Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՌՈՒՍ-Ի­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ՓՈԽ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՙՄԻ­ՋԱՆՑ­ՔԻ՚ ՀԵՏ ԸՆԴ­ՀԱ­ՆՈՒՐ Ա­ՂԵՐՍ ՉՈՒ­ՆԻ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

ՙՎալ­դա­յի՚ հա­մա­ժո­ղո­վում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ու­ղերձ­նե­րից մեկն այն էր, որ անհ­նար է կար­գա­վո­րել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ա­ռանց ՌԴ մաս­նակ­ցու­թյան, քա­նի որ սահ­ման­նե­րի քար­տեզ­նե­րը գտն­վում են Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր շտա­բում։

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով դա ու­ղերձ էր տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րին ու արևմտյան ու­ժա­յին կենտ­րոն­նե­րին, իսկ լո­կալ ա­ռու­մով՝ Բաք­վին ու Ան­կա­րա­յին ուղղ­ված նա­խազ­գու­շա­ցում, ին­չը նշա­նա­կում էր, որ հայ­կա­կան կող­մի հետ առ­կա բո­լոր վի­ճե­լի հար­ցե­րը կար­գա­վո­րե­լու ճա­նա­պարհն անց­նում է Ռու­սաս­տա­նով։ ՙԽոս­քը միայն Թուր­քիա­յի և արևմտյան եր­կր­նե­րի մա­սին չէ,- ա­սել է Վլա­դի­միր Պու­տի­նը,-ո­րո­շա­կի ակ­նարկ­ներ կան նաև Ի­րա­նին, քա­նի որ չեմ բա­ցա­ռում, որ Ռու­սաս­տա­նին ինչ-որ չա­փով մտա­հո­գում է նաև Ի­րա­նի ակ­տի­վու­թյու­նը, ին­չը դի­տարկ­վում է որ­պես ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից, ո­րո­շա­կի հաս­տատ­ված ստա­տուս քվո­յից շեղ­վե­լու վտանգ՚։ Երևում է, որ Մոսկ­վա­յին սկ­սել է ան­հան­գս­տաց­նել նաև Ի­րա­նի ակ­տի­վու­թյու­նը, պատ­ճառ­նե­րը, կար­ծում ենք, հայտ­նի են գլ­խա­վո­րա­պես պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րին։ Բայց ե­թե ՌԴ նա­խա­գա­հը ստա­տուս քվո­յից շեղ­վե­լու վտանգ է տես­նում, կա­րե­լի է են­թադ­րել, որ խոսքն Ի­րա­նի և մեկ այլ հզոր տե­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին է։ Նման պե­տու­թյուն, օ­րի­նակ, կա­րող է լի­նել Չի­նաս­տա­նը, ո­րի հետ Թեհ­րա­նը ռազ­մա­կան սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րել։ Մոսկ­վան նման ի­րո­ղու­թյուն­նե­րին մատ­նե­րի ա­րան­քով չի նա­յում։
Հա­րա­վա­յին Կով­կա­սում ծա­վալ­վող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, Սյու­նի­քի նկատ­մամբ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի նկր­տում­նե­րը հար­կադ­րում են Թեհ­րա­նին առն­վազն սե­փա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել։ Այս ա­ռու­մով պետք է որ հաս­կա­նա­լի լի­նի պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի նա­խազ­գու­շա­ցու­մը՝ տա­րա­ծաշր­ջա­նում ցան­կա­ցած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն, հարևան եր­կր­նե­րի սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյունն Ի­րա­նի հա­մար կար­միր գիծ է։
Մինչ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը մեկ­նա­բա­նում-վեր­լու­ծում էին Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, հայ­կա­կան մե­դիա դաշ­տում տե­ղե­կատ­վու­թյուն տա­րած­վեց, ըստ ո­րի՝ նո­յեմ­բե­րի 9-ին Մոսկ­վա­յում սպաս­վում է Պու­տին-Փա­շի­նյան-Ա­լիև ե­ռա­կողմ հան­դի­պում, ո­րը պետք է ա­վարտ­վի եր­կու նոր փաս­տաթղ­թի ստո­րագր­մամբ։ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը, պա­տաս­խա­նե­լով ՙՌԻԱ Նո­վոս­տի՚ լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան հար­ցին՝ ար­դյո՞ք սպաս­վում է Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում, ա­սաց, որ նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րե­լու դեպ­քում ի­րենք ժա­մա­նա­կին կտե­ղե­կաց­նեն։ Են­թադր­վող փաս­տաթղ­թե­րից մե­կը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև պե­տա­կան սահ­մա­նի ճշգրտ­մա­նը, այ­սինքն՝ սահ­մա­նա­զատ­ման ու սահ­մա­նագծ­ման գոր­ծըն­թա­ցին։ Ըստ այդմ, կող­մե­րը պետք է ճա­նա­չեն մի­մյանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Հիմք են ըն­դուն­վե­լու 1920-ա­կան­նե­րի Խոր­հր­դա­յին Միու­թյան պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան գլ­խա­վոր շտա­բի քար­տեզ­նե­րը։ Երկ­րորդ փաս­տա­թուղ­թը տա­րա­ծաշր­ջա­նի տրանս­պոր­տա­յին և տն­տե­սա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման մա­սին է։ Այս ա­մե­նը հայ հան­րու­թյան շր­ջա­նում մտա­հո­գու­թյուն­նե­րի և ան­հան­գս­տու­թյան տե­ղիք տվեց։ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջար­կու­թյամբ փակ ռե­ժի­մով քն­նար­կում անց­կաց­վեց Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի շփ­ման գծում տի­րող ի­րա­վի­ճա­կի ու նաև սահ­մա­նա­զատ­ման խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ընդ­դի­մա­դիր­նե­րը դժ­գոհ են ե­ղել քն­նարկ­ման ար­դյունք­նե­րից, չի ըն­դուն­վել նաև նրանց կող­մից ներ­կա­յաց­ված՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյան նա­խա­գի­ծը։
Փաս­տաթղ­թե­րի հետ կապ­ված՝ հարկ ենք հա­մա­րում անդ­րա­դառ­նալ պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի և Երևա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Ռու­սաս­տա­նյան կող­մից քա­նիցս ընդ­գծ­վել էր, որ տա­րա­ծաշր­ջա­նում մի­ջան­ցք­նե­րի հարց չի քն­նարկ­վում, ե­ռա­կողմ ձևա­չա­փով ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գում տրանս­պոր­տա­յին, տն­տե­սա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հարցն է։ Մեկ շա­բաթ ա­ռաջ Մոսկ­վա­յում տե­ղի էր ու­նե­ցել Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պե­տե­րի հան­դի­պում։ ՀՀ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը հան­դի­պու­մից հե­տո հեր­թա­կան ան­գամ տե­ղե­կաց­րեց, որ որևէ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան կամ փաս­տաթղ­թի մեջ ՙմի­ջանց­քի՚ վե­րա­բե­րյալ երբևէ ակ­նարկ չի ե­ղել։
Քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի այս հա­մա­պատ­կե­րին վերս­տին անդ­րա­դառ­նանք գլ­խա­վոր հար­ցին՝ պան­թուր­քիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կյան­քի կո­չու­մը Ռու­սաս­տա­նի շա­հե­րի՞ց է բխում։ Պա­տաս­խա­նը միան­շա­նակ է՝ ՙՄեծ Թու­րա­նի՚ ծրա­գիրն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վարն այդ առն­չու­թյամբ շատ դի­պուկ է ար­տա­հայտ­վել՝ ա­սե­լով, որ Ար­ցա­խի և հա­յոց պե­տա­կա­նու­թյան կորս­տի դեպ­քում, թող որևէ մե­կը կաս­կած չու­նե­նա, բաց­վե­լու է սար­սա­փե­լի վտան­գա­վոր մի մի­ջանցք դե­պի Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն։ Այ­սինքն՝ տե­ղի է ու­նե­նա­լու ծայ­րա­հե­ղա­կան, ծա­վա­լա­պաշ­տա­կան վեկ­տոր­նե­րի ներ­թա­փան­ցում, ինչն էլ ան­խու­սա­փե­լի է դարձ­նե­լու հա­ջորդ աշ­խար­հա­մար­տը։
Ընդ­հան­րաց­նե­լով շա­րադր­վա­ծը՝ նշենք, որ նախ՝ շա­րու­նակ­վե­լու է Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցիկ դե­րա­կա­տա­րու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, նաև շա­րու­նակ­վե­լու է մր­ցակ­ցու­թյու­նը ինչ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին դե­րա­կա­տար­նե­րի, այն­պես էլ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև։ Երկ­րորդ՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի տա­րա­ծաշր­ջա­նա­յին նկր­տում­նե­րին լր­ջո­րեն հա­կազ­դե­լու նե­րուժ ու­նեն Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, ո­րոնք վեր­ջերս պայ­մա­նա­վոր­վե­ցին նոր մա­կար­դա­կի վրա դնել ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Պարզ դար­ձավ նաև, որ ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ի հայտ ե­կած՝ ՙ3+3՚ ձևա­չա­փի գա­ղա­փա­րը կյան­քի կո­չե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը գրե­թե զրո­յա­կան է։ Տրա­մա­բա­նու­թյու­նը հան­գում է նրան, որ տա­րա­ծաշր­ջա­նում, այս­պես ա­սած, ե­ղա­նակ ստեղ­ծող­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը ՙմի­ջանց­քի՚ գա­ղա­փա­րի հետ ընդ­հա­նուր ա­ղերս չու­նի։