[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

 

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովում ներկայացված «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արդարություն»  կուսակցությունների  փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր  հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն»  և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները։

ԱՀ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում  տարվող գործողությունների մասին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին