Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ՝ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Սոչիում։ Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կընթանան Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տիրող իավիճակի շուրջ։ Սոչիի հանդիպումը տեղի կունենա նաև «հացահատիկային միջանցքի» ծրագրի և Ստամբուլում համակարգող կենտրոնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին։ Այդ առնչությամբ ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։ Նա հարկ է համարել իրազեկել, որ հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը կապված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորության հետ։ Այդ պայմանավորվածությունը երաշխիքներ չի տալիս, որ Մոսկվան ու Կիևը կվերսկսեն բանակցությունները։ Եվս մեկ հանգամանք. Ռուսաստանի համար պարզ է, որ Արևմուտքը փորձելու է հնարավորինս չեզոքացնել Աստանայի ձևաչափի շրջանակներում վերջերս Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում թուրք-ադրբեջանական տանդեմն իր նկրտումների մասին խոսում է բացահայտորեն՝ ի ցույց դնելով իր ռազմավարական նպատակները։ Օգոստոսի 2-ին Մևլութ Չավուշօղլուն Ուզբեկստանի մայրաքաղաքում հայտարարեց, որ «Թուրքիան ապահովելու է անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման ու զարգացման համար»։ Տաշքենդում տեղի էր ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների համաժողով։ Ըստ Չավուշօղլուի` նոր կապուղիները, որոնց գործարկումն օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը։ Իսկ օգոստոսի 1-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմեց ռազմական սադրանքի՝ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Դրանք կասեցվել են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուժերով։ Տեղեկացնելով սրա մասին՝ ԱՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ հայկական կողմը մարդկային և դիրքային կորուստներ չունի։ Ստեղծված իրադրության մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնեցին, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը բավարար էր, կյանքին վտանգ չէր սպառնում։ Օգոստոսի 2-ին Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացրեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին։ Մոսկվան իրավիճակի ապակայունացման նախաձեռնողներին հասկացրեց, որ 2020թ. պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն պետք է պահպանվի։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման առանձին գործնական ասպեկտներ։ Նույն օրը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն իրազեկեց, որ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, կայուն լարվածությունը պահպանվել է։ Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ, զոհվել է երկու պայմանագրային զինծառայող, 19-ը ստացել է տարբեր աստիճանի վիրավորում։ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում նաև նշվել է, որ խաղաղապահ զորակազմի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Այդ օրը հայտարարությամբ հանդես եկավ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը՝ կոչ անելով միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին ու նաև ձեռնարկել համապատասխան քայլեր։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց «Արմենպրես»-ին՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի միջև երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Նրա խոսքով՝ 2020թ. եռակողմ հայտարարությունում սահմանված է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի ՀՀ-ի հետ ԼՂ-ի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը։ Այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի։ Շփման գծում ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ռազմական շանտաժի ճանապարհով փորձում է շարունակել արցախյան տարածքների օկուպացիան, ինչպես նաև իրացնել իր քաղաքական նկրտումները տարածաշրջանում, որոնք ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ