Logo
Print this page

Ի­րա­նի անվ­տան­գու­թյան սու­վե­րե­նու­թյու­նը. պա­կիս­տա­նյան փոր­ձու­թյուն

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը բա­ցա­ռիկ հար­ցազ­րույց է տվել Ռու­սաս­տա­նի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը։

ՙԱդր­բե­ջա­նը եւ Հա­յաս­տա­նը մեր լավ հա­րե­ւան­ներն են, եւ մենք չենք կա­րող նրան­ցից մե­կի հետ հա­մա­գոր­ծակ­ցել ընդ­դեմ մյու­սի։ Մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­վա­սա­րակ­շռ­ված է՚- ա­սել է Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը։ Նա նշել է, որ Թեհ­րան է այ­ցե­լել Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը եւ ՙլավ կլի­ներ, ե­թե մեր ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կե­րը նույն­պես Ի­րան այ­ցի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նար՚։ Նա նաեւ ա­սել է, որ ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ին­քը կայ­ցե­լի Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան՝ որ­պես ՙբա­րիդ­րա­ցիու­թյան ժեստ՚։
Ըստ էու­թյան, Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը ոչ ուղ­ղա­կի, դի­վա­նա­գի­տա­կան են­թա­տեքս­տով Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րին հրա­վի­րել է Թեհ­րան, միա­ժա­մա­նակ Հա­յաս­տա­նին հոր­դո­րել, որ դա չըն­կալ­վի որ­պես իր դեմ ուղղ­ված քայլ, ինչ­պես որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի Թեհ­րան այ­ցը Բա­քուն չպետք է դի­տար­կի հա­կաադր­բե­ջա­նա­կան։ ՙՄա­մու­լում տեղ գտած աղ­մու­կը չպետք է խան­գա­րի Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին՚-ըն­դգ­ծել է Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը եւ կա­րե­ւո­րել, որ եր­կու եր­կր­նե­րի մի­ջեւ առ­կա է պատ­մա-մշա­կու­թա­յին եւ քա­ղա­քակր­թա­կան ընդ­հան­րու­թյուն­նե­րի մի ՙհս­կա­յա­կան շերտ, որ անհ­նար է ան­տե­սել՚։
Ինչ վե­րա­բե­րում է մտա­հո­գու­թյուն­նե­րին, ա­պա Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րարն ա­սել է, որ քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նում ՙհաս­տատ­վել են ա­հա­բե­կիչ­ներ, այդ ներ­կա­յու­թյունն ան­թույ­լատ­րե­լի է՚։ Նա ա­վե­լաց­րել է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Ադր­բե­ջա­նը խոս­տա­ցել է ՙա­հա­բե­կիչ­նե­րին հե­ռաց­նել՚։ Երկ­րորդ խն­դի­րը կապ­ված է տա­րա­ծաշր­ջա­նում ՙռազ­մա­կան օ­տար ու­ժե­րի ներ­կա­յու­թյան՚ հետ։ Այս դեպ­քում ի­րան­ցի պաշ­տո­նյան չի կոնկ­րե­տաց­րել, թե ում նկա­տի ու­նի։
Ըստ ե­րե­ւույ­թին, ռուս-ի­րա­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րում Թեհ­րա­նը ցան­կա­լի ար­դյուն­քի չի հա­սել։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նում իս­րա­յե­լա­կան եւ թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյա­նը։ Այս հար­ցում Ռու­սաս­տա­նը կաշ­կանդ­ված է Սի­րիա­յում սե­փա­կան ազ­դե­ցու­թյունն ամ­րապն­դե­լու հետ կապ­ված նր­բու­թյուն­նե­րով, թեեւ պաշ­տո­նա­պես պա­հան­ջում է, որ թուր­քա­կան զին­ված ու­ժե­րը պետք է հե­ռա­նան ա­րա­բա­կան այդ երկ­րից, իսկ Իս­րա­յե­լը չհար­վա­ծի կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րի դիր­քե­րին։ Ե­րե­ւում է, ա­մեն ինչ այդ­քան միան­շա­նակ չէ։ Ռու­սաս­տա­նը նաեւ չի ա­ջակ­ցում Ի­րան-Հա­յաս­տան-Վրաս­տան տրանս­պոր­տա­յին ՙմի­ջանց­քի՚ ծրագ­րին՝ հա­մա­րե­լով դա ՙա­րեւմ­տյան նա­խա­գիծ՚։
Մոս­կո­վյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից, կա­րե­լի է ա­սել, Ի­րա­նը լր­ջա­գույն հե­տե­ւու­թյուն­ներ է ա­րել։ Այդ է վկա­յում եր­կու կա­րե­ւոր փաստ. Լավ­րո­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը Մոսկ­վա­յից ու­ղիղ չվեր­թով մեկ­նել է Բեյ­րութ, որ­տեղ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել ոչ միայն Լի­բա­նա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի, այ­լեւ՝ վար­չա­պե­տի հետ եւ վեր­ջում հան­դի­պել այդ երկ­րի նա­խա­գա­հին։ Որ­պես քն­նար­կում­նե­րի ամ­փո­փում, նա հայ­տա­րա­րել է, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Ի­րա­նի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ամ­բողջ ծա­վա­լով։ Սա ուղ­ղա­կի ու­ղերձ է ԱՄՆ-ին, Ռու­սաս­տա­նին եւ Իս­րա­յե­լին, ո­րոնք ցան­կա­նում են զս­պել ի­րա­նա­կան ազ­դե­ցու­թյու­նը Կաս­պից ծո­վի հա­րա­վա­յին ա­փե­րից մին­չեւ Մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւե­լյան ա­փեր ընդ­գր­կող տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ Ի­րա­նը մոտ կես դար է՝ քայլ առ քայլ ձե­ւա­վո­րել է կրո­նա­կան ազ­դե­ցու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ղեղ։
Երկ­րորդ նշա­նա­յին քայլն այն է, որ նա­խա­պատ­րաստ­վում է Ի­րա­նի Զին­ված ու­ժե­րի Գլ­խա­վոր շտա­բի պետ գե­նե­րալ-մա­յոր Բա­ղե­րիի այ­ցը Պա­կիս­տան։ Ընդ ո­րում, ա­նոն­սա­վոր­ված է, որ դա տե­ղի է ու­նե­նում պա­կիս­տա­նյան կող­մի հրա­վե­րով։ Նա­խա­տես­ված է, որ Բա­ղե­րին քն­նար­կում կու­նե­նա Պա­կիս­տա­նի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան, ԶՈՒ ԳՇ պե­տի, վար­չա­պե­տի եւ այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ, ուս­տի դա ոչ այն­քան զուտ ռազ­մա­կան, որ­քան՝ ռազ­մա-քա­ղա­քա­կան այց է։
Ու­շագ­րավ է, որ Բա­ղե­րին Պա­կիս­տան է այ­ցե­լում Կաս­պից ծո­վում թուրք-ադր­բե­ջա­նա­կան-պա­կիս­տա­նյան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից հե­տո՝ ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին սուր լար­վա­ծու­թյան շր­ջա­նում։ Մերձ­կաս­պյան եր­կր­նե­րից միայն Ի­րանն է պաշ­տո­նա­պես բո­ղո­քել թուրք-ադր­բե­ջա­նա­կան-պա­կիս­տա­նյան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից, ին­չին պաշ­տո­նա­կան պա­տաս­խան դե­ռեւս չի հն­չել։ Միայն Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րարն է ա­սել, որ Կաս­պից ծո­վի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը նման մի­ջամ­տու­թյուն չի նա­խա­տե­սում, բայց այն ու­ժի մեջ կմտ­նի, երբ ստո­րագ­րած բո­լոր կող­մե­րը կվա­վե­րաց­նեն։ Ի­րանն ա­ռայժմ հա­մա­ձայ­նա­գի­րը պաշ­տո­նա­պես չի վա­վե­րաց­րել։

Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Պա­կիս­տան այ­ցի հրա­վեր Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ պետն ստա­ցել է Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջամ­տու­թյամբ։ Աֆ­ղանս­տա­նում ի­րա­վի­ճա­կը մտա­հո­գիչ է նաեւ Ի­րա­նի հա­մար, ո­րը սահ­ման ու­նի նաեւ Պա­կիս­տա­նի հետ։ Խն­դի­րը չա­փա­զանց նուրբ է Թուր­քիա­յի հա­մար։ Տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ ի­րա­նա­կան կողմն Աֆ­ղանս­տա­նի հետ սահ­մա­նից փախս­տա­կան­ներ է տե­ղա­փո­խում մին­չեւ Թուր­քիա­յի հետ սահ­ման, աֆ­ղանս­տան­ցի ներ­գաղ­թյալ­նե­րի հար­ցով Էր­դո­ղա­նը սուր քն­նա­դա­տու­թյան է ար­ժա­նա­նում երկ­րի ներ­սում։ Ան­հա­վա­նա­կան չէ, որ Ի­րա­նը կա­րող է աֆ­ղանս­տան­ցի փախս­տա­կան­նե­րի հոս­քը նաեւ դե­պի Ադր­բե­ջան ուղ­ղոր­դել։
Ըստ ե­րե­ւույ­թին, Պա­կիս­տա­նը փոր­ձե­լու է Ի­րա­նին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ա­նել՝ կապ­ված Աֆ­ղանս­տա­նի հետ, ե­թե Ի­րա­նը հա­մա­ձայ­նի թու­լաց­նել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ տե­ղե­կատ­վա-քա­րոզ­չա­կան եւ լո­գիս­տիկ ճն­շում­նե­րը։ Ի­րա­նը պա­հան­ջում է տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­շար­ժի եւ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան ա­զա­տու­թյուն՝ նկա­տի ու­նե­նա­լով Գո­րիս-Կա­պան մայ­րու­ղու վրա իր տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի հա­մար Ադր­բե­ջա­նի կի­րա­ռած սահ­մա­նա­փա­կում­նե­րը։
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ անվ­տան­գու­թյան եւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­վան­դա­կան ձե­ւա­չա­փե­րի հու­սա­լիու­թյա­նը բո­լորն են կաս­կա­ծում։ Ո­րե­ւէ հա­մա­կար­գում Ի­րա­նը ներգ­րավ­ված չէ, ա­պա­վի­նում է բա­ցա­ռա­պես սե­փա­կան ու­ժե­րին։ Մի­ջազ­գա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հա­մար դա ար­դեն իսկ մար­տահ­րա­վեր է, բայց մյուս կող­մից Թուր­քիան ձեռ­նա­մուխ է ե­ղել ՙթյուր­քա­կան բա­նակ՚ նա­խագ­ծին, ին­չը եւս մտա­հո­գիչ է թե ԱՄՆ-ի, թե Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի, թե Եվ­րա­միու­թյան հա­մար։
Ե­թե Ի­րա­նին հա­ջող­վի հաղ­թա­հա­րել անվ­տան­գու­թյան սու­վե­րեն հա­մա­կար­գը տա­րա­ծաշր­ջա­նա­յին ին­տեգ­րա­ցիա­յով լրաց­նե­լու փոր­ձու­թյու­նը, իսկ Պա­կիս­տա­նի կող­մից Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ պե­տին նման մա­կար­դա­կով ըն­դու­նե­լու­թյու­նը հու­շում է, որ այդ­պի­սի ա­ռա­ջարկ ար­վե­լու է, ա­պա Հա­րա­վա­յին Կով­կա­սում ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը հա­վա­սա­րակշ­ռե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մե­ծա­նա­լու է։ Դա նաեւ Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյունն է։ Ա­մեն դեպ­քում պետք է ար­ձա­նագ­րել, որ այս փու­լում ռուս-ի­րա­նա­կան ա­լյանս ձե­ւա­վո­րե­լու ի­րա­կան հե­ռան­կա­րը բա­վա­կան մշու­շոտ է։ Հոկ­տեմ­բե­րի 22-ին Մոսկ­վա է մեկ­նում Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.