[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Թուր­քա­կան հան­րա­յին կար­ծի­քը Սո­չիում Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մը գնա­հա­տում է Էր­դո­ղա­նի ՙար­տա­քին քա­ղա­քա­կան ֆիաս­կո՚։ Գեր­մա­նա­կան Die Zeit թեր­թը պատ­կե­րա­վոր է ար­տա­հայ­տել. ՙՍո­չիում Պու­տի­նը կշ­ռեց Էր­դո­ղա­նին եւ հա­մոզ­վեց, որ նա խիստ նի­հա­րել է՚։ Թուր­քա­կան Bir gun-ի մեկ­նա­բանն էլ իր երկ­րի նա­խա­գա­հին ան­վա­նել է ՙսնան­կա­ցած վա­ճա­ռա­կան, որ պատ­րաստ է գրա­վի դնել Թուր­քիա­յի ա­պա­գան, միայն թե փր­կի անձ­նա­կան ու­նեց­ված­քը՚։

Սրանք, ի­հար­կե, ոչ այն­քան մաս­նա­գի­տա­կան, որ­քան զգաց­մուն­քա­յին-տպա­վո­րա­կան գնա­հա­տա­կան­ներ են։ Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան եւ տն­տե­սա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի տնօ­րեն Ե­լե­նա Պա­նի­նան, մինչ­դեռ, մաս­նա­գի­տա­կան հա­յաց­քով ար­ձա­նագ­րում է, որ Թուր­քիան ներ­կա­յումս ներ­քաշ­ված է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի գոր­ծըն­թաց­նե­րում՝ ու­նե­նա­լով Մի­ջերկ­րա­կան ծո­վում ա­նա­վարտ հա­կա­մար­տու­թյուն  Ֆրան­սիա­յի եւ Հու­նաս­տա­նի հետ եւ ՙԱն­դր­կով­կա­սում պա­տե­րազ­մի խո­ցե­լի ար­դյունք, չնա­յած որ այն­տեղ ներ­դր­վել էր ուղ­ղա­կի, բայց ար­դյուն­քում հայ­տն­վել ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վա­րու­մից մե­կու­սաց­ված՚։ Ա­վե­լին, Պա­նի­նան հա­մա­րում է, որ Թուր­քիան այ­լեւս Ռու­սաս­տա­նից անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյուն չի ստա­նա։ Եւ դա ակն­հայտ ի­րո­ղու­թյուն է, քա­նի որ հա­վե­լյալ ռե­սուրս ու­նե­նա­լով՝ Թուր­քիան ար­դեն կվե­րած­վի Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քի։ Ա­րեւ­մուտ­քը, հատ­կա­պես ԱՄՆ-ը, նույն­պես Թուր­քիա­յին սա­տա­րե­լու ո­րե­ւէ ցան­կու­թյուն չու­նի։ Մեծ Բրի­տա­նիա­յին հա­զիվ թե հա­ջող­վի այդ հար­ցում տար­հա­մո­զել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին, իսկ Ռու­սաս­տանն ար­դեն Պա­կիս­տա­նին ներգ­րա­վում է ա­սիա­կան ուղ­ղու­թյան իր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին։ Թուր­քիա­յում չեն կա­րող չհաս­կա­նալ, որ դա Թուր­քիա-Ադր­բե­ջան-Պա­կիս­տան ռազ­մա­կան ա­լյան­սի գործ­նա­կա­նա­ցու­մը խո­չըն­դո­տող քայլ է։ Ոչ ոք Պա­կիս­տա­նին չի հա­մո­զի, թե ա­վե­լի ար­դյու­նա­վետ է գնալ Ռու­սաս­տա­նի դեմ, քան՝ ըն­դու­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նրա ա­ռա­ջար­կը։ Մա­նա­վանդ որ Էր­դո­ղա­նի ա­մե­րի­կյան այ­ցից հե­տո պարզ է, որ ՙթուր­քա­կան բա­նա­կի՚ գա­ղա­փա­րը Վա­շինգ­տո­նի հա­մար ա­նըն­դու­նե­լի է նույն­քան, որ­քան՝ Ռու­սաս­տա­նի։ Այս հա­մա­տեքս­տում Ադր­բե­ջա­նին բա­վա­կան բարդ ի­րա­վի­ճակ է սպաս­վում։ Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի հա­ջո­ղու­թյունն ադր­բե­ջա­նա­կան հան­րու­թյու­նը բա­ցա­ռա­պես Թուր­քիա­յին է վե­րագ­րում։ Դա չեն թաքց­նում ար­դեն նաեւ թուրք պաշ­տո­նյա­նե­րը եւ զին­վո­րա­կա­նու­թյու­նը։ Այլ կե­տե­րում՝ Սի­րիա­յում, Լի­բիա­յում, Մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում ու Աֆ­ղանս­տա­նում ինք­նա­հաս­տատ­վե­լու փոր­ձե­րի ձա­խո­ղու­մը Թուր­քիան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ձգ­տե­լու է փոխ­հա­տու­ցել Ադր­բե­ջա­նի ա­վե­լի հա­մա­կող­մա­նի եւ խո­րը կլա­նու­մով։ Դա լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր է Ա­լիե­ւի հե­ղի­նա­կու­թյա­նը եւ նրա իշ­խա­նու­թյա­նը։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, չնա­յած քա­րոզ­չա­կան ծխա­ծած­կույ­թին, եր­բեք ան­կեղծ-եղ­բայ­րա­կան չեն ե­ղել եւ չեն կա­րող լի­նել։ Թուր­քիան միշտ էլ Ադր­բե­ջա­նը դի­տար­կել է որ­պես դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա ռազ­մա­վա­րա­կան ՙթռիչ­քի հար­թակ՚։ Այ­սօր այդ ուղ­ղու­թյամբ Թուր­քիա­յի հա­մար ՙթռիչ­քա­յին ե­ղա­նակ չէ՚։

Բայց դա չի նշա­նա­կում, թե Էր­դո­ղա­նը հրա­ժար­վել է կամ պատ­րաստ է հրա­ժար­վել ՙհար­թա­կը՚ լիո­վին կա­ռա­վա­րե­լու մտադ­րու­թյու­նից, ե­թե ան­գամ դրա հա­մար պա­հանջ­վի հե­ռաց­նել Ա­լիե­ւին, ո­րը նա­խա­գա­հու­թյան ին­դուլ­գեն­ցիան ստա­ցել է Ռու­սաս­տա­նից եւ իշ­խա­նու­թյուն պա­հում է շնոր­հիվ դրա։ Սո­չիում, ե­րե­ւում է, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը ՙվերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել՚ Էր­դո­ղա­նին՝ թող­նել Սի­րիա­յի հյու­սի­սը, հնա­րա­վո­րու­թյուն տալ, որ­պես­զի սի­րիա­կան հաշ­տե­ցու­մը տե­ղի ու­նե­նա։ Հա­վա­նա­բար, դա ԱՄՆ-ի հետ հա­մա­ձայ­նեց­ված է։ Տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ ա­մե­րի­կյան վեր­ջին ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մին­չեւ տա­րե­վերջ կհե­ռա­նան Սի­րիա­յից։ Ըստ ե­րե­ւույ­թին, Էր­դո­ղա­նին չի հա­ջող­վել փո­խա­րե­նը ԼՂ –ում ա­վե­լի կա­յուն ներ­կա­յու­թյան ե­րաշ­խիք­ներ ստա­նալ։ Այ­լա­պես ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գե­տը չէր ա­սի, թե Ռու­սաս­տանն այ­լեւս Թուր­քիա­յին չի ա­ջակ­ցի նրա հա­մար ցան­կա­լի ձե­ւով եւ ծա­վա­լով։ Ադր­բե­ջա­նի իշ­խող կու­սակ­ցու­թյան հիմ­նադ­րած՝ հա­մա­ցան­ցա­յին YeniTV-ի մեկ­նա­բա­նը գտ­նում է, որ ԼՂ հար­ցում ՙմիակ միջ­նոր­դը Ռու­սաս­տանն է, նրա հետ պետք է քն­նար­կել, թե որ­քա՞ն ժա­մա­նակ են մնա­լու խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, ի՞նչ է հա­ջոր­դե­լու դրան, ինչ­պե՞ս է կար­գա­վոր­վե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյան եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հե­տա­գա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խն­դի­րը՚։ Ան­կախ մեջ­բեր­ված խոս­քի խար­դա­խամ­տու­թյու­նից, ե­րե­ւույթն ինք­նին ազ­դան­շա­նա­յին է. Ա­լիե­ւը հնա­րա­վո­րու­թյուն է փնտ­րում, որ­պես­զի ձեր­բա­զատ­վի Էր­դո­ղա­նի ՙեղ­բայ­րա­կան գր­կա­խառ­նու­թյու­նից՚։ Իսկ Էր­դո­ղանն, ընդ­հա­կա­ռա­կը, ա­վե­լի ու ա­վե­լի է ՙսեղ­մում եղ­բո­րը՚՝ ար­դեն ան­գամ իր գլ­խա­վոր խոր­հր­դա­կա­նի մի­ջո­ցով հի­շեց­նե­լով, թե ում է նա պար­տա­կան քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի հա­ջո­ղու­թյան հա­մար։ Այս­պի­սով, թուրք-ադր­բե­ջա­նա­կան հե­տա­գա մեր­ձե­ցու­մը Ա­լիե­ւի հա­մար հղի է Ռու­սաս­տա­նի հետ բազ­մա­շերտ դի­մա­կա­յու­թյան սպառ­նա­լի­քով, իսկ դրա­նից հրա­ժար­վե­լու դեպ­քում Էր­դո­ղա­նը կա­րող է կանգ­նել գա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լու ի­րա­կան սպառ­նա­լի­քի ա­ռաջ։ Ներ­կա­յումս նրա վար­կա­նի­շը տա­տան­վում է 30-40 տո­կո­սի մի­ջեւ։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րից մեկն այս ա­ռու­մով նկա­տել է տա­լիս, որ հան­րա­պե­տա­կան Թուր­քիա­յի հիմ­նա­դիր Քե­մալ Ա­թա­թուր­քը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ե­րեք հիմ­նա­սյուն է կտա­կել՝ չխառն­վել ա­րա­բա­կան աշ­խար­հի գոր­ծե­րին, չդառ­նալ իմ­պե­րիա­լիս­տա­կան եր­կր­նե­րի գոր­ծիք, չառ­ճա­կա­տել Ռու­սաս­տա­նի հետ։ Էր­դո­ղա­նը եր­կու հիմ­նա­սյու­նե­րը կտ­րել է, իսկ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­սել կրի­տի­կա­կա­նի սահ­մա­նին։ Էր­դո­ղա­նի եւ Ա­լիե­ւի եր­կընտ­րան­քը փաստ է, ինչ­պե՞ս է այն հան­գու­ցա­լուծ­վե­լու՝ սա է կա­րե­ւոր։