[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա

 

Թե Հա­յաս­տա­նը, թե Ադր­բե­ջա­նը, 2001 թվա­կա­նին ան­դա­մակ­ցե­լով Եվ­րո­պա­յի խոր­հր­դին, պար­տա­վոր­վել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վո­րել բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով. 44-օ­րյա պա­տե­րազմն Ադր­բե­ջա­նի կող­մից այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի խախ­տում էր և պետք է պատ­շաճ ար­ձա­գանք ստա­նա Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կող­մից։ Այս մա­սին շեշ­տել է ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վա­հե Գևոր­գյա­նը՝ Եվ­րո­պա­յի խոր­հր­դին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցու­թյան 20-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ դես­պան­նե­րի հետ հան­դիպ­ման իր ե­լույ­թում։
Դի­մե­լով դես­պան­նե­րին՝ ԱԳ փոխ­նա­խա­րա­րը նշել է, որ իր գո­յու­թյան 72 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը ձևա­վո­րել է եվ­րո­պա­կան մայր­ցա­մա­քի կոն­վեն­ցիոն հա­մա­կար­գը՝ եվ­րո­պա­կան չա­փո­րո­շիչ­ներն ու նոր­մե­րը, ո­րոնք Եվ­րո­պա­յի խոր­հր­դի նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հիմքն են։
ՙԱն­կա­խու­թյան հռ­չա­կու­մից ի վեր Հա­յաս­տանն ընտ­րել է ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու­ղին։ Այդ ընտ­րու­թյունն ակն­հայտ էր։ Հա­յաս­տանն իր պատ­մու­թյամբ և մշա­կույ­թով, հայ հա­սա­րա­կու­թյունն իր ար­ժե­հա­մա­կար­գով եվ­րո­պա­կան ըն­տա­նի­քի ան­բա­ժան մասն են։ 1991թ. սկ­սած, մինչ լիի­րավ ան­դա­մակ­ցու­թյու­նը, Հա­յաս­տա­նը քայլ առ քայլ հիմ­նա­վո­րեց իր ընտ­րու­թյու­նը և 2001թ. հուն­վա­րի 25-ին դար­ձավ Եվ­րո­պա­յի Խոր­հր­դի լիի­րավ ան­դամ։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մից 10 տա­րի անց, Ստ­րաս­բուր­գում՝ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի նս­տա­վայ­րի դի­մաց, ծա­ծան­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան դրո­շը՚,-նշել է Գևոր­գյա­նը։
Նա ըն­դգ­ծել է, որ բազ­մա­թիվ ա­ռիթ­նե­րով, հատ­կա­պես՝ նա­խորդ եր­կու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, հայ ժո­ղո­վուր­դը վե­րա­հաս­տա­տել է իր նվիր­վա­ծու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը և օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյա­նը։
ՙԵվ­րո­պա­յի խոր­հր­դի ողջ գոր­ծու­նեու­թյու­նը մեծ հաշ­վով ուղղ­ված է մար­դու ան­հա­տա­կան և կո­լեկ­տիվ հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր­մա­նը։ Հա­յաս­տա­նը հետևում է այս ուղ­ղու­թյամբ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կա­նո­նադ­րա­կան, ինչ­պես նաև ան­կախ մո­նի­տո­րին­գա­յին մար­մին­նե­րի և խոր­հր­դատ­վա­կան կո­մի­տե­նե­րի կող­մից հաս­ցեագր­վող ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին։ Հա­յաս­տա­նի բազ­մա­թիվ պե­տա­կան մար­մին­ներ ներգ­րավ­ված են այս բազ­մա­շերտ կա­ռույ­ցի աշ­խա­տանք­նե­րում՚,-ա­սել է փոխ­նա­խա­րա­րը։
Նա շեշ­տել է, որ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գոր­ծիք­նե­րի թվում Հա­յաս­տա­նի հա­մար կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գի­րը, ո­րով կազ­մա­կեր­պու­թյունն օգ­նում է Հա­յաս­տա­նին և այլ եր­կր­նե­րի կա­տա­րել իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ներդ­նել եվ­րո­պա­կան չա­փո­րո­շիչ­նե­րը։ Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­վում է թվով չոր­րորդ՝ 2019-2022թթ. Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գի­րը։
Հե­տա­դարձ հա­յացք նե­տե­լով Եվ­րո­պա­յի խոր­հր­դին ան­դա­մակ­ցու­թյու­նից ի վեր Հա­յաս­տա­նի ան­ցած 20-ա­մյա ճա­նա­պար­հին` նա նշել է, որ կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ կա­տար­վել է մեծ աշ­խա­տանք։ Հա­յաս­տա­նը միա­ցել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի 83 կոն­վեն­ցիա­յի, ո­րից 66-ը վա­վե­րաց­րել է։ Հա­յաս­տա­նը նաև միա­ցել է ԵԽ 12 մաս­նա­կի Հա­մա­ձայ­նագ­րի։
Փոխ­նա­խա­րա­րը ա­ռանձ­նա­հա­տուկ կարևոր է հա­մա­րել Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի գոր­ծու­նեու­թյու­նը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի ե­րաշ­խա­վոր­ման տե­սան­կյու­նից։ Դա­տա­րա­նը կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նի նաև Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի հետևան­քով Ադր­բե­ջա­նում պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ա­ռու­մով։
ՙԿարևոր է նշել, որ թե՜ Հա­յաս­տա­նը, թե՜ Ադր­բե­ջա­նը, 2001 թվա­կա­նի հուն­վա­րին ան­դա­մակ­ցե­լով Եվ­րո­պա­յի խոր­հր­դին, պար­տա­վոր­վել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վո­րել բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով։ Հետևա­բար, 2020 թվա­կա­նի 44-օ­րյա պա­տե­րազմն Ադր­բե­ջա­նի կող­մից այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի խախ­տում է հան­դի­սա­նում և պետք է պատ­շաճ ար­ձա­գանք ստա­նա Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կող­մից՚,-նշել է փոխ­նա­խա­րա­րը։
Հի­շեց­նե­լով Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին՝ Գևոր­գյա­նը նշել է, որ Ար­ցա­խի բնակ­չու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի հու­մա­նի­տար հետևանք­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ա­մե­նահ­րա­տապ խն­դիր­նե­րից մե­կը։ ՙԱյս հար­ցում կարևոր է մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի, այդ թվում՝ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Մենք կար­ծում ենք, որ ան­ձանց հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րը պահ­պա­նե­լու տե­սան­կյու­նից Եվ­րո­պա­յում չպետք է լի­նեն ՙգորշ գո­տի­ներ՚։Գլ­խա­վոր քար­տու­ղա­րը, Մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րը, ԵԽ Խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վը, Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան Դա­տա­րա­նը, հա­մա­պա­տաս­խան մո­նի­տո­րին­գա­յին մար­մին­ներն ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ար­դեն փոր­ձել են ար­ձա­գան­քել խնդ­րին։ Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն, այ­նուա­մե­նայ­նիվ, դեռևս չի դրսևո­րել իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը, ուս­տի լիա­հույս եմ, որ Կո­մի­տեի ան­դամ­նե­րի ներ­կա­յու­թյունն այս­տեղ դրա­կան ներ­գոր­ծու­թյուն կու­նե­նա այս հար­ցում ա­ռա­ջըն­թաց գրան­ցե­լու գոր­ծում՚,-նշել է փոխ­նա­խա­րա­րը։
168.am