[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԼԱՆԴ­ՇԱՖ­ՏԻ ՁԵ­ՎԱ­ՎՈ­ՐՈՒՄՆ ՈՒ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԱԿՆ­ԿԱ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ

Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի՝ հու­լի­սին կա­յա­նա­լիք գա­գաթ­նա­ժո­ղո­վում կքն­նարկ­վեն Ուկ­րաի­նա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­ման հար­ցեր։ Դա­շին­քում միա­կար­ծիք են այն հար­ցում, որ անհ­րա­ժեշտ է ա­ջակ­ցել Ուկ­րաի­նա­յին ամ­բողջ ու­ժով, մաս­նա­վո­րա­պես զեն­քի մա­տա­կա­րար­մամբ, իսկ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հար­ցում Արևմուտ­քը պատ­րաստ է ձեռ­նար­կել նոր մի­ջոց­ներ, հայ­տա­րա­րել է Գեր­մա­նիա­յի կանց­լեր Օ­լաֆ Շոլ­ցը։ Անդ­րա­դառ­նա­լով ԵՄ-ին Ուկ­րաի­նա­յի ան­դա­մակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րին՝ կանց­լերն ըն­դգ­ծել է, որ այդ եր­կի­րը եվ­րո­պա­կան ըն­տա­նի­քի մաս է կազ­մում։

ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վին ըն­դա­ռաջ՝ Արևմուտ­քը սկան­դի­նա­վյան եր­կու պե­տու­թյուն­նե­րի՝ Ֆին­լան­դիա­յի և Շվե­դիա­յի՝ կա­ռույ­ցին ան­դա­մակ­ցե­լու գոր­ծըն­թաց նա­խա­ձեռ­նեց։ Մա­յի­սի 15-ին Ֆին­լան­դիան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քին ան­դա­մակ­ցե­լու ո­րոշ­ման մա­սին։ Նույն­պի­սի ո­րո­շում կա­յաց­վեց Շվե­դիա­յում։ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գը հա­վաս­տիաց­րեց, որ այդ եր­կր­նե­րին ա­րագ ան­դա­մակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն կտր­վի։
Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված նշ­ված եր­կր­նե­րի՝ ՆԱ­ՏՕ-ին միա­նա­լու մտադ­րու­թյու­նը։ Բրի­տա­նա­կան «Guardian» պար­բե­րա­կա­նը վկա­յա­կո­չում է Ֆին­լան­դիա­յի և Շվե­դիա­յի վար­չա­պետ­եր Սան­նա Մա­րի­նի ու Մագ­դա­լե­նա Ան­դեր­սո­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց հա­մա­ձայն՝ Ուկ­րաի­նա­յում Ռու­սաս­տա­նի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վա­լու­մը փո­խել է եվ­րո­պա­կան անվ­տան­գու­թյան ողջ լանդ­շաֆ­տը։ Պար­բե­րա­կա­նը մեջ­բե­րում է այդ առն­չու­թյամբ եր­կու պե­տու­թյուն­նե­րում անց­կաց­ված սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման ար­դյունք­նե­րը. Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քին ան­դա­մակ­ցե­լուն կողմ ար­տա­հայտ­ված­նե­րի թի­վը Ֆին­լան­դիա­յում հա­սել է շուրջ 75%-ի, Շվե­դիա­յում՝ 60%։ Ան­դա­մակ­ցու­թյու­նը ՆԱ­ՏՕ-ին կն­շա­նա­կի, որ Ֆին­լան­դիան ու Շվե­դիան ա­ռա­ջին ան­գամ մի­ջու­կա­յին տե­րու­թյուն­նե­րից պաշտ­պա­նու­թյան ե­րաշ­խիք­ներ կու­նե­նան, գրում է պար­բե­րա­կա­նը։ ԱՄՆ իշ­խա­նու­թյուն­ներն այս գոր­ծըն­թա­ցին ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նել են մա­յի­սի սկզ­բին։ Հայ­տա­րա­րու­թյու­նը հն­չել է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով օգ­նա­կա­նի շուր­թե­րով։ Վա­շինգ­տո­նում հա­մոզ­ված են, որ եր­կու եր­կր­նե­րը կամ­րաց­նեն դա­շին­քը, ինչ­պես նաև կբար­դաց­նեն ռու­սա­կան ռազ­մա­կան ծրագ­րե­րի ի­րա­գոր­ծու­մը։
Մոսկ­վա­յից ար­ձա­գան­քել են պաշ­տո­նա­կան տար­բեր մա­կար­դակ­նե­րով։ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վի ու­ղեր­ձը ՆԱ­ՏՕ-ի ընդ­լայ­նում թույլ չտա­լու մա­սին է, քա­նի որ այն չի նպաս­տում Եվ­րա­սիա­յի անվ­տան­գու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես, Ֆին­լան­դիա­յի մուտ­քը դա­շինք Ռու­սաս­տա­նին ուղղ­ված սպառ­նա­լիք է։ Ֆին­լան­դիա­յի և Շվե­դիա­յի ան­դա­մակ­ցու­թյու­նը մի­ջու­կա­յին զեն­քից զերծ կար­գա­վի­ճա­կից փաս­տա­ցի հրա­ժար­վել է նշա­նա­կում, ո­րի հետ կապ­ված Մոսկ­վա­յի մոտ հար­ցեր են ա­ռա­ջա­նում, ա­սել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­լեք­սանդր Գրուշ­կոն։ Նա հարկ է հա­մա­րել նա­խազ­գու­շաց­նել, որ հատ­կա­պես Ֆին­լան­դիա­յի ռազ­մա­կան անվ­տան­գու­թյու­նը ՆԱ­ՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու դեպ­քում զգա­լիո­րեն կթու­լա­նա։ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը նաև ըն­դգ­ծել է, որ եր­կու եր­կր­նե­րի ան­դա­մակ­ցու­թյու­նը Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քին ռազ­մա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն է նշա­նա­կում, ին­չը չի կա­րող ա­ռանց քա­ղա­քա­կան ար­ձա­գան­քի մնալ։ Ռու­սա­կան կող­մի հա­մար շատ կարևոր է այն հար­ցը, թե դա­շինքն ինչ­պի­սի են­թա­կա­ռուց­վածք­ներ կտե­ղա­կա­յի այդ տա­րածք­նե­րում։ ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի փոխ­նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վեդևը, խո­սե­լով ուկ­րաի­նա­կան ճգ­նա­ժա­մի ա­ղե­տա­լի հետևանք­նե­րի մա­սին, շեշ­տել է, որ Ուկ­րաի­նա­յին սպա­ռա­զի­նե­լը ՆԱ­ՏՕ-ին ան­մի­ջա­կա­նո­րեն բախ­վե­լու ռիս­կեր է ստեղ­ծում, ին­չը կա­րող է մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի վե­րած­վել։ Նրա բնո­րոշ­մամբ՝ Ուկ­րաի­նան ինք­նին ա­մե­րի­կա­ցի­նե­րին պետք չէ, եվ­րո­պա­ցի­նե­րին էլ ա­ռանձ­նա­կի պետք չէ, բայց դա գոր­ծիք է Ռու­սաս­տա­նի և ո­րոշ չա­փով նաև Չի­նաս­տա­նի դեմ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղում։
Ռու­սաս­տա­նի և Արևմուտ­քի միջև գլո­բալ դի­մա­կա­յու­թյու­նը, նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տի ձևա­վո­րու­մը չեն կա­րող չազ­դել տա­րա­ծաշր­ջան­նե­րում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա, հատ­կա­պես երբ դրան­ցում առ­կա են չլուծ­ված հա­կա­մար­տու­թյուն­ներ։ Թուր­քիա­յում իշ­խող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյան մա­մու­լի խոս­նակ Օ­մեր Չե­լի­քի հայ­տա­րա­րու­թյու­նը դի­տար­կենք այս հա­մա­տեքս­տում։ Նրա ի­րա­զեկ­մամբ՝ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հետ կապ­ված՝ Ան­կա­րա­յում վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տում են հայ­կա­կան սփյուռ­քի ո­րոշ լոբ­բիստ­նե­րի կող­մից գոր­ծըն­թա­ցը սա­բո­տա­ժի են­թար­կե­լու մի­տում­ներ։ Չե­լիքն ա­սել է, թե մինչ այժմ կող­մե­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պում­ներն ան­ցել են կա­ռու­ցո­ղա­կան մթ­նո­լոր­տում։ Իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչն այդ­պես ար­տա­հայտ­վել է Ան­կա­րա­յի բուն նպա­տակ­նե­րը քո­ղար­կե­լու նպա­տա­կով։ «Կա­ռու­ցո­ղա­կան մթ­նո­լոր­տի» փո­փո­խու­թյան պատ­ճա­ռը դա չէ, բա­ցի այդ, թուր­քա­կան կող­մի հա­մար նո­րու­թյուն չեն հայ­կա­կան սփյուռ­քի պա­հանջ­նե­րը։ Վեր­ջերս էլ Ադր­բե­ջա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, թե ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ժա­մա­նա­կա­վոր են տե­ղա­կայ­ված։ Սրա պա­տաս­խա­նը տր­վեց ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով. քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը News.am-ին տված մեկ­նա­բա­նու­թյու­նում հա­կա­դար­ձեց Բաք­վին՝ ա­սե­լով, որ Ղա­րա­բա­ղյան երկ­րորդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ա­լիևի հաղ­թա­նա­կը կա­րող էր չլի­նել։ Ռու­սաս­տա­նը կա­րող էր Գյում­րիի ռազ­մա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը Ղա­րա­բա­ղի օ­րի­նա­կան ու աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րին տե­ղա­կա­յել և հայ­տա­րա­րել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, որ­պես­զի կան­խի ու­ժա­յին բե­մա­գի­րը։ Մոսկ­վան Բաք­վին նվի­րեց մի քա­նի կարևոր նյուանս­ներ, ո­րոնք հան­գեց­րին հաղ­թա­նա­կի։ Ռու­սաս­տա­նը կա­րող էր ամ­բող­ջու­թյամբ մեր­ժել Ան­կա­րա­յի միջ­նոր­դու­թյու­նը, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, գնաց դրան։ Այն­պես որ, Բաք­վում պետք է ե­րախ­տա­պարտ լի­նեն ի­րենց ստա­ցա­ծի հա­մար և շատ զգույշ վե­րա­բեր­վեն ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հար­ցին, ըն­դգ­ծել է փոր­ձա­գե­տը։