[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԽԱՌԸ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՌԵԳԻՈՆՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

 

44-օ­րյա պա­տե­րազ­մին հա­ջոր­դող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում օ­րե­ցօր բարդ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջա­վայր է ձևա­վոր­վում ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ի­րա­նի շուրջ։

Դրա նշույլ­նե­րը հս­տա­կո­րեն երևա­ցին դեռևս ան­ցյալ տա­րի Ադր­բե­ջա­նի հաղ­թա­նա­կին նվիր­ված ռազ­մա­կան շքեր­թի ըն­թաց­քում, երբ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նը մի հատ­ված ար­տա­սա­նեց ադր­բե­ջան­ցի պոետ Բախ­տիար Վա­հաբ­զա­դեի բա­նաս­տեղ­ծու­թյու­նից, ո­րում խոս­վում էր Ա­րաք­սով տա­րան­ջատ­ված ադր­բե­ջա­նաբ­նակ հո­ղե­րի մա­սին? Էր­դո­ղա­նի այս քայլն Ի­րա­նում ըն­կա­լե­ցին՝ որ­պես Ի­րա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյանն ուղղ­ված սպառ­նա­լիք, և թուրք-ի­րա­նա­կան դի­վա­նա­գի­տա­կան լար­վա­ծու­թյուն ա­ռա­ջա­ցավ։
Հեր­թա­կան լուրջ խն­դի­րը բռնկ­վեց միայն վեր­ջերս, երբ Ադր­բե­ջա­նի Ոս­տի­կա­նու­թյու­նը փա­կեց Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հը և այ ճա­նա­պար­հից օգտ­վող ի­րան­ցի վա­րորդ­նե­րին ձեր­բա­կա­լեց։ Թեև վա­րորդ­նե­րը միայն ժա­մեր ա­ռաջ ա­զատ­վե­ցին, և կա­յին թույլ կաս­կած­ներ, որ Բա­քու-Թեհ­րան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել, Թուր­քիա­յի նա­խա­գահն Ի­րա­նին ու­ղերձ­ներ հղեց։
Անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին Ի­րա­նի նա­խա­ձեռ­նած զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին՝ Էր­դո­ղանն ա­սել է, որ Ի­րա­նը չի փոր­ձի Ադր­բե­ջա­նին թի­րա­խա­վո­րել Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։
ՙԱն­ձամբ ես չեմ հա­վա­տում Ի­րա­նի և Ադր­բե­ջա­նի միջև ռազ­մա­կան բախ­ման հնա­րա­վո­րու­թյա­նը։ Ի­րա­նը չի կա­րող Ադր­բե­ջա­նին թի­րա­խա­վո­րել Իս­րա­յե­լի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պատ­ճա­ռով, քա­նի որ հայտ­նի է Ի­րա­նում բնակ­վող ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­վը։ Դա, ի­հար­կե, ստի­պում է մտա­ծել։ Ա­մեն ինչ այդ­քան պարզ չէ։ Ես կար­ծում եմ, որ Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը չի շա­րու­նա­կի այդ սխա­լը՚,- նշել է նա։
Սրան զու­գա­հեռ՝ ռուս-ի­րա­նա­կան երկ­խո­սու­թյունն է ակ­տի­վա­ցել։ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Աբ­դոլ­լա­հիա­նը ե­ղավ Ռու­սաս­տա­նում, ինչ­պես նաև Ի­րա­նի ԳՇ պե­տը, ո­րը քն­նար­կեց ՌԴ-ի հետ ընդ­լայն­ված ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և հա­մա­տեղ ռազ­մա­կան խո­շոր ծրագ­րե­րի հար­ցը։
168.am-ի հետ զրույ­ցում ռուս արևե­լա­գետ Վիկ­տոր Նա­դեին-Ռաևսկին ա­սաց, որ Բա­քու-Թեհ­րան լար­վա­ծու­թյան ետևում, բնա­կա­նա­բար, ա­վե­լի հզոր ու­ժեր են կանգ­նած, քան Ադր­բե­ջա­նը։
Նրա խոս­քով, այս ի­րա­վի­ճա­կում էա­կան դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նի թե՜ Ի­րա­նի ա­վան­դա­կան խն­դիր­նե­րը ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի հետ, թե՜ նոր խն­դիր­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում՝ Ի­րա­նը ևս տես­նում է, որ պա­տե­րազ­մից հե­տո Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը ռե­գիո­նում ա­ճել է, Ադր­բե­ջա­նը սերտ հա­մա­գոր­ծակ­ցում է Իս­րա­յե­լի հետ և իր մար­տա­վա­րու­թյու­նը փո­խում է, կոշ­տաց­նում դիր­քո­րո­շու­մը, որ­պես­զի կա­րո­ղա­նա այս և ա­վե­լի մեծ ռե­գիո­նում պա­հել իր շա­հե­րը։
ՙԲնա­կա­նա­բար, ռազ­մա­կան գոր­ծոնն ամ­րապն­դե­լը այն քայ­լե­րից է, որն Ի­րա­նը ճիշտ հա­մա­րեց ա­նել, քա­նի որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ի­րա­նը եր­բեք ու­ժի բա­ղադ­րի­չը որևէ նպա­տա­կով չի կի­րա­ռել, այ­նինչ իր հարևա­նու­թյամբ Թուր­քիան ու Իս­րա­յե­լը ռազ­մա­կան ուժ են կու­տա­կում ու մե­ծաց­նում, սա Ի­րա­նի տե­սան­կյու­նից մտա­հո­գիչ է, հաշ­վի առ­նե­լով այն խն­դիր­նե­րը, ո­րոնք ու­նի Ի­րա­նը Իս­րա­յե­լի, ԱՄՆ-ի և մեր­ձա­վո­րարևե­լյան այլ եր­կր­նե­րի հետ։
Այս փու­լում որևէ սուր սցե­նար կան­խա­տե­սե­լի չէ, սա­կայն բարդ գոր­ծըն­թաց­նե­րը, բարդ ու խա­ռը դի­մա­կա­յու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­լու են ռե­գիո­նում ազ­դե­ցու­թյան հա­մար, Ի­րա­նի շուրջ լար­վա­ծու­թյու­նը ևս, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կպահ­պան­վի, քա­նի որ այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը կա տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մից հե­տո, Ի­րա­նին ձեռն­տու չէ։
Ի­րա­նում հաս­կա­նում են, որ Թուր­քիան գնում է Մեծ Թու­րա­նի ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման, ո­րի կարևոր բա­ղադ­րի­չը Ադր­բե­ջան-Նա­խիջևան կապն է, ո­րի հա­մար ներ­կա­յումս պայ­քա­րում են։ Սա մեծ ան­հան­գս­տու­թյան ա­ռիթ է, անվ­տան­գա­յին նոր ի­րա­վի­ճակ՝ նոր սպառ­նա­լիք­նե­րով Ի­րա­նի հա­մար։
Թուր­քիա­յի կոշտ ո­րա­կում­նե­րը ևս պայ­մա­նա­վոր­ված են այն հան­գա­ման­քով, որ Ի­րա­նը դեմ է այս ծրագ­րե­րին՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը՝ շա­րու­նա­կե­լով, որ Ի­րա­նի հա­մար բա­վա­կա­նին բարդ դա­սա­վո­րու­թյուն է ստեղծ­վել, ո­րը Ի­րա­նը փոր­ձում է հաղ­թա­հա­րել թե՜ տե­ղում, թե՜ Մոսկ­վա­յի հետ կա­պե­րը խո­րաց­նե­լով, թե՜ նաև մի­ջու­կա­յին գոր­ծար­քի հար­ցում փոր­ձե­լով ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րել, թե՜ տա­րա­ծաշր­ջան բե­րել այլ եր­կր­նե­րի Ա­սիա­յից։
ՙՓոքր եր­կր­նե­րի ո­րո­շում­նե­րից ևս շատ բան է կախ­ված լի­նե­լու։ Ինչ­պե՞ս կամ աշ­խա­տե­լո՞ւ է ար­դյոք 3+3 ձևա­չա­փը, ո­րին նա­խա­տես­վում է՝ ինչ­պես Թուր­քիա­յի, այն­պես էլ՝ Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցու­թյու­նը, կամ ինչ­պե՞ս է ԱՄՆ-ը վե­րա­բեր­վում այս ծրագ­րին և ինչ­պե՞ս է դիր­քա­վոր­վե­լու։ Այս ա­մե­նը պար­զե­լու հա­մար հար­կա­վոր է, որ ո­րոշ գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­նան՚,- ա­սաց նա։