[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ե­րեք կարևոր փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թար­կում Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին ան­ցյալ տար­վա աշ­նա­նը Ար­ցա­խի դեմ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու հա­մար, խախ­տե­լով հրա­դա­դա­րի մա­սին գո­յու­թյուն ու­նե­ցող հա­մա­ձայ­նագ­րե­րը և ԵԱՀԿ հո­վա­նու ներ­քո խա­ղաղ կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցե­լու խոս­տում­նե­րը, ներ­կա­յաց­վե­ցին քն­նարկ­ման՝ որ­պես Ազ­գա­յին պաշտ­պա­նու­թյան վա­վե­րաց­ման ակ­տի 2022թ.-ի ֆի­նան­սա­կան տար­վա հա­մար (H.R. 4350) Սե­նա­տի տար­բե­րա­կի մաս, հա­ղոր­դեց Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան հա­մա­գու­մա­րը (Հա­մա­գու­մար)։ Առաջարկվող փո­փո­խու­թյուն­նե­րը գնա­հա­տում են նաև վե­րո­հի­շյալ եր­կր­նե­րի կող­մից պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ար­գել­ված զեն­քե­րի և հր­կի­զող զի­նամ­թերք­նե­րի կի­րա­ռու­մը։

Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ սե­նա­տոր Բոբ Մե­նեն­դե­զը (Դե­մոկ­րատ, Նյու Ջեր­սի), ներ­կա­յաց­րեց փո­փո­խու­թյուն, ո­րով պետ­քար­տու­ղա­րու­թյու­նից և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից պա­հանջ­վում է ՙզե­կույց Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կող­մից ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի (ԱԹՍ) ար­տա­հան­ման մա­սին՚։ Առաջարկվող փո­փո­խու­թյու­նը ու­շադ­րու­թյու­նը սևե­ռում է Թուր­քիա­յի կող­մից Ադր­բե­ջա­նին Bayraktar TB2 հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի վա­ճառ­քի վրա, ո­րոնք մա­հա­ցու ել­քով օգ­տա­գործ­վե­ցին հա­յե­րի դեմ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Փո­փո­խու­թյու­նը նաև կոչ է ա­նում ՙ2018թ.-ից ի վեր նման ար­տա­հան­ման ուղ­ղու­թյուն­նե­րի հս­տա­կե­ցում, Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կող­մից ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի որևէ սպաս­վող վա­ճառ­քի նկա­րագ­րու­թյուն և գնա­հա­տում՝ ար­դյո՞ք թուր­քա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը պա­րու­նա­կում են տեխ­նո­լո­գիա­յի մա­սեր, ո­րոնք ար­տադր­ված են ԱՄՆ-ի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կամ դուստր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կող­մից՚, և ար­դյո՞ք Թուր­քիա­յի կող­մից ԱԹՍ-նե­րի ար­տա­հա­նու­մը ի­րե­նից ներ­կա­յաց­նում է Սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ար­տա­հան­ման վե­րահ­սկ­ման ակ­տի, ԱՄՆ պատ­ժա­մի­ջոց­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան կամ որևէ այլ օ­րեն­քի խախ­տում։
Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մե­նեն­դե­զը ներ­կա­յաց­րեց երկ­րորդ փո­փո­խու­թյու­նը՝ ՙԱդր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը ո­րո­շա­կի օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու վե­րա­բե­րյալ կա­սեց­ման լիա­զո­րու­թյուն­նե­րը չե­ղյալ հայ­տա­րա­րե­լու հա­մար՚՝ կապ­ված նա­խա­գա­հի ներ­կա­յիս լիա­զո­րու­թյուն­նե­րի հետ՝ ա­մեն տա­րի կա­սե­ցում տալ ա­զա­տու­թյան ա­ջակ­ցու­թյան ակ­տի 907 Բա­նաձևի կի­րա­ռու­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար, ո­րը սահ­մա­նա­փա­կում է ԱՄՆ-ի ոչ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյունն Ադր­բե­ջա­նին։
Սե­նա­տոր Ա­լեքս Պա­դի­լան (Դե­մոկ­րատ, Կա­լի­ֆոռ­նիա) նույն­պես փո­փո­խու­թյուն ներ­կա­յաց­րեց, ո­րով կոչ է ար­վում ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րին և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին 2020թ.-ի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ զե­կույց ներ­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան կոնգ­րե­սա­կան պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղով­նե­րին, Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վին և Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վին, ինչ­պես նաև պա­հանջ­վում է հա­կա­մար­տու­թյու­նում հր­կի­զող սպի­տակ ֆոս­ֆո­րի, կա­սե­տա­յին ռում­բե­րի և այլ ար­գել­ված զի­նամ­թեր­քի օգ­տա­գործ­ման գնա­հա­տում, նե­րա­ռյալ՝ ՙնման զի­նամ­թեր­քի օգ­տա­գործ­ման հետ կապ­ված Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կամ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ցան­կա­ցած հնա­րա­վոր խախ­տում­նե­րի գնա­հա­տում՚։
Բա­ցի այդ, ՙՊա­դի­լա՚ փո­փո­խու­թյու­նը պա­հան­ջում է ՙհա­կա­մար­տու­թյու­նում օ­տա­րերկ­րյա դե­րա­կա­տար­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան նկա­րագ­րու­թյուն, նե­րա­ռյալ՝ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ազ­դե­ցու­թյան օ­պե­րա­ցիա­նե­րի և օ­տա­րերկ­րյա եր­կր­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան ներգ­րավ­վա­ծու­թյան նկա­րագ­րու­թյուն՝ հա­կա­մար­տու­թյու­նից ա­ռաջ, դրա ըն­թաց­քում և դրա­նից հե­տո, և հա­կա­մար­տու­թյան մաս­նա­կից կող­մե­րի կամ օ­տա­րերկ­րյա դե­րա­կա­տար­նե­րի կող­մից՝ հա­կա­մար­տու­թյան ըն­թաց­քում օ­տա­րերկ­րյա զի­նյալ­ներ հա­վա­քագ­րե­լու կամ աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լու նպա­տա­կով ցան­կա­ցած ջան­քե­րի նկա­րագ­րու­թյուն՚։
Հա­մա­գու­մա­րի կոնգ­րե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գծով տնօ­րեն Մա­րիամ Խա­լո­յա­նը ող­ջու­նեց սե­նա­տոր­ներ Մե­նեն­դե­զի և Պա­դի­լա­յի կող­մից ներ­կա­յաց­ված փո­փո­խու­թյուն­նե­րը և ող­ջու­նեց նրանց ջան­քե­րը՝ ՙպաշտ­պա­նե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րը և մե­ղա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար՚ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։
ՙԹուր­քիա­յի ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ծրագ­րի վե­րա­բե­րյալ փո­փո­խու­թյուն­նե­րը և 907 Բա­նաձևի կի­րա­ռու­մը վճ­ռո­րոշ են Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան հաս­նե­լու հա­մար՚,– ա­սաց Խա­լո­յա­նը։ ՙՄար­տա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի և ար­գել­ված զի­նամ­թեր­քի կի­րա­ռու­մը մարդ­կա­յին ահ­ռե­լի տա­ռա­պան­քի և ան­նա­խա­դեպ ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի պատ­ճառ դար­ձավ Ար­ցա­խում, մինչ­դեռ Ադր­բե­ջա­նի կող­մից նախ­կի­նում տրա­մադր­ված ԱՄՆ ռազ­մա­կան օգ­նու­թյան չա­րա­շա­հու­մը թույլ տվեց այդ երկ­րին էլ ա­վե­լի մեծ ուժ գոր­ծադ­րել հայ ժո­ղովր­դի դեմ։ Այս ե­րեք փո­փո­խու­թյուն­ներն էլ պետք է լր­ջո­րեն քն­նարկ­վեն ԱՄՆ Սե­նա­տի կող­մից, և մենք հոր­դո­րում ենք ըն­դու­նել դրանք՚։