[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ. ԹԵՀՐԱՆԸ ՕՐԵՑՕՐ ԿՈՇՏԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՝ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

168.am

Թեհ­րան-Բա­քու խո­րա­ցող առ­ճա­կատ­մա­նը և ՙփոխհ­րաձ­գու­թյա­նը՚ զու­գա­հեռ՝ Ի­րա­նը շա­րու­նա­կում է ռազ­մա­քա­ղա­քա­կան-դի­վա­նա­գի­տա­կան ու­ղերձ­ներ հղել ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կր­նե­րին, այլև տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րին, այդ թվում՝ Մոսկ­վա­յին։ Մի շարք փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ, տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը պայ­թյու­նավ­տանգ է, և Ի­րանն ու Բա­քուն գտն­վում են ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­մե­նակ­րի­տի­կա­կան փու­լում՝ մինչև ան­գամ պա­տե­րազ­մի շե­մին։ Սա­կայն, միևնույն ժա­մա­նակ, ըստ նույն այդ գնա­հա­տա­կան­նե­րի, խն­դիր­ներն ան­լու­ծե­լի չեն և, այ­նուա­մե­նայ­նիվ, կող­մե­րին կհա­ջող­վի խու­սա­փել հա­րա­բե­րու­թյուն­նե­րում շատ ա­վե­լի սուր զար­գա­ցում­նե­րից։

Իրանն աշխատում է Հայաստանի հետ
Ինչ­պես հայտ­նի է, հոկ­տեմ­բե­րի 4-ին Թեհ­րա­նում գտն­վող ՀՀ ԱԳ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հան­դի­պեց Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան ԱԳ նա­խա­րար Հոս­սեյն Ա­միր Աբ­դոլ­լա­հիա­նի հետ: Սա նրանց երկ­րորդ հան­դի­պումն էր Նյու Յոր­քում ա­վե­լի վաղ կա­յա­ցած շփու­մից հե­տո, ո­րի ըն­թաց­քում գլ­խա­վո­րա­պես քն­նարկ­վե­ցին, ըստ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րի, ՙՊար­սից ծոց-Սև ծով՚ մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանցք ստեղ­ծե­լու մա­սին բազ­մա­կողմ hա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը և ար­դյու­նա­վետ կի­րար­կու­մը, է­ներ­գե­տիկ և տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հա­հատ­վա­ծին այ­լընտ­րանք հան­դի­սա­ցող ճա­նա­պար­հի կա­ռուց­ման ըն­թաց­քը, ինչ­պես նաև ՙՀյու­սիս-Հա­րավ՚ մայ­րու­ղու շի­նա­րա­րու­թյու­նը։
Հոկ­տեմ­բե­րի 5-ին հայտ­նի դար­ձավ, որ Ի­րա­նից ին­ժե­նե­րա­տեխ­նի­կա­կան պատ­վի­րա­կու­թյուն է ժա­մա­նել Հա­յաս­տան՝ ճա­նա­պարհ­նե­րի և քա­ղա­քա­շի­նու­թյան փոխ­նա­խա­րար Խեյ­րոլ­լահ Խա­դա­միի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այ­ցի նպա­տա­կը ՀՀ պատ­կան մար­մին­նե­րի հետ Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հի ուղ­ղու­թյամբ ի­րա­նա­կան բեռ­նա­տար մե­քե­նա­նե­րի հա­մար ստեղծ­ված դժ­վա­րու­թյուն­ներն ու­սում­նա­սի­րելն է։ ՙՀա­յաս­տանն այժմ ձեռ­նա­մուխ է ե­ղել այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի կա­ռուց­մա­նը Տաթևի շր­ջա­նում։ Մենք բա­նակ­ցու­թյուն­ներ ենք վա­րում հայ­կա­կան կող­մի հետ, որ­պես­զի այդ ճա­նա­պար­հով բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը և ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րը hնա­րա­վո­րինս շուտ բնա­կա­նոն հուն մտ­նեն։ Ի­րան-Հա­յաս­տան միջ­պե­տա­կան ճա­նա­պար­հը Ի­րա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի՚,- նշել է Խա­դա­մին։
Փոխ­նա­խա­րա­րի խոս­քով՝ Ի­րա­նը պատ­րաստ է հա­մա­գոր­ծակ­ցե­լու Հա­յաս­տա­նի հետ նաև Հյու­սիս-Հա­րավ ճա­նա­պար­հի կա­ռուց­ման հար­ցում։ Նա հույս է հայտ­նել, որ հա­րա­վա­յին մա­սում ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տան­քը շու­տով կմեկ­նար­կի։ Ի­րա­նի դի­վա­նա­գետ­նե­րը ևս ակ­տիվ աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում բո­լոր հա­մա­պա­տաս­խան եր­կր­նե­րում, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում։
Ինչո՞ւմ է մեղադրում Թեհրանը Բաքվին
Ա­րա­րատ Միր­զո­յա­նին ըն­դու­նե­լուց հե­տո ԻԻՀ ԱԳ նա­խա­րարն ուղևոր­վեց Մոսկ­վա։ Մինչ այդ, նա ներ­կա­յաց­րեց Թեհ­րա­նի ակն­կա­լիք­նե­րը Մոսկ­վա­յից. ՙԱկն­կա­լում ենք, որ Ռու­սաս­տա­նը կար­ձա­գան­քի և զգա­յուն մո­տե­ցում կցու­ցա­բե­րի տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի սահ­ման­նե­րի հնա­րա­վոր փո­փո­խու­թյուն­նե­րի նկատ­մամբ՚։
Ա­վե­լին, նա նաև ակն­կա­լիք էր հայտ­նել, որ Ռու­սաս­տա­նը նույն­պես զգա­յուն կլի­նի ա­հա­բե­կիչ­նե­րի առ­կա­յու­թյան և տա­րա­ծաշր­ջա­նում սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ: Մի փոքր պար­զա­բա­նենք՝ Թեհ­րա­նը Բաք­վին մե­ղադ­րում է իր սահ­ման­նե­րի մոտ իս­րա­յե­լա­կան զին­տեխ­նի­կա, մաս­նա­վո­րա­պես՝ խոսքն իս­րա­յե­լա­կան ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յան­նե­րի մա­սին է, և ա­հա­բե­կիչ­ներ տե­ղա­կա­յե­լու մեջ, ին­չը խիստ վր­դով­վեց­րեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին, ով Թեհ­րա­նից նույ­նիսկ ա­պա­ցույց­ներ պա­հան­ջեց։ Սա­կայն հրա­պա­րա­կա­յին մե­ղադ­րանք­նե­րը ոչ միշտ է, որ կապ ու­նեն ի­րա­կա­նու­թյան հետ։ Շատ փոր­ձա­գետ­ներ, ո­րոնց հետ ՙ168 Ժամ՚-ն ա­նընդ­հատ զրու­ցում է, գտ­նում են, որ Ի­րա­նը ադր­բե­ջա­նա­կան խա­ղա­քարտն օգ­տա­գոր­ծում է իր ներ­քին և Արևմուտ­քի հետ խն­դիր­նե­րի լուծ­ման նպա­տա­կով, ո­րոշ­նե­րը կար­ծում են՝ խն­դիրն ի­րա­կա­նում, այս­պես կոչ­ված, Զան­գե­զու­րի մի­ջանցքն է, ո­րոշ­նե­րը կար­ծում են՝ Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի, Պա­կիս­տա­նի ռազ­մա­կան ա­ճող ներ­կա­յու­թյունն Ադր­բե­ջա­նում, այ­սինքն, ընդ­հա­նուր առ­մամբ, Ի­րա­նը դժ­գոհ է 44-օ­րյա պա­տե­րազ­մի բո­լոր հետևանք­նե­րից, ո­րոնք ջրի ե­րես դուրս ե­կան Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հին Ադր­բե­ջա­նի ոս­տի­կա­նու­թյան հա­կաի­րա­նյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո։
Վե­րա­դառ­նա­լով Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի մոս­կո­վյան այ­ցին, ա­պա ա­մե­նաու­շագ­րա­վը նրա հա­րավ­կով­կա­սյան ու­ղերձ­ներն էին՝

  • Տա­րա­ծաշր­ջա­նը, ի­հար­կե, այլևս չի հան­դուր­ժի ան­հա­մա­չափ պա­հանջ­ներ,
  • Ի­րանն այս գո­տում տի­րող ի­րա­վի­ճա­կի շուրջ ու­նի մի շարք ան­հան­գս­տու­թյուն­ներ,
  • Ի­րա­նը, ի­հար­կե, չի հան­դուր­ժի Կով­կա­սում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և քար­տե­զի փո­փո­խու­թյուն­նե­րը,
  • Ի­րա­նը լուրջ ան­հան­գս­տու­թյուն ու­նի ա­հա­բե­կիչ­նե­րի, սիո­նիստ­նե­րի ներ­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ այս տա­րա­ծաշր­ջա­նում։

Ի­րա­նը, ըստ էու­թյան, փոր­ձե­լով իր շա­հե­րը պաշտ­պա­նել, այ­սօր ա­նուղ­ղա­կիո­րեն հա­յա­մետ դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել։ ԻԻՀ և ՀՀ շա­հե­րը հա­մընկ­նում են, սա­կայն հայտ­նի չէ, թե այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ինչ­պես կկա­ռուց­վի ի շահ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան։
Մեզ հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ֆյո­դոր Լու­կիա­նովն ա­սաց, որ Ի­րա­նի խն­դի­րը մեկն է ու գլ­խա­վո­րը, ո­րոնց ֆո­նին մնա­ցած բո­լոր թե­մա­ներն Ի­րա­նի հա­մար հա­րա­կից, ի­րա­վի­ճա­կից բխող խն­դիր­ներ են։
Ըստ նրա, Ի­րա­նը հաս­կա­ցել է, որ այս ուղ­ղու­թյամբ իր չե­զո­քու­թյու­նը հան­գեց­րեց նրան, որ Ի­րա­նը դուրս մղ­վեց տա­րա­ծաշր­ջա­նը վե­րահս­կող եր­կր­նե­րի ցան­կից, էա­պես մե­ծա­ցավ Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը, իսկ ՌԴ-ն ու­ներ ար­դեն ա­վան­դա­բար իր հա­սա­նե­լիք ազ­դե­ցու­թյու­նը, ո­րը պահ­պան­վեց, սա­կայն Թուր­քիան հա­վե­լյալ ազ­դե­ցու­թյուն ստա­ցավ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ինչ­պես նաև այն եր­կր­նե­րը, ո­րոնք այս հար­ցում ա­ջակ­ցել էին Ադր­բե­ջա­նին, և Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է այդ եր­կր­նե­րի հետ իր ռազ­մա­կան կա­պե­րը խո­րաց­նել։
Լու­կիա­նո­վի կար­ծի­քով, այդ հա­վե­լյալ ազ­դե­ցու­թյու­նը, պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կը են­թադ­րում է, որ Թուր­քիա­յի շա­հերն են ա­ռա­ջին պլան գա­լիս, ան­տես­վում՝ մյուս խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րը։
ՙԻսկ Ի­րա­նի հա­մար հայ­կա­կան ուղ­ղու­թյու­նը կեն­սա­կան ուղ­ղու­թյուն է, դրա­նում որևէ նո­րու­թյուն չկա։ Ներ­կա­յումս Ի­րա­նը վե­րաձևում է կամ փոր­ձում է վե­րաձևել իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր ի­րա­վի­ճա­կում և նոր աշ­խար­հա­կար­գում։ Սա բնա­կան է, որ հեշտ գործ չէ, ան­ցն­ցում չէ, քա­նի որ այն, ինչ տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցավ ան­ցյալ տա­րի և այն, ին­չին հա­սան Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան, եր­կար էին սպա­սել, ի­րե­րի ներ­կա­յիս դրու­թյու­նը փո­խե­լու փոր­ձե­րը, բնա­կա­նա­բար, դժ­գո­հու­թյամբ են ըն­դուն­վում։ Ինձ թվում է, որ բա­խու­մից կխու­սա­փեն, նման բա­ներ ե­ղել են Բաք­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում՚,- ա­սաց նա։
Լու­կիա­նո­վի կար­ծի­քով, Մոսկ­վան զգու­շա­վոր է, փոր­ձում է չմի­ջամ­տել և հաս­կա­նալ, թե երբ է թու­լա­նա­լու լա­րու­մը, թե ինչ­պես է տրա­մադր­ված Թեհ­րա­նը Արևմուտ­քի, Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյամբ։
ՙԴրա­կանն այն է, որ խոս­վեց վե­ցա­կողմ հար­թա­կը ձևա­վո­րե­լու մա­սին, ո­րը կա­րող է օգ­նել լու­ծել նման ի­րա­վի­ճակ­նե­րը` խու­սա­փե­լով առ­ճա­կա­տու­մից։ Սա­կայն ներ­կա­յումս ի­րա­վի­ճակն ան­հան­գս­տաց­նող է, հա­վե­լյալ սուր քայ­լեր կլի­նեն՚,- ա­սաց նա։