[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒԻԼՅԱՄ ՀԱՍԿԵԼԸ ՓՈՐՁՈՒՄ ՆԱԽԻՋևԱՆԸ, ԱՐՑԱԽԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ՆՎԻՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Զ. Շու­շե­ցի

1919 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 21-ին ա­մե­րի­կա­ցի ռազ­մա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ուի­լյամ Հաս­կե­լը Երևան ժա­մա­նե­լուց հե­տո հան­դի­պում­ներ է ու­նե­նում Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան հետ։ Զրույց­նե­րի ժա­մա­նակ Հաս­կելն ըն­դգ­ծում է, թե ինչ ծրագ­րե­րով է ե­կել։ Ա­ռա­ջին հա­յաց­քից Հաս­կե­լի ծրագ­րերն ու խոս­տում­նե­րը բա­ցա­ռա­պես հա­յան­պաստ են։ Դրա մա­սին ման­րա­մասն ներ­կա­յաց­րել ենք նա­խորդ հա­մար­նե­րում։ Սա­կայն հե­տա­գա­յում ար­դեն տես­նում ենք, որ Հաս­կե­լի խոս­տում­ներն ու գոր­ծերն ի­րար այդ­քան էլ չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ 

Ար­դեն իսկ օ­գոս­տո­սի 23-ին նա մեկ­նում է Թիֆ­լիս, ա­պա և՝ Բա­քու։ Բաք­վում Հաս­կե­լը հան­դի­պում է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ, որ­պես­զի քն­նար­կի Շա­րուր-Նա­խիջևա­նի հար­ցը։ Բաք­վում Հաս­կե­լը հան­դի­պում է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար Նա­սիբ բեկ Ու­սուպ­բե­գո­վին, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րին։ Քն­նար­կում­նե­րից հե­տո՝ օ­գոս­տո­սի 29-ին, Ու­սուպ­բե­գովն ու Հաս­կե­լը ստո­րագ­րում են պայ­մա­նա­գիր, ո­րը բա­ցա­ռա­պես ադր­բե­ջա­նա­մետ պայ­մա­նա­գիր էր.
ՙԱյդ պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն՝ ՙՇա­րուր-Դա­րա­լա­գյա­զի և Նա­խիջևա­նի գա­վառ­նե­րում պի­տի հաս­տատ­վի չե­զոք շր­ջան՚, ո­րի կա­ռա­վա­րու­թյու­նը պի­տի հան­ձն­վի գն­դա­պետ Հաս­կե­լի նշա­նա­կած ընդ­հա­նուր նա­հան­գա­պե­տին։ Եր­կու կող­մերն այդ շր­ջա­նից հա­նում են ի­րենց զոր­քե­րին ու գոր­ծա­կալ­նե­րին, և կազ­մա­կերպ­վում է տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն։ Այս­պի­սով Շա­րուր-Դա­րա­լա­գյազ-Նա­խիջևա­նի շր­ջան­նե­րը հայ­տա­րար­վում էին վի­ճե­լի։
Ա­վե­լին` պայ­մա­նագ­րի 9-րդ կետն ա­սում էր. ՙՀա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը պի­տի գոր­ծադ­րե իր ամ­բողջ ազ­դե­ցու­թյու­նը հան­գս­տաց­նե­լու հա­մար հայ ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չե­զոք շր­ջա­նում և Զան­գե­զու­րում՚։ 12-րդ կե­տով ՙԱզր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հա­մա­ձայ­նում է ա­մեն կերպ դյու­րաց­նել Ա­մե­րի­կյան նպաս­տա­մա­տույ­ցի պա­րե­նա­վոր­ման և սնունդ տա­լու գոր­ծը Շու­շիի և Զան­գե­զու­րի շր­ջան­նե­րի ազ­գաբ­նակ­չու­թյա­նը՚։ 15-րդ կե­տով ՙԲա­քու-Ջուլ­ֆա շին­վող եր­կա­թու­ղա­գի­ծը պի­տի լի­նի բա­ցա­ռա­պես Ազր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան իշ­խա­նու­թյան տակ և ոչ ոք չպի­տի խառն­վի նրա կա­ռուց­ման գոր­ծում՚։ 16-րդ կետ. ՙՀա­յաս­տա­նի չե­զոք շր­ջա­նի սահ­մա­նը պի­տի լի­նի այն տե­ղը, ո­րը կոչ­վում է Գայ­լի Դրունք՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 23)։
Այլ կերպ ա­սած, Հաս­կե­լը Զան­գե­զու­րը և Ար­ցա­խը տա­լիս է Ադր­բե­ջա­նին։ Հաշ­վի առ­նե­լով նաև այն, որ չե­զոք գո­տի էր հա­մար­վում նաև Դա­րա­լա­գյա­զը (ներ­կա­յիս Վա­յոց ձո­րի մա­սը), ստաց­վում էր, որ փորձ էր ար­վում հայ­կա­կան տա­րածք­նե­րը տալ Ադր­բե­ջա­նին և ար­դյուն­քում, մեր օ­րե­րի քա­ղա­քա­կան լեզ­վամ­տա­ծո­ղու­թյամբ աս­ված՝ ստեղ­ծե­լու ՙթուր­քա­կան մի­ջանց­քը՚։ Բաք­վում Հաս­կե­լի և Ու­սուպ­բե­գո­վի ստո­րագ­րած պայ­մա­նագ­րի կն­քու­մը մեծ զայ­րույթ ա­ռա­ջաց­րեց Երևա­նում։ Բա­ցի այդ, Հաս­կելն ու­ղար­կում է Երևան պայ­մա­նագ­րի եր­կու օ­րի­նակ և նշում, որ կա­ռա­վա­րու­թյու­նը ստո­րագ­րի ա­ռանց դան­դա­ղե­լու։ Սա­կայն այդ ըն­թաց­քում, այս­պես կոչ­ված, ՙՀա­րավ-Արևմտյան Ադր­բե­ջա­նի՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Հաս­կե­լին հասց­նում են 10 կե­տից բաղ­կա­ցած հու­շա­գիր, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­վում է.
ՙՆկա­տի ու­նե­նա­լով, որ ա­մեն ազգ ի­րա­վունք ու­նի ան­կա­խու­թյան և իր ձեռքն առ­նե­լու իր ի­րա­վունք­ներն ու ճա­կա­տա­գի­րը, Սուր­մա­լուի, Վե­դի-Բա­սա­րի, Մի­լիս­տա­նի, Շա­րու­րի, Նա­խիջևա­նի և Օր­դու­բա­դի շր­ջան­ներն ի­րենց հա­մա­րում են ան­բա­ժա­նե­լի մաս Ադր­բե­ջա­նի՚։ (Նույն տե­ղում՝ էջ 324)։
Թուրք–ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան կեղծ փաս­տաթղ­թում աս­վում էր նաև, որ այս շր­ջան­նե­րի ժո­ղո­վուրդն Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից, ինչ­պես նաև Հաս­կե­լից պա­հան­ջում է, որ­պես­զի ի­րենք այլևս չեն­թարկ­վեն Հա­յաս­տա­նին, ու­նե­նան ժա­մա­նա­կա­վոր ինչ-որ դրու­թյուն, քնն­վի հա­յե­րի իբրև թե ՙվայ­րա­գու­թյուն­ներն՚ Երևա­նում ապ­րող ադր­բե­ջան­ցի­նե­րի դեմ, հա­կա­ռակ դեպ­քում ի­րենք կդի­մեն զեն­քով պայ­քա­րի։ Հեր­թա­կան սուտ փաս­տա­թուղ­թը ստա­նա­լով՝ Հաս­կելն ա­վե­լի է խճճ­վում։ Սի­մոն Վրա­ցյանն ինքն իր գր­քում ըն­դգ­ծում է, որ Հաս­կե­լը ա­մեն կող­մում հան­դի­պե­լով թուր­քե­րի բո­ղոք­նե­րին և ստե­րին, չէր կա­րո­ղա­նում կողմ­նո­րոշ­վել, թե ի­րա­կա­նում ո՞րն է ճշ­մար­տու­թյու­նը և ո՞րն է կեղ­ծի­քը։ Սրա­նից զատ, Հաս­կե­լը նաև ստա­նում է ևս մեկ կեղծ փաս­տա­թուղթ, այս­պես կոչ­ված, ՙԵրևա­նի վա­ղե­մի բնա­կիչ թուր­քե­րի կող­մից՚, ով­քեր ներ­կա­յաց­նում էին այն մա­սին, թե իբր հա­յե­րի կող­մից են­թարկ­վում են բռ­նու­թյուն­նե­րի և կո­տո­րած­նե­րի։
Ար­դյուն­քում՝ Բաք­վից Հաս­կե­լի ու­ղար­կած գրու­թյու­նը քնն­վում է երկ­րի կա­ռա­վա­րու­թյու­նում և ո­րո­շում է կա­յաց­վում Հաս­կե­լի մոտ ու­ղար­կել պատ­վի­րա­կու­թյուն, ո­րը ման­րա­մասն կպար­զի ամ­բողջ ե­ղե­լու­թյու­նը։ Քն­նար­կում­նե­րից հե­տո Հաս­կե­լը չե­ղյալ հայ­տա­րա­րեց Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար Ու­սուպ­բե­գո­վի հետ ստո­րագ­րած պայ­մա­նագ­րի այն կե­տե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում էին Ար­ցա­խին և Զան­գե­զու­րին։ Ադր­բե­ջա­նը մեր­ժեց ըն­դու­նել այդ հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Կարճ ժա­մա­նակ անց Հաս­կե­լը կար­գադ­րեց Նա­խիջևան մտց­նել ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյու­նը։ Ար­դյուն­քում՝ Նա­խիջևա­նը իր ինք­նա­վա­րու­թյու­նը պա­հեց մինչև 1920 թվա­կա­նի ա­մառ։


168.am