[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԻ 11-ԱՄՅԱ ՈՐԴԻՆ ԼՈՆԴՈՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ 45 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԷՐ

Հարութ Սասունյան

ՙԿալիֆորնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

Այս աղմ­կա­հա­րույց զե­կույ­ցը հրա­պա­րակ­վեց մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից 2021 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 3-ին։ Թեև ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ պարզ­վում է, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի ըն­տա­նի­քը ար­տերկ­րա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հա­րյուր մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի ան­շարժ գույք է ձեռք բե­րել ար­տերկ­րում, սա­կայն սա ա­մե­նա­թարմ և ման­րա­մասն մշակ­ված նման սկան­դա­լա­յին լուրն է։

Ա­լիևի 11-ա­մյա որ­դու՝ Հեյ­դար Ա­լիևի մա­սին զե­կույ­ցը մեր­կաց­վել է թաքն­ված ֆի­նան­սա­կան փաս­տաթղ­թե­րի ար­տա­հոս­քի ա­մե­նա­մեծ հա­վա­քա­ծուի՝ ՙՊան­դո­րա­յի փաս­տաթղ­թե­րի՚ (Pandora Papers) մի­ջո­ցով: Այս գաղտ­նա­զերծ­ված թղ­թած­րա­րը կազ­մա­կեր­պել է Հե­տաքն­նող լրագ­րող­նե­րի մի­ջազ­գա­յին կոն­սոր­ցիու­մը (ICIJ)՝ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի ա­վե­լի քան 650 թղ­թա­կից­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ինչ­պես հա­ղոր­դում է BBC-ն, գրա­ռում­նե­րը պա­րու­նա­կում են ՙմոտ 12 մի­լիոն փաս­տաթղ­թեր և թղ­թած­րար­ներ մի քա­նի եր­կր­նե­րի ֆի­նան­սա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի 14 ըն­կե­րու­թյուն­նե­րից՝ Բրի­տա­նա­կան Վիր­ջի­նյան կղ­զի­նե­րում, Պա­նա­մա­յում, Բե­լի­զում, Կիպ­րո­սում, Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րում, Սին­գա­պու­րում և Շվեյ­ցա­րիա­յում՚։
Թեև մեծ մա­սը ՙբա­ցա­հայտ­ված գոր­ծարք­նե­րից ի­րա­վա­կան ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն չի պա­րու­նա­կում՚, սա­կայն կան լուրջ ՙմտա­հո­գու­թյուն­ներ, որ ո­րոշ կալ­վածք­նե­րի գնորդ­ներ հնա­րա­վոր է թաքց­րել են փո­ղե­րի լվաց­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՚, հայ­տա­րա­րել է BBC-ն։ ՙԱր­տերկ­րա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են մարդ­կանց ա­ռա­ջար­կել օգ­նել թաքց­նել կան­խիկ դրա­մա­կան մի­ջոց­նե­րը կամ խու­սա­փել հար­կե­րից։ Նրանք օգ­տա­գոր­ծում են այդ ար­տերկ­րա­յին հա­շիվ­նե­րը, ար­տերկ­րա­յին խոր­հուրդ­նե­րը՝ այլ եր­կր­նե­րում հա­րյուր մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի գույք գնե­լու և սե­փա­կան ըն­տա­նիք­նե­րը հարս­տաց­նե­լու հա­մար՝ ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վին՚, ա­վե­լաց­րեց Ֆեր­գյուս Շի­լը ICIJ-ից։
BBC-ն հայտ­նել է, որ ՙԱդր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը և նրա ըն­տա­նի­քը, ո­րոնք մե­ղադր­վում են սե­փա­կան եր­կի­րը թա­լա­նե­լու մեջ, օ­րի­նակ­նե­րից մեկն են։ Հե­տաքն­նու­թյու­նը պար­զել է, որ Ա­լիևնե­րը և նրանց ա­մե­նա­մոտ գոր­ծըն­կեր­նե­րը գաղտ­նի ներգ­րավ­ված են ե­ղել Մեծ Բրի­տա­նիա­յում ան­շարժ գույ­քի ա­վե­լի քան 400 մլն ֆունտ ստեր­լին­գի (540 մլն դո­լար) գոր­ծարք­նե­րում։ Ադր­բե­ջա­նում Ա­լիևի իշ­խող ըն­տա­նի­քը, ո­րը եր­կար ժա­մա­նակ մե­ղադր­վում էր կո­ռուպ­ցիա­յի մեջ, ստեղ­ծել է լայ­նա­ծա­վալ ար­տերկ­րա­յին ցանց՝ իր փո­ղե­րը թաքց­նե­լու հա­մար՚։ Նա­խա­գահ Ա­լիևի տա­րե­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 228 հա­զար դո­լար։
BBC- ն նաև պար­զել է, որ 2009 թվա­կա­նին Ա­լիևնե­րը Մեծ Բրի­տա­նիա­յում գնել են 17 շենք, այդ թվում՝ Լոն­դո­նի շքեղ Մեյ­ֆեր շր­ջա­նում գտն­վող գրա­սե­նյա­կա­յին շեն­քե­րի մի ամ­բողջ թա­ղա­մաս՝ 45 մի­լիոն դո­լա­րով, նա­խա­գա­հի 11-ա­մյա որ­դու՝ Հեյ­դար Ա­լիևի հա­մար, որն այդ ժա­մա­նակ դպ­րո­ցա­կան ա­շա­կերտ էր:
2008 թգԱ­լիևնե­րը 47 մլն դո­լա­րով գնել են մեկ այլ շենք Լոն­դո­նում և 2018 թվա­կա­նին այն վա­ճա­ռել 89 մլն դո­լա­րով՝ ստա­նա­լով 42 մլն դո­լա­րի շա­հույթ։ Ա­լիևներն այդ կալ­ված­քը վա­ճա­ռել են ՙCrown Estate-ին՝ թա­գու­հու կալ­վածք­նե­րի կայս­րու­թյա­նը, ո­րը կա­ռա­վար­վում է [Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան] գան­ձա­րա­նի կող­մից և կան­խիկ մի­ջոց­ներ է հա­վա­քում պե­տու­թյան հա­մար՚։ BBC- ն հայտ­նել է, որ ՙCrown Estate-ի հա­ղորդ­մամբ, գն­ման պա­հին ի­րա­կա­նաց­րել է օ­րեն­քով պա­հանջ­վող ստու­գում­նե­րը, սա­կայն այժմ զբաղ­վում է այդ հար­ցի ու­սում­նա­սի­րու­թյամբ՚։

ICIJ կայ­քում տե­ղադր­ված ա­ռան­ձին հոդ­վա­ծում՝ ՙՀզոր խա­ղա­ցող­նե­րը՚ վեր­նագ­րով, ընդ­գծ­ված է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ե­րեք ե­րե­խա­նե­րի՝ Ար­զու Ա­լիևա­յի, Հեյ­դար Ա­լիևի և Լեյ­լա Ա­լիևա­յի ան­հա­վա­տա­լի հարս­տու­թյու­նը։
ICIJ-ի հոդ­վա­ծում հս­տա­կեց­վում է, որ ՙԻլ­համ Ա­լիևը Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ դար­ձավ 2003 թվա­կա­նի կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քումգգգգ Նա փաս­տա­ցի վե­րահս­կում է պե­տա­կան նավ­թա­յին ֆոն­դը, ո­րը տա­րե­կան 9 մի­լիարդ դո­լար ե­կա­մուտ է ստեղ­ծում։ Նրա նա­խա­գա­հու­թյու­նը նշա­նա­վոր­վեց դա­ժան քա­ղա­քա­կան ճն­շում­նե­րով և մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­նե­րով, այդ թվում՝ լրագ­րող­նե­րի և այ­լա­խոհ­նե­րի բան­տարկ­մամբ և խոշ­տան­գում­նե­րով։ Չնա­յած ա­վա­զա­կա­պե­տու­թյուն վա­րե­լու մե­ղադ­րանք­նե­րին, Ա­լիևը սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ է պահ­պա­նում եվ­րո­պա­ցի ղե­կա­վար­նե­րի հետ՝ հայտ­նի որ­պես ՙխա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյուն՚։ ՙԿազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան և կո­ռուպ­ցիա­յի լու­սա­բան­ման նա­խագ­ծի՚ կող­մից 2017 թգՙադր­բե­ջա­նա­կան լվաց­քա­տան՚ հե­տաքն­նու­թյու­նը պար­զել էր, թե ինչ­պես է Ա­լիևին առ­նչ­վող գրե­թե 3 մի­լիարդ դո­լա­րը լվաց­վել կեղծ ըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, իսկ հա­սույ­թի մեծ մա­սը ծախս­վել եվ­րո­պա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նվեր­նե­րի վրա։ Այլ լրատ­վա­կան հե­տաքն­նու­թյուն­ներ, նե­րա­ռյալ ICIJ- ի ՙԱր­տերկ­րա­յին ար­տա­հոս­քե­րը՚ և ՙՊա­նա­մա­կան փաս­տաթղ­թե­րը՚, ցույց են տվել, որ Ա­լիևնե­րի ըն­տա­նի­քը վե­րահս­կում է զգա­լի հարս­տու­թյուն Ադր­բե­ջա­նում, և որ նա­խա­գա­հի ե­րեք ե­րե­խա­նե­րը նույն­պես կալ­վածք­ներ ու­նեն Մեծ Բրի­տա­նիա­յում և Դու­բա­յում՚։
ICIJ-ն նաև բա­ցա­հայ­տել է, որ Պան­դո­րա­յի փաս­տաթղ­թե­րը ՙհնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս պատ­կե­րա­ցում կազ­մել Ա­լիևի ե­րե­խա­նե­րի մե­ծա­գու­մար ներդ­րում­նե­րի մա­սին շքեղ ան­շարժ գույ­քի ձեռք­բեր­ման հա­մար: 2006-2018 թվա­կան­նե­րին նրանք Բրի­տա­նա­կան Վիր­ջի­նյան կղ­զի­նե­րում գրանց­ված 44 ըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տե­րեր էին։ Փաս­տաթղ­թե­րի հա­մա­ձայն՝ ե­րե­խա­նե­րին են պատ­կա­նել հինգ ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնք 2006-2009 թվա­կան­նե­րին Լոն­դո­նում գնել էին ա­վե­լի քան 120 մի­լիոն դո­լա­րի շքեղ կալ­վածք­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը հե­տա­գա­յում վա­ճառ­վե­ցին հս­կա­յա­կան շա­հույ­թով՚:
Բա­ցի Լոն­դո­նի գրա­սե­նյա­կի 45 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ շեն­քից, ո­րը պատ­կա­նում էր այն ժա­մա­նակ 11-ա­մյա Հեյ­դար Ա­լիևին, նրա քույ­րը՝ Ար­զուն, ար­տերկ­րա­յին ըն­կե­րու­թյան մի­ջո­ցով մեկ թա­ղա­մաս այն կողմ գնել էր այլ գրա­սե­նյա­կա­յին շենք՝ 47 մի­լիոն դո­լա­րով։ ՙ2009 թվա­կա­նին, ա­վագ դս­տե­րը՝ Լեյ­լա Ա­լիևա­յին պատ­կա­նող ըն­կե­րու­թյու­նը 13գ5 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ ան­կյու­նա­յին շենք է գնել Լոն­դո­նի Oxford Circus-ի հետևում, որ­տեղ տե­ղա­կայ­ված են Ա­լիևի ըն­տա­նի­քի ըն­կեր­նե­րի կող­մից ղե­կա­վար­վող մի շարք ըն­կե­րու­թյուն­ներ՚, աս­վում է ICIJ- ում։
Այս կալ­վածք­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը քո­ղար­կե­լու նպա­տա­կով ՙսկ­սած 2013 թվա­կա­նից, Ա­լիևի ե­րե­խա­ներն ի­րենց ար­տերկ­րա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րը փո­խան­ցել են ի­րենց մո­րա­կան պա­պին՝ Ա­րիֆ Փա­շաևին։ Հե­տա­գա­յում ու­նեց­ված­քը հան­ձն­վել է մի շարք խոր­հուրդ­նե­րի՝ բրի­տա­նա­կան կախ­վա­ծու­թյան և գաղտ­նիու­թյան ա­պաս­տա­րան հա­մար­վող Մեն կղ­զում (Isle of Man): 2006-ից մինչև 2017 թվա­կա­նը Փա­շաևը և եր­կու մեր­ձա­վոր գոր­ծըն­կեր­ներ Լոն­դո­նում և նրա մեր­ձա­կայ­քում գնել են ա­վե­լի քան 500 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ լրա­ցու­ցիչ կալ­վածք­ներ՚։ Զար­մա­նա­լի չէ, որ Ա­լիևի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից ոչ մե­կը չի ար­ձա­գան­քել ICIJ-ի՝ մեկ­նա­բա­նու­թյան վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ խնդ­րանք­նե­րին։
Մինչ­դեռ խայ­տա­ռա­կու­թյուն է, որ չա­րա­շա­հել են Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին պատ­կա­նող մի­ջոց­նե­րը, սա­կայն հա­յե­րի հա­մար լավ լուրն այն է, որ Ադր­բե­ջանն այս մեծ գու­մար­նե­րը չի օգ­տա­գոր­ծել ա­վե­լի շատ զենք գնե­լու հա­մար`Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղովր­դին լրա­ցու­ցիչ վնաս պատ­ճա­ռե­լու նպա­տա­կով…

Թարգմանությունը՝
Ռուզաննա Ավագյանի