[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԶԵԿՈՒՅՑԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼՈԲԲԻՆԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Հա­րութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ես բազ­մա­թիվ հոդ­ված­ներ եմ գրել՝ նկա­րագ­րե­լով ա­մե­րի­կյան լոբ­բիս­տա­կան այն ըն­կե­րու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րոնց մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րով վար­ձել են Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը։

Բա­րե­բախ­տա­բար, որ­քան էլ այս եր­կր­նե­րը ծախ­սեն լոբ­բիս­տա­կան գոր­ծու­նեու­թյան վրա, նրանք չեն կա­րո­ղա­նա թաքց­նել ի­րենց ծա­վա­լա­պաշ­տա­կան և ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծու­նեու­թյուն­նե­րը։ Էր­դո­ղա­նի մտե­րիմ ըն­կե­րոջ՝ Թրամ­փի հե­ռա­նա­լուց հե­տո, Վա­շինգ­տո­նում քա­ղա­քա­կան դաշտն ա­վե­լի մռայլ է դար­ձել Թուր­քիա­յի հա­մար՝ նա­խա­գահ Բայ­դե­նի հան­Ւձ­նա­ռու­թյան վե­րա­հաս­տատ­մամբ Թուր­քիա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը պահ­պա­նե­լու և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու։
Բեն Ֆրի­մա­նը և Վա­շինգ­տո­նում գոր­ծող Մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան կենտ­րո­նի հե­տա­զո­տող­նե­րի նրա խումբն ան­ցյալ ա­միս հրա­պա­րա­կե­ցին 30-է­ջա­նոց հա­մա­պար­փակ մի վեր­լու­ծու­թյուն՝ ՙԹուր­քիա­յի լոբ­բին Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում՚ վեր­նագ­րով։ Զե­կույ­ցը ցույց է տա­լիս, որ Թուր­քիա­յի հա­մար պար­զա­պես անհ­նար է լի­նել ԱՄՆ-ի վս­տա­հե­լի գոր­ծըն­կեր՝ միա­ժա­մա­նակ մտեր­մա­նա­լով ՆԱ­ՏՕ-ի հա­կա­ռա­կորդ Ռու­սաս­տա­նի հետ։ Բռ­նա­պետ սուլ­թան Էր­դո­ղա­նի դա­տա­պար­տե­լի վար­քա­գի­ծը նրան դարձ­րել է մերժ­ված, թե՜ տա­նը, թե՜ դր­սում...
Զե­կույ­ցը ման­րա­մաս­նո­րեն բա­ցա­հայ­տում է ՙպատ­մու­թյու­նը, թե ինչ­պես են Թուր­քիա­յի գոր­ծա­կալ­նե­րը փոր­ձել, և հիմ­նա­կա­նում ձա­խո­ղել, փո­խե­լու ԱՄՆ-ի դիր­քո­րո­շու­մը՚ մի քա­նի խիստ վի­ճա­հա­րույց թուր­քա­կան քա­ղա­քա­կան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ ար­տա­քին և ներ­քին գոր­ծե­րում։
Զե­կույ­ցի գոր­ծա­դիր ամ­փո­փագ­րում աս­վում է, որ հե­տա­զո­տող­նե­րը ՙվեր­լու­ծել են Օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի գրանց­ման օ­րեն­քի (FARA) յու­րա­քան­չյուր փաս­տա­թուղթ, ո­րը ներ­կա­յաց­ված է 2020 թվա­կա­նին թուրք հա­ճա­խորդ­նե­րի ա­նու­նից գրանց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից։ Այս փաս­տաթղ­թե­րից մենք ար­ձա­նագ­րել ենք այդ հա­ճա­խորդ­նե­րի հա­մար կա­տար­ված յու­րա­քան­չյուր ՙքա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն՚, FARA-ի այս փաս­տաթղ­թե­րում նշ­ված քա­րո­զար­շա­վի յու­րա­քան­չյուր նվի­րատ­վու­թյուն, Թուր­քիա­յի ա­նու­նից տա­րած­ված յու­րա­քան­չյուր ՙտե­ղե­կատ­վա­կան նյութ՚ և ի­րենց թուրք հա­ճա­խորդ­նե­րից ստաց­ված յու­րա­քան­չյուր դո­լար, ինչ­պես հայտ­նել են այս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը՚։
Ա­հա զե­կույ­ցի հիմ­նա­կան բա­ցա­հայ­տում­նե­րը.
գ Տասն­մեկ [ԱՄՆ լոբ­բիս­տա­կան] կազ­մա­կեր­պու­թյուն­ներ [5 մի­լիոն դո­լար են վճա­րել գրանց­վե­լու հա­մար] FARA-ի ներ­քո՝ Թուր­քիա­յի ա­նու­նից աշ­խա­տե­լու հա­մար 2020 թվա­կա­նին.
գ Այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հայտ­նել են, որ 2319 շփում են ու­նե­ցել ի­րենց թուրք հա­ճա­խորդ­նե­րի ա­նու­նից.
գ 568 [քա­ղա­քա­կան] նվի­րատ­վու­թյուն նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ­նե­րում, ընդ­հա­նուր գու­մա­րը 526177 դո­լար, կա­տար­վել է այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի և նրանց գրանց­ված օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի կող­մից.
գ Մեկ սե­նա­տոր ստա­ցել է քա­րո­զար­շա­վի նվի­րատ­վու­թյուն մի ըն­կե­րու­թյու­նից, ո­րը նույն օ­րը կապ­վել է նրա գրա­սե­նյա­կի հետ Թուր­քիա­յի ա­նու­նից։
Թուր­քիա­յի կող­մից վարձ­ված ա­մե­րի­կյան հինգ ա­մե­նա­գոր­ծու­նյա ըն­կե­րու­թյուն­նե­րից են՝ Mercury Public Affairs-ը և Greenberg Traurig-ը, ո­րոնք եր­կուսն էլ դա­դա­րեց­րել են ի­րենց պայ­մա­նագ­րե­րը Թուր­քիա­յի հետ 2020թ. հոկ­տեմ­բե­րին` ա­մե­րի­կա­հա­յե­րի ճնշ­ման ար­դյուն­քում՝ ան­ցյալ տա­րի Ար­ցա­խի վրա Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հար­ձակ­ման ժա­մա­նակ։ Մյուս ե­րեք ըն­կե­րու­թյուն­ներն են՝ Venable-ը, LB International Solutions-ը և Capital Counsel-ը։ Վեր­ջինս ևս խզել է պայ­մա­նա­գի­րը Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան հետ 2021թ. ապ­րի­լին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, 2021թ. սեպ­տեմ­բե­րի դրու­թյամբ դեռևս կան 10 ա­մե­րի­կյան լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնք վարձ­ված են Թուր­քիա­յի կող­մից։
Զե­կույ­ցում նշ­վում է 2020 թվա­կա­նին այս լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ձեռք բեր­ված շփում­նե­րի քա­նա­կը. Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատ (1044), Սե­նատ (657), լրատ­վա­մի­ջոց­ներ (377), ու­ղե­ղա­յին կենտ­րոն­ներ (83) և բիզ­նես (37)։ Նրանք հիմ­նա­կա­նում կապ են հաս­տա­տել Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և զին­ված ու­ժե­րի հանձ­նա­ժո­ղով­նե­րի հետ։ Կոնգ­րե­սի ա­մե­նա­շատ շփ­վող ան­դամ­ներն էին կոնգ­րե­սա­կան Սթիվ Շա­բո­տը (հան­րա­պե­տա­կան, Օ­հա­յո), սե­նա­տոր Ռո­ջեր Վի­քե­րը (հան­րա­պե­տա­կան, Միս­սի­սի­պի) և սե­նա­տոր Թոդ Յան­գը (հան­րա­պե­տա­կան, Ին­դիա­նա)։ Ա­մե­նա­շատ շփ­վող լրատ­վա­մի­ջոց­նե­րից ե­ղել են՝ ՙՆյու Յորք թայմ­սը՚, ՙԲլում­բեր­գը՚, ՙՎա­շինգ­տոն փոս­տը՚, CNN-ը և Wall Street Journal-ը։ Հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի մաս­նա­գետ­նե­րը, ո­րոնք վար­ձատր­վել են Թուր­քիա­յի կող­մից, թեր­թե­րին ներ­կա­յաց­րել են հոդ­ված­ներ, կար­ծի­քի սյու­նակ­ներ և նա­մակ­ներ խմ­բագ­րե­րին։ Ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րից չոր­սը, ո­րոնց հետ կապ­վել են թուրք գոր­ծա­կալ­նե­րը, ֆի­նան­սա­վո­րում ստա­ցել են թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նից կամ Թուր­քիա­յի հետ կապ­ված ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից. Բրու­քինգ­սի ինս­տի­տու­տը և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի գեր­մա­նա­կան ՙՄար­շալ՚ հիմ­նադ­րա­մը ֆի­նան­սա­վո­րում ստա­ցել են Թուր­քա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան և բիզ­նե­սի ա­սո­ցիա­ցիա­յից (TUSIAD), Ռազ­մա­վա­րա­կան և մի­ջազ­գա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նը 2019 թվա­կա­նին Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նից ստա­ցել է առն­վազն 100 հա­զար դո­լար և Ա­մե­րի­կյան ա­ռա­ջըն­թա­ցի կենտ­րո­նը ֆի­նան­սա­վո­րում ստա­ցել է Թուր­քիա­յի կի­րա­ռա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նից (CATS)։
Չնա­յած Թուր­քիա­յի ե­ռան­դուն լոբ­բիս­տա­կան ջան­քե­րին, Կոնգ­րե­սը պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նեց այդ երկ­րի դեմ՝ ռու­սա­կան S-400 հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գեր գնե­լու հա­մար, ար­գե­լա­փա­կեց ա­մե­րի­կյան F-35 ռազ­մաօ­դա­յին ինք­նա­թիռ­նե­րի վա­ճառ­քը և կա­սեց­րեց Թուր­քիա­յին սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի բո­լոր հիմ­նա­կան վա­ճառք­նե­րը։ Բա­ցի այդ, ԱՄՆ-ն ար­գե­լա­փա­կեց Թուր­քիա­յի՝ Պա­կիս­տա­նին 1.5 մի­լիարդ դո­լար ար­ժո­ղու­թյամբ ուղ­ղա­թիռ­նե­րի ծրագ­րած վա­ճառ­քը։
2020 թվա­կա­նին Թուր­քիան ներ­կա­յաց­նող լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից քա­րո­զար­շա­վին հատ­կաց­ված 526 հա­զար դո­լա­րից 156 հա­զա­րը ուղղ­վեց քա­ղա­քա­կան քա­րո­զար­շա­վի հանձ­նա­ժո­ղով­նե­րին՝ անհ­նա­րին դարձ­նե­լով ի­մա­նալ, թե որ քա­ղա­քա­կան թեկ­նա­ծուն ինչ­քան գու­մար է ստա­ցել։ Մնա­ցած 370 հա­զար դո­լա­րը ստա­ցող ա­ռա­ջին հն­գյա­կը ե­ղել են՝ կոնգ­րե­սա­կան Վերն Բյու­քե­նան (հան­րա­պե­տա­կան, Ֆլո­րի­դա)՝ 28 հա­զար դո­լար, սե­նա­տոր Թիմ Քեյ­նը (դե­մոկ­րատ, Վիր­ջի­նիա)՝ 10600 դո­լար, կոնգ­րե­սա­կան Քևին Մաք­Քար­թին (հան­րա­պե­տա­կան, Կա­լի­ֆոռ­նիա)՝ 9500 դո­լար, սե­նա­տոր Գա­րի Փի­թեր­սը (դե­մոկ­րատ, Մի­չի­գան)՝ 9100 դո­լար և Ա­յո­վա նա­հան­գի պարտ­ված Սե­նա­տի դե­մոկ­րատ թեկ­նա­ծու Թե­րե­զա Գրին­ֆիլ­դը՝ 6700 դո­լար։ Զե­կույ­ցում նշ­վում է, որ Թուր­քիան ներ­կա­յաց­նող ըն­կե­րու­թյուն­նե­րի նվի­րատ­վու­թյուն­նե­րի ա­մե­նա­մեծ ստա­ցող­նե­րից շա­տե­րը նաև ե­ղել են թուրք լոբ­բիստ­նե­րի կող­մից ա­մե­նա­շատ շփ­վող­նե­րի թվում։
Զե­կույ­ցը նաև մատ­նան­շում է ՙվճա­րիր խա­ղա­լու հա­մար՚ քա­ղա­քա­կա­նու­թյան մեկ օ­րի­նակ. ՙԱռն­վազն մի դեպ­քում Թուր­քիա­յի ա­նու­նից նվի­րատ­վու­թյունն ու շփու­մը տե­ղի են ու­նե­ցել ճիշտ նույն օ­րը։ 2020թ. մար­տի 3-ին Venable օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կա­լը և Կոնգ­րե­սի նախ­կին ան­դամ Բարթ Ստու­պա­կը (դե­մոկ­րատ, Մի­չի­գան), խո­սել են սե­նա­տոր Ջին Շա­հի­նի (դե­մոկ­րատ, Նյու Հեմփ­շիր) ժա­մադ­րու­թյուն կազ­մո­ղի հետ՝ սե­նա­տո­րի հետ հան­դի­պում խնդ­րե­լու հա­մար։ Նույն օ­րը Venable-ը հայտ­նել է, որ իր օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րից մե­կը 1000 դո­լար նվի­րատ­վու­թյուն է ա­րել Շա­հի­նի քա­րո­զար­շա­վին՚։
Կարևորն այն է, որ զե­կույ­ցը եզ­րա­կաց­րել է՝ ՙ2020 թվա­կա­նին Ա­մե­րի­կա­յում թուր­քա­կան լոբ­բին մի շարք խո­շոր մար­տեր է մղել և գրե­թե բո­լոր դեպ­քե­րում պարտ­վել։ Թուր­քիան շա­րու­նա­կում է պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ մնալ C-400-նե­րի գն­ման հա­մար, Ֆե­թուլ­լահ Գյու­լե­նը [այ­լա­խոհ թուրք հո­գե­ւո­րա­կան] չի ար­տա­հան­ձն­վել Թուր­քիա­յին և շա­րու­նա­կում է բնակ­վել Փեն­սիլ­վա­նիա­յում, ինչ­պես նաև ԱՄՆ-ն շա­րու­նա­կում է ա­ջակ­ցել Սի­րիա­յում քուրդ զի­նյալ­նե­րին՚։ Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ՙազ­դե­ցու­թյու­նը Ա­մե­րի­կա­յում, հա­վա­նա­բար, լա­վա­գույն դեպ­քում լու­սանց­քա­յին կլի­նի՚։ Այդ ըն­թաց­քում, Թուր­քիան շա­րու­նա­կում է մի­լիո­նա­վոր դո­լար­ներ վատ­նել Վա­շինգ­տո­նում ա­նօ­գուտ լոբ­բիստ­ներ վար­ձե­լով, մինչ­դեռ Թուր­քիա­յի մի­լիո­նա­վոր քա­ղա­քա­ցի­ներ գոր­ծա­զուրկ են և սո­վի եզ­րին։
Զե­կույ­ցը, սա­կայն, նա­խազ­գու­շաց­րել է, որ այն լու­սա­բա­նել է ՙԱՄՆ-ում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյան միայն մի մա­սը։ Այս զե­կույ­ցը, օ­րի­նակ, չի անդ­րա­դառ­նում շա­հույթ չհե­տապն­դող ՙԹուր­քա­կան ժա­ռան­գու­թյուն՚ կազ­մա­կեր­պու­թյան ազ­դե­ցու­թյա­նը, ո­րը պար­բե­րա­բար մի­ջո­ցա­ռում­ներ է անց­կաց­նում՝ հար­թակ ա­պա­հո­վե­լով թուրք պաշ­տո­նյա­նե­րի հա­մար Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում։ Զե­կույ­ցը չի քն­նար­կում նաև ա­պօ­րի­նի ազ­դե­ցու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պի­սին Մայքլ Ֆլի­նի աշ­խա­տանքն է Թուր­քիա­յի ա­նու­նից։ Ա­մե­րի­կա­յում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյան միայն մի մա­սի` նրանց FARA գրանց­ված­նե­րի այս վեր­լու­ծու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, խո­սուն է՚։
Թեև ա­մե­րի­կա­հա­յե­րը Վա­շինգ­տո­նում չու­նեն ի­րենց ա­նու­նից աշ­խա­տող ազ­դե­ցիկ լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներ, սա­կայն նրանք ու­նեն մեծ թվով ընտ­րող­ներ և նվի­րա­տու­ներ մի շարք կարևոր նա­հանգ­նե­րում, ո­րոնց ըն­տր­ված պաշ­տո­նյա­ներն ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում, քան Թուր­քիա­յի կող­մից վարձ­ված օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րին։ Ոչ մի լոբ­բինգ չի կա­րող թաքց­նել սու­տը կամ ար­դա­րաց­նել կո­ռում­պաց­ված և բռ­նա­պե­տա­կան թուր­քա­կան վար­չա­կար­գը։

Հա­րութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր