ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓԱԿԱՆԸ»

 

Մարաղայի ողբերգության տարելիցի առթիվ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ արցախահայության ազատ ապրելու իրավունքի երաշխավորի հանձնառությանը, Ադրբեջանի արտգործնախարարությունը գնահատել է իր «ներքին գործերին միջամտություն եւ անջատողականության հովանավորում»։ Ադրբեջանը հայտարարել է, որ անկախ Հայաստանի դիրքորոշումից առաջ է տանելու իր «միջազգային սահմաններում զարգացումը՝ համաձայն միջազգային պարտավորությունների»։ Ըստ էության, պաշտոնական Բաքուն կասկածի տակ է դնում Արցախի հայ բնակչության քաղաքական իրավունքների հարցով որեւէ քննարկում։ Եւ դա արվում է ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությունից հետո, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում։

Ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը խիստ զգա­յուն է։ Փետր­վա­րի 22-ին ստո­րագր­վել է դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին Հռ­չա­կա­գիր, ո­րի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան եւ հան­րա­յին լայն շր­ջա­նակ­նե­րի վե­րա­բեր­մուն­քը խիստ բա­ցա­սա­կան է։ Ի­րա­վի­ճա­կին ազ­դում են նաեւ ա­րեւմ­տյան եր­կր­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես դի­տար­ժան է Ի­տա­լիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի Բա­քու այ­ցը, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել է ադր­բե­ջա­նա­կան գա­զի գն­ման ծա­վալ­նե­րը մե­ծաց­նե­լու հար­ցը։ Ի­տա­լիան Եվ­րա­միու­թյան ան­դամ է։ ԵՄ-ն տա­րի­ներ շա­րու­նակ Ադր­բե­ջա­նի հետ քն­նար­կել է ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից կախ­վա­ծու­թյու­նը թո­թա­փե­լու հար­ցը։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան բարձր մա­կար­դա­կի վեր­ջին հան­դի­պու­մը տե­ղի է ու­նե­ցել Եվ­րո­պա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Մի­շե­լի միջ­նոր­դու­թյամբ։
Այս ի­մաս­տով պետք է բնու­թագ­րա­կան հա­մա­րել, որ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո ՌԴ ԱԳ նա­խա­րար Լավ­րո­վը հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել ադր­բե­ջան­ցի պաշ­տո­նա­կից Բայ­րա­մո­վի հետ, ին­չին հա­ջոր­դել են Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նի հետ։ Իշ­խող տպա­վո­րու­թյուն է, որ Ռու­սաս­տա­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման միջ­նոր­դու­թյու­նը ո­րե­ւէ կող­մի զի­ջե­լու կամ նույ­նիսկ նրա հետ կի­սե­լու մտադ­րու­թյուն չու­նի։ Դա վե­րա­բե­րում է ե՛ւ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մանագծ­ման-սահ­մա­նա­զատ­մա­նը, ե՛ւ ԼՂ կար­գա­վոր­մա­նը։
Այս ի­րա­վի­ճա­կում Ի­տա­լիա­յի եւ, առ­հա­սա­րակ, Եվ­րա­միու­թյան հետ է­ներ­գե­տիկ ծրագ­րե­րի թե­ման, ան­շուշտ, Ադր­բե­ջա­նի հա­մար Ռու­սաս­տա­նի հետ երկ­խո­սու­թյան դի­վա­նա­գի­տա­կան ռե­սուրս կա­րող է լի­նել։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նում գա­զի ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը տա­րե­կան 23 մի­լիարդ խո­րա­նարդ մետ­րի հասց­նե­լու ծրագ­րին, ո­րը Եվ­րա­միու­թյու­նը պատ­րաստ է ֆի­նան­սա­վո­րել, բայց Ադր­բե­ջա­նը փետր­վա­րի 22-ի Հռ­չա­կագ­րով պար­տա­վոր­ված է է­ներ­գե­տիկ ծրագ­րե­րը հա­մա­ձայ­նեց­նել Ռու­սաս­տա­նի հետ։
Դի­տար­կե­լով այս ի­րա­վի­ճա­կը` Regnum-ի մեկ­նա­բա­նը գտ­նում է, որ Բա­քուն ձգ­տում է հա­վա­սար­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի քա­ղա­քա­կան մեծ խա­ղա­ցող­նե­րին եւ դա հա­մա­րում «չա­փա­զանց ռիս­կա­յին»։ Ադր­բե­ջա­նում, բնա­կա­նա­բար, ռիս­կե­րը հաշ­վարկ­վում են, կան­խած­րագ­րում­նե­րը՝ հա­մա­ձայ­նեց­վում Թուր­քիա­յի հետ։ Ուկ­րաի­նա­կան ճգ­նա­ժա­մի ցան­կա­ցած հան­գու­ցա­լուծ­ման դեպ­քում Եվ­րո­պան այ­լեւս ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից նույն կախ­վա­ծու­թյան մեջ չի գտն­վե­լու։ Ինտ­րիգն այն է, թե ով է փո­խա­րի­նե­լու Ռու­սաս­տա­նին։ Գա­զի ադր­բե­ջա­նա­կան պա­շար­նե­րը եվ­րո­պա­կան սպա­ռո­ղու­նա­կու­թյան տե­սա­կե­տից մեծ չեն։ Բայց քա­ղա­քա­կան «խա­ղա­քարտ» Ադր­բե­ջանն, այ­նուա­մե­նայ­նիվ, ու­նի։
Ո­րե­ւէ տե­ղե­կու­թյուն չկա, թե է­ներ­գե­տիկ ծրագ­րե­րի հա­մա­ձայ­նեց­ման ուղ­ղու­թյամբ ինչ քն­նար­կում­ներ են ըն­թա­նում Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ։ Ա­ռայժմ հայտ­նի է, որ ռու­սաս­տա­նյան տասն­չորս ըն­կե­րու­թյուն­ վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի հայտ է ներ­կա­յաց­րել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Պարզ չէ, թե խոս­քը կոնկ­րետ ինչ ծրագ­րե­րի մա­սին է։ Բաք­վում Ադր­բե­ջա­նի դես­պա­նը չի բա­ցա­ռել, որ դրանք կա­րող են առ­նչ­վել նաեւ «հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ո­լոր­տին»։
Քա­ղա­քա­կան ա­ռու­մով Ադր­բե­ջա­նը փոր­ձե­լու է Հա­յաս­տա­նի հետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի սկզ­բունք­նե­րը» դարձ­նել նաեւ Ռու­սաս­տա­նի օ­րա­կար­գը։ Այս ի­մաս­տով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ֆրան­սիա­ցի եւ ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գահ­նե­րի Հա­յաս­տան այ­ցե­րը գործ­նա­կան կա­րե­ւո­րու­թյուն չեն կա­րող ու­նե­նալ, ե­թե Ադր­բե­ջա­նը է­ներ­գա­կիր­նե­րի տա­րանց­ման հար­ցում Ռու­սաս­տա­նին լուրջ եւ ի­րաց­նե­լի ա­ռա­ջար­կու­թյուն ա­նի։ Այդ հար­ցում սկզ­բուն­քա­յին է լի­նե­լու Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մը։ Ապ­րի­լի 19-ին նա­խա­տես­ված վար­չա­պետ Փա­շի­նյա­նի մոս­կո­վյան այ­ցը բո­լոր ա­ռում­նե­րով գեր­կա­րե­ւոր է։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ դրան կհա­ջոր­դի ե­ռա­կողմ նոր՝ Փա­շի­նյան-Ա­լիեւ-Պու­տին հան­դի­պում։ Ռու­սաս­տա­նը կբա­ցի՞ դե­պի Եվ­րո­պա ադր­բե­ջա­նա­կան գա­զի փա­կա­նը։ Իսկ դրա դի­մաց ի՞նչ կա­րող է զի­ջել Բա­քուն։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ