­վոր­ված քա­ղա­քա­կան հար­ցեր։ Նրա խոս­քով, Մոսկ­վա­յի ռազ­մա­վա­րու­թյունն այս խնդ­րում ուղղ­ված է այդ հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­լուն։

ՙԽն­դիրն այն է, որ Մոսկ­վան կա՝ ինչ­պես ե­ռա­կողմ, այն­պես էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ե­ռա­նա­խա­գա­հու­թյան ձևա­չա­փե­րում։ Բնա­կան է, որ Մոսկ­վա­յի հա­մար ա­ռաջ­նա­հերթ է հա­մար­վում խն­դիր­նե­րի լու­ծու­մը ե­ռա­կողմ ֆոր­մա­տում։ ԱՄՆ-ը և Ֆրան­սիան չկա­րո­ղա­ցան ո­չինչ ա­նել պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, բա­ցա­ռու­թյամբ այն, որ հա­ջող­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն բե­րել չկա­յաց­ված հրա­դա­դար­նե­րի շուրջ, սա­կայն, ի վեր­ջո, Մոսկ­վան բարձ­րաս­տի­ճան նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես ե­կավ և ո­րո­շա­կի լու­ծում տվեց ի­րա­վի­ճա­կին։ Ներ­կա­յումս Մոսկ­վա­յի հա­մար էլ ա­վե­լի կարևոր հար­ցեր կան, օ­րի­նակ, խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի հար­ցը, Ղա­րա­բա­ղում հու­մա­նի­տար հար­ցե­րի լու­ծու­մը, ինչ­պես նաև ա­մե­նա­կարևո­րը՝ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար ճիշտ մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը՚,- ա­սաց Տա­րա­սո­վը։
Նրա խոս­քով, այդ գոր­ծըն­թա­ցի բա­ղադ­րիչ են նաև հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և գլ­խա­վո­րը՝ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան բո­լոր խն­դիր­նե­րի վե­րա­ցու­մը, քա­նի որ թշ­նա­մա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին հնա­րա­վոր չէ տա­րա­ծաշր­ջան ա­պաշր­ջա­փա­կել։
Նրա կար­ծի­քով, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը խո­չըն­դո­տեց ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ կող­մե­րի ա­ռա­ջըն­թա­ցը։ ՙՉգի­տես՝ որ­տե­ղից այդ օ­րա­կարգն ի հայտ ե­կավ ու հա­վե­լյալ բեռ դար­ձավ ընդ­հա­նուր գոր­ծըն­թա­ցի հա­մար։ Խն­դիր­նե­րը չա­փա­զանց շատ են՝ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք պատ­մա­կան հետք ու­նեն, հայ-ադր­բե­ջա­նա­կան, ո­րոն­ցում լու­ծե­լու հար­ցե­րը շատ են սահ­ման­նե­րից մինչև Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի հար­ցե­րի հա­մա­ձայ­նե­ցում, ճա­նա­պարհ­ներ և այլն, Ղա­րա­բա­ղում խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի հարց և հե­տա­գա­յում այդ հար­ցի քն­նար­կում, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հե­տա­գա գոր­ծու­նեու­թյուն, երբ եր­կու հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րը պն­դում են, որ պետք է լու­ծել կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ Սրանք միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցերն են, սա­կայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին թե­մա­նե­րից դուրս կան շատ ա­վե­լի կարևոր գեր­տե­րու­թյուն­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներ, այլ օ­ջախ­ներ, ուս­տի կան­խա­տե­սել, թե ինչ կլի­նի, բարդ է՚,- ա­սաց նա։
Մեզ հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ա­լեք­սեյ Մա­լա­շեն­կոն ա­սաց, թե հաս­կա­նա­լի է, որ ռե­գիո­նում խն­դիր­նե­րը կու­տակ­վել են, ռե­գիո­նի շուրջ կր­քե­րը շատ են։ ՙԲո­լո­րը ցան­կա­նում են ի­րենց խն­դիր­նե­րը լու­ծել՚,- նկա­տեց նա։
Սա­կայն, նրա հա­վաս­տիաց­մամբ, Մոսկ­վան հետևե­լու ռե­ժի­մից կոնկ­րետ քայ­լե­րի կանց­նի և ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան գոր­ծըն­թա­ցի կանց­նի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րից հե­տո։
ՙՍեպ­տեմ­բե­րի 19-ին ՌԴ-ում Պետ­դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներն են, ար­դեն տևա­կան ժա­մա­նակ է, ինչ դի­վա­նա­գի­տու­թյու­նը ևս այդ ռե­ժի­մում է, պաշ­տո­նյա­ներ են փոխ­վե­լու, ըստ ար­դյունք­նե­րի և ընդ­հա­նուր առ­մամբ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում փո­փո­խա­կան փուլ է, ուս­տի ակն­կա­լել, որ Մոսկ­վան այս պա­հին պետք է բե­կում­նա­յին քայ­լեր ա­նի, սխալ կլի­նի։ Բե­կում­նա­յի­նը ե­ղել է պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լը, ե­ռա­կողմ հանձ­նա­ժո­ղո­վի ստեղ­ծու­մը և հե­տա­գա աշ­խա­տան­քը։ Կար­ծում եմ՝ այլ ար­դյունք­նե­րից կա­րե­լի է խո­սել մի քա­նի շա­բաթ անց, երբ դի­վա­նա­գի­տու­թյունն ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րից հե­տո իր տե­ղում կհայ­տն­վի ու հս­տակ աշ­խա­տանք կի­րա­կա­նաց­նի՚,- ա­սաց նա։
Նա այն կար­ծի­քին չէ, թե դի­վա­նա­գի­տու­թյունն ընդ­հան­րա­պես չի աշ­խա­տում, չկա վե­րահս­կո­ղու­թյուն, պար­զա­պես կա ստա­տուս-քվոն կարճ ժա­մա­նա­կով պահ­պա­նե­լու ռազ­մա­վա­րու­թյուն մինչ ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­վարտ։