Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՄԻՊ. միջազգային կառույցներն արձագանքում են բանաձեւերով

 

Ադրբեջանի հանցագործությունների ու ցեղասպանական գործողությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներին Միջազգային համապատասխան կառույցներն արձագանքում են բանաձեւերի տեսքով։ Այս մասին Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում փետրվարի 26-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը' նշելով, որ այդուհանդերձ, ակնկալիքն այն է, որպեսզի Ադրբեջանն իր բոլոր հանցագործությունների համար քաղաքական, տնտեսական ու իրավական պատասխանատվության ենթարկվի։ «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» թեմայով ասուլիսին ԱՀ ՄԻՊ-ը հավելեց, որ ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի կողմից այլ վայրերում հայերի կոտորածների մասին փաստագրված սուղ նյութերի, 2020 թվականին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների վերաբերյալ ամբողջական փաստերը հավաքագրված և համակարգված ներկայացվել են միջազգային իրավապաշտպան և մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կազմակերպություններին։ Գ. Ստեփանյանի հաղորդմամբ' դրանք ներկայում քննվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում:

Աննա Պետրոսյան