Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան հա­մա­գու­մա­րը կոչ է ա­նում ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 76-րդ նս­տաշր­ջա­նի նա­խա­գահ, Մալ­դիվ­նե­րի ներ­կա­յիս ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Աբ­դու­լա Շա­հի­դին հրա­պա­րա­կել հան­րա­յին բա­ցատ­րու­թյուն և հեր­քում՝ Երևա­նի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հու­շա­հա­մա­լիր (Ծի­ծեռ­նա­կա­բերդ) և թան­գա­րան-ինս­տի­տուտ հու­լի­սի 27-ին իր կա­տա­րած այ­ցե­լու­թյան մա­սին Twitter-ում իր բնօ­րի­նակ հայ­տա­րա­րու­թյու­նը ջն­ջե­լու մա­սին և հաս­տա­տել իր հանձ­նա­ռու­թյու­նը՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու և դրա ժխ­տու­մը դա­տա­պար­տե­լու վե­րա­բե­րյալ։

Ի պա­տաս­խան, կոնգ­րե­սա­կան Ֆրենկ Փա­լոն կրտ­սե­րը (Դե­մոկ­րատ, Նյու Ջեր­սի) հայ­տա­րա­րեց, որ ՙՄԱԿ-ը չպետք է մեղ­սա­կից լի­նի Թուր­քիա­յի կող­մից պատ­մու­թյան մերժ­մա­նը։ ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի նա­խա­գահ Աբ­դու­լա Շա­հի­դը սխալ­վեց, որ ջն­ջեց իր թվի­թը և անձ­նա­տուր ե­ղավ Թուր­քիա­յի ճնշ­մա­նը՚։
Մինչ օրս 31 եր­կր­ներ և տաս­նյակ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ճա­նա­չել են 1915-1923թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված հայ ժո­ղովր­դի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ո­րը հան­գեց­րեց 1,5 մի­լիոն հա­յե­րի կո­տո­րա­ծի և զր­կեց մի ժո­ղովր­դի իր ե­րեք հա­զա­րա­մյա Արևմտյան Հա­յաս­տա­նի հայ­րե­նի հո­ղե­րի նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քից։ ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեան, 1948թ. դեկ­տեմ­բե­րին ըն­դու­նե­լով Ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյու­նը կան­խար­գե­լե­լու և պատ­ժե­լու մա­սին կոն­վեն­ցիան («Ցե­ղաս­պա­նու­թյան կոն­վեն­ցիա»), օ­րեն­քով սահ­մա­նեց ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյու­նը՝ հաշ­վի առ­նե­լով մի­ջազ­գա­յին մար­դու ի­րա­վունք­նե­րի փաս­տա­բան Ռա­ֆա­յել Լեմ­կի­նի բազ­մա­թիվ գա­ղա­փար­նե­րը, ով ստեղ­ծեց ցե­ղաս­պա­նու­թյուն եզ­րույ­թը 1944թ. և վկա­յա­կո­չեց 1915թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ որ­պես ցե­ղաս­պա­նու­թյան գոր­ծո­ղու­թյան ա­ռաջ­նա­յին օ­րի­նակ։
ՙՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի նա­խա­գա­հի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մատ­նան­շում են ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը, որն ա­տե­լու­թյան խոս­քի վատ­թա­րա­գույն ձևն է։ 1998թ. Ցե­ղաս­պա­նու­թյան կոն­վեն­ցիա­յի 50-ա­մյա­կի պատ­վին ա­վե­լի քան 150 նշա­նա­վոր գիտ­նա­կան­ներ և գրող­ներ հան­դես ե­կան հայ­տա­րա­րու­թյամբ՝ ո­գե­կո­չե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը և դա­տա­պար­տե­լու թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից մարդ­կու­թյան դեմ այս հան­ցա­գոր­ծու­թյան ժխ­տու­մը։ Հայ­տա­րա­րու­թյան մեջ գիտ­նա­կան­ներն ըն­դգ­ծե­ցին, որ ՙցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը ձգ­տում է վե­րա­փո­խել պատ­մու­թյու­նը՝ զո­հե­րին սա­տա­նա­յաց­նե­լու և հան­ցա­գործ­նե­րին ար­դա­րաց­նե­լու հա­մար։ Ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը ցե­ղաս­պա­նու­թյան վեր­ջին փուլն է։ Դա այն է, ինչն Է­լի Վի­զե­լը ան­վա­նել է ՙկրկ­նա­կի սպա­նու­թյուն՚։ Ժխ­տու­մը սպա­նում է վե­րապ­րած­նե­րի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և ձգ­տում է ոչն­չաց­նել հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հի­շո­ղու­թյու­նը։
ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի նա­խա­գահ Շա­հի­դի ա­րար­քը խա­թա­րում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան վս­տա­հու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ՄԱԿ-ի Ցե­ղաս­պա­նու­թյան կոն­վեն­ցիա­յի տա­ռի և ո­գու պահ­պան­ման նկատ­մամբ՚,-ըն­դգ­ծել է Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան հա­մա­գու­մա­րը։

Armenian Assembly of America