[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻ՞ՆՔ, ԹԵ՝ ՌԴ-ԱՄՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒ՞Մ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԱՄՆ եւ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­նե­րի հե­ռա­խո­սազ­րույ­ցը, որ տե­ղի է ու­նե­ցել ա­մե­րի­կյան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ, կա­րե­լի է հա­մա­րել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու ան­հա­ջող փորձ։ Ինչ­պես հայտ­նի է, Ֆրան­սիան լուրջ դժ­գո­հու­թյուն է հայտ­նել ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա-Ավ­ստ­րա­լիա ե­ռյակ դա­շին­քի կազ­մա­վոր­ման առ­թիվ՝ տե­ղի ու­նե­ցա­ծը գնա­հա­տե­լով իր թի­կուն­քում գոր­ծարք։ Այդ մա­սին տե­ղե­կատ­վու­թյա­նը զու­գա­հեռ մի­ջազ­գա­յին մա­մու­լում փոր­ձա­գի­տա­կան տե­սա­կետ է հն­չել, որ Ֆրան­սիան ան­պա­տաս­խան չի թող­նի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի քայ­լը եւ կձեռ­նար­կի հա­կազ­դող ջան­քեր։

Այդ կան­խա­տե­սու­մը, կար­ծես, ար­դա­րա­նում է։ Տե­ղի է ու­նե­ցել Հու­նաս­տա­նի վար­չա­պետ Կի­րիա­կո­սի այ­ցը Փա­րիզ։ Հու­նաս­տա­նի վար­չա­պե­տի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Մակ­րո­նը հայ­տա­րա­րել է, որ կող­մե­րը ձեռք են բե­րել սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյուն՝ Ֆրան­սիան Հու­նաս­տա­նի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ար­դիա­կա­նաց­ման նպա­տա­կով վեց գեր­ժա­մա­նա­կա­կից հե­տա­խու­զա­կան նավ կկա­ռու­ցի։ Գոր­ծար­քի ար­ժե­քը գնա­հատ­վում է ե­րե­քից մին­չեւ հինգ մի­լիարդ եվ­րո։ Դա ա­վե­լի քան տա­սը ան­գամ պա­կաս է, քան Ֆրան­սիան կս­տա­նար Ավ­ստ­րա­լիա­յից՝ սու­զա­նա­վե­րի կա­ռուց­ման դի­մաց, ե­թե ԱՄՆ-ի եւ Մեծ Բրի­տա­նիա­յի ճնշ­ման տակ պաշ­տո­նա­կան Կան­բե­րան չխ­զեր գոր­ծար­քը։
Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը Հու­նաս­տա­նի վար­չա­պե­տի հետ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սին եր­կու կա­րե­ւոր հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել։ Մակ­րո­նը պն­դել է, որ ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա-Ավ­ստ­րա­լիա ե­ռյակ դա­շին­քը Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տա­րա­ծաշր­ջա­նում Ֆրան­սիա­յի ներ­կա­յու­թյու­նը չի չե­զո­քաց­նում։ ՙՄենք այն­տեղ շատ գոր­ծըն­կեր­ներ ու­նենք՚- ա­սել է Մակ­րո­նը։ Երկ­րորդ եւ ա­ռա­վել էա­կան միտքն այն է, որ Եվ­րա­միու­թյու­նը պետք է ու­նե­նա ՙանվ­տան­գու­թյան ինք­նու­րույն հա­մա­կարգ՚։
Հու­նաս­տան-Ֆրան­սիա ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջին քայ­լը, կար­ծես, եվ­րո­պա­կան ՙինք­նու­րույն անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի՚ ձե­ւա­վոր­ման ա­նոնս է։ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի խոս­քե­րով՝ ՙայդ­պես է պա­հան­ջում մի­ջերկ­րա­ծո­վյան տե­ղաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը՚։ Մակ­րոն-Կի­րիա­կոս բա­նակ­ցու­թյուն­նե­րի շուրջ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում տե­սա­կետ է հն­չում, որ Ֆրան­սիան կօգ­տա­գոր­ծի Գեր­մա­նիա­յում իշ­խա­նա­փո­խու­թյան փու­լը, որ­պես­զի ՙԵվ­րո­պա­յի միանձ­նյա ա­ռաջ­նոր­դու­թյուն ստանձ­նի՚։
Ինչ­պես կզար­գա­նան հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ բարդ է ա­սել։ Մեզ հա­մար ա­վե­լի էա­կան է, որ հու­նա­կան ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի հզո­րաց­ման այդ նա­խագ­ծի գործ­նա­կան հաս­ցեա­տերն ա­ռա­ջին հեր­թին Թուր­քիան է։ Հույն-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի լար­վա­ծու­թյու­նը փոքր-ինչ նվա­զել է, բայց դա ՆԱ­ՏՕ-ի միաս­նա­կան դիր­քո­րոշ­ման ար­դյունք է։ Ներ­կա­յումս, երբ ՆԱ­ՏՕ-ի հե­ղի­նա­կու­թյու­նը բարձր չէ՝ կապ­ված Աֆ­ղանս­տա­նում ա­ռա­քե­լու­թյան ձա­խող­ման եւ ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա-Ավ­ստ­րա­լիա ե­ռյակ դա­շին­քի ձե­ւա­վոր­ման հետ, ո­րե­ւէ ա­ռի­թով Թուր­քիան եւ Հու­նաս­տա­նը վերս­տին կա­րող են մո­տե­նալ ՙճգ­նա­ժա­մա­յին գծին՚։
Ան­ցյալ տա­րի Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում գա­զի հան­քա­վայ­րեր հե­տա­խու­զե­լու թուր­քա­կան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով լար­վա­ծու­թյան օ­րե­րին Ֆրան­սիան հան­դես էր ե­կել միան­շա­նակ հու­նա­մետ դիր­քո­րոշ­մամբ եւ նա­խա­ձեռ­նել ա­վե­լի լայն ձե­ւա­չա­փի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրա­գիր, ո­րը պետք է ներգ­րա­վեր նաեւ Ե­գիպ­տո­սին եւ Իս­րա­յե­լին։ ՆԱ­ՏՕ-ի հա­վա­քա­կան մի­ջամ­տու­թյու­նից հե­տո քն­նար­կում­նե­րը քա­ղա­քա­կան խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րից այն կողմ չշա­րու­նակ­վե­ցին։
Այ­սօր բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ է։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Ֆրան­սիան կնա­խա­ձեռ­նի պայ­մա­նա­կան ա­սած՝ Մի­ջերկ­րա­ծո­վյան դա­շինք՝ նպա­տակ ու­նե­նա­լով վերս­տին ներգ­րա­վել Ե­գիպ­տո­սին եւ Իս­րա­յե­լին։ Վեր­ջերս Ֆրան­սիա­յի նա­խա­գահն այ­ցե­լել էր Ի­րաք, եւ փոր­ձա­գետ­նե­րը հա­վա­նա­կան են հա­մա­րում նրա լուրջ դե­րա­կա­տա­րու­թյու­նը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում։ Ա­ռանց ռազ­մա-քա­ղա­քա­կան դա­շին­քի դա հնա­րա­վոր չէ։ Խն­դիրն այն է, թե Ֆրան­սիա-Հու­նաս­տան ա­ռանց­քով ա­լյան­սին ո՞ր եր­կր­նե­րը կմիա­նան, ե­թե ա­մեն ինչ զար­գա­նա այն ուղ­ղու­թյամբ, որ Եվ­րո­պան անց­նի ՙանվ­տան­գու­թյան ինք­նու­րույն հա­մա­կար­գի՚։
Թուրք-ֆրան­սիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բարդ են, բայց եր­կու եր­կր­ներն էլ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ են։ Փո­փոխ­վող ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վո՞ր է Ֆրան­սիա-Թուր­քիա դի­մա­կա­յու­թյուն։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, կար­ծես, ո­րե­ւէ քայլ չի ձեռ­նար­կում, որ­պես­զի ՆԱ­ՏՕ-ի քա­ղա­քա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­հաս­տատ­վի, կենտ­րո­նա­խույս մի­տում­նե­րը բա­վա­կան ակն­հայտ են։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ա­մե­րի­կյան այ­ցը կա­տա­րյալ ձա­խո­ղում էր։ Այդ տուր­բու­լենտ ի­րա­վի­ճա­կը Թուր­քիա­յին կա­րող է մղել կամ Ռու­սաս­տա­նի հետ ա­վե­լի սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, կամ՝ ու­ժի ՙթուր­քա­կան բե­ւե­ռի՚ ձե­ւա­վոր­ման։
Ա­ռայժմ չեն նկատ­վում Ֆրան­սիա-Ռու­սաս­տան մեր­ձեց­ման ազ­դան­շան­ներ։ Այ­դու­հան­դերձ, Նյու-Յոր­քում ՌԴ եւ Ֆրան­սիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րը հան­դի­պել եւ քն­նար­կել են նաեւ ԼՂ հիմ­նախն­դի­րը։ Գլ­խա­վոր ինտ­րի­գը, թե­րեւս, այն է, թե Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ կա՞ն գեո­քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ։ Տպա­վո­րու­թյուն է, որ Ժնե­ւում Պու­տին-Բայ­դեն բա­նակ­ցու­թյուն­ներն ա­վե­լի խոր­քա­յին էին, քան թվում է։ Ակ­նարկ­ներ կան, որ հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բե­րին կա­րող է տե­ղի ու­նե­նալ ՌԴ եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի նոր հան­դի­պում։
Մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան օ­րա­կարգն ա­ռա­ջի­կա տաս­նա­մյակ­նե­րի կտր­ված­քով կախ­ված է լի­նե­լու նրա­նից, թե ար­դյոք Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կս­տեղ­ծե՞ն ռազ­մա­կան դա­շինք, թե՞ ՌԴ-ն եւ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը կգան գեո­քա­ղա­քա­կան փո­խըմբ­ռն­ման։ Այս եր­կընտ­րան­քի տրա­մա­բա­նու­թյամբ է, որ ձե­ւա­վոր­վում են ՙռե­գիո­նալ դա­շինք­ներ՚։