Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ Բաբայանը՝ ստեղծված իրավիճակում միջազգային արձագանքի և խաղաղապահների դերակատարության մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ միջազգային կառույցների կողմից իրավիճակը կայունացնելու, խաղաղ կերպով հակամարտությունը կարգավորելու ցանկացած հայտարարություն, մոտեցում, հորդոր, ողջունելի է համարում, սակայն դրա հետ մեկտեղ, ըստ նրա՝ հատկապես ճգնաժամային վիճակներում, չափազանց կարևոր է, որպեսզի դրանք հասցեական լինեն։

-Իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի միջազգային հանրությունը միշտ ցուցաբերի հետաքրքրություն մեր տարածաշրջանի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ։ Ի վերջո, այս հակամարտությունը վաղուց միջազգայնացվել է,-ասաց Դ. Բաբայանը՝ մեկնաբանելով Արցախում վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարությունները, որոնցով նրանք որոշ դեպքերում հավասարության նշան դնելով կողմերի միջև, մտահոգություն են հայտնում, կոչ են անում չսրել կամ լիցքաթափել լարվածությունը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրավիճակի լիցքաթափմանը միտված միջազգային հայտարարություն-հորդորների հասցեականության առումով, սակայն, լուրջ խնդիրներ կան. ընդհանուր իրավիճակի կայունության, կարևորության, խաղաղության մասին բոլորն են խոսում, բայց հասցեական՝ ոչ բոլորը։

-Սա խնդիր է, որովհետև չի կարելի հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի նկատմամբ, ինչը նույնն է, որ հանցագործը հարձակվի քաղաքացու վրա, դանակահարի, իսկ իրավապահ մարմինը երկու կողմին էլ կոչ անի չսրել հարաբերությունները։ Նման բանաձևը ոչ միայն չի աշխատում, այլև խրախուսում է ագրեսորին, որովհետև նա տեսնում է, որ չկա հասեցական որևէ հորդոր, առավել ևս չկան համապատասխան պատժամիջոցներ, ուստի շարունակում է իր քաղաքականությունը։ Հետևաբար մենք ակնկալում ենք հասցեական մոտեցում։ Հակառակ դեպքում՝ ավելի լավ է նման հայտարարություններ, առհասարակ, չհնչեն,-ասել է ԱՀ արտգործնախարարը՝ ընդգծելով, որ հավասարության նշան դնելն անընդունելի է, քանի որ այն սխալ է քաղաքական և առավել ևս բարոյական տեսանկյունից։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերակատարությանը, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ստեղծված պայմաններում ամենակարևորը իրավիճակը ճիշտ գնահատելն է և շահարկումներից հեռու մնալը։ -Եթե Խաղաղապահ առաքելությունն այստեղ չլինի, չի լինելու Արցախը։ Սա միանշանակ է, թող որևէ մեկը կասկած չունենա։ Հետևաբար, անհիմն քարկոծել ռուս խաղաղապահների առաքելությանը, նշանակում է քարկոծել Արցախը։ Սա իմ մոտեցումն է՝ որպես գիտնականի և հասարակ քաղաքացու։ Մենք, ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք մի երկրի հետ, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է։ Պետք է հասկանալ, որ մեր տարածաշրջանն այնպիսինն է, որտեղ շատ մեծ աշխարհաքաղաքական պայքար է ընթանում։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր վիրավոր երկիրը դառնա այդ պայքարի կիզակետ կամ մանրադրամ։ Եթե այդպես դառնա, չի լինելու Արցախը, իսկ եթե չլինի Արցախը, չի լինելու հայոց պետականությունը։ Պետք է հասկանանք, որ բախտորոշ պահ է,-ասաց արգործնախարարը:

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում չպետք է իլյուզիաներով տառապել։ Դրանից պատվով դուրս գալու և արժանապատիվ խաղաղություն ունենալու ելքը սկզբունքայնությունն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը, չհուսահատվելը։

-Պետք է լինենք համախմբված և հասկանանք, որ հիմնական թշնամին մեր ներսում է՝ անհայրենասիրություն, եսասիրություն, նյութապաշտություն, ինչպես նաև ուրիշի շահերի սպասարկումը։ Եթե կարողանանք հաղթահարել այդ բոլորը, ապա արտաքին դաշտում ամեն ինչ բնականոն է լինելու,- հավելեց Դ. Բաբայանը:

Նրա հաղորդմամբ՝ վերջին օրերին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված լարված իրավիճակի կայունացման միտումներ կան, ինչը, սակայն, ամենօրյա աշխատանք է պահանջում։

-Պետք է ճիշտ պատկերացնել իրավիճակը, արժևորել հարաբերությունները եղբայրական երկրների հետ, հասկանալ, որ այստեղ տարբեր գերտերությունների պայքար է,-շեշտել է նախարարը։

Աննա Ալեքսանյան