Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԸՆՏՐԻ ԷՐԴՈՂԱՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Թուր­քիա­յի եւ ԱՄՆ ու Եվ­րա­միու­թյան ո­րոշ եր­կր­նե­րի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան ճգ­նա­ժամ է։ Էր­դո­ղա­նը  ԱԳՆ-ին ցու­ցում է տվել, որ ան­ցան­կա­լի անձ հայ­տա­րար­վեն Թուր­քիա­յում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի, Գեր­մա­նիա­յի, Հո­լան­դիա­յի, Ֆին­լան­դիա­յի եւ եւս վեց եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի դես­պան­ներ՝ կապ­ված վեր­ջին­նե­րիս կող­մից պե­տա­կան հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով բան­տում պա­տի­ժը կրող Օս­ման Քա­վա­լա­յին ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կե­լու հայ­տա­րա­րու­թյան հետ։

Ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ քա­ղա­քա­կան դի­տորդ­նե­րը այդ եր­կր­նե­րի եւ Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կտ­րուկ լար­վա­ծու­թյուն չեն կան­խա­տե­սում, բայց նստ­վածքն, այ­նուա­մե­նայ­նիվ, կմ­նա։ Վեր­լու­ծա­բան­նե­րի մեծ մա­սը կար­ծում է, որ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը հաս­ցեագր­ված է ներ­քին լսա­րա­նին։ Եր­կու տա­րի հե­տո Թուր­քիա­յում նա­խա­գա­հի եւ խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­ներ են, իսկ Էր­դո­ղա­նի եւ իշ­խող կու­սակ­ցու­թյան վար­կա­նի­շը հա­սել է պատ­մա­կան նվա­զա­գույ­նի՝ ե­րե­սուն տո­կո­սի։ Ընդ­դի­մա­դիր Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Քը­լըչ­դա­րօղ­լուն Էր­դո­ղա­նին մե­ղադ­րել է ՙեր­կիրն ան­դունդ գլո­րե­լու՚ մեջ։
Էր­դո­ղանն, ի­րոք, հայ­տն­վել է չա­փա­զանց բարդ կա­ցու­թյան մեջ։ Օ­րերս Կիպ­րո­սում տե­ղի է ու­նե­ցել այդ երկ­րի եւ Ե­գիպ­տո­սի նա­խա­գահ­նե­րի ու Հու­նաս­տա­նի վար­չա­պե­տի հան­դի­պում, ո­րի ար­դյունք­նե­րով տա­րած­ված պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ բաց տեքս­տով աս­ված է, որ քն­նար­կում­նե­րի նպա­տա­կը Թուր­քիա­յի զս­պումն է Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում։ Ա­վե­լի վաղ ռազ­մա­կան դա­շին­քի հա­մա­ձայ­նու­թյուն էին կն­քել Ֆրան­սիան եւ Հու­նաս­տա­նը։
Խոս­քը ոչ այն­քան ա­վե­լի քան ե­րեք մի­լիարդ եվ­րո­յի սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մա­սին է, որ Հու­նաս­տա­նը ձեռք կբե­րի Ֆրան­սիա­յից, որ­քան հա­մա­ձայ­նագ­րի քա­ղա­քա­կան մա­սում ար­ձա­նագր­ված նպա­տա­կի։ Այն սահ­մա­նում է, որ կող­մե­րը պար­տա­վոր­վում են ուղ­ղա­կի ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել մի­մյանց, ե­թե առ­կա է սպառ­նա­լիք նրան­ցից մե­կի անվ­տան­գու­թյա­նը։ Հու­նաս­տա­նը եւ Թուր­քիան վեր­ջին տա­րի­նե­րին մշ­տա­պես բա­լան­սա­վոր­վում են պա­տե­րազ­մի եւ հար­կա­դիր զսպ­վա­ծու­թյան մի­ջեւ՝ կապ­ված Է­գե­յան ծո­վում մի քա­նի կղ­զի­նե­րի պատ­կա­նե­լու­թյան վե­ճի հետ։
Այդ հա­մա­ձայ­նագ­րով Ֆրան­սիան փաս­տա­ցի վերց­նում է Հու­նաս­տա­նի ռազ­մա­կան դաշ­նակ­ցի պար­տա­վո­րու­թյուն։ Եւ դա այն դեպ­քում, երբ Ֆրան­սիան, Թուր­քիան եւ Հու­նաս­տա­նը ՆԱ­ՏՕ-ի ան­դամ են, անվ­տան­գու­թյան նույն հա­մա­կար­գում են։ Ա­վե­լին, տե­ղի է ու­նե­ցել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի եւ Հու­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հե­ռա­խո­սազ­րույ­ցը։ Վա­շինգ­տո­նը վս­տա­հեց­րել է, որ եր­կա­րաձ­գում է Հու­նաս­տա­նում ռազ­մա­կա­յան­նե­րի ներ­կա­յու­թյան ժամ­կե­տը, ո­րոշ դեպ­քե­րում էլ ար­դիա­կա­նաց­նում դրանք։ Խոս­քը վերս­տին երկ­կողմ՝ ՆԱ­ՏՕ-ի ընդ­հա­նուր անվ­տան­գա­յին հա­մա­կար­գից դուրս հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին է։
Այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում ԱՄՆ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­նո­րո­շու­թյան պայ­ման­նե­րում։ Ռու­սաս­տա­նից C 400 ՀՕՊ հր­թի­ռա­յին հա­մա­կարգ ձեռք բե­րե­լուց հե­տո Թուր­քիան դուրս է մնա­ցել ա­մե­րի­կյան F 35 կոր­ծա­նիչ­նե­րի ծրագ­րից։ Վա­շինգ­տո­նում գտ­նում են, որ ռու­սա­կան ՀՕՊ-ը կա­րող է ա­մե­րի­կյան նո­րա­գույն կոր­ծա­նի­չի տեխ­նի­կա-տեխ­նո­լո­գիա­կան պա­րա­մետ­րե­րը ֆիք­սել եւ Թուր­քիա­յին բազ­միցս հոր­դո­րել են C 400-ի գոր­ծար­քը չե­ղար­կել։ Այս հար­ցում Էր­դո­ղա­նը, սա­կայն, անդ­րդ­վե­լի է։ Նա գտ­նում է, որ ԱՄՆ-ին վճա­րել է մեկ մի­լիարդ չորս հա­րյուր մի­լիոն դո­լար եւ փո­խա­րե­նը պետք է սպա­ռա­զի­նու­թյուն­ներ ստա­նա։
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Կոնգ­րե­սում այս հար­ցով բա­նա­վե­ճը Թուր­քիա­յի օգ­տին չէ։ Օ­րենս­դիր­նե­րը վար­չա­կազ­մին կա­րող են ար­գե­լել, որ Թուր­քիա­յին նույ­նիսկ F 16 կոր­ծա­նիչ­նե­րի լրա­ցու­ցիչ խմ­բա­քա­նակ հատ­կաց­նի։ ՆԱ­ՏՕ-ն փաս­տա­ցի անվ­տան­գա­յին միաս­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն այ­լեւս չու­նի։ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրի­տա­նիան Ավ­ստ­րա­լիա­յի հետ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր են ստո­րագ­րել, Ֆրան­սիան ձգ­տում է Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­վա­զան-Աֆ­րի­կա­յի հյու­սիս տա­րա­ծաշր­ջա­նում ձե­ւա­վո­րել նոր ու­ժա­յին կենտ­րոն։
Այս դեպ­քում չա­փա­զանց կա­րե­ւոր է Ե­գիպ­տո­սի մաս­նակ­ցու­թյու­նը։ Թուր­քիան այդ երկ­րի նկատ­մամբ ա­վան­դա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի։ Ժա­մա­նա­կին Ե­գիպ­տոսն էլ Օս­մա­նյան կայս­րու­թյան մաս է կազ­մել։ Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյամբ է, որ Ե­գիպ­տո­սում պե­տա­կան հե­ղաշ­րջ­մամբ իշ­խա­նու­թյան էին ե­կել ՙմու­սուլ­ման եղ­բայր­նե­րը՚։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը, սա­կայն, մեր­ժո­ղա­կան էր։ Ներ­կա­յումս Ե­գիպ­տո­սում վերս­տին աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն է, ո­րը հա­վա­տա­րիմ է Իս­րա­յե­լի հետ հաշ­տու­թյան պահ­պան­ման քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Ե­թե Ե­գիպ­տո­սի, Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի ռազ­մա-քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­յա­նա եւ ամ­րապ­նդ­վի, ա­պա ակն­հայտ կդառ­նա, որ Ֆրան­սիան հաս­տա­տուն մտ­նում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք։
Որ­քան հնա­րա­վոր է դի­տար­կել ռու­սաս­տա­նյան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից, Մոսկ­վա­յում ո­գե­ւոր­ված չեն Ֆրան­սիա­յի մի­ջերկ­րա­ծո­վյա-մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան հա­վա­նա­կան դե­րա­կա­տա­րու­մից։ Ռուս-ֆրան­սիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կան լար­ված են ար­դեն իսկ Աֆ­րի­կա­յի հյու­սի­սում։ Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում Ռու­սաս­տա­նը կա­րող է օգ­նու­թյան ձեռք պար­զել Թուր­քիա­յին։ Դա կլի­նի նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հաշ­վար­կը՝ Թուր­քիա­յին դուրս բե­րել անվ­տան­գու­թյան եվ­րաատ­լան­տյան հա­մա­կար­գից։ Բայց Թուր­քիան դի­տար­կու՞մ է Ռու­սաս­տա­նից հե­տո երկ­րոր­դը լի­նե­լու դե­րում նոր հա­մա­կարգ մտ­նե­լու տար­բե­րա­կը։
Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը շատ սերտ ին­տեգր­ված է Եվ­րա­միու­թյա­նը, ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան մե­ծա­գույն մասն ի­րա­կա­նաց­վում է այդ ուղ­ղու­թյամբ։ Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րը Թուր­քիա­յում հա­րյուր հա­զա­րա­վոր աշ­խա­տա­տե­ղեր են ա­պա­հո­վում։ Խզել ՆԱ­ՏՕ-ի հետ՝ նշա­նա­կում է կորց­նել այդ ա­մե­նը, իսկ դի­վե­սի­ֆի­կա­ցիա­յի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը սուղ են։ Ադր­բե­ջա­նում կամ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րում Թուր­քիա­յի ներ­կա­յու­թյու­նը տն­տե­սա­կան մեծ ազ­դե­ցու­թյուն չու­նի, ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան է։
Ընդ­հա­նուր գծե­րով այս է ի­րա­վի­ճա­կը, ո­րից ել­նե­լով էլ կա­րե­լի է մեկ հիմ­նա­կան կան­խա­տե­սում ա­նել. ԱՄՆ-ը եւ ԵՄ ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րը ձգ­տե­լու են 2023թ. նա­խա­գա­հի եւ խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րով փա­կել Թուր­քիա­յի պատ­մու­թյան ՙնոր սուլ­թա­նա­կա­նու­թյան՚ դա­րաշր­ջա­նը, հե­ռաց­նել Էր­դո­ղա­նին։ Ուս­տի ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում Թուր­քիան ա­վե­լի սան­ձար­ձակ է գոր­ծե­լու։ Ա­րեւ­մուտ­քի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու շանս գրե­թե չկա, Ռու­սաս­տա­նի հո­վա­նա­վո­րու­թյու­նը ցան­կա­լի չէ։ Մնում է եր­րորդ տար­բե­րա­կը՝ ձե­ւա­վո­րել ու­ժի ա­ռան­ձին՝ զուտ թուր­քա­կան, բե­ւեռ եւ հռ­չա­կել Թուր­քա­կան աշ­խարհ։ Թուր­քա­խոս եր­կր­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վին մնա­ցել է մոտ ե­րեք շա­բաթ։ Ե­թե այն գու­մար­վի, ա­պա տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րից հնա­րա­վոր կլի­նի պար­զել, թե որ ճա­նա­պարհն է ընտ­րել Էր­դո­ղա­նը։