[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԵՒՄՈՒՏՔԸ, ԿԱՐԾԵՍ, ՙԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ՚ ԽԱՅԾԸ ՄԵՐԺԵՑ, Ի՞ՆՉ ԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ստամ­բու­լում ա­վարտ­վել է թր­քա­խոս եր­կր­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վը։ Փաս­տա­ցի ՙթուր­քա­կան աշ­խարհ՚ -ը նոր ի­րո­ղու­թյուն է։ Գա­գաթ­նա­ժո­ղո­վին ներ­կա է գտն­վել նաեւ Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Օր­բա­նը, ո­րը նաեւ երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ։ Չնա­յած կան­խա­տե­սում­նե­րին՝ Թուրք­մենս­տա­նը լիի­րավ ան­դա­մի կար­գա­վի­ճա­կից ձեռն­պահ է մնա­ցել։

Էր­դո­ղա­նին չի հա­ջող­վել ներգ­րա­վել նաեւ Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի օ­կու­պա­ցիոն ռե­ժի­մին։ Քա­ղա­քա­կան դի­տորդ­նե­րը Թուրք­մենս­տա­նի վե­րա­պա­հու­թյու­նը դի­տար­կում են Ի­րա­նի եւ Հա­յաս­տա­նի հետ ՙա­վան­դա­կան ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, ո­րը պաշ­տո­նա­կան Աշ­խա­բա­դը գո­նե այս փու­լում չի պատ­րաստ­վում կորց­նել՚։ Սա շատ կա­րե­ւոր դի­տար­կում է։
Ա­մե­րի­կյան Bloomberg-ը ՙթուր­քա­կան աշ­խար­հի հա­վաք­չու­թյուն՚ է ան­վա­նել Էր­դո­ղա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը եւ դա պայ­մա­նա­վո­րել Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում ի­րա­վի­ճա­կով։ Թուր­քա­կան ՙհա­մա­ժո­ղո­վի՚ նա­խօ­րե­րին հայտ­նի է դար­ձել, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը եւ Հու­նաս­տա­նը նոր հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել, Հու­նաս­տա­նը Թուր­քիա­յի հետ ծո­վա­յին սահ­մա­նին մոտ Ա­լեք­սանդ­րո­պու­լոս նա­վա­հան­գս­տա­յին քա­ղա­քում նոր ռազ­մա­կա­յան հիմ­նե­լու լիա­զո­րու­թյուն է տվել ԱՄՆ-ին։
Սա ՆԱ­ՏՕ-ի ան­դամ երկ­րի հետ նույն դա­շին­քի մեջ մտ­նող Հու­նաս­տա­նի երկ­րորդ ռազ­մա­կան նա­խա­գիծն է։ Ան­ցյալ ա­միս Հու­նաս­տա­նը Ֆրան­սիա­յի հետ ե­րեք մի­լիարդ եվ­րո­յի սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման պայ­մա­նա­գիր է կն­քել։ Փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում ՙհիմ­նա­վոր տպա­վո­րու­թյուն՚ կա, որ հույն-ֆրան­սիա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը կմիա­նան նաեւ Ե­գիպ­տո­սը եւ Իս­րա­յե­լը։
Այս հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը, ե­րե­ւում է, լր­ջո­րեն ան­հան­գս­տաց­նում են Ռու­սաս­տա­նին։ Ռու­սա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րում անդ­րա­դարձ է ար­վում Լո­զա­նի պայ­մա­նագ­րին, ըստ ո­րի` հույն-թուր­քա­կան ծո­վա­յին սահ­մա­նի 30-կի­լո­մետ­րա­նոց հատ­վա­ծը ՙպետք է մնա ա­պա­ռազ­մա­կա­նա­ցած՚, մինչ­դեռ հու­նա­կան Ա­լեք­սանդ­րա­պու­լոս նա­վա­հան­գս­տում ա­մե­րի­կյան ռազ­մա­կա­յա­նի ներ­կա­յու­թյու­նը ՙմիտ­ված է Բոս­ֆոր-Դար­դա­նե­լի նե­ղուց­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյա­նը՚։- Նե­ղուց­նե­րի թե­ման նա­խան­ցյալ դա­րից Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փոր­ձա­քարն է ե­ղել։ Ներ­կա­յումս Ռու­սաս­տա­նը դե­պի Սի­րիա եւ Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա ռազ­մա­կան տե­ղա­շար­ժեր ի­րա­կա­նաց­նում է նաեւ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ներգ­րավ­մամբ։ Այդ խնդ­րում ռուս-թուր­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ գրե­թե չկան։
Թուր­քիան շատ նյար­դա­յին է ար­ձա­գան­քել նե­ղուց­նե­րի մոտ ա­մե­րի­կյան ռազ­մա­կա­յա­նի ստեղծ­մա­նը։ Հուն­գա­րիա­յի վար­չա­պե­տի հետ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սին Էր­դո­ղա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին ակ­նար­կել է, որ վի­ճե­լի հար­ցե­րը կա­րող են կար­գա­վոր­վել թուրք-հու­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Հու­նաս­տա­նը, ե­րե­ւում է, խու­սա­փում է նման բա­նա­վե­ճից, որ­տեղ Թուր­քիան հան­դես է գա­լիս ու­ժի դիր­քե­րից։ Regnum-ի մեկ­նա­բա­նը կար­ծում է, որ ա­մե­րի­կյան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան ծա­վա­լու­մը ՙհիմ­քեր է ստեղ­ծում, որ­պես­զի Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւել­քում հայտ­նա­բեր­ված գա­զի պա­շար­նե­րի ար­դյու­նա­հան­ման եւ Եվ­րո­պա տա­րանց­ման կոն­սոր­ցիում ձե­ւա­վոր­վի՚։
Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը դա կա­նի բրի­տա­նա­կան BP կոր­պո­րա­ցիա­յի նախ­նա­կան ֆի­նան­սա­վո­րում­նե­րով։
Ըստ էու­թյան, գործ ու­նենք ի­րա­վի­ճա­կի հետ, երբ մո­տա­կա մեկ-եր­կու տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում Եվ­րո­պան կու­նե­նա գա­զի գն­ման նոր աղ­բյուր։ Որ­քա­նով է մեծ Եվ­րա­միու­թյան կախ­վա­ծու­թյու­նը ՙԳազպ­րո­մի՚ մար­կե­տին­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից՝ վկա­յում է ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը։ Պրագ­մա­տիկ ա­ռու­մով Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում գա­զա­յին կոն­սոր­ցիու­մի ստեղ­ծու­մը ոչ միայն տն­տե­սա­կան, այ­լեւ քա­ղա­քա­կան հար­ված է Ռու­սաս­տա­նի շա­հե­րին։
Մյուս կող­մից, սա­կայն, Էր­դո­ղա­նի ՙթուր­քա­կան աշ­խար­հի հա­վաք­չու­թյու­նը՚ նույն­պես հար­ված է Ռու­սաս­տա­նին։ Թուր­քիա­յից բա­ցի այդ կա­ռույ­ցի ան­դամ բո­լոր եր­կր­նե­րը՝ Ղա­զախս­տա­նը, Ուզ­բեկս­տա­նը, Ադր­բե­ջա­նը, Ղր­ղըզս­տա­նը եւ Թուրք­մենս­տա­նը նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­ներ են, ներ­կա­յաց­նում են Ռու­սաս­տա­նի հա­մար կեն­սա­կան կա­րե­ւո­րու­թյան տա­րա­ծաշր­ջան­նե­րը՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիան եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սը։
Մեր նախ­կին վեր­լու­ծու­թյուն­նե­րում ՙթուր­քա­կան աշ­խար­հի՚ գոր­ծո­նը դի­տարկ­վել էր այն կտր­ված­քով, որ Էր­դո­ղա­նը հայտ է ներ­կա­յաց­նում թե ՜ Ա­րեւ­մուտ­քին, թե ՜ Ռու­սաս­տա­նին։ Ա­րեւ­մուտ­քի պա­րա­գա­յում կա­րե­լի է զգու­շա­վոր են­թադ­րու­թյուն ա­նել, որ ՙխայ­ծը կուլ չի տվել՚։- Ռու­սաս­տա­նի դեպ­քում ընտ­րու­թյու­նը բարդ է, ո­րով­հե­տեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խզու­մը ՙթուր­քա­կան աշ­խար­հին՚ կա­րող է մղել դե­պի Չի­նաս­տան՝ թու­լաց­նե­լով Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը նախ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, ա­պա եւ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում։
Տե­սա­կա­նո­րեն, ի­հար­կե, առ­կա է հնա­րա­վո­րու­թյուն, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը եւ Ռու­սաս­տա­նը կա­րող են հա­մա­ձայ­նու­թյան գալ։ Չի­նաս­տա­նի հե­տա­գա էքս­պան­սիան հա­կա­սում է ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րին, բայց որ­քա­նո՞վ է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին ձեռն­տու, որ­պես­զի Կենտ­րո­նա­կան Ա­սիան եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սը, ինչ­պես նաեւ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն անց­նեն Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան տակ՝ այս հար­ցի պա­տաս­խա­նը չա­փա­զանց դժ­վար է կան­խա­տե­սել։
Առ­կա եւ են­թադ­րա­բար ձե­ւա­վոր­վող նոր ի­րո­ղու­թյուն­ներն, ան­կաս­կած, ազ­դե­լու են ԼՂ կար­գա­վոր­ման եւ հայ-ադր­բե­ջա­նա­կան ՙհաշ­տեց­ման՚ գոր­ծըն­թա­ցին։ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տու­տի ման­դա­տի շուրջ ար­դեն իսկ առ­կա տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը դա են հու­շում։ Ռու­սաս­տա­նը, ինչ­պես վկա­յում են ՌԴ եւ Ֆրան­սիա­յի ԱԳ եւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ար­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, չի ող­ջու­նում այս փու­լում ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու գա­ղա­փա­րը։