[ARM]     [RUS]     [ENG]

ԶՍՊՈՂ ՈՒԺ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԿԱՄ ԹԵՀՐԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԹԵԼ ԱՎԻՎԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Ադր­բե­ջա­նի տա­րած­քից Իս­րա­յե­լի կող­մից ձեռ­նարկ­վող հա­կաի­րա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դրանց հետևան­քով Թեհ­րա­նի ու Բաք­վի միջև հռե­տո­րա­բա­նու­թյան կոշ­տա­ցումն ա­վե­լի խո­րաց­րին լար­վա­ծու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Հոկ­տեմ­բե­րի 12-ին Ի­րա­նում մեկ­նար­կե­ցին ՙՎի­լա­յա­թի եր­կն­քի պաշտ­պան­ներ 1400՚ կո­դա­յին ան­վան­մամբ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զո­րա­վար­ժու­թյուն­ներ, ո­րոն­ցում ներգ­րավ­վե­ցին Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի օ­դուժն ու ի­րա­նա­կան բա­նա­կի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը։ ՙParstoday՚-ի փո­խանց­մամբ՝ մաս­նա­գի­տա­կան այդ վար­ժանք­նե­րի անց­կա­ցու­մը կարևոր է նախ այն ա­ռու­մով, որ բո­լոր մար­տա­կան, պաշտ­պա­նա­կան սար­քա­վո­րում­ներն ու հա­մա­կար­գե­րը տե­ղա­կան ար­տադ­րու­թյան են։ Դա նշա­նա­կում է, որ զին­ված ու­ժերն ա­պա­վի­նում են ներ­քին կա­րո­ղու­թյուն­նե­րին։

Ի­րա­նի գե­րա­գույն հոգևոր ա­ռաջ­նորդ, ԻԻՀ փաս­տա­ցի ղե­կա­վար ա­յա­թոլ­լահ Ա­լի Խա­մե­նեին, կարևո­րե­լով Ի­րա­նի պաշտ­պա­նա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, ա­սել է, որ ի­րենց կող­մից ի­րա­կա­նաց­վող կան­խար­գե­լիչ քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տակն ուժ ցու­ցադ­րող­նե­րին Ի­րա­նի դեմ ոտ­նձ­գու­թյուն կա­տա­րե­լու մտ­քից հե­ռու պա­հելն է։ Հաշ­վի առ­նե­լով Արևմտյան Ա­սիա­յում տի­րող զգա­յուն ի­րա­վի­ճա­կը, շա­րու­նա­կել է ա­ռաջ­նոր­դը, Ի­րանն ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն է տա­լիս սե­փա­կան պաշտ­պա­նա­կան ու հար­ձա­կո­ղա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րին, ին­չը զս­պող ուժ է հա­կա­ռա­կոր­դին ռազ­մա­կան ագ­րե­սիա­յից հետ պա­հե­լու հա­մար։
Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­ներն ա­վե­լի վաղ հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն ըն­դու­նե­ցին՝ ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նե­լով Ա­րաք­սի եր­կայն­քով անց­կաց­ված ՙԽայ­բա­րը նվա­ճող­նե­րը՚ ան­վա­նու­մով զո­րա­վար­ժու­թյա­նը։ Խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի բնո­րոշ­մամբ՝ զո­րա­վար­ժու­թյու­նը հզո­րու­թյան ու խա­ղա­ղու­թյան ու­ղերձ է և նա­խազ­գու­շա­ցում։ Մյուս շեշ­տադ­րումն այն էր, որ տա­րա­ծաշր­ջա­նում ցան­կա­ցած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն, հարևան եր­կր­նե­րի սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյունն Ի­րա­նի հա­մար կար­միր գիծ է, և օ­տար­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին պա­տաս­խա­նե­լիս Ի­րա­նը չի հա­պա­ղե­լու։ Միա­ժա­մա­նակ, չի հան­դուր­ժե­լու, որ որևէ երկ­րի տա­րածք սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի գոր­ծու­նեու­թյա­նը ծա­ռա­յի։ Հոկ­տեմ­բե­րի 11-ին, ա­մեն­շա­բա­թյա մա­մու­լի ա­սու­լի­սում Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խոս­նակ Սա­յեթ Խա­թիբ­զա­դեն հայ­տա­րա­րեց, որ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը չի հան­դուր­ժի սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի ներ­կա­յու­թյունն իր սահ­ման­նե­րի մոտ։ Այդ ռե­ժի­մից, որ­տեղ էլ լի­նի, բա­ցի ան­կա­յու­նու­թյու­նից և ա­հա­բեկ­չու­թյու­նից ո­չինչ պետք չէ սպա­սել։ Բաք­վի ուղ­ղու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել նաև Ի­րա­նի ի­րա­վա­պահ ու­ժե­րի սահ­մա­նա­պահ զոր­քե­րի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Ա­լի Գու­դար­զին։ Բա­քուն հենց իս­րա­յե­լա­կան ու­ժե­րի դրդ­մամբ է նոր կար­գու­կա­նոն սահ­մա­նել Ի­րա­նից Հա­յաս­տան գնա­ցող ճա­նա­պար­հին, ո­րի 21 կի­լո­մետ­րը ղա­րա­բա­ղյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո ան­ցել է Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան ներ­քո, ա­սել է գե­նե­րա­լը։ Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը կա­րող է սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով զբաղ­վել կամ բարձ­րաց­նել ի­րա­նա­կան բեռ­նա­տար­նե­րի մուտ­քի վճար­նե­րը, այն­պես որ, ի­մաստ չու­նի օ­պե­րա­տիվ ու­ժեր տե­ղա­կա­յել Ի­րա­նի սահ­ման­նե­րի մոտ։ Բա­քուն էլ ի­րեն հա­տուկ ո­ճով Թեհ­րա­նին մե­ղադ­րեց ՙկեղծ տե­ղե­կու­թյուն­ներ՚ տա­րա­ծե­լու մեջ։ Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ ստեղծ­ված ի­րա­վի­ճակն Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Հո­սեյն Ա­միր Աբ­դո­լա­հիա­նը Մոսկ­վա­յում քն­նար­կեց իր պաշ­տո­նակ­ցի՝ Սեր­գեյ Լավ­րո­վի հետ՝ հույս հայտ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նը կար­ձա­գան­քի տա­րա­ծաշր­ջա­նում սահ­ման­նե­րի հնա­րա­վոր փո­փո­խու­թյա­նը։ Մոսկ­վա­յի դիր­քո­րոշ­ման մա­սին որևէ հայ­տա­րա­րու­թյուն չհն­չեց, բայց ՏԱՍՍ լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան տե­ղե­կատ­վու­թյու­նից կա­րե­լի էր հետևու­թյուն ա­նել, որ Ռու­սաս­տա­նը լար­ված ի­րա­վի­ճա­կը քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյան ճա­նա­պար­հով հան­գու­ցա­լու­ծե­լու կողմ­նա­կից է։ Գոր­ծա­կա­լու­թյունն իր տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյու­նում ընդ­ծել էր, որ Աբ­դո­լա­հիա­նի այ­ցը Մոսկ­վա տե­ղի է ու­նե­նում Ադր­բե­ջա­նի և Ի­րա­նի կող­մից մի­մյանց հաս­ցեին մի շարք քն­նա­դա­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի և ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի մոտ ի­րա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ֆո­նին։
Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը, բնա­կա­նա­բար, չեն կա­րող չան­հան­գս­տաց­նել Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նկր­տում­նե­րը Սյու­նի­քի նկատ­մամբ և հատ­կա­պես Իլ­համ Ա­լիևի կող­մից պար­բե­րա­բար հն­չեց­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ՙԹու­րա­նա­կան մի­ջանց­քի՚ նա­խա­գի­ծը կյան­քի կո­չե­լու վե­րա­բե­րյալ։ Նման մի­ջանց­քի առ­կա­յու­թյան դեպ­քում Ի­րա­նը կկտր­վի Հա­յաս­տա­նից, այ­սինքն՝ չի ու­նե­նա ցա­մա­քա­յին սահ­ման Եվ­րա­սիա­կան միու­թյան հետ։ Բա­քու-Թեհ­րան դի­վա­նա­գի­տա­կան փոխհ­րաձ­գու­թյան ֆո­նին հոկ­տեմ­բե­րի 12-ին հե­ռա­խո­սազ­րույց տե­ղի ու­նե­ցավ եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի՝ Բայ­րա­մո­վի և Աբ­դո­լա­հիա­նի միջև։ Թեհ­րանն ակն­կա­լում է, որ Գո­րիս-Կա­պան ավ­տո­ճա­նա­պար­հով անց­նող ի­րա­նա­կան բեռ­նա­տար­նե­րի հար­ցը կլուծ­վի, Բա­քուն էլ ա­ռա­ջար­կել է կազ­մա­կեր­պել եր­կու եր­կր­նե­րի մաք­սա­վոր­նե­րի հան­դի­պում՝ քն­նար­կե­լու բեռ­նա­տար­նե­րի տա­րանց­ման հար­ցը։
Ադր­բե­ջան-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ար­դյո՞ք կլի­նի լար­վա­ծու­թյան թու­լա­ցում, թե՝ ոչ, ցույց կտա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը։ Մի բան ակն­հայտ է՝ Ի­րանն իր սահ­մա­նին Իս­րա­յե­լի ներ­կա­յու­թյան հետ չի հաշտ­վում։ Բա­քու-Թել Ա­վիվ փոխ­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ օ­րերս փաս­տեր ներ­կա­յաց­րեց ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյան տնօ­րեն Միհ­ման Ա­լիևը։ Նրա վկա­յու­թյամբ՝ Ադր­բե­ջա­նում գոր­ծու­նեու­թյուն են ծա­վա­լում Իս­րա­յե­լի բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րը։ Բա­քուն անվ­տան­գու­թյան ո­լոր­տում ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ է ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի և Թուր­քիա­յի հետ, ո­րոնց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյուն են ծա­վա­լում Ադր­բե­ջա­նում։ Գոր­ծա­կա­լու­թյան տնօ­րե­նը նաև անդ­րա­դար­ձել է 44-օ­րյա պա­տե­րազ­մում Ադր­բե­ջան-Իս­րա­յել հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մից օգ­տա­գործ­վել են իս­րա­յե­լա­կան զեն­քեր ու տեխ­նո­լո­գիա­ներ։ Իսկ Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուր­դը միշտ էլ դեմ է ե­ղել սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի հետ իր երկ­րի կա­ռա­վա­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, հա­վե­լել է ՙԹու­րա­նի՚ տնօ­րե­նը։