Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՅՏԸ ՌԵԳԻՈՆՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՐՈՇԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օ­րերս հայ-բրի­տա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար ան­նա­խա­դեպ ի­րա­դար­ձու­թյուն է տե­ղի ու­նե­ցել. Մեծ Բրի­տա­նիա­յի խոր­հր­դա­րա­նի Հա­մայ­նք­նե­րի պա­լատն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը պա­հան­ջող օ­րի­նա­գի­ծը։ Այս մա­սին հա­ղոր­դագ­րու­թյու­նը տա­րա­ծել էր Հայ Դա­տի Մեծ Բրի­տա­նիա­յի գրա­սե­նյա­կը։

ՙԱյ­սօր Հայ­կա­կան հար­ցի հա­մար պատ­մա­կան օր է։ Այ­սօր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ օ­րի­նա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ա­ռանց ա­ռար­կու­թյուն­նե­րի ըն­դուն­վեց։ Հա­ջորդ ըն­թեր­ցու­մը կկա­յա­նա 2022թ. մար­տի 18-ին։ Ե­րախ­տա­պարտ ենք Թիմ Լաֆ­թո­նին և այս հա­ջո­ղու­թյան բո­լոր ա­ջա­կից­նե­րին՚,- աս­ված է Հայ Դա­տի Մեծ Բրի­տա­նիա­յի գրա­սե­նյա­կի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նում։
Օ­րի­նա­գի­ծը պա­հան­ջում է Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նից պաշ­տո­նա­պես ճա­նա­չել 1915-1923թթ. կա­տար­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ու զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գե­լու ա­մե­նա­մյա կարգ սահ­մա­նել, ինչ­պես նաև՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան և դրան առ­նչ­վող մար­դու ի­րա­վունք­նե­րի ժա­մա­նա­կա­կից խախ­տում­նե­րի ու պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ կր­թու­թյու­նը և հան­րա­յին տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը խթա­նել։ Սա­կայն սա միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է ի­րա­դար­ձու­թյուն, ո­րը վե­րա­բե­րում է հայ-բրի­տա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին կամ պայ­մա­նա­վոր­ված է մեր երկ­րի հետ ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, կամ ա­ռա­վել ևս, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ջան­քե­րով։
Թեև օ­րերս Մեծ Բրի­տա­նիա­յում ՀՀ դես­պան Վա­րու­ժան Ներ­սե­սյա­նը և ՄԹ Եվ­րո­պա­կան հարևա­նու­թյան և Ա­մե­րի­կա­յի հար­ցե­րով նա­խա­րար Ուեն­դի Մորթ­նը հան­դի­պել էին և անդ­րա­դար­ձել Հա­յաս­տան-ԵՄ հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը (ՀԸԳՀ) փո­խա­րի­նող ՀՀ-ՄԹ երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րի մոտ ժա­մա­նակ­նե­րում պաշ­տո­նա­կան ստո­րագր­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին՝ նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ այդ փաս­տաթղ­թի վերջ­նա­կա­նաց­ման հետ կապ­ված գոր­ծըն­թա­ցը գտն­վում է եզ­րա­փա­կիչ փու­լում։ Թե նոր աշ­խար­հի ձևա­վոր­ման փու­լում ինչ­պե՞ս կդա­սա­վոր­վեն և ի՞նչ նոր ի­մաստ կու­նե­նան հայ-բրի­տա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ևս ու­սում­նա­սի­րու­թյան հե­տաքր­քիր թե­մա է, ո­րով հա­յաս­տա­նյան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը պետք է զբաղ­վեն։
Սա­կայն գաղտ­նիք չէ, որ հայ-բրի­տա­նա­կան քա­ղա­քա­կան, առևտրատն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եր­բեք աչ­քի չեն ըն­կել խո­րու­թյամբ և նույ­նիսկ հա­մե­մա­տե­լի չեն ե­ղել այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և շա­հե­րի հետ, ո­րոնք Մեծ Բրի­տա­նիան ու­նի Թուր­քիա­յում և Ադր­բե­ջա­նում։ Կա­րե­լի է միայն ու­սում­նա­սի­րել British Petroleum-ի ներդ­րում­նե­րը Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­յին հա­մա­կար­գում, և ա­մեն բան ակն­հայտ կդառ­նա։ Թուրք-բրի­տա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ևս մշ­տա­պես դրա­կան հու­նի մեջ են ե­ղել։ Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, Ան­կա­րա­յին Մոսկ­վա-Լոն­դոն վեր­ջին տա­րի­նե­րին ծա­վալ­վող հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մում երկ­րորդ ջու­թա­կի դե­րա­կա­տա­րու­թյունն է վե­րագր­վել, ո­րը վեր­ջինս հիա­նա­լիո­րեն կա­տա­րել է։ Ներ­կա­յումս ՄԹ ո­րո­շում­նե­րը պետք է դի­տար­կել Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոն­տեքս­տում։
Ու­շագ­րավ է հատ­կա­պես այն հան­գա­ման­քը, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չում է մի եր­կիր, ո­րը 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ան­մի­ջա­պես չհետևեց Կա­նա­դա­յի և Ավ­ստ­րիա­յի օ­րի­նա­կին և չսա­ռեց­րեց կամ գո­նե չսահ­մա­նա­փա­կեց թուր­քա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի մա­սե­րի մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին այն դեպ­քում, երբ հաս­տատ­վել էր, որ դրանք տե­ղադր­վում են Թուր­քիա­յում ար­տադր­վող և Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի կող­մից կի­րառ­վող ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի վրա։
Ի դեպ, Bayraktar-ի ո­րոշ տե­սակ­նե­րի ար­տադ­րու­թյու­նը կախ­ված է աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից Թուր­քիա տեխ­նո­լո­գիա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րից, ա­ռա­ջին հեր­թին՝ Մեծ Բրի­տա­նիա­յից, իսկ բրի­տա­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րի մա­տա­կա­րար­ման դա­դա­րեց­ման մա­սին հայտ­նի դար­ձավ պա­տե­րազ­մից հե­տո՝ ա­միս­ներ անց։ Սա­կայն, ե­թե նույ­նիսկ չհետևենք այն զար­գա­ցում­նե­րին, ո­րոնք կան ԵՄ-Թուր­քիա, ՆԱ­ՏՕ-Թուր­քիա, ԱՄՆ-Թուր­քիա, Գեր­մա­նիա-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ակն­հայտ է դառ­նում, որ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Մեծ Բրի­տա­նիա­յի սր­տով չէ։ Հատ­կան­շա­կան է նաև եվ­րո­պա­կան մա­մու­լում ոչ պա­տա­հա­կա­նո­րեն շա­բաթ­ներ ա­ռաջ տա­րած­ված տե­ղե­կու­թյու­նը, թե Մեծ Բրի­տա­նիա­յի դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Հու­նաս­տա­նում ու­նե­ցած ի­րենց հան­դի­պում­նե­րում խո­սել են այն մա­սին, թե Էր­դո­ղա­նի օ­րե­րը հաշ­ված են։ Պետք չէ շատ հե­ռուն գնալ, կա­րե­լի է հի­շել սեպ­տեմ­բե­րին Նյու Յոր­քում կա­յա­ցած ՄԱԿ ԳԱ-ում Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ե­լույ­թը. նա հայ­տա­րա­րել էր, որ աշ­խարհն ա­վե­լի մեծ է 5-ից՝ նկա­տի ու­նե­նա­լով ՄԱԿ ԱԽ-ի 5 մշ­տա­կան ան­դամ­նե­րին (ԱՄՆ, Ռու­սաս­տան, Չի­նաս­տան, Ֆրան­սիա, Մեծ Բրի­տա­նիա)։ Էր­դո­ղա­նը կար­ծիք էր հայտ­նել, որ հենց դրա պատ­ճա­ռով է, որ աշ­խար­հը հայ­տն­վել է նոր ճգ­նա­ժա­մի մեջ, թեև այս մա­սին նա ա­վե­լի վաղ ևս խո­սել էր։
Թուր­քիա-ԵՄ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա լար­վա­ծու­թյու­նը մեկ այլ կարևոր և ծա­վա­լուն թե­մա է։ Այս տար­վա հոկ­տեմ­բե­րին Եվ­րա­միու­թյան հրա­պա­րա­կած Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցու­թյան գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ՙԹուր­քիա 2021՚ զե­կույ­ցը ա­մե­նա­կոշտն էր վեր­ջին գրե­թե 2 տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում, երբ Թուր­քիան հա­վակ­նում է միա­նալ Եվ­րո­պա­կան միու­թյա­նը։ Եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր կա­ռույ­ցի շեշ­տադ­րում­նե­րը վե­րա­բե­րում էին գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րին։

ՙԹուր­քիան ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում է ու­նե­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ջան­քե­րին ա­ջակ­ցե­լու գոր­ծում՝ տրա­մադ­րե­լով ռազ­մա­կան օգ­նու­թյուն, հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ ու զենք և, ինչ­պես հա­ղորդ­վում է, ա­ջակ­ցու­թյուն օ­տա­րերկ­րյա զի­նյալ­նե­րի տես­քով՚,- աս­ված էր զե­կույ­ցում։
Զե­կույ­ցում նշ­վում էր նաև, որ Թուր­քիան ա­վե­լի է հե­ռա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից, օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան, ար­դա­րա­դա­տու­թյան ան­կա­խու­թյան և հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ի­րա­վի­ճա­կը երկ­րում շա­րու­նա­կում է վատ­թա­րա­նալ։ Մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց Թուր­քիա­յում և ԵՄ-ում նաև վեր­ջերս տե­ղի ու­նե­ցա­ծը. Կա­նա­դա­յի, Ֆրան­սիա­յի, Ֆին­լան­դիա­յի, Դա­նիա­յի, Գեր­մա­նիա­յի, Նի­դեռ­լանդ­նե­րի, Նոր Զե­լան­դիա­յի, Նոր­վե­գիա­յի, Շվե­դիա­յի և ԱՄՆ-ի դես­պա­նատ­նե­րը Թուր­քիա­յին կոչ էին ա­րել ա­զատ ար­ձա­կել ի­րա­վա­պաշտ­պան Օս­ման Քա­վա­լա­յին, ո­րին հա­ջոր­դել էր Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիբ Էր­դո­ղա­նի հրա­հան­գը ԱԳՆ-ին՝ ան­հա­պաղ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել, որ­պես­զի նշ­ված 10 դես­պան­նե­րը persona non grata՝ ան­ցան­կա­լի անձ հայ­տա­րար­վեն։
Վեր­լու­ծա­բան­նե­րի գնա­հատ­մամբ, խն­դի­րը Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ա­նընդ­հատ ա­ճող հա­վակ­նու­թյուն­ներն են, ինչ­պես նաև նոր աշ­խար­հում գեր­տե­րու­թյուն­նե­րի դիր­քա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րում ԱՄՆ-ի հետ ակ­տիվ է նաև Մեծ Բրի­տա­նիան։ Այս տար­վա սեպ­տեմ­բե­րին Ավ­ստ­րա­լիան, Մեծ Բրի­տա­նիան և ԱՄՆ-ն ստեղ­ծե­ցին AUKUS-ը՝ պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի նոր դա­շին­քը, ո­րը կոչ­ված է ա­պա­հո­վե­լու ան­դամ եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Հնդ­կա-Խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տա­րա­ծաշր­ջա­նում. նպա­տա­կը՝ դի­մագ­րա­վել Չի­նաս­տա­նի ա­ճող ազ­դե­ցու­թյա­նը։ Ի դեպ, այս դա­շին­քի ձևա­վո­րումն ա­նակն­կալ էր դա­շին­քը կազ­մող եր­կր­նե­րի գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար, ո­րոնք սա դա­վա­ճա­նու­թյուն հա­մա­րե­ցին։
ՙ168 Ժամ՚-ի հետ զրույ­ցում եվ­րո­պա­ցի վեր­լու­ծա­բան Ու­վե Հալ­բախն ա­սաց, որ Մեծ Բրի­տա­նիա­յի նման ո­րո­շում­նե­րը կապ ու­նեն ոչ այն­քան ԵՄ-ի, որ­քան ԱՄՆ-ի հետ։ Ըստ նրա, ՄԹ-ն իր քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներն ա­ռա­վե­լա­պես հա­մա­ձայ­նեց­նում է ԱՄՆ-ի հետ, ո­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են խո­րա­նալ, նոր ա­լյանս­ներ են ձևա­վոր­վում, ո­րը թե­լադ­րում է հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այլ հա­մա­կարգ, այդ թվում՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եր­կր­նե­րի հետ։
ՙԱՄՆ նա­խա­գահ Բայ­դե­նի կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Թուր­քիա­յի նկատ­մամբ բա­վա­կա­նին կոշտ է, թեև, կա­րե­լի է ա­սել՝ կա­մուրջ­նե­րը չեն այր­վում, սա­կայն կա հս­տակ կոշտ վե­րա­բեր­մունք, ո­րը, կա­րե­լի է ա­սել, ու­նի իր ազ­դե­ցու­թյու­նը, չէր կա­րող չու­նե­նալ` հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, թե ինչ եր­կիր է ԱՄՆ-ն։ ԱՄՆ նա­խա­գա­հը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, սա, կար­ծում եմ, ևս իր դերն ու­նե­ցել է, իսկ ին­չո՞ւ Բայ­դե­նը դա ա­րեց, սա իր տե­սա­կի մեջ ինչ-որ ճնշ­ման գոր­ծո­ղու­թյուն էր Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ինչ­պես և մնա­ցած բո­լոր բա­նաձևե­րը և Բայ­դեն-Էր­դո­ղան հան­դիպ­ման ձգձ­գու­մը։ Էր­դո­ղա­նը ևս փոր­ձում է մանևրե­լով քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, օգ­տա­գոր­ծե­լով ռու­սա­կան գոր­ծո­նը, փոր­ձե­լով տա­րա­ծաշր­ջա­նում նոր ձևա­չա­փեր կի­րա­ռել, նվա­զեց­նել արևմտյան ազ­դե­ցու­թյու­նը։ Իսկ հա­վա­քա­կան Արևմուտքն իր հեր­թին միա­տարր չէ, ԵՄ-ն ակ­տիվ է իր հեր­թին՝ իր բո­լոր խն­դիր­նե­րով և ներ­քին հա­կա­մար­տու­թյուն­նե­րով, մր­ցակ­ցու­թյուն­նե­րով, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րով հան­դերձ, ո­րոնք նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի շուրջ են, Բրի­տա­նիա-ԱՄՆ տան­դե­մը մեկ այլ պատ­մու­թյուն է։ Ե­թե կա Թուր­քիա­յի դեմ սրու­թյուն, դա այն պատ­ճա­ռով է, որ Թուր­քիան ի­րեն այլ կշիռ է փոր­ձում հա­ղոր­դել, ո­րը չի ըն­դուն­վում, և դա հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տա­լիս Հա­յաս­տա­նի նման եր­կր­նե­րին։ Ուս­տի պա­լատ­նե­րի այս ո­րոշ­ման պատ­ճառ­նե­րը բազ­մա­շերտ են՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը։
Նա կար­ծում է, որ սա նոր հայ­տի դրսևո­րում է ՄԹ կող­մից, ո­րը կամ­րապ­նդ­վի լրա­ցու­ցիչ քայ­լե­րով, որ­պես­զի գոր­ծըն­թաց­նե­րը ռե­գիո­նում ԱՄՆ-ի հա­մար վե­րահս­կե­լի լի­նեն։