[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԽԱՂՈՒ՞Մ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Մեկ շա­բաթ­վա տար­բե­րու­թյամբ Թուր­քիա­յում ՙլր­տե­սա­կան՚ եր­կու սկան­դալ է ար­ձա­նագր­վել։ Ա­ռա­ջին դեպ­քում խոս­քը վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նի, Ուկ­րաի­նա­յի եւ Ուզ­բեկս­տա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­ցող մի խումբ ան­ձանց ձեր­բա­կա­լու­թյա­նը։ Նախ­նա­կան վար­կած էր, որ նրանք Ստամ­բու­լում ՙպետք է ի­րա­կա­նաց­նեին Չեչ­նիա­յի ղե­կա­վար Կա­դի­րո­վի անձ­նա­կան թշ­նա­մի­նե­րից մե­կի սպա­նու­թյու­նը՚։ Նույ­նիսկ տե­ղե­կու­թյուն էր տա­րած­վել, որ Կա­դի­րովն այդ կա­պակ­ցու­թյամբ ոչ պաշ­տո­նա­կան այց է կա­տա­րել Թուր­քիա, սա­կայն ՙմի­ջա­դե­պը հար­թել չի հա­ջող­վել՚։ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն հայ­տա­րա­րել է, որ նման ՙպաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն չու­նի՚։

Այ­նու­հե­տեւ թուր­քա­կան մա­մու­լը գրեց, որ ՙբա­ցա­հայտ­վել է Ռու­սաս­տա­նի օգ­տին լր­տե­սու­թյուն ի­րա­կա­նաց­նող խումբ՚։ Այդ վար­կա­ծի հա­մա­ձայն՝ խմ­բի ան­դամ­նե­րը ՙստա­ցել էին Թուր­քիա­յի Զին­ված ու­ժե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քե­լու հանձ­նա­րա­րու­թյուն՚։ Ա­ռանձ­նա­կի շեշտ­վեց, որ նրանք ՙհիմ­նա­կա­նում հե­տաքր­քր­վել են Բայ­րաք­տար ԱԹՍ-ի տեխ­նի­կա-տեխ­նո­լո­գիա­կան բա­ղադ­րիչ­նե­րով՚։ Ա­րեւմ­տյան փոր­ձա­գետ­նե­րը կար­ծիք հայտ­նե­ցին, որ վեր­ջին հան­գա­ման­քը զուտ քա­րոզ­չա­կան է, Թուր­քիան ձգ­տում է մե­ծաց­նել իր ԱԹՍ-ի նկատ­մամբ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին շու­կա­յում հե­տաք­րք­րու­թյու­նը։ Օ­րեր անց հայտ­նի դար­ձավ, որ Թուր­քիա­յի հա­րա­վում ռու­սաս­տան­ցի մի քա­նի զբո­սաշր­ջիկ­ներ են ձեր­բա­կալ­վել՝ ան­տա­ռա­յին հր­դեհ­ներ ի­րա­կա­նաց­նե­լու կաս­կա­ծան­քով։ Կարճ ժա­մա­նակ անց հայտ­նի դար­ձավ, որ նրան­ցից չբա­ցա­կա­յե­լու մա­սին ստո­րագ­րու­թյուն են վերց­րել եւ ա­զատ ար­ձա­կել։
Նման դեպ­քե­րում սո­վո­րա­բար հա­ջոր­դում է մյուս կող­մի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը, բայց առ այս պա­հը Ռու­սաս­տա­նում թուր­քա­կան լր­տե­սի հայտ­նա­բեր­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն չկա։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ ռու­սաս­տան­ցի լր­տես­նե­րի մա­սին թուր­քա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը տե­ղե­կատ­վա­կան խայծ են՝ ստու­գե­լու ռու­սա­կան կող­մի ար­ձա­գան­քը։ Ըստ ե­րե­ւույ­թին, Թուր­քիան փոր­ձում է Ռու­սաս­տա­նի հետ երկ­խո­սու­թյան լրա­ցու­ցիչ լծակ­ներ եւ հար­թակ­ներ ու­նե­նալ։
Լր­տե­սա­կան երկ­րորդ սկան­դա­լը վե­րա­բե­րում է Իս­րա­յե­լին։ Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին շատ մոտ կանգ­նած Sabah թեր­թը հոկ­տեմ­բե­րի 26-ին գրել է ՙՄո­սա­դի՚ մի քա­նի գոր­ծա­կա­լի ձեր­բա­կա­լու­թյան մա­սին։ Այս դեպ­քում, իբր, իս­րա­յե­լա­կան հե­տա­խու­զու­թյու­նը փոր­ձել է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րա­կան շր­ջա­նակ­նե­րից Պա­ղես­տի­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին գաղտ­նի տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նալ։ Իս­րա­յե­լի կող­մից պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք դե­ռեւս չի հե­տե­ւել։
Այս ա­ռու­մով չա­փա­զանց ու­շագ­րավ է, որ ՙՄո­սա­դի՚ գոր­ծա­կալ­նե­րի բա­ցա­հայտ­ման մա­սին իշ­խա­նու­թյա­նը մոտ կանգ­նած լրատ­վա­մի­ջո­ցը գրել է Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի Ի­րան այ­ցից հե­տո։ Պա­ղես­տի­նի հար­ցում Թուր­քիա­յի եւ Ի­րա­նը մո­տե­ցու­մը գրե­թե նույ­նա­կան է։ Եր­կու եր­կր­ներն էլ Ե­րու­սա­ղե­մը ճա­նա­չում են որ­պես իս­լա­մի սուրբ քա­ղաք, եր­կուսն էլ ա­ջակ­ցում են պա­ղես­տին­ցի ա­րաբ­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ ցու­ցա­բե­րում անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն։
ՙՄո­սա­դի՚ գոր­ծա­կալ­նե­րի մա­սին թուր­քա­կան թեր­թի հրա­պա­րումն ու­շագ­րավ է նաեւ այն ա­ռու­մով, որ հա­մընկ­նում է Ֆի­զու­լիի (Վա­րան­դա) օ­դա­նա­վա­կա­յա­նի բաց­ման ա­ռի­թով Էր­դո­ղա­նի ադր­բե­ջա­նա­կան այ­ցի օր­վա հետ։ Դա ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան գո­տին է, ի­րա­նա­կան կող­մի հրա­պա­րա­կա­յին մտա­հո­գու­թյան պատ­ճառն այն է, որ ա­րաք­սա­մերձ տա­րածք­նե­րում կան մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան խմ­բեր եւ իս­րա­յե­լա­կան լր­տե­սա­կան ցանց։
Ե­թե ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տենք այս դի­տան­կյու­նից, ա­պա Թուր­քիա­յում ՙՄո­սա­դի՚ դեմ ի­րա­կա­նաց­վող քա­րոզ­չու­թյու­նը կա­րե­լի է գնա­հա­տել Էր­դո­ղա­նի կող­մից Իլ­համ Ա­լիե­ւին ակ­նարկ, որ ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ոչ միայն Ի­րա­նի, այ­լեւ Թուր­քիա­յի ան­հան­գս­տու­թյունն է հա­րու­ցում։ Քն­նարկ­վե՞լ է այս թե­ման Էր­դո­ղան-Ա­լիեւ հան­դիպ­մա­նը՝ մնում է միայն են­թադ­րել։ Ակն­հայտ է, որ Ան­կա­րա­յից ու­ղիղ վայ­րէջք կա­տա­րե­լով Ֆի­զու­լիի (Վա­րան­դա) օ­դա­նա­վա­կա­յա­նում, ո­րի կա­ռուց­մա­նը մաս­նակ­ցել են թուրք մաս­նա­գետ­ներ, Էր­դո­ղա­նը, կար­ծես, ար­տա­քին ու­ժե­րի խոր­հր­դան­շա­կան ակ­նարկ է հղել, որ ան­ցյալ տա­րի փոխ­ված ստա­տուս-քվո­յի ի­րա­վա­տեր է նաեւ Թուր­քիան։
Կամ հենց ա­ռա­ջին հեր­թին՝ Թուր­քիան։ Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը, թե­րեւս, կա­րող է հա­մա­ձայ­նել այդ տե­ղաշր­ջա­նում թուր­քա­կան ներ­կա­յու­թյա­նը, ե­թե ու­նե­նա ե­րաշ­խիք­ներ, որ դա Իս­րա­յե­լի հետ հա­մա­ձայ­նեց­ված չէ, եւ Ան­կա­րան կազ­դի Բաք­վի վրա եւ հե­ռու կպա­հի Իս­րա­յե­լի հա­կաի­րա­նա­կան նա­խագ­ծում­նե­րից։ Բայց ի­րա­կա­նում խո՞րն են թուրք-իս­րա­յե­լա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը, մա­մու­լում ՙՄո­սա­դի՚ դեմ քա­րոզ­չու­թյու­նը զուտ ի­րա­վի­ճա­կա­յի՞ն է, հա­ճո­յա­խո­սու­թյուն չէ՞ Ի­րա­նի հաս­ցեին՝ այս հար­ցե­րը խոր վեր­լու­ծու­թյան կա­րիք ու­նեն։
Կա­րող ենք միայն մի ար­ձա­նագ­րում ա­նել. Սո­չիում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի եւ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տի բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո իս­րա­յե­լա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րից մե­կը մա­մու­լին ա­սել է, որ ծրագր­վում է մոտ ա­պա­գա­յում անց­կաց­նել ՌԴ, ԱՄՆ եւ Իս­րա­յե­լի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում։ Փաս­տա­ցի դա են­թադ­րում է ե­րեք եր­կր­նե­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան կոոր­դի­նա­ցում հատ­կա­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում։ Ե­թե նման հան­դի­պում կա­յա­նա, ա­պա Թուր­քիա­յի ան­հան­գս­տու­թյուն­ներն ա­վե­լի հաս­կա­նա­լի կդառ­նան։