[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԵՌԱՆԱ՞ ՆԱՏՕ-ԻՑ, ԹԵ՞ ԱՄՆ-Ն ԿՓԱԿԻ ԷՐԴՈՂԱՆԻ ՙԴԱՐԱՇՐՋԱՆԸ՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Ստիվեն Կուկը հոդված է հեղինակել, որտեղ, համադրելով Թուրքիայի նախագահ Էրդողանի ոչ պաշտոնական շփումներից մի քանի տեսանյութեր, նա եկել է եզրակացության, որ Էրդողանի առողջական վիճակը վատ է: Ուղիղ տասը տարի առաջ արեւմտյան մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Էրդողանը ենթարկվել է ,,մարսողական համակարգի բարդ վիրահատության,,: Ակ­նարկ­վում էր, որ հե­ռաց­վել է չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն:ԱՄՆ Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հր­դի փոր­ձա­գետ Ստի­վեն Կու­կը հոդ­ված է հե­ղի­նա­կել, որ­տեղ, հա­մադ­րե­լով Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի ոչ պաշ­տո­նա­կան շփում­նե­րից մի քա­նի տե­սա­նյու­թեր, ե­կել է եզ­րա­կա­ցու­թյան, որ Էր­դո­ղա­նի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը վատ է: Ու­ղիղ տա­սը տա­րի ա­ռաջ ա­րեւմ­տյան մա­մու­լում տե­ղե­կու­թյուն էր տա­րած­վել, որ Էր­դո­ղա­նը են­թարկ­վել է ՙմար­սո­ղա­կան հա­մա­կար­գի բարդ վի­րա­հա­տու­թյան՚:

Ո­մանք Էր­դո­ղա­նի ա­ռող­ջա­կան ներ­կա­յիս վի­ճա­կի ՙվատ­թա­րա­ցու­մը՚ կա­պում են հետ­վի­րա­հա­տա­կան բար­դու­թյուն­նե­րի հետ:

Թուր­քա­կան կող­մը հեր­քում է Էր­դո­ղա­նի ա­ռող­ջու­թյան վե­րա­բե­րյալ տա­րած­վող տե­ղե­կու­թյուն­նե­րը: Այս­տեղ ու­շագ­րավ է, որ թուր­քա­կան մա­մու­լը Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­հուրդն ան­վա­նում է ՙստ­վե­րա­յին պե­տա­կան դե­պար­տա­մենտ՚: Հաս­կաց­վում է, որ Էր­դո­ղա­նի մա­սին լու­րե­րի տա­րա­ծումն ի­րա­կա­նաց­վում է ԱՄՆ պե­տա­կան դե­պար­տա­մեն­տի հրա­հան­գա­վոր­մամբ: Թուրք վեր­լու­ծա­բան­նե­րի մեծ մա­սը գտ­նում է, որ Միա­ցյալ Նա­հանգ­ներն այդ­պի­սով ՙիշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հող են նա­խա­պատ­րաս­տում՚:

Թուր­քիա­յի վեր­ջին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյամբ նա­խա­գա­հի եւ խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րը հա­մա­տեղ­վել են: Դրանք պետք է անց­կաց­վեն 2023թ. հու­նի­սի 25-ին կամ մե­կու­կես տա­րուց մի փոքր ա­վե­լի ժա­մա­նակ հե­տո: Կա­րե­լի է ա­սել, որ Թուր­քիան ար­դեն իսկ ապ­րում է նա­խընտ­րա­կան ռե­ժի­մում: Սո­ցիո­լո­գիա­կան պաշ­տո­նա­կան հար­ցում­ներ դե­ռեւս չեն անց­կաց­վել, մա­մու­լում, սա­կայն, նշ­վում է, որ Էր­դո­ղա­նի եւ նրա գլ­խա­վո­րած ՙԱր­դա­րու­թյուն եւ զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյան հան­րա­յին վար­կա­նի­շը տա­տան­վում է ե­րե­սուն-քա­ռա­սուն տո­կո­սի մի­ջա­կայ­քում:
Ան­ցած նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Էր­դո­ղա­նը հաղ­թել է ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան ու­ժե­րի հետ նա­խընտ­րա­կան դա­շին­քի շնոր­հիվ: Կապ­ված այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կի հետ` դժ­վար է ա­սել, թե ազ­գայ­նա­կան­նե­րը վերս­տին կա­ջակ­ցեն նրան: Թուր­քիան ար­դեն իսկ հան­րայ­նո­րեն ա­պա­տիա­յի մեջ է, տն­տե­սու­թյու­նը չի հաղ­թա­հա­րում ճգ­նա­ժա­մը, ար­տա­քին քա­ղա­քա­կան մար­տահ­րա­վեր­նե­րը մնում են չհաղ­թա­հար­ված:
Թուր­քա­կան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­ներն ար­դեն իսկ վեր­լու­ծու­թյուն­ներ են ա­նում, թե իշ­խող կու­սակ­ցու­թյու­նից, նա­խա­գա­հի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տից ով կա­րող է փո­խա­րի­նել նրան, ե­թե իշ­խա­նու­թյան տրան­զի­տի հարց ա­ռա­ջա­նա: Էր­դո­ղա­նի ըն­տա­նի­քից ո­րե­ւէ մե­կի քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րը բա­ցառ­վում են: Շր­ջա­նառ­վում է ե­րեք ա­նուն` Ազ­գա­յին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան պետ Ֆի­դան Հա­քան, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սու Ա­քար եւ ՆԳ նա­խա­րար Սու­լեյ­ման Սոյ­լու, ո­րոն­ցից ա­մե­նա­հա­վա­նա­կան է դիտ­վում Հու­լու­սու Ա­քա­րի թեկ­նա­ծու­թյու­նը:
Միա­ժա­մա­նակ քն­նարկ­վում է ընդ­դի­մու­թյու­նից նա­խա­գա­հի հա­վա­նա­կան թեկ­նա­ծուի հար­ցը: Այս ի­մաս­տով փոր­ձա­գետ­նե­րը չեն կենտ­րո­նա­նում նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ահ­մետ Դա­վուօղ­լուի եւ նախ­կին նա­խա­գահ Աբ­դու­լա Գյու­լի վրա: Դի­տարկ­վում են Ստամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լուի, Ան­կա­րա­յի մու­նի­ցի­պա­լի­տե­տի ղե­կա­վար Ման­սուր Յա­վա­շի եւ ՙԼավ կու­սակ­ցու­թյան՚ ա­ռաջ­նորդ Մե­րալ Աք­շե­նե­րի ա­նուն­նե­րը: Չի բա­ցառ­վում, որ ընդ­դի­մու­թյու­նը կա­րող է միա­վոր­վել եւ ա­ռա­ջադ­րել նա­խա­գա­հի միաս­նա­կան թեկ­նա­ծու եւ դա­շին­քով մաս­նակ­ցել խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րին:
Ռու­սա­կան Независимая газета-ին այս թե­մա­յով հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նու­թյուն է ա­րել Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի նախ­կին պատ­գա­մա­վոր Այ­քան Էր­դե­մի­րը, ո­րի հա­յաց­քով` Թուր­քիա­յի գա­լիք ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են շր­ջա­դար­ձա­յին լի­նել, քա­նի որ ՙԱր­դա­րու­թյուն եւ զար­գա­ցում՚ կու­սակ­ցու­թյու­նը պո­պու­լիզ­մից բա­ցի ո­րե­ւէ գա­ղա­փա­րա­խո­սա­կան հենք չու­նի, կա­ռուց­ված է բա­ցա­ռա­պես Էր­դո­ղա­նի ՙխա­րիզ­մա­յի վրա՚, եւ ե­թե 2023թ.-ին հաղ­թի ընդ­դի­մու­թյու­նը, ա­պա, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած` ՙէր­դո­ղա­նիզ­մը՚ Թուր­քիա­յի քա­ղա­քա­կան կյան­քից կհեռ­նա ընդ­միշտ:
Որ­քա­նո՞վ են ի­րա­կա­նու­թյա­նը մոտ այս դի­տար­կում­նե­րը` հնա­րա­վոր չէ պար­զո­րոշ գնա­հա­տել: Մի ի­րո­ղու­թյուն ակն­հայտ է. Էր­դո­ղա­նը, մեղմ ա­սած, չի տրա­մադ­րում ո՜չ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին, ո՜չ Եվ­րա­միու­թյա­նը: Վեր­ջին շր­ջա­նում դրան ա­վե­լա­ցել է ա­րա­բա­կան աշ­խար­հի եւ Իս­րա­յե­լի ընդ­գծ­ված սառ­նու­թյու­նը: Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նի հա­մար հե­ղի­նա­կու­թյան պահ­պան­ման եւ իշ­խա­նու­թյան վե­րար­տադր­ման կամ հա­ջող տրան­զի­տի ե­րաշ­խիք կա­րող է լի­նել ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը:
Ռու­սաս­տա­նի եվ­րա­սիա­կա­նու­թյան գա­ղա­փա­րա­խոս եւ Մոսկ­վա­յում թուրք-ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րի փոր­ձա­գի­տա­քա­րոզ­չա­կան լոբ­բիստ Ա­լեք­սանդր Դու­գի­նը, մաս­նա­վո­րա­պես, կար­ծիք է հայտ­նել, որ Սո­չիի բա­նակ­ցու­թյուն­նե­րում ՌԴ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը ՙսահ­մա­նել են կար­միր գծեր, որ փո­խա­դար­ձա­բար չպետք է հատ­վեն՚: Դու­գի­նը հու­սով է, որ այդ նա­խա­ձեռ­նու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է նաեւ Ի­րա­նի, Սի­րիա­յի եւ Ի­րա­քի ազ­գա­յին շա­հե­րին, եւ այդ ա­լյան­սը ՙկա­րող է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին չե­զո­քաց­նել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում՚:
Աֆ­ղանս­տա­նից Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հե­ռա­նա­լուց հե­տո մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ տե­սա­նե­լի են ՙտա­րա­ծաշր­ջա­նա­յին դա­շինք­նե­րի ձե­ւա­վոր­ման՚ մի­տում­ներ: ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա-Ավ­ստ­րա­լիա ա­լյանսն ար­դեն իսկ ի­րո­ղու­թյուն է: Ան­ցյալ շա­բաթ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր են ստո­րագ­րել Ֆրան­սիան եւ Ի­տա­լիան, ո­րին փորձ է ար­վում ներգ­րա­վել նաեւ Ե­գիպ­տո­սին եւ Իս­րա­յե­լին:
Այս հա­մա­տեքս­տում միան­գա­մայն հա­վա­նա­կան է, որ Ռու­սաս­տա­նը եւ Թուր­քիան Ի­րա­նի, Սի­րիա­յի, Ի­րա­քի ներգ­րավ­մամբ ո­րե­ւէ ձե­ւա­չափ կազ­մա­վո­րեն: Ա­նոն­սա­վոր­ված է Ի­րա­նի եւ ՌԴ, Ի­րա­նի, Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րի այ­ցը Մոսկ­վա եւ Թեհ­րան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ` նա­խա­պատ­րաստ­վում է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հան­դի­պում:
Բա­քու է այ­ցե­լել Վրաս­տա­նի վար­չա­պե­տը եւ ա­նոն­սա­վո­րել, որ կայ­ցե­լի նաեւ Ե­րե­ւան: Մո­տա­կա օ­րե­րին սպաս­վում է, որ Ադր­բե­ջան կու­ղե­ւոր­վի Թուր­քիա­յի նա­խա­գա­հը, իսկ Կրեմ­լը պաշ­տո­նա­պես հաս­տա­տել է, որ ՌԴ նա­խա­գա­հը մոտ ժա­մա­նակ­ներս կըն­դու­նի Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին: Բայց Թուր­քիան կհե­ռա­նա՞ ՆԱ­ՏՕ-ից, թե՞ ԱՄՆ-ն Թուր­քիա­յում կփա­կի Էր­դո­ղա­նի ՙդա­րաշր­ջա­նը՚: