[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

168.am

Հե­ղի­նա­կա­վոր Forbes ամ­սագ­րում հրա­պա­րակ­վել է հոդ­ված՝ ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մեկ տար­վա տա­րե­լի­ցի հետ կապ­ված, ո­րը վեր­նագր­ված է ՙԲնիկ հա­յե­րի դեմ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի սան­ձա­զեր­ծու­մից մեկ տա­րի անց Ադր­բե­ջա­նի սպառ­նա­լիք­նե­րը և խախ­տում­նե­րը շա­րու­նակ­վում են՚։

ՙՄեկ տա­րի ա­ռաջ այ­սօր՝ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին, Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, Թուր­քիա­յի ամ­բող­ջա­կան ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյամբ և ա­վե­լի քան 1000 թրա­ֆի­քին­գի են­թարկ­ված սի­րիա­ցի ջի­հա­դիստ վարձ­կան­նե­րով, պա­տե­րազմ սկ­սեց բնիկ հա­յե­րի դեմ Ար­ցա­խում։ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի կող­մից կա­սե­տա­յին զի­նամ­թեր­քի, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի և հրե­տա­նա­յին հր­թիռ­նե­րի անխ­տիր կի­րա­ռու­մը նե­րա­ռում էր ֆոս­ֆո­րա­յին ռում­բեր, ո­րոնք այ­րե­ցին ան­տառ­նե­րը՝ ա­ռա­ջաց­նե­լով ծանր այր­վածք­ներ զին­վոր­նե­րի և խա­ղաղ բնա­կիչ­նե­րի շր­ջա­նում։
Ի թիվս այլ սար­սա­փե­լի ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րը սոց­ցան­ցե­րում տե­ղադ­րել են տե­սա­նյու­թեր, որ­տեղ պար­ծե­նում են գլ­խատ­ված և գե­րե­վար­ված հայ խա­ղաղ բնա­կիչ­նե­րի և զին­վո­րա­կան­նե­րի խոշ­տան­գում­նե­րով՚,- աս­վում է հոդ­վա­ծում, նշե­լով, որ հրա­դա­դա­րը հաս­տատ­վեց 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի միջև բա­նակց­ված հայ­տա­րա­րու­թյամբ և Ար­ցա­խում տե­ղա­կա­յեց 2000 ռուս խա­ղա­ղա­պահ՚,- նշ­վում է կայ­քում։
Նշ­վում է, որ պա­տե­րազ­մի ար­դյուն­քում Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­վեց Ար­ցա­խի բնիկ հայ­կա­կան հո­ղե­րի գրե­թե եր­կու եր­րոր­դը։ Ա­վե­լի քան 5.000 սպան­ված հայ, 110.000 տե­ղա­հան­ված, 10.000 վի­րա­վոր զին­վոր և 200 ռազ­մա­գե­րի, ո­րոնք ա­նօ­րի­նա­կան կա­լան­քի տակ են ադր­բե­ջա­նա­կան բան­տե­րում և խոշ­տան­գում­նե­րի են են­թարկ­վում։
ՙՄեկ տա­րի անց ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կում­նե­րը հայ բնակ­չու­թյան վրա շա­րու­նակ­վում են։ Օ­կու­պաց­ված Հադ­րու­թի շր­ջա­նում ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը պղ­ծել են հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­նե­րը։ Ֆրան­սիա­ցի լրագ­րող Քրիս­տոֆ Բուի­սո­նը թվի­թե­րյան իր միկ­րոբ­լո­գում գրա­ռում է կա­տա­րել դի­մա­կա­վոր­ված զին­ված ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րի մա­սին, ո­րոնք կանգ­նեց­րել են Ար­ցա­խի հայ­կա­կան ֆուտ­բո­լի ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կա­նի ավ­տո­բու­սը` դե­պի Հա­յաս­տան գնա­լու ճա­նա­պար­հին, ավ­տո­բու­սի վրա­յից քե­րել են Ար­ցա­խի դրո­շը, ադր­բե­ջան­ցի­նե­րը զն­նել են պա­տե­րազ­մից տրավ­մա տա­րած ե­րե­խա­նե­րի հե­ռա­խոս­նե­րը՝ ա­սե­լով, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի կազ­մում է՚,- գրում է կայ­քը։

ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը սեպ­տեմ­բե­րի 23-ին ըն­դու­նեց Կար­դե­նաս-Շիֆ-Շեր­ման փո­փո­խու­թյու­նը, ո­րով Ադր­բե­ջա­նից պա­հան­ջում է ՙան­հա­պաղ և ան­վե­րա­պա­հո­րեն վե­րա­դարձ­նել բո­լոր հայ ռազ­մա­գե­րի­նե­րին ու ձեր­բա­կալ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին։ Այն նաև կոչ է ա­նում հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նել հայ խա­ղաղ բնա­կիչ­նե­րի դեմ ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, ա­նօ­րի­նա­կան զի­նամ­թեր­քի և սպի­տակ ֆոս­ֆո­րի օգ­տա­գործ­ման մա­սին, ինչ­պես նաև հե­տաքն­նու­թյուն անց­կաց­նել թուր­քա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րում ա­մե­րի­կյան տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման վե­րա­բե­րյալ, ո­րոնք թի­րա­խա­վո­րել են հայ խա­ղաղ բնա­կիչ­նե­րին 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։
Աս­վում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ՙվա­րույթ է հա­րու­ցել Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ՝ ՄԱԿ-ի Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նում՚ ՝ ՄԱԿ -ի գլ­խա­վոր դա­տա­կան մար­մի­նը։ Այս տար­վա սկզ­բին Հա­յաս­տա­նը նաև միջ­պե­տա­կան բո­ղոք­ներ ներ­կա­յաց­րեց Թուր­քիա­յի դեմ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րան։
ՙՄար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­ներն ու մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար ի­րա­վուն­քի խախ­տում­նե­րը լայն տա­րա­ծում գտան Ար­ցա­խի վրա հար­ձա­կու­մից հե­տո։ Վարձ­կան­ներ և ջի­հա­դա­կան­ներ տե­ղա­կայ­վե­ցին Սի­րիա­յից և Լի­բիա­յից՝ Թուր­քիա­յի հրա­մա­նա­տա­րու­թյամբ։ Նրանք պա­տաս­խա­նա­տու են սար­սա­փե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք շա­րու­նակ­վում են՝ չնա­յած հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նու­թյա­նը։ Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նի Ար­ցա­խյան ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը փաս­տում է ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Հու­սով ենք, որ մեր հա­վա­քած տե­ղե­կատ­վու­թյու­նը կա­րող է օգ­տա­գործ­վել Թուր­քիա­յին և նրա հա­մա­խոհ­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու խա­ղաղ բնա­կիչ­նե­րի, այդ թվում կա­նանց և ե­րե­խա­նե­րի, ինչ­պես նաև մշա­կու­թա­յին հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար՚, - ա­սում է Դեյ­վիդ Լ. Ֆի­լիպ­սը, Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նի Խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման և Մար­դու ի­րա­վունք­նե­րի ու­սում­նա­սիր­ման ի­րա­վունք­նե­րի ինս­տի­տու­տի տնօ­րե­նը։
Աս­վում է, որ մինչ Ադր­բե­ջա­նը մեր­ժում է Ար­ցա­խի հայ բնակ­չու­թյան ինք­նո­րոշ­ման օ­րի­նա­կան ի­րա­վուն­քը, ան­ցյալ տար­վա պա­տե­րազ­մը կրկ­նեց 1918 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի օ­րե­րի և Նա­խիջևա­նում ու Ար­ցա­խում գրե­թե 15,000 հա­յե­րի հա­մա­կարգ­ված բնաջ­նջ­ման մա­սին։ Ինչ­պես ի­րենց եղ­բայր­նե­րի՝ օս­մա­նյան թուր­քե­րի կող­մից 1915թ. 1,5 մի­լիոն հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ հայ­կա­կան ու­նեց­ված­քի և տե­սար­ժան վայ­րե­րի օ­կու­պա­ցիան, Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է պղ­ծել Ար­ցա­խի ե­կե­ղե­ցի­նե­րը, հին գե­րեզ­մա­նատ­նե­րը, սր­բա­զան տա­ճար­նե­րը և պատ­մա­կան վայ­րե­րը, ո­րոնք թվագր­վում են հա­զա­րա­մյա­կով։
Վկա­յա­կո­չե­լով Կով­կա­սյան ժա­ռան­գու­թյան դի­տոր­դի (CHW) վեր­ջին զե­կույ­ցը՝ Հա­կիմ Բի­շա­րան Hyperallergic-ում հայտ­նում է, թե ինչ­պես են ՙա­վե­լի քան մեկ տաս­նյակ հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­ներ, գե­րեզ­մա­նատ­ներ, սուրբ խաչ­քա­րեր և այլ մշա­կու­թա­յին ար­ժեք­ներ կամ ոչն­չաց­վել կամ վնաս­վել Ադր­բե­ջա­նի կող­մից՚։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ա­լիևը հրա­մա­յել է հա­նել միջ­նա­դա­րյան հա­յե­րեն ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը ե­կե­ղե­ցի­նե­րից՝ դրանք ան­վա­նե­լով ՙկեղծ՚ և վե­րան­վա­նե­լով դրանք որ­պես ՙհին ադր­բե­ջա­նա­կան՚ տե­սար­ժան վայ­րեր։
Սա­րա Փիք­մա­նի և Սի­մոն Մա­ղա­քյա­նի կող­մից 2019 թվա­կա­նի զե­կույ­ցը ՙHyperallergic՚-ում, ման­րա­մաս­նում է Ադր­բե­ջա­նի բնիկ հայ­կա­կան վայ­րե­րի բնաջ­նջ­ման և ոչն­չաց­ման եր­կար պատ­մու­թյու­նը, այդ թվում` ՙ89 միջ­նա­դա­րյան ե­կե­ղե­ցի, 5840 բարդ խաչ­քար և 22000 գե­րեզ­մա­նա­քար՚։

ԱՄՆ-ի լավ վարձատրվող
PR գործակալությունները, լոբբիստական խմբերն ապահովում են Ադրբեջանի պաշտպանությունը

Լավ կազ­մա­կերպ­ված PR ար­շավ­նե­րը, ո­րոնք ստեղծ­վել էին ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րին՝ ԱՄՆ բարձ­րա­կարգ PR գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի և լոբ­բիս­տա­կան խմ­բե­րի կող­մից, կազ­մա­կեր­պե­ցին լայ­նա­ծա­վալ ա­պա­տե­ղե­կատ­վա­կան ար­շավ Հա­յաս­տա­նի դեմ, երբ Ադր­բե­ջա­նը ռմ­բա­կո­ծեց Ար­ցա­խը։
Հա­կա­հայ­կա­կան զե­կույց­ներ ու հոդ­ված­ներ տա­րած­վե­ցին ա­մե­նա­հայտ­նի ԶԼՄ-նե­րում, ո­րոնք ա­ռա­վել ցայ­տուն ղե­կա­վա­րում էր The New York Times-ի Ստամ­բու­լի բյու­րո­յի ղե­կա­վար Կառ­լո­տա Գա­լը։ Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ինչ­պի­սիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հրա­պա­րա­կե­ցին ադր­բե­ջա­նա­մետ զե­կույց­ներ, ո­րոնք Հա­յաս­տա­նին մե­ղադ­րում էին պա­տե­րազմ հրահ­րե­լու մեջ, այ­նու­հետև փո­խե­ցին ի­րենց պն­դում­նե­րը։
Նշ­վում է, որ DataPoint Armenia-ն ներ­կա­յաց­րեց ՙՊա­տե­րազ­մի ըն­թաց­քում սո­ցիա­լա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի նա­տա­տի­վի՚ վե­րա­բե­րյալ ա­մե­նաընդ­գր­կուն վեր­լու­ծու­թյու­նը՝ եզ­րա­կաց­նե­լով, որ հա­յա­մետ սո­ցիա­լա­կան գրա­ռում­նե­րը ՙփոքր ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել մի­ջազ­գա­յին լսա­րա­նի վրա՚։