[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ԻՀՊԿ-Ն ՍՏԱՆՁՆԵԼ Է ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ԲԱՔՎԻ ՙԲՈՒԺՈՒՄԸ՚

Վեր­ջին 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում դժ­վար է հի­շել Ադր­բե­ջա­նի հետ Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի շր­ջան, ո­րը կա­ռանձ­նա­նար ներ­կա­յիս սրու­թյամբ։ Թեհ­րա­նը եր­բեք չի բա­րե­կա­մա­ցել Բաք­վի հետ, ան­շուշտ չա­փա­զանց զգա­յուն էր Իս­րա­յե­լի հետ Ան­դր­կով­կա­սյան խո­շո­րա­գույն հան­րա­պե­տու­թյան և Թուր­քիա­յի հետ դա­շին­քի բա­վա­կա­նին սերտ ռազ­մա­քա­ղա­քա­կան կա­պե­րի նկատ­մամբ։ Բայց այն, ինչ մենք տե­սանք նա­խորդ ամս­վա վեր­ջից, անց­նում է Կաս­պից ծո­վի և Հա­րա­վա­յին Կով­կա­սի մեր եր­կու հարևան­նե­րի միջև փո­խա­դարձ ան­վս­տա­հու­թյան ա­ռօ­րյա­յից։ Այս մա­սին գրում է EurAsia Daily-ն։

Նշ­վում է, որ հա­կա­մար­տու­թյան ե­լա­կետն ադր­բե­ջա­նա­կան ոս­տի­կա­նու­թյան կող­մից սեպ­տեմ­բե­րին ի­րա­նա­կան բեռ­նա­տար­նե­րի եր­կու վա­րորդ­նե­րի ձեր­բա­կա­լու­թյունն էր Ի­րա­նը Հա­յաս­տա­նին կա­պող միջ­պե­տա­կան մայ­րու­ղու Գո­րիս-Կա­պան հատ­վա­ծում, ո­րը Բաք­վի վե­րահս­կո­ղու­թյան տակ էր ան­ցել Ար­ցա­խում 2020 թվա­կա­նի աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մի ար­դյուն­քում։ Նրանք բեր­ման են են­թարկ­վել և դեռ պահ­վում են Ար­ցախ ապ­րանք­նե­րի ՙա­նօ­րի­նա­կան՚ փո­խադր­ման և ՙճա­նա­պար­հա­յին տուրք՚ վճա­րե­լուց հրա­ժար­վե­լու հա­մար։
Իր քա­ղա­քա­ցի­նե­րի ան­հա­պաղ ա­զատ ար­ձակ­ման վե­րա­բե­րյալ Թեհ­րա­նի պա­հանջն ան­տես­վել է ադր­բե­ջա­նա­կան կող­մից։ Ի պա­տաս­խան՝ Ի­րա­նը, զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի քո­ղի ներ­քո, լրա­ցու­ցիչ զոր­քեր տե­ղա­կա­յեց հյու­սիս-արևմտյան տա­րա­ծաշր­ջա­նում՝ իր կա­մա­կոր հարևա­նի հետ սահ­մա­նի մոտ և փա­կեց իր օ­դա­յին տա­րած­քը Նա­խիջևան ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­ներ հասց­նող Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ինք­նա­թիռ­նե­րի հա­մար։ Դրան հա­ջոր­դե­ցին ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նին բեռ­նա­տար­նե­րի հա­մար ան­ցա­կե­տե­րի փակ­ման մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք դեռ պաշ­տո­նա­պես չեն հաս­տատ­վել կող­մե­րից ոչ մե­կի կող­մից։
ՙԱկն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նը դեռ էյ­ֆո­րիա­յի վի­ճա­կում է՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում 44-օ­րյա պա­տե­րազ­մից մեկ տա­րի անց։ Բա­քուն պար­զա­պես չափն ան­ցավ Թեհ­րա­նի հար­ցում՝ հղում ա­նե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ ՙա­նօ­րի­նա­կան՚ առևտրա­յին մա­տա­կա­րա­րում­նե­րին։ Ի­րանն ի պա­տաս­խան հս­տակ հաս­կաց­րեց, որ իր հարևա­նի էյ­ֆո­րիան ա­վարտ­վում է այն­տեղ, որ­տեղ սկիզբ են առ­նում շիա պե­տու­թյան ազ­գա­յին շա­հե­րը՚,-գրում է կայ­քը։
Աս­վում է, որ ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի ար­դյուն­քում վեր­ջին ա­միս­նե­րին ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը գրան­ցում էին էյ­ֆո­րիա­յի կան­խա­տե­սում Բաք­վից դե­պի երկ­րի հյու­սիս-արևմուտք, որ­տեղ կոմ­պակտ բնակ­վում են էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րը։
ՙԹեհ­րանն իր տա­րած­քում ՙադր­բե­ջա­նա­կան դեմ­քով՚ ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը ճն­շե­լու հա­րուստ փորձ ու­նի, սա­կայն ներ­քին ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի դեմ պայ­քա­րի հաս­տատ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը, ինչ­պես կա­րե­լի է հաս­կա­նալ, կորց­րել են ի­րենց նախ­կին ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ըստ Թեհ­րա­նից ստաց­վող գաղտ­նի տե­ղե­կատ­վու­թյան, ի­րան­ցի ադր­բե­ջան­ցի­նե­րի կոմ­պակտ բնա­կու­թյան կենտ­րոն­նե­րում ՙազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան կո­մի­տե­ներ՚ սկ­սե­ցին ձևա­վոր­վել։ Միա­ժա­մա­նակ ՙՀա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նում՚ ա­ճող ան­ջա­տո­ղա­կա­նու­թյու­նը խթան­վեց հետ­պա­տե­րազ­մյան խան­դա­վա­ռու­թյան մեջ գտն­վող Բաք­վի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի ար­մա­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
Այս օ­րե­րին Բաք­վի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը տա­լիս են ՙմե­գա­լո­մա­նիա­յի և մեծ շո­վի­նիզ­մի՚ վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, ո­րոնք ՙհա­ճախ ճեղ­քում են և թույլ չեն տա­լիս Ի­րա­նին օ­բյեկ­տի­վո­րեն գնա­հա­տել ի­րա­կա­նու­թյու­նը՚։ Դրան հա­ջոր­դում են ՙԻ­րա­նում մի­լիո­նա­վոր էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­ված­նե­րի՚ հի­շա­տա­կում­նե­րը՚,-աս­վում է հոդ­վա­ծում ու հա­վե­լում, որ ի­րան­ցի­նե­րին ստի­պում են ա­նընդ­հատ նա­խա­ձեռ­նո­ղա­կան գոր­ծել՝ հաշ­վի առ­նե­լով ի­րենց տա­րած­քում մեկ այլ ՙկենտ­րո­նա­խույս դրսևո­րում՚. ե­թե տե­ղա­ցի ադր­բե­ջան­ցի ազ­գայ­նա­կան­նե­րին թույլ տր­վի ան­գամ մեկ րո­պե կաս­կա­ծել Ի­րա­նի պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի թու­լու­թյա­նը, ա­պա նրանց քուրդ ՙեղ­բայր­նե­րը՚, ան­շուշտ, ա­ռի­թից կօգտ­վեն երկ­րի արևմուտ­քում սե­փա­կան պա­հանջ­նե­րը հայտ­նե­լու հա­մար։
Մեկ այլ կետ, որն ի­րան­ցի­նե­րից պա­հան­ջում էր շատ ա­վե­լի բարձր ար­ձա­գանք, Թուր­քիա-Ադր­բե­ջան-Պա­կիս­տան ա­ռանց­քի հս­տակ ձևա­վո­րումն է։ Ան­կա­րա­յի խիստ խնա­մա­կա­լու­թյան ներ­քո ՙշիա՚ Բաք­վի ան­կու­մը միշտ ան­հան­գս­տաց­րել է Թեհ­րա­նին։ Մինչ­դեռ, երբ դրան գու­մար­վեց մի­ջու­կա­յին Պա­կիս­տա­նից Ան­դր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյա­նը սադ­րիչ ա­ջակ­ցու­թյու­նը, Արևմտյան Ա­սիա­յի և Հա­րա­վա­յին Կով­կա­սի հան­գույ­ցում ստա­տուս քվոն փոխ­վեց ոչ հօ­գուտ Ի­րա­նի։
ՙՊահ­պա­նո­ղա­կան­նե­րի կող­մից ամ­բողջ իշ­խա­նու­թյունն ի­րենց ձեռ­քում վերց­նե­լուց հե­տո (հու­նի­սին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Իբ­րա­հիմ Ռա­յի­սիի հաղ­թա­նա­կից հե­տո), ակն­հայտ դար­ձավ, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը, պա­կիս­տա­նյան տար­րի հա­վե­լու­մով, իր առջև դնում է շատ ա­վե­լի հա­վակ­նոտ նպա­տակ­ներ տա­րա­ծաշր­ջա­նում, քան պար­զա­պես Ղա­րա­բա­ղի ՙա­զա­տագ­րու­մը՚։ Սյու­նի­քի եր­կայն­քով Հա­յաս­տա­նը ՙկտ­րե­լը՚, թյուր­քա­կան աշ­խար­հի հա­մար ու­ղիղ ցա­մա­քա­յին կա­պի հաս­տա­տու­մը Ստամ­բու­լից մինչև չի­նա­կան Սինց­զյան. ա­հա վե­րոն­շյալ ՙե­ռա­կողմ դա­շին­քի՚ ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կը, ո­րի ի­րա­գործ­մա­նը կտ­րա­կա­նա­պես դեմ է ար­տա­հայտ­վել Ի­րա­նը։
Սկս­վե­ցին օգ­տա­գործ­վել ՙՀյու­սիս - Հա­րավ՚ (Պար­սից ծոց - Սև ծով) ուղ­ղու­թյամբ այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծե­րի վե­րա­բե­րյալ Թեհ­րա­նի ցու­ցում­նե­րը, ի տար­բե­րու­թյուն ՙԱրևմուտք - Արևելք՚ վեկ­տո­րի՝ ըստ Թուր­քիա­յի և Պա­կիս­տա­նի նա­խան­շում­նե­րի։ Վեր­ջինս շատ ա­վե­լի մոտ է Չի­նաս­տա­նին, քան Ի­րա­նը, ուս­տի Իս­լա­մա­բա­դը շատ ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի ՙճիշտ կողմ­նո­րո­շե­լու՚ աշ­խար­հի երկ­րորդ տն­տե­սու­թյու­նը, ե­թե հան­կարծ Պե­կի­նը կանգ­նի առևտրա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի միջև ռազ­մա­վա­րա­կան ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան առջև։
Սյու­նի­քում հայ­կա­կան ինք­նիշ­խա­նու­թյան քայ­քա­յու­մը խն­դիր­ներ կա­ռա­ջաց­նի Ի­րա­նի հա­մար և բար­դու­թյուն­ներ՝ Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյա­նը նրա ին­տեգր­մա­նը, ո­րոնց նկատ­մամբ Թեհ­րա­նը մեծ հե­տաք­րք­րու­թյուն էր ցու­ցա­բե­րում վեր­ջին տա­րի­նե­րին՚,-աս­վում է հոդ­վա­ծում։
Խոս­վում է Իս­րա­յե­լի կող­մից Ադր­բե­ջա­նում ՙհաս­տատ­վե­լու՚ մա­սին, ո­րոնց նկատ­մամբ ի­րա­նա­կան պահ­պա­նո­ղա­կան­ներն ա­վան­դա­բար թշ­նա­մա­բար են տրա­մադր­ված։
Նշ­վում է, որ այժմ ՙամ­բար­տա­վան՚ հարևա­նին (Ադր­բե­ջա­նին, խմբ.) զս­պե­լու ծան­րու­թյան կենտ­րո­նը մո­տե­ցել է երկ­րի գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լա Ա­լի Խա­մե­նեիին ու մեջ­բեր­վում օ­րերս նրա հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում աս­վում էր. ՙԻ­րա­նի հյու­սիս-արևմուտ­քին վե­րա­բե­րող հար­ցե­րում մեր զին­ված ու­ժե­րը գոր­ծում են հե­ղի­նա­կու­թյամբ և ի­մաս­տու­թյամբ։ Մյուս­նե­րի հա­մար նույն­պես լավ կլի­նի ի­մաս­տուն գոր­ծել և թույլ չտալ, որ տա­րա­ծաշր­ջա­նը բախ­վի խն­դիր­նե­րի հետ։ Նրանք, ով­քեր ի­րենց եղ­բայր­նե­րի հա­մար փոս են փո­րում, ա­ռա­ջի­նը կընկ­նեն այն­տեղ՚։
Իլ­համ Ա­լիևի՝ Ադր­բե­ջա­նում Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նոր­դի ներ­կա­յա­ցուց­չու­թյան ա­ռա­քե­լու­թյու­նը փա­կե­լու ո­րո­շու­մը, ո­րը գլ­խա­վո­րում էր Ա­լի Աք­բար Օ­ջագ­նեդ­ջա­դը, դար­ձավ անձ­նա­կան մար­տահ­րա­վեր Ի­րա­նի պե­տու­թյան ղե­կա­վա­րին։
ՙԻ­րա­վի­ճա­կը չա­փա­զանց դի­նա­միկ է, գրե­թե ա­մեն օր դրան ա­վե­լա­նում են եր­կու ճամ­բար­նե­րի միջև առ­ճա­կատ­ման նոր տար­րեր։ Ա­ռայժմ Ի­րանն ստիպ­ված է միայ­նակ փչաց­նել ՙե­ռա­կողմ դա­շին­քի՚ ծրագ­րե­րը, սա­կայն ար­դեն հս­տա­կեց­րել է, որ պատ­րաստ է գաղտ­նի քն­նար­կում­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի մեկ այլ պաշտ­պան Ռու­սաս­տա­նի հետ։ Մոսկ­վան, նա­խորդ տար­վա պա­տե­րազ­մից դեռ շատ ա­ռաջ, իր սահ­մա­նա­պահ­նե­րին տե­ղա­վո­րեց հայ­կա­կան Սյու­նիք, Մեղ­րի քա­ղա­քում, ո­րը հարևան է Ի­րա­նին։ Ղա­րա­բա­ղում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից և նո­յեմ­բե­րի 9-ին և հուն­վա­րի 11-ին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի կող­մից ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ստո­րագ­րու­մից հե­տո այս ներ­կա­յու­թյունն ընդ­լայն­վեց՝ ստեղ­ծե­լով տա­րա­ծաշր­ջա­նում ռուս զին­վո­րա­կան­նե­րի ու­ժեղ կե­տեր։
Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նի կար­գա­վի­ճա­կում Ի­րա­նի ամ­րապն­դու­մը կաս­կա­ծից վեր է։ Վս­տա­հա­բար կա­րե­լի է փաս­տել, որ պա­տե­րազ­մում Երևա­նի ռազ­մա­կան պար­տու­թյան հետևում նրա հա­մար աս­տի­ճա­նա­բար ի հայտ են գա­լիս ո­րո­շա­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռա­վե­լու­թյուն­ներ։ Ի­րանն այժմ դի­տար­կում է Սյու­նի­քի՝ հա­յե­րին պատ­կա­նե­լը որ­պես իր կար­միր գիծ, որն ի­րենք պատ­րաստ են դի­տար­կել պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու պատ­ճառ (casus belli)։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը Լա­չի­նի մի­ջանց­քի մոտ, ո­րը կա­պում է Հա­յաս­տա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ, թուր­քե­րի և պա­կիս­տան­ցի­նե­րի՝ Կաս­պից ծո­վում զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով հայ­տն­վե­լը այլ ընտ­րու­թյուն չեն թող­նում Ի­րա­նին՚,- աս­վում է հոդ­վա­ծում։
168.am