Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՐԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՍՈՒՐՍԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ե­րե­ւում է, նոր զար­գա­ցում­ներ են խմոր­վում։ Ա­մե­րի­կյան The National Interest պար­բե­րա­կա­նը գրում է, որ նախ­կին նա­խա­գահ Թրամ­փի նա­խա­ձեռ­նած ՙԱբ­րա­հա­մի պայ­մա­նա­գի­րը՚՝ ինչ­պես ան­վան­վել է իս­րա­յե­լա-ա­րա­բա­կան ՙպատ­մա­կան հաշ­տեց­ման՚ նա­խա­գի­ծը ՙգործ­նա­կա­նում նման է ա­նա­պա­տա­յին մի­րա­ժի՚։ Ճիշտ է, ա­րա­բա­կան ե­րեք եր­կիր Իս­րա­յե­լի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ է հաս­տա­տել, բայց Պա­ղես­տի­նի խնդ­րի կար­գա­վոր­ման ոչ մի հե­ռան­կար այդ­պես էլ չի ուր­վագծ­վում։

Տա­րա­ծաշր­ջա­նում խո­րա­նում է ՙշիա ա­ղե­ղի՚ եւ ա­րա­բա­կան սուն­նիա­կա­նու­թյան դի­մա­կա­յու­թյու­նը, ո­րի մի կող­մում Ի­րանն է, մյու­սում՝ Սաու­դյան Ա­րա­բիան, ո­րը տաս­նա­մյակ­ներ ի վեր սնու­ցել է իս­լա­մա­կան ար­մա­տա­կա­նու­թյուն։ Այ­դու­հան­դերձ, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը շա­րու­նա­կում է սերտ հա­մա­գոր­ծակ­ցել ա­րա­բա­կան այդ միա­պե­տու­թյան հետ։ Դա ար­վում է, որ­պես­զի հա­կակ­շռ­վի Ի­րա­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը։ Իսկ այն ձգ­վում է Ի­րա­նից մին­չեւ Սի­րիա­յի մի­ջերկ­րա­ծո­վյան ա­փեր։
Փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը հակ­ված է տե­սա­կե­տին, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ՙգործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բա­ցա­ռել է Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ուժ կի­րա­ռե­լու տար­բե­րա­կը՚։ Վեր­ջերս Մոսկ­վա էր այ­ցե­լել Իս­րա­յե­լի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը։ Տպա­վո­րու­թյուն է, որ Ռու­սաս­տա­նը եւ հրեա­կան պե­տու­թյու­նը ՙմոտ են ինչ-որ սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի՚։ Լուրջ տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ ըն­թա­նում են Թուր­քիա­յի եւ Սի­րիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ։
Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ծան­րակ­շիռ դե­րա­կա­տա­րու­թյան է ձգ­տում նաեւ Ֆրան­սիան։ Այդ ուղ­ղու­թյամբ նրա հու­սա­լի դաշ­նա­կի­ցը Ե­գիպ­տոսն է, որ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի Իս­րա­յե­լի հետ։ Թուր­քիան եւ Ե­գիպ­տո­սը շա­րու­նա­կում են սառ­նու­թյուն եւ ան­վս­տա­հու­թյուն փո­խա­դար­ձել։ Ա­վե­լի վաղ Թուր­քիան Ե­գիպ­տո­սում հո­վա­նա­վո­րել է ՙմու­սուլ­ման եղ­բայր­նե­րի՚ կազ­մա­կեր­պած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը, եւ ե­գիպ­տա­կան նոր, աշ­խար­հիկ կա­ռա­վա­րու­թյու­նը մշ­տա­կան զգու­շա­վո­րու­թյուն ու­նի, որ Ան­կա­րան հար­մար պա­հի կկրկ­նի եր­կիրն իր ազ­դե­ցու­թյան գո­տի մտց­նե­լու փոր­ձը։
Մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան այս տուր­բու­լեն­տու­թյան հա­մա­պատ­կե­րին, երբ, մա­նա­վանդ, մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­ցե­րով բա­նակ­ցու­թյուն­նե­րում ա­ռա­ջըն­թա­ցի ոչ մի հե­ռան­կար չկա, ընդ­գծ­ված հա­կա­սու­թյուն­ներ են հա­սու­նա­նում Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ։ Դրանք ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված են Ադր­բե­ջա­նի տա­րած­քում թուրք-պա­կիս­տա­նյան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան ցու­ցադ­րում­նե­րով։ Էա­կան է, որ, ինչ­պես Regnum-ի մեկ­նա­բանն է ներ­կա­յաց­նում, Ի­րան-Հա­յաս­տան ավ­տո­հա­ղոր­դակ­ցու­թյան ար­գե­լա­փակ­ման ադր­բե­ջա­նա­կան փոր­ձերն Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը գնա­հա­տել է ՙհե­ղի­նա­կու­թյան հարց՚։
Բաք­վի մա­մուլն իր հեր­թին ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նում է այն­պես, որ ՙպե­տա­կան սահ­մա­նի վե­րա­կանգ­նու­մը փա­կել է Ի­րան-Եվ­րո­պա թմ­րա­նյու­թե­րի մաք­սա­նենգ տա­րանց­ման ճա­նա­պար­հը՚։ Եւ, իբր, այդ պատ­ճա­ռով է, որ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը Խու­դա­փե­րի­նի կամր­ջի շր­ջա­նում կենտ­րո­նաց­րել է ռազ­մա­կան տեխ­նի­կա, հր­թի­ռահ­րե­տա­նա­յին հա­մա­կար­գեր, մար­տա­կան ուղ­ղա­թիռ­ներ եւ ԱԹՍ-եր։ Ի­րա­նը զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն չի ա­րել։
Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, մո­տա­կա օ­րե­րին Բա­քու կու­ղե­ւոր­վի Ի­րա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար­նե­րից մե­կը։ Ի­րա­նում կա­ռա­վա­րու­թյուն է փոխ­վել, ո­րը հայ­տա­րա­րել է ար­տա­քին քա­ղա­քա­կան նոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք եւ հա­րե­ւան եր­կր­ներ։ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյան տնօ­րեն Մեհ­ման Ա­լիե­ւը գտ­նում է, որ Ի­րան-Հա­յաս­տան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը ար­գե­լա­փակ­ման ադր­բե­ջա­նա­կան կող­մի փոր­ձը ՙճն­շում է Հա­յաս­տա­նի վրա, որ­պես­զի տե­ղի ու­նե­նա սահ­ման­նե­րի եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան փո­խա­դարձ ճա­նա­չում՚։ Տո­ղա­տա­կով, կար­ծես, աս­վում է, որ իր հեր­թին Ի­րա­նը պետք է պաշտ­պա­նի այն, քա­նի որ Թեհ­րա­նը պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջա­նին շնոր­հա­վո­րել է ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու՚ առ­թիվ։
Փոր­ձա­գի­տա­կան բազ­մա­թիվ դի­տար­կում­ներ են ար­վել, որ Ի­րա­նը քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մում ո­չինչ չի շա­հել։ Ա­վե­լին, ե­թե խն­դի­րը դի­տարկ­վի ՙՄեղ­րիի մի­ջանց­քի՚ նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյան կտր­ված­քով, ա­պա Ի­րա­նը հայ­տն­վել է եր­կի­մաստ վի­ճա­կում։ Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի հա­մար սպառ­նա­լիք է, ե­թե իր հյու­սի­սա­յին սահ­մանն ամ­բող­ջու­թյամբ անց­նում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ռե­ժի­մի։
Սեպ­տեմ­բե­րի 20-ին ՌԴ փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կը Ե­րե­ւա­նում հայ­տա­րա­րել է, որ Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ձե­ւա­չա­փի բա­նակ­ցու­թյուն­նե­րում ՙմի­ջանց­քի հարց չի քն­նարկ­վում՚։ Խոսքն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այն մա­սին է, որ հա­ղոր­դու­ղի­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման դեպ­քում Ադր­բե­ջա­նը սու­վե­րեն վե­րահս­կո­ղու­թյուն չի ու­նե­նա Նա­խի­ջե­ւա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կա­պու­ղու վրա։
Դա բա­վա­րա­րու՞մ է Ի­րա­նին։ Առ­հա­սա­րակ, ինչ­պե՞ս են կար­գա­վոր­վե­լու Ի­րան-Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան եր­կա­թու­ղա­յին եւ ավ­տո­մո­բի­լա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան գոր­ծարկ­ման հար­ցե­րը։ Ի­րա­վի­ճա­կի ինտ­րիգն այն է, թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ինչ­պե՞ս են հա­մա­տեղ­վում կամ հա­կադր­վում ռուս-թուրք-ի­րա­նա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը եւ կախ­ված դրա­նից՝ ի՞նչ ռե­սուրս կա­րող է ու­նե­նալ Հա­յաս­տա­նը։