Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉՈՒՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԵՄՔ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ի՞ն­չը կա­րող է ա­վե­լի սար­սա­փե­լի լի­նել, այն ի­րա­վի­ճա­կից, երբ ե­րե­խա­ներն են հայ­տն­վում պա­տե­րազ­մում…Այդ չա­րի­քը խե­ղել է հա­զա­րա­վոր ման­կա­կան ճա­կա­տագ­րեր, զր­կել նրանց ու­րախ ու լու­սա­վոր ման­կու­թյու­նից։ Իսկ պա­տե­րազ­մը շատ ա­վե­լի սար­սա­փե­լի է, երբ այն տես­նում ես ման­կան աչ­քե­րով…Ժա­մա­նա կը եր­բեք ի զո­րու չէ բու­ժել պա­տե­րազ­մի վեր­քե­րը, ա­ռա­վել ևս՝ ման­կա­կան…

Ան­ցավ մեկ տա­րի… 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տը եր­բեք չենք մո­ռա­նա, երբ ֆա­շիս­տա­կան Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի հետ հա­մա­տեղ, ա­ռանց պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու, սկ­սեց ռմ­բա­կո­ծել Ստե­փա­նա­կեր­տը։ Ծնող­նե­րը ե­րե­խա­նե­րին գր­կած փախ­չում էին դե­պի ա­պաս­տա­րան­ներ։ Դեռ ոչ ոք չգի­տեր՝ ինչ է կա­տար­վում։ Իսկ ե­րե­խա­նե՞­րը…անհ­նար է մո­ռա­նալ այդ վախ­վո­րած, միևնույն ժա­մա­նակ հաս­կա­ցող աչ­քե­րը։ Նրանք չէին լա­ցում, չէին բղա­վում, ա­սես մի ակն­թար­թում մե­ծա­ցել էին…Հա­վա­նա­բար բո­լորն են հի­շում այն դեպ­քը, երբ փոք­րիկ տղան, նս­տե­լով հոր մե­քե­նա­յի ղե­կին (հայ­րը ճա­կատ էր մեկ­նել), հրե­տա­կոծ­վող գյու­ղից հա­նեց ըն­տա­նիքն ու ինք­նու­րույն հասց­րեց մինչև Հա­յաս­տան։ Ան­ցած տար­վա պա­տե­րազմն ար­ցախ­ցի հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի զր­կեց հա­րա­զատ օ­ջա­խի ջեր­մու­թյու­նից, ա­մե­նամ­տե­րիմ­նե­րից՝ խլե­լով պա­պե­րի, հայ­րե­րի, եր­բայր­նե­րի կյան­քը… 44 օր­վա ըն­թաց­քում, հենց այդ­քան տևեց Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը, մեր փոք­րիկ­ներն ի­րենց մաշ­կի վրա զգա­ցին պա­տե­րազ­մի սար­սա­փը, և թուր­քը մինչ օրս մեր ե­րե­խա­նե­րի դեմ շա­րու­նա­կում է պա­տե­րազ­մել: Հի­շենք Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հին ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚ պա­տա­նե­կան ֆուտ­բո­լա­յին թի­մի հետ կապ­ված մի­ջա­դե­պը։
2020թ. սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շում ըն­դու­նե­ցին դա­դա­րեց­նել ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րը հան­րա­պե­տու­թյու­նում։ Դպ­րոց­ներն ու ման­կա­պար­տեզ­նե­րը փակ­վե­ցին։ Այլ խոս­քով՝ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկս­վե­լուց ի վեր հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ զրկ­վե­ցին դպ­րոց հա­ճա­խե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­վեր­վեց ա­վե­լի քան 70 դպ­րոց և 10 ման­կա­պար­տեզ։
Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո մար­դիկ սկ­սե­ցին վե­րա­դառ­նալ, և ա­ռա­ջին հեր­թին կար­գա­վոր­վեց ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան հար­ցը։ Հի­րա­վի, հա­յերն ուր էլ լի­նեն, նախ դպ­րոց ու ե­կե­ղե­ցի են կա­ռու­ցում, հե­տո միայն՝ տներ։ Նույ­նը կա­տար­վեց և այս ան­գամ։ Ու այս գոր­ծում, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի, բա­րե­գոր­ծա­կան տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի հետ տե­ղի բնակ­չու­թյա­նը մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը։ Նրանց խոս­քով՝ ար­վում է հնա­րա­վո­րը Ար­ցա­խում խա­ղա­ղու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան կր­թու­թյուն ստա­նալ` ա­ռանց կյան­քին սպառ­նա­ցող վտան­գի։
Ար­դեն նո­յեմ­բե­րի վեր­ջին ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի օգ­նու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի հ. 1 դպ­րո­ցում վերս­կս­վեց ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը։ Մոտ 300 ա­շա­կերտ սկ­սեց դպ­րոց հա­ճա­խել։ Դեկ­տեմ­բե­րի սկզ­բին ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ու­սում­նա­սի­րե­ցին ու պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­նե­րից մաք­րե­ցին մայ­րա­քա­ղա­քի հ. 10 դպ­րո­ցի շենքն ու հա­րա­կից տա­րած­քը։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը հա­կա­ռա­կոր­դի հրե­տա­կո­ծու­թյան թի­րախ էր դար­ձել։ Դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ Հա­կո­բյա­նը դա պա­տա­հա­կա­նու­թյուն չի հա­մա­րում. հա­կա­ռա­կոր­դը կար­ծում էր, որ հենց այս­տեղ պետք է զո­րա­հա­վաք կազ­մա­կերպ­վեր։ Ներ­կա­յումս դպ­րո­ցում սո­վո­րում է 1116 ա­շա­կերտ, ո­րից 150-ը՝ ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­ներ։
Ա­վե­լի վաղ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցախ էին հասց­րել ա­վե­լի քան 500 դա­սա­գիրք, ո­րը հա­վա­քել էին ռուս դպ­րո­ցա­կան­ներն ու նրանց ծնող­նե­րը Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի ա­շա­կերտ­նե­րի հա­մար։ Մար­տու­նի քա­ղա­քի դպ­րո­ցին ռուս զին­ծա­ռա­յող­նե­րը նվի­րե­ցին հա­մա­կար­գիչ­ներ, ո­րոնք անհ­րա­ժեշտ էին բարձր դա­սա­րան­ցի­նե­րին` ին­ֆոր­մա­տի­կա ա­ռար­կան ու­սում­նա­սի­րե­լու հա­մար։
Այ­սօր հան­րա­պե­տու­թյան բո­լոր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը գոր­ծում են լիար­ժեք, իսկ ա­շա­կերտ­նե­րի դեմ­քին ժպիտ է հայ­տն­վել։ Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րը, ի դեպ, ինչ­պես և երկ­րագն­դի բո­լոր ե­րե­խա­նե­րը, խա­ղա­ղու­թյուն են ցան­կա­նում։