ԻՐԱՆԻ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ի տար­բե­րու­թյուն հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան եւ մա­սամբ էլ ի­րա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի, մի­ջազ­գա­յին մա­մու­լը ոչ մի ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ի­րա­վի­ճա­կին եւ եր­կու եր­կր­նե­րի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան ՙփոխհ­րաձ­գու­թյա­նը՚։ Սա պետք է ազ­դակ լի­նի, ո­րը, ցա­վոք, Հա­յաս­տա­նում եւ Ար­ցա­խում փոր­ձա­գի­տա­կան անհ­րա­ժեշտ գնա­հա­տա­կա­նի չի ար­ժա­նա­նում։ Ա­վե­լին, քա­ղա­քա­գի­տա­կան եւ հան­րա­յին դիս­կուր­սում իշ­խում են տրա­մադ­րու­թյուն­ներ, որ ՙԻ­րա­նը կպատ­ժի Ադր­բե­ջա­նին՚։

Ի­րա­կան քա­ղա­քա­կան ռե­ժի­մում, մինչ­դեռ, սահ­մա­նա­յին ՙլար­վա­ծու­թյան՚ մեկ­նար­կի օ­րե­րին Նյու-Յոր­քում տե­ղի է ու­նե­ցել Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հան­դի­պու­մը ինչ­պես թուրք, այն­պես էլ ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կե­րոջ հետ։ Ընդ ո­րում, Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը թուրք գոր­ծըն­կե­րոջն է փո­խան­ցել Թուր­քիա­յի նա­խա­գա­հին Ի­րան այ­ցե­լե­լու՝ իր երկ­րի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան հրա­վե­րը, որն ըն­դուն­վել է։ Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ծրագր­ված է Թեհ­րա­նում գու­մա­րել Ի­րան-Թուր­քիա-Ադր­բե­ջան՝ ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում։ Ա­մե­նե­ւին էլ բա­ցառ­ված չէ, որ դա ե­րեք եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղով նա­խա­պատ­րաս­տե­լու նպա­տա­կով է ար­վում։
Այս հա­մա­տեքս­տում շատ ակն­հայտ է ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սառ­նու­թյու­նը։ Դա ա­վե­լի պարզ է ե­րե­ւում, երբ հա­մե­մա­տում ենք, որ Ի­րա­նի նո­րըն­տիր նա­խա­գա­հի պաշ­տո­նա­մու­տին հա­ջոր­դած շուրջ եր­կու ամ­սում Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի մի­ջեւ հրա­պա­րա­կա­յին ո­րե­ւէ շփում տե­ղի չի ու­նե­ցել, իսկ Իս­րա­յե­լի արտ­գործ­նա­խա­րա­րը թեեւ կար­ճա­տեւ, բայց սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյան այց է կա­տա­րել Մոսկ­վա։
Իս­րա­յե­լին, այլ եր­կր­նե­րի հետ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող ցան­կա­ցած տե­ղա­շարժ Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ու­ղեծ­րում է։ Ճիշտ այդ­պես էլ Իս­րա­յելն է վե­րա­բեր­վում Ի­րա­նին։ Ի­րան-Ադր­բե­ջան սահ­մա­նին լար­վա­ծու­թյան պատ­ճառ շա­տե­րը հա­մա­րում են իս­րա­յե­լա-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Բայց դա Ի­րա­նի հա­մար նո­րու­թյուն չէ։ Եւ ե­թե սուր ան­հան­գս­տու­թյան հիմ­քեր լի­նեին, ա­պա Ի­րա­նը նույն կոշ­տու­թյամբ կար­ձա­գան­քեր ա­վե­լի վաղ։ Եւ բա­ցար­ձակ ան­հա­մար­ժեք է այն տե­սա­կե­տը, թե քա­նի որ քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը փոխ­վել է, ու­րեմն Իս­րա­յե­լը թի­կուն­քից Ի­րա­նին ան­հան­գս­տաց­նե­լու նոր հնա­րա­վո­րու­թյուն է ստա­ցել։
Ի­րա­նը ՙբա­նա­նա­յին՚ եր­կիր չէ, հզոր հե­տա­խու­զա­կան ցանց ու­նի եւ նրա հա­մար քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազմն ա­նակն­կալ չէր։ Թեհ­րա­նը բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­ներ, որ­պես­զի թույլ չտար իր թի­կուն­քում իս­րա­յե­լա-ադր­բե­ջա­նա­կան ո­րե­ւէ խար­դա­վանք։ Ե­թե չի ա­րել, ու­րեմն նման սպառ­նա­լիք ան­գամ տե­սա­կա­նո­րեն չի դի­տար­կել։ Այս­տեղ ա­ռար­կու­թյուն չի կա­րող լի­նել։ Այլ բան է, որ պոստ­կոնֆ­լիկ­տա­յին ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նը դժ­գո­հու­թյան պատ­ճառ­ներ ու­նի։ Սլաք­ներն ուղղ­ված են Թուր­քիա­յին եւ Ռու­սաս­տա­նին։
Այս տե­սա­կե­տից, ա­հա, մեզ պետք է ա­վե­լի շատ ան­հան­գս­տաց­նի այն, որ Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը փոր­ձում են Ի­րա­նի հետ ինչ-որ հե­ռան­կար­ներ քն­նար­կել, մինչ­դեռ Մոսկ­վա-Թեհ­րան ուղ­ղու­թյամբ դե­ռեւս խոր լռու­թյուն է։ Ընդ ո­րում, դա վե­րա­բե­րում է նաեւ Սի­րիա­յին, ո­րի հետ կապ­ված հար­ցերն ար­ծարծ­վում են Ռու­սաս­տան-Թուր­քիա դի­մա­կա­յու­թյամբ եւ դրա­նից ա­ծանց­ված՝ դի­վա­նա­գի­տա­կան ՙմե­նա­մար­տով՚։ Մինչ­դեռ գո­յու­թյուն ու­նի այս­պես կոչ­ված ՙԱս­տա­նա­յի ձե­ւա­չափ՚՝ Ռու­սաս­տան-Թուր­քիա-Ի­րան։
Ո՞րն է ռուս-ի­րա­նա­կան սառ­նու­թյան պատ­ճա­ռը։ Պաշ­տո­նա­թո­ղու­թյու­նից կարճ ժա­մա­նակ ա­ռաջ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Զա­րի­ֆը լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կին տված իր հար­ցազ­րույ­ցից ար­տա­հոսք էր կազ­մա­կեր­պել եւ ԱՄՆ-ի հետ մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­ցում հա­մա­ձայ­նու­թյան չգա­լու հա­մար կշ­տամ­բել ինչ­պես Ի­րա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դին, այն­պես էլ Ռու­սաս­տա­նին։ Նման մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­ված ար­տա­հոս­քը եր­բեք թե­թե­ւամ­տու­թյան դր­սե­ւո­րում չէ, Ի­րա­նի նման փակ երկ­րի պա­րա­գա­յում՝ հատ­կա­պես։
Պետք է նկա­տի ու­նե­նալ, որ ի­րա­նա­կան դժ­գո­հու­թյու­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ի ցույց դր­վեց Ժնե­ւում Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում եւ փոր­ձա­գի­տո­րեն ըն­կալ­վեց այն­պես, որ Ի­րա­նը Ռու­սաս­տա­նին հա­շիվ է ներ­կա­յաց­նում ԱՄՆ-ի հետ իր թի­կուն­քում սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյան գա­լու հա­մար։ Պարզ լեզ­վով դա կա­րե­լի է ձե­ւա­կեր­պել այս­պես. ՙԵ­թե դու ի վեր­ջո պի­տի ԱՄՆ-ի հետ ինչ-ինչ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի գաս, ա­պա նրա հետ մեր հա­մա­ձայ­նու­թյանն ին­չու՞ խան­գա­րե­ցիր՚։
Ա­ռօ­րեա­կան հա­յաց­քով, ի­հար­կե, ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը դժ­վար է կա­պել Ռու­սաս­տան-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ։ Բայց պետք է հաշ­վի առ­նել, որ ռուս-ա­մե­րի­կյան միջ­գե­րա­տես­չա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի փուլ ար­դեն ա­վարտ­վել է, նա­խա­պատ­րաստ­վում է երկ­րոր­դը։ Իսկ քն­նարկ­վում են ռազ­մա­վա­րա­կան հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փակ­ման, մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման հետ կապ­ված լր­ջա­գույն հար­ցեր։ Ի­րա­նը չա­փա­զանց մոտ է մի­ջու­կա­յին առն­վազն մի քա­նի մար­տագլ­խի­կի ստեղծ­մա­նը։ Միա­ժա­մա­նակ Ի­րա­նը հր­թի­ռա­շի­նու­թյան շատ հա­վակ­նոտ ծրագ­րեր է մշա­կում։
Մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ՙբարձ­րա­գույն լի­գա­յի՚ ոչ մի խա­ղա­ցո­ղի, այդ թվում եւ՝ Ռու­սաս­տա­նին, ձեռն­տու չէ գործ ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մի­ջու­կա­յին երկ­րի հետ՝ լի­նի դա Թուր­քիան, Ի­րա­նը, թե, ա­սենք, Սաու­դյան Ա­րա­բիան։ Ա­հա այս կտր­ված­քով դի­տար­կե­լիս Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին ու­ժի ցու­ցադր­մամբ Ի­րա­նը պար­զա­պես տա­րա­ծաշր­ջա­նից իր ՙար­դար բա­ժինն է ու­զում՚։ Խն­դիր, որ Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­սու­թյու­նից բա­ցար­ձա­կա­պես դուրս է, ի­րա­կան ռե­ժի­մում գտն­վում է ռուս-թուր­քա­կան ՙգոր­ծըն­կե­րա­յին մր­ցակ­ցու­թյան՚, իսկ մեծ հաշ­վով՝ ՌԴ-ԱՄՆ՝ մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցով դե­ռեւս հա­վա­սա­րակ­շռ­վող հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան տի­րույ­թում։
Հա­յաս­տա­նի հա­մար սա չա­փա­զանց զգա­յուն ի­րա­վի­ճակ է։ Ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րը տե­ղի տան եւ Ադր­բե­ջա­նի ա­րեւմ­տյան շր­ջան­ներ-Նա­խի­ջե­ւան հա­ղոր­դակ­ցու­թյու­նը դի­տարկ­վի ՙմի­ջանց­քի՚ տրա­մա­բա­նու­թյամբ, ա­պա Ի­րա­նը հա­վե­լյալ լար­վա­ծու­թյուն է հա­ղոր­դե­լու Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նի խնդ­րին՝ փոր­ձե­լով, թե­րեւս, օ­րա­կարգ բե­րել ՙմի­ջանցք-2՚ թե­ման. ե­թե մե­կը կա­րող է ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ՙմի­ջանցք՚ տես­նել, մյուսն ին­չու՞ չպի­տի նույն հա­յաց­քով դի­տար­կի հա­րավ-հյու­սիս հա­ղոր­դու­ղին։