[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՃԳՆԱԺԱՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ա­նոն­սա­վոր­վել է, որ ըն­թա­ցիկ ամ­սա­վեր­ջին կգու­մար­վի G 20 ան­դամ պե­տու­թյուն­նե­րի եւ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղով։ Օ­րա­կար­գա­յին կլի­նի Աֆ­ղանս­տա­նի հար­ցը։ Այդ երկ­րում ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ չա­փա­զանց փխ­րուն եւ պայ­թյու­նավ­տանգ։ Ըստ ե­րե­ւույ­թին, ան­հա­վա­նա­կան է, որ ՙՄեծ քսա­նյա­կի՚ եր­կր­նե­րը ո­րե­ւէ հա­մա­ձայ­նու­թյան հան­գեն։ Մի­ջո­ցառ­ման շուրջ հե­տաք­րք­րու­թյունն ա­վե­լի շատ սե­ւեռ­ված է ԱՄՆ եւ ՌԴ նա­խա­գահ­նե­րի հա­վա­նա­կան հան­դիպ­ման վրա։

Չնա­յած հրա­պա­րա­կա­յին կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյա­նը, որ կող­մե­րը շա­րու­նա­կում են փո­խա­նա­կել, խոր­քա­յին դի­տար­կում­նե­րը խո­սում են Ռու­սաս­տան-Միա­ցյալ Նա­հանգ­ներ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պրագ­մա­տիզ­մի մա­սին։ Քն­նարկ­վում է, մաս­նա­վո­րա­պես, ռազ­մա­վա­րա­կան հար­ձակ­ման մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան հար­ցը։ Գործ­նա­կա­նում թե՜ ՌԴ-ն, թե՜ ԱՄՆ-ն բա­վա­րար հիմ­քեր ու­նեն ան­հան­գս­տա­նա­լու։ Չի­նաս­տա­նը սրըն­թաց մե­ծաց­նում եւ ար­դիա­կա­նաց­նում է մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը։ Ե­թե այդ դի­նա­մի­կան պահ­պան­վի, ա­պա մո­տա­կա եր­կու-ե­րեք տաս­նա­մյակ­նե­րի կտր­ված­քով Չի­նաս­տա­նի մի­ջու­կա­յին զեն­քի ար­սե­նա­լով կգե­րա­զան­ցի թե՜ Ռու­սաս­տա­նին, թե՜ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին։
Պետք է հա­տուկ դի­տար­կել, որ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից ժա­մեր ա­ռաջ ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րին զան­գել է ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը։ Այդ առ­թիվ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ գրե­թե բաց տեքս­տով աս­ված է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Ռու­սաս­տա­նից ակն­կա­լում է Ի­րա­նի նկատ­մամբ ազ­դե­ցու­թյուն, ո­րը Թեհ­րա­նին հետ կպա­հի մի­ջու­կա­յին զենք եւ միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հր­թիռ­ներ ստեղ­ծե­լու ծրագ­րից։ Ե­րե­ւում է, Ի­րա­նը պատ­րաստ չէ դրան։
Տա­րա­ծաշր­ջա­նի եր­կու հա­րե­ւան եր­կիր՝ Թուր­քիան եւ Ի­րա­նը, ձգ­տում են մտ­նել մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ՙբարձ­րա­գույն լի­գա՚։ Այդ հա­վակ­նու­թյուն­նե­րը, ինչ­պես պար­զո­րոշ ե­րե­ւում է ԱՄՆ-Թուր­քիա եւ Ռու­սաս­տան-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, ա­ռայժմ զսպ­վում են։ Ու թեեւ կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում թուրք-ի­րա­նա­կան շփում­նե­րը կա­րող են մնալ խնդ­րա­հա­րույց, բայց ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով բա­ցա­ռե­լի չէ, որ Թեհ­րա­նը եւ Ան­կա­րան վե­րած­վեն գոր­ծըն­կեր­նե­րի։
Աֆ­ղանս­տա­նից ԱՄՆ զոր­քե­րի դուրս­բե­րու­մը ցն­ցել է Հյու­սիս-ատ­լան­տյան կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը։ Ի­րա­վի­ճակն ա­վե­լի է սրել ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա-Ավ­ստ­րա­լիա ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քի ձե­ւա­վո­րու­մը, ո­րին ի պա­տաս­խան Ֆրան­սիան սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րել Հու­նաս­տա­նի հետ։ Շատ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ դրան մաս կազ­մի նաեւ Կիպ­րո­սը։ Տպա­վո­րու­թյուն կա, որ Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նոր­դու­թյամբ ռե­գիո­նալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­թակ ձե­ւա­վո­րե­լու կողմ են Ե­գիպ­տո­սը, Իս­րա­յե­լը եւ Ի­րա­քը։
Ու թեեւ ՆԱ­ՏՕ-ի խոր­հր­դի նիս­տի ա­վար­տին կա­ռույ­ցի գլ­խա­վոր քար­տու­ղար Ստոլս­տեն­բեր­գը խո­սել է Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի միաս­նու­թյան մա­սին, բայց դա ա­վե­լի շատ ցան­կու­թյուն է, քան՝ փաս­տի ար­ձա­նագ­րում։ Ակն­հայտ է, որ աշ­խար­հը վե­րա­դառ­նում է սե­պա­րատ ա­լյանս­նե­րի տա­րա­բա­ժան­վա­ծու­թյան դա­րաշր­ջա­նին։ Եւ այս տրա­մա­բա­նու­թյամբ թուրք-ի­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բո­լո­րո­վին էլ ե­րե­ւա­կա­յու­թյան ժան­րից չէ։
Սկզ­բուն­քո­րեն Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի հա­մար այ­լեւս ՙհա­րա­վա­յին թե­ւի պա­հա­պան՚ չէ, ո­րով­հե­տեւ Ռու­սաս­տանն ար­դեն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում է, իսկ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ա­վե­լի է ամ­րապ­նդ­վել։ Նույն տրա­մա­բա­նու­թյամբ՝ Ի­րանն է սպա­ռել Ռու­սաս­տա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րու­թյու­նը։ Ընդ ո­րում, ո­րո­շա­կի ա­ռու­մով Թուր­քիան վե­րած­վել է եվ­րաատ­լան­տյան անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի, Ի­րա­նը՝ Ռու­սաս­տա­նի մր­ցակ­ցի։
Հա­յաս­տա­նի, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ԼՂ կար­գա­վոր­ման հար­ցե­րում գո­նե պրագ­մա­տիկ մո­տե­ցում մշա­կե­լու հա­մար, ըստ ե­րե­ւույ­թին, պետք է ե­լա­կե­տա­յին հա­մա­րել վե­րոն­շյալ հան­գա­ման­քը։ Ըստ այդմ՝ ա­մեն հա­կա­թուր­քա­կան հա­յան­պաստ չէ, եւ ա­մեն պրո­թուր­քա­կան հա­կա­հայ­կա­կան չէ, ե­թե գնա­հա­տենք ոչ թե ա­վան­դա­կան զգաց­մուն­քայ­նու­թյամբ կամ կան­խատ­րա­մադր­վա­ծու­թյամբ, այլ՝ գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պրագ­մա­տիզ­մով։
Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի մա­կե­րե­սա­յին ըն­կա­լու­մը մղում է ՙռե­ւան­շի ան­խու­սա­փե­լիու­թյան՚ դիս­կուր­սի, ո­րը գե­նե­րաց­վում է իբ­րեւ ՙու­ժեղ Հա­յաս­տա­նի վե­րա­կերտ­ման հա­մազ­գա­յին նպա­տա­կադր­վա­ծու­թյուն՚։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կում ա­վե­լի վտան­գա­վոր մտայ­նու­թյուն, քան դա է, դժ­վար է պատ­կե­րաց­նել, նույ­նիսկ ե­րե­ւա­կա­յել։ Սի­րիա­կան ճգ­նա­ժամն այդ երկ­րից չորս-հինգ մի­լիոն մար­դու ար­տա­գաղ­թի կամ բռ­նա­տե­ղա­հա­նու­թյան պատ­ճառ է դար­ձել, ա­վե­լի վատ հե­ռան­կար է սպաս­վում Աֆ­ղանս­տա­նին, բայց հու­մա­նի­տար ա­ղե­տը, դույզն-իսկ, չի փո­խում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի մեր­կան­տի­լիզ­մը։
Ան­ցյալ տա­րի չաշ­խա­տեց, գործ­նա­կան ո­րե­ւէ ար­դյուն­քի չբե­րեց մեր որ­դեգ­րած քա­րոզ­չու­թյու­նը, որ Ար­ցա­խում կրկն­վում է ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հու­մա­նիզ­մը գոր­ծի է դր­վում ա­մե­նա­վեր­ջում։