[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՓԱԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ

Վա­շինգ­տո­նի Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան թեր­թը՝ ՙՀո­յա՚-ն, ան­ցյալ շա­բաթ հրա­պա­րա­կեց ծա­վա­լուն հե­տաքն­նա­կան հոդ­ված՝ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ստեղ­ծած Թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հիմ­նար­կի փակ­ման մա­սին։ Հե­տաքր­քիր է, որ հոդ­վա­ծի ներքևում գրառ­ման մեջ նշ­ված էր, որ այն գրել են Լիամ Սքո­թը և մեկ այլ գրող աշ­խա­տա­կից, ո­րը խնդ­րել է չհայտ­նել իր ա­նու­նը՝ Թուր­քիա­յում անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՚։

Չնա­յած որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում հիմ­նարկն ստեղծ­վել էր Թուր­քիա­յի մա­սին դրա­կան պատ­կեր ձևա­վո­րե­լու նպա­տա­կով, այն ա­վարտ­վեց իր իսկ ա­մե­րի­կյան խոր­հր­դի ան­դամ­նե­րին զայ­րաց­նե­լով, երբ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց փա­կել այն։
1982 թ. Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նում հիմ­նադ­րեց Թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հիմ­նար­կը (ITS)՝ հատ­կաց­նե­լով 3 մի­լիոն դո­լար։ Նպա­տակն էր Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ ձևա­վո­րել պատ­շաճ կեր­պար Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում՝ հա­վա­քագ­րե­լով և ֆի­նան­սա­վո­րե­լով ա­մե­րի­կա­ցի ա­կա­դե­միա­կան­նե­րին, ո­րոնք ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կի­րա­կա­նաց­նեին թուր­քա­կան թե­մա­նե­րով։ Իր գո­յու­թյան ողջ ըն­թաց­քում ITS-ն տա­րե­կան ծախ­սել է շուրջ 350 հա­զար դո­լար՝ 19 հա­մալ­սա­րան­նե­րի 400 դա­սա­խոս­նե­րի տա­լով ՙդրա­մաշ­նորհ­ներ, կր­թա­թո­շակ­ներ, նպաստ­ներ և նախ­նա­կան ֆի­նան­սա­վո­րում՚՝ գր­քեր և ամ­սագ­րեր հրա­տա­րա­կե­լու հա­մար՝ թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը խթա­նե­լու նպա­տա­կով։ ITS-ն հայ­տա­րա­րեց, որ այն ՙա­ռանց­քա­յին դեր է խա­ղա­ցել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի՝ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր դաշ­նա­կից Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան մա­սին գի­տե­լիք­նե­րի և ըմբ­ռն­ման խթան­ման գոր­ծում՚։
Զար­մա­նա­լի չէ, որ ITS-ն իր կա­ռա­վա­րիչ­նե­րի խոր­հր­դի պատ­վա­վոր նա­խա­գահ էր նշա­նա­կել ԱՄՆ-ում Թուր­քիա­յի դես­պա­նին՝վե­րահս­կե­լու նրա գոր­ծու­նեու­թյու­նը և ֆի­նան­սա­վոր­ման ո­րո­շում­նե­րը։ Խոր­հուր­դը բաղ­կա­ցած էր Պետ­դե­պար­տա­մեն­տի նախ­կին նշա­նա­վոր պաշ­տո­նյա­նե­րից և օս­մա­նյան ու ժա­մա­նա­կա­կից թուր­քա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հայտ­նի ա­մե­րի­կա­ցի դա­սա­խոս­նե­րից։ ITS-ի ա­ռա­ջին գոր­ծա­դիր տնօ­րե­նը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տող Հիթ Լաու­րին էր։
1985 թվա­կա­նին ես ներ­քաշ­վե­ցի ի­րա­վա­կան վե­ճի մեջ ITS-ի հետ, երբ ՙԿա­լի­ֆոր­նիա կու­րիեր՚ թեր­թի խմ­բագ­րա­կա­նում հոդ­ված գրե­ցի՝ ՙԻնչ­պես են թուր­քե­րը մեր դեմ օգ­տա­գոր­ծում մեր հար­կա­յին դո­լար­նե­րը՚ վեր­նագ­րով։ Ես մատ­նան­շե­ցի, որ ITS-ից դրա­մաշ­նորհ­ներ ստա­ցած դա­սա­խոս­նե­րից շա­տե­րը նույն մար­դիկ էին, ո­րոնք ստո­րագ­րել էին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ժխ­տող մի հայ­տա­րա­րու­թյուն։ Հայ­տա­րա­րու­թյու­նը որ­պես վճա­րո­վի գո­վազդ հրա­պա­րակ­վել էր ՙՎա­շինգ­տոն փոստ՚ և ՙՆյու Յորք թայմս՚ թեր­թե­րում 1985 թվա­կա­նի մա­յի­սի 19-ին։ Լաու­րին ներգ­րավ­ված էր ե­ղել այս հայ­տա­րա­րու­թյան պատ­րաստ­ման և դրա հա­մար ստո­րագ­րու­թյուն­նե­րի հա­վաք­ման մեջ։ Իմ հոդ­վա­ծում ես հայտ­նե­ցի, որ հայ­տա­րա­րու­թյան 69 ստո­րագ­րող­նե­րից 20-ը տաս­նյակ հա­զա­րա­վոր դո­լար­ներ են ստա­ցել ITS-ից։ Այս գո­վազ­դում Լաու­րիի դե­րը ե­ղել է ITS-ի հար­կե­րից ա­զատ­ված կար­գա­վի­ճա­կի խախ­տու­մը, ո­րը օ­րեն­քով ար­գել­վում էր քա­ղա­քա­կան լոբ­բինգ ի­րա­կա­նաց­նել այն ժա­մա­նակ, երբ ԱՄՆ Կոնգ­րե­սը քն­նար­կում էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ բա­նաձևի ըն­դու­նու­մը։ ITS-ն նաև հա­կա­սեց իր իսկ հայ­տա­րա­րու­թյա­նը, որ ՙնա չի ձգ­տում ազ­դել օ­րեն­սդ­րու­թյան վրա կամ պաշտ­պա­նել ո­րո­շա­կի քա­ղա­քա­կա­նու­թյուն կամ օ­րա­կար­գեր՚։
Չնա­յած որ ես այդ ժխ­տո­ղա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րած մտա­վո­րա­կան­նե­րի ստա­ցած գու­մար­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը ձեռք էի բե­րել ITS-ի մի գր­քույ­կից, ITS-ը նա­մակ ու­ղար­կեց իմ թեր­թին, ո­րով սպառ­նում էր լուրջ դա­տա­կան հայ­ցով, ե­թե ես չհ­րա­պա­րա­կեի ծա­վա­լուն դր­ժում, ին­չը ես մեր­ժե­ցի։ ITS-ն հրա­ժար­վեց հայ­ցից։
ՙՀո­յա՚-ի հոդ­վա­ծում ման­րա­մասն տվյալ­ներ են ներ­կա­յաց­ված ITS-ի փուլ գա­լու մա­սին, ո­րը թուր­քա­կան քա­րոզ­չա­կան նա­խա­գիծ էր՝ քո­ղարկ­ված որ­պես ա­կա­դե­միա­կան ձեռ­նար­կում։ Հիմ­նար­կը փակ­վեց 2020 թ. սեպ­տեմ­բե­րին, քա­նի որ նրա խոր­հր­դի ո­րոշ ան­կախ դա­սա­խոս­ներ հրա­ժար­վել են հետևել թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ցուց­մունք­նե­րին։
ՙՀո­յա՚-ն գրել է, որ ՙըստ ITS-ի նախ­կին գոր­ծա­դիր տնօ­րեն Սի­նան Չի­դիի և ITS-ի խոր­հր­դի նախ­կին ան­դամ­ներ Վալ­տեր Դե­նիի և Սթի­վեն Քու­քի՝ ITS-ի ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­ման Թուր­քիա­յի ո­րո­շու­մը կա­յա­ցավ Էր­դո­ղա­նին կու­րո­րեն սա­տա­րե­լու և հա­վա­տար­մո­րեն ա­ռաջ տա­նե­լու կա­ռա­վա­րու­թյան ճն­շում­նե­րի ա­ճի ըն­թաց­քում։ Նրանք ա­սա­ցին, որ ITS-ն հայ­տն­վել էր կա­ռա­վա­րու­թյան բռ­նաճն­շում­նե­րի կրա­կի տակ, ո­րը բնո­րո­շում էր Էր­դո­ղա­նի օ­րե­ցօր ա­ճող բռ­նա­կալ Թուր­քիա­յին։
Ջորջ­թաու­նի թուր­քա­գի­տու­թյան պրո­ֆե­սոր Չի­դին ՙՀո­յա՚-ին ա­սաց, որ ITS-ն ի սկզ­բա­նե ա­ռան­ձին միա­վոր էր Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նից դուրս։ Հե­տա­գա­յում հա­մալ­սա­րա­նը ՙITS-ին տրա­մադ­րեց գրա­սե­նյա­կա­յին տա­րածք և վար­չա­կան ա­ջակ­ցու­թյուն, սա­կայն հա­մալ­սա­րա­նը խոսք չու­ներ ինս­տի­տու­տի գոր­ծու­նեու­թյան մեջ։ Ջորջ­թաու­նը նաև լրաց­րեց ինս­տի­տու­տի գոր­ծա­դիր տնօ­րե­նի աշ­խա­տա­վարձն այն բա­նից հե­տո, երբ ITS-ն կորց­րեց ֆի­նան­սա­վո­րու­մը Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նից՚։ Պրոֆ. Ջե­նի Ուայ­թը, ո­րը մոտ 20 տա­րի ծա­ռա­յել է ITS-ի խոր­հր­դում, ա­սաց ՙՀո­յա՚-ին, որ ITS-ն ՙլա­վա­գույն գո­վազդն էր, որ կա­րող էր լի­նել Թուր­քիա­յի հա­մար՚։
2006 թ. Բին­գեմ­թե­նի հա­մալ­սա­րա­նի նախ­կին պրո­ֆե­սոր Դո­նալդ Քվա­թեր­թը հրա­ժար­վեց ITS խոր­հր­դի նա­խա­գա­հի պաշ­տո­նից՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան կարևո­րու­թյու­նը պն­դե­լուց հե­տո, հայտ­նում է ՙՀո­յա՚-ն։ Մեր­ձա­վոր Արևել­քի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի ա­կա­դե­միա­կան ա­զա­տու­թյան հանձ­նա­ժո­ղո­վը, այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին հղած բաց նա­մա­կում բո­ղո­քել էր, որ ՙՔվա­թեր­թը հրա­ժա­րա­կան տվեց թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ճն­շում­նե­րի պատ­ճա­ռով։ ITS-ի խոր­հր­դի մի քա­նի այլ ան­դամ­ներ հրա­ժա­րա­կան տվե­ցին՝ ի պաշտ­պա­նու­թյուն Քվա­թեր­թի՚։
Երբ Էր­դո­ղա­նը դար­ձավ ա­վե­լի կե­ղե­քող, թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հիմ­նար­կը դի­տեց որ­պես Թուր­քիա­յին ոչ ձեռն­տու ա­կա­դե­միա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վո­րում։ 2015 թ. մա­յի­սին ԱՄՆ-ում Թուր­քիա­յի դես­պան Սեր­դար Քը­լը­չը, Վա­շինգ­տո­նում Թուր­քիա­յի դես­պա­նա­տա­նը տե­ղի ու­նե­ցած կի­սա­մյա­կա­յին ընթ­րի­քի ժա­մա­նակ բո­ղո­քեց ITS-ի նա­խա­գահ Ռոս Վիլ­սո­նից, որ ՙITS-ի վեր­ջին ո­րոշ աշ­խա­տանք­ներ բա­ցա­սա­կան էին Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան նկատ­մամբ և հե­տաք­րք­րու­թյուն դրսևո­րեց ITS-ի աշ­խա­տանք­նե­րը քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով հօ­գուտ կա­ռա­վա­րու­թյա­նը ուղ­ղե­լու գոր­ծում՚, հա­ղոր­դել է ՙՀո­յա՚-ն։ Ա­յուն­հետև դես­պան Քը­լը­չը չե­ղյալ հայ­տա­րա­րեց 2015 թ. աշ­նա­նը նա­խա­տես­ված ITS-ի ընթ­րի­քը։ Վեր­ջա­պես, ՙ2015 թ. սեպ­տեմ­բե­րի սկզ­բին, Սալց­մա­նը և Է­վին­չը՝ ԱՄՆ-ում Թուր­քիա­յի դես­պա­նա­տու­նը ներ­կա­յաց­նող Վա­շինգ­տո­նի փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կից՚, ա­սա­ցին հիմ­նար­կին, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյունն այլևս չի ֆի­նան­սա­վո­րի ITS-ն։ Ա­վե­լի ուշ Քը­լը­չը նա­մակ ու­ղար­կեց՝ հաս­տա­տե­լով ֆի­նան­սա­վոր­ման ա­վար­տը։
ՙԱյն բա­նից հե­տո, երբ Թուր­քիան դա­դա­րեց­րեց կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը, [Ջորջ­թաու­նի հա­մալ­սա­րա­նի] Ար­տա­քին ծա­ռա­յու­թյան դպ­րո­ցը ITS-ին տրա­մադ­րեց լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­կան և վար­չա­կան ա­ջակ­ցու­թյուն՚, հայտ­նել է ՙՀո­յա՚-ն։ ITS-ը բա­վա­կան մի­ջոց­ներ ու­ներ իր գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար մինչև 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 30-ը, երբ վերջ­նա­կա­նա­պես փա­կեց իր դռ­նե­րը։
Թուր­քա­գի­տու­թյան ձա­խող­ված հիմ­նար­կի եր­կար պատ­մու­թյու­նը պետք է դաս լի­նի բո­լոր հա­մալ­սա­րան­նե­րի հա­մար, որ­պես­զի չկրկ­նեն Ջորջ­թաու­նի սխա­լը, ո­րը ող­ջու­նեց իր ա­կա­դե­միա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­կա­ռակ քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­ներ ու­նե­ցող նա­խա­գի­ծը։ Ա­կա­դե­միա­կան­նե­րի և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի միա­խառ­նու­մը եր­բեք լավ ար­դյունք չի տա­լու...

Հա­րութ Սա­սու­նյան
ՙԿա­լի­ֆոռ­նիա կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր