Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ԵՄ-Ի ՆՈՐ ՙՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՚

 

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ֆրան­սիա­ցի հա­մա­նա­խա­գա­հի և Ֆրան­սիա­յի ԱԳՆ մայր­ցա­մա­քա­յին Եվ­րո­պա­յի դե­պար­տա­մեն­տի փոխտ­նօ­րե­նի այ­ցին զու­գա­հեռ՝ օ­րերս Հա­յաս­տա­նում էր Հա­րա­վա­յին Կով­կա­սում և Վրաս­տա­նի ճգ­նա­ժա­մի հար­ցե­րով ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլաա­րի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը, ում հա­յաս­տա­նյան հան­դի­պում­նե­րը պատ­շաճ ու­շադ­րու­թյան չար­ժա­նա­ցան։

Կլաա­րի հա­յաս­տա­նյան այ­ցին հա­ջոր­դեց նրա այցն Ադր­բե­ջան։ Եվ­րո­պա­ցի պաշ­տո­նյան, դա­տե­լով թվի­թե­րյան ար­ձա­գանք­նե­րից, ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում ի­րա­վի­ճա­կը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին և, կար­ծես, ԵՄ-ի կող­մից պատ­վի­րակ­ված է տե­ղում՝ տա­րա­ծաշր­ջա­նում այս հար­ցով զբաղ­վել և ԵՄ միջ­նոր­դու­թյունն ա­ռա­ջար­կել, բա­ցի ա­վան­դա­կան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին առ­նչ­վող հար­ցե­րով զբաղ­վե­լուց։
Տոյ­վո Կլաա­րը Երևա­նում հան­դի­պեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ՀՀ ԱԳ նո­րան­շա­նակ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նին։
ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն, կող­մե­րը քն­նար­կել են երկ­կողմ օ­րա­կար­գը, Հա­յաս­տա­նին տրա­մադր­ված ԵՄ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, ինչ­պես նաև մտ­քեր փո­խա­նա­կել ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ, եր­կուս­տեք ըն­դգ­ծե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նա­կում բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման կարևո­րու­թյու­նը, մտ­քեր փո­խա­նա­կել տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի բաց­ման շուրջ։ Կլաար-Միր­զո­յան հան­դիպ­մա­նը հան­գա­մա­նա­լից քն­նարկ­վել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցեր, Ադր­բե­ջա­նի ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ՀՀ տա­րած­քում և այլ օ­րա­կար­գա­յին հար­ցեր։
ՙԿող­մերն ըն­դգ­ծել են ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան հո­վա­նու ներ­քո Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ և տևա­կան կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ԱԳ նա­խա­րա­րը շեշ­տել է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան և անվ­տան­գու­թյան հաս­տատ­ման հա­մար կարևոր են հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պա­նու­մը, Ադր­բե­ջա­նում դեռևս պահ­վող ռազ­մա­գե­րի­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան պա­տանդ­նե­րի շու­տա­փույթ և ան­վե­րա­պահ հայ­րե­նա­դար­ձու­մը, ինչ­պես նաև հա­յա­տյաց և ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լը՚,- աս­ված է հա­ղոր­դագ­րու­թյու­նում։
Հատ­կան­շա­կանն այն է, որ Կլաարն իր հա­յաս­տա­նյան եր­կօ­րյա այցն ա­վար­տել է՝ այ­ցե­լու­թյուն կա­տա­րե­լով Ե­րասխ, ո­րի վե­րա­բե­րյալ Թվի­թե­րում գրել էր, որ՝ լի­նե­լով Ե­րաս­խում, հաս­կա­ցել է, թե որ­քան մոտ են Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի դիր­քե­րը, և կարևոր է քայ­լեր ա­նել սահ­մա­նի լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու հա­մար, ուս­տի Եվ­րա­միու­թյու­նը պատ­րաստ է օգ­նել լար­վա­ծու­թյան թու­լաց­մա­նը։
Սեպ­տեմ­բե­րի 15-ից սկս­վել է Կլաա­րի այցն Ադր­բե­ջան, որ­տեղ նա ու­նե­ցել է բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ, իսկ նա­խօ­րեին՝ այ­ցե­լել նաև Աղ­դամ։

168?am-ի հետ զրույ­ցում վրա­ցի վեր­լու­ծա­բան Ի­րակ­լի Մե­նա­գա­րիշ­վի­լին ա­սաց, որ ուկ­րաի­նա­կան զար­գա­ցում­նե­րից հե­տո ա­ռա­ջին ան­գամ այս փու­լում ԵՄ-ն կր­կին սկ­սում է զբաղ­վել Հա­րա­վա­յին Կով­կա­սով և հատ­կա­պես Հա­յաս­տա­նով ու Վրաս­տա­նով։ Հար­ցը, ըստ նրա, այն է, որ ԵՄ-ն այս տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն աշ­խա­տան­քի, ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի պրակ­տի­կա չու­նի։
ՙԱյդ աշ­խա­տան­քը փու­լա­յին է, կան ակ­տի­վու­թյան ու պա­սի­վու­թյան փու­լեր՝ պայ­մա­նա­վոր­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, տա­րա­ծաշր­ջա­նա­յին, նե­րեվ­րո­պա­կան զար­գա­ցում­նե­րով։ Ներ­կա­յումս, կա­րե­լի է ա­սել, որ ակ­տի­վու­թյան փու­լում ենք, երբ կան դե­պի տա­րա­ծաշր­ջան բարձ­րաս­տի­ճան այ­ցեր՝ բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րով, նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան փա­թեթ­ներ և՜ Հա­յաս­տա­նի, և՜ Վրաս­տա­նի դեպ­քում։ Բայց սրան զու­գա­հեռ՝ մենք տես­նում ենք, որ այդ աշ­խա­տան­քը չու­նի այն ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ո­րը կա­րե­լի էր ակն­կա­լել, քա­նի որ, օ­րի­նակ, Շառլ Մի­շե­լի Վրաս­տա­նում ներ­քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման ա­ռա­ջար­կը մերժ­վեց վեր­ջին պա­հին, թեև բա­վա­կա­նին շատ ջան­քեր էին ներ­դր­վել դրա ի­րա­գործ­ման հա­մար։
Վրաս­տա­նի դեպ­քում, ի­հար­կե, ի­րա­վի­ճա­կը մի փոքր այլ է, քա­նի որ Վրաս­տա­նի եվ­րաատ­լան­տյան զար­գաց­ման ու­ղին, այ­նուա­մե­նայ­նիվ, օգ­նում է ԵՄ-ին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման փու­լե­րում։ Իսկ Հա­յաս­տա­նի դեպ­քում ի­րա­վի­ճա­կը էա­կա­նո­րեն բարդ է, քա­նի որ Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մից հե­տո դեռ դուրս չի ե­կել հետ­պա­տե­րազ­մյան և հա­կա­մար­տա­յին ռե­ժի­մից, դեռ բազ­մա­թիվ քա­ղա­քա­կան, անվ­տան­գա­յին, տն­տե­սա­կան խն­դիր­ներ ու­նի, կա ՌԴ-ի դե­րը, ուս­տի ԵՄ-ի դերն այս կամ այն կերպ սահ­մա­նա­փակ է լի­նե­լու, քա­նի որ Հա­յաս­տանն ու­նի խն­դիր­ներ, սահ­մա­նա­փա­կող հան­գա­մանք­ներ, իսկ ԵՄ-ն իր աշ­խա­տան­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու­նի՝ չու­նի գոր­ծիք­ներ գոր­ծըն­թացն ա­ռաջ մղե­լու հա­մար՚,- ա­սաց նա։
Վեր­լու­ծա­բա­նի տպա­վո­րու­թյամբ, պա­տե­րազ­մից հե­տո նկատ­վում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին զու­գա­հեռ՝ ԵՄ-ն փոր­ձում է ա­ռան­ձին ինչ-որ, թե­կուզ փոքր, դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­նալ հա­կա­մար­տող կող­մե­րի միջև զար­գա­ցում­նե­րում։ ՙՍա­կայն, ինչ­պես տես­նում ենք, դա չի ա­ռար­կա­յա­նում։ Վե­րոն­շյալ այ­ցը ևս միտ­ված է ո­րո­շա­կի դե­րա­կա­տա­րու­թյա­նը՝ ինչ­պես հու­մա­նի­տար հար­ցե­րի լուծ­ման, այն­պես էլ՝ գու­ցե այլ հար­ցե­րում, ո­րոնք եր­կու եր­կր­նե­րի օ­րա­կար­գում շատ են։ Ճա­նա­չե­լով ԵՄ-ն, կար­ծում եմ, որ ԵՄ-ն ա­ռա­ջարկ­նե­րի է սպա­սում, քա­նի որ տե­ղում ի­րա­վի­ճա­կը պատ­կե­րաց­նե­լու, դրան մի­ջամ­տե­լու ու­ղի­ներ գտ­նե­լու մշ­տա­կան խն­դիր ու­նի, ին­չը նաև բնա­կան է, քա­նի որ հե­ռու է տա­րա­ծաշր­ջա­նից՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը։
Իսկ եվ­րո­պա­ցի վեր­լու­ծա­բան Ու­վե Հալ­բա­խը կար­ծում է, որ ա­նակն­կալ չկա նրա­նում, որ ԵՄ-ն փոր­ձում է մի­ջամ­տել ճգ­նա­ժա­մա­յին հար­ցե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին։ Նրա վս­տա­հեց­մամբ, նման ա­ռա­ջարկ­ներ հն­չում են շատ եր­կր­նե­րի խն­դիր­նե­րի դեպ­քե­րում։
ՙՀա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի դեպ­քում կան ո­րոշ նր­բու­թյուն­ներ, ո­րոն­ցից գլ­խա­վորն այն է, որ ԵՄ-ն ցան­կա­նում է վե­րա­կանգ­նել տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն, ո­րի շր­ջա­նա­կում էլ պետք է բա­ցատ­րել ԵՄ բո­լոր ո­րո­շում­նե­րը։ ԵՄ-ն հաս­կա­նում է նաև, որ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը դժ­վար է վե­րա­կանգ­նել, դրա­նով ԵՄ-ն կա­րո­ղա­նում էր ՙփա­կել՚ իր պա­սի­վու­թյու­նը հա­կա­մար­տու­թյան գո­տում, իսկ այս փու­լում հաս­կա­նում է, որ պետք է քայ­լեր ձեռ­նար­կել։ Թե ինչ ար­դյու­նա­վե­տու­թյան են այս փոր­ձե­րը, տես­նում ենք, դեռ չի հա­ջող­վում լուրջ միջ­նոր­դա­կան դեր ու­նե­նալ կող­մե­րի միջև՚,- ա­սաց նա։

168.am