[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնական այցով գտնվելով Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հայտարարել էր, որ Թուրքիա-Հայաստան երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող քայլերն Ադրբեջանի հետ են համակարգվում։ «Թող ոչ ոք չկարծի, թե Ադրբեջանից անկախ կարող ենք գործել։ Մեկ ազգ, երկու պետություն ենք»,- ասել է նա։ Վերջերս էլ Չավուշօղլուն Անկարայում անցկացված դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։

Նրա խոս­քով՝ Երևա­նի հետ ծա­վալ­վող գոր­ծըն­թա­ցում ի­րենք Ադր­բե­ջա­նի հետ քայ­լե­րը հա­մա­կար­գե­լով են գոր­ծում, քա­նի որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­րից ան­ջատ հնա­րա­վոր չէ ա­ռաջ շարժ­վել։ Այդ գոր­ծըն­թա­ցում Թուր­քիան ու Ադր­բե­ջանն ան­կեղծ են, հա­վե­լել է արտ­գործ­նա­խա­րա­րը՝ կոչ ա­նե­լով հայ­կա­կան կող­մին «լի­նել ա­վե­լի վճ­ռա­կան, մի քիչ ա­վե­լի խի­զախ, հրա­ժար­վել ձգձ­գե­լու-շե­ղե­լու մար­տա­վա­րու­թյու­նից»։
Պաշ­տո­նա­կան Ան­կա­րան, ան­կաս­կած, Երևա­նի հետ երկ­խո­սու­թյու­նը վա­րում է բա­ցա­ռա­պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի շա­հե­րից ել­նե­լով։ Օ­րերս Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան մի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա, մեկ­նա­բա­նե­լով թուրք-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը, նշել է, որ ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը հե­ռու է ցան­կա­լիից, անհ­րա­ժեշտ է ջան­քեր գոր­ծադ­րել, որ­պես­զի այն վե­րած­վի ցան­կա­լիի, իսկ դա նշա­նա­կում է, որ եր­կու եր­կր­նե­րի հան­րու­թյուն­նե­րի շր­ջա­նում չպետք է չա­փա­զանց մեծ ակն­կա­լիք­ներ ձևա­վո­րել ու հիաս­թա­փեց­նել նրանց։ Պաշ­տո­նյան, մաս­նա­վո­րա­պես, մատ­նա­ցույց է ա­րել օ­դա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ի­րա­կա­նաց­ման խն­դի­րը, ո­րը պա­հան­ջում է տեխ­նի­կա­կան բնույ­թի բազ­մա­թիվ դե­տալ­նե­րի քն­նար­կում։ Առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լի հետ կապ­ված՝ շեշ­տել է, որ տա­րե­կան շուրջ 230 մլն դո­լա­րի առևտուրն ի­րա­կա­նաց­վում է Վրաս­տա­նի 15 հա­զար բեռ­նա­տար­նե­րի մի­ջո­ցով։ Թուրք դի­վա­նա­գե­տի կար­ծի­քով՝ առևտրի ու­ղիղ ի­րա­կա­նա­ցու­մը դրա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան կյան­քի վրա։ Ու­րեմն, դրա­նից հետևում է, որ «Հա­յաս­տա­նը պետք է ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շում որ­դեգ­րի»։ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն ար­ծար­ծել է նաև «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման՝ ա­սե­լով, որ այն կա­րող է նոր այ­լընտ­րանք­ներ ստեղ­ծել տա­րա­ծաշր­ջա­նում կա­պու­ղի­նե­րի տե­սան­կյու­նից, ո­րի հա­ջող ար­դյուն­քի դեպ­քում Թուր­քիան կզ­գա դրա դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը։
Թուր­քիա­յի ԱԳՆ-ում տն­տե­սա­կան հար­ցե­րը կա­պում են քա­ղա­քա­կա­նի հետ՝ հըն­թացս հայ­կա­կան կող­մից պա­հան­ջե­լով «կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շում»։ Նրա կող­մից չի շր­ջանց­վել նաև կար­գա­վոր­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան աս­պեկ­տը. Թուր­քիա-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ, նրա խոս­քով, Եվ­րո­պա­յում մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա։ Եզ­րա­կա­ցու­թյունն ա­ռա­վել ու­շագ­րավ է՝ Թուր­քիա-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը շատ ա­վե­լին է, քան Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման նկատ­մամբ։ Թուրք դի­վա­նա­գետն ար­տա­հայ­տել է իր երկ­րի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին առ­նչ­վող մի շարք հար­ցե­րի վե­րա­բե­րյալ։ Նրա դի­տար­կում­նե­րում հս­տակ երևում է, որ թուր­քա­կան կող­մը խո­սում է նա­խա­պայ­ման­նե­րի լեզ­վով, այ­սինքն՝ ա­ռաջ է քա­շում պա­հանջ­ներ, ո­րոնք պետք է ի­րա­կա­նաց­վեն հայ­կա­կան կող­մից։ Ան­կա­րա­յից նաև ակ­նար­կում են, որ ա­ռաջ­նա­յի­նը Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րումն է, ո­րից բխե­լու է Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը, ա­սել է թե՝ Ադր­բե­ջա­նին ա­ջակ­ցողն ու ուղ­ղոր­դո­ղը Թուր­քիան է, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նում վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ ստի­պում է մյուս դե­րա­կա­տար­նե­րին հաշ­վի նս­տել իր հետ։ Ինչ վե­րա­բե­րում է տն­տե­սա­կան ո­լոր­տին, ա­պա հարկ է նկա­տի ու­նե­նալ, որ տն­տե­սա­կան զար­գաց­ման ցածր մա­կար­դակ ու­նե­ցող Հա­յաս­տա­նը մեծ հաշ­վով ոչ թե շա­հե­լու է, այլ ա­վե­լի շատ կորց­նե­լու է։ Տն­տե­սա­գետ­նե­րը կա­րող են հիմ­նա­վո­րել այս մտա­վա­խու­թյու­նը։ Ի վեր­ջո, ստաց­վում է, որ Թուր­քիան բա­նակ­ցու­թյուն­նե­րում ի­րեն դրսևո­րում է որ­պես թե­լադ­րող կողմ՝ ա­ռանց­քա­յին հա­մա­րե­լով թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի շա­հե­րը, նպա­տակ ու­նե­նա­լով հայ­կա­կան կող­մից կոր­զել հնա­րա­վո­րինս շատ զի­ջում­ներ։
Նման հռե­տո­րա­բա­նու­թյան ֆո­նին թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ջան­քեր գոր­ծադ­րել երկ­րի տն­տե­սու­թյու­նը ճգ­նա­ժա­մից հա­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Օ­րերս «Ermenihaber»-ը տե­ղե­կաց­րեց, որ Թուր­քիան բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում սաուդ­ցի­նե­րի հետ 20 մի­լիարդ դո­լա­րի ֆի­նան­սա­վոր­ման հա­մար։ Աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ Թուր­քիա­յի ար­ժու­թա­յին պա­հեստ­ներն ու­ժե­ղաց­նե­լու նպա­տա­կով Ան­կա­րա­յի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի միջև բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­ցել հի­շյալ գու­մա­րի ներ­հոս­քի շուրջ։ Այս տե­ղե­կու­թյու­նը բրի­տա­նա­կան պար­բե­րա­կան­նե­րից մե­կին հայտ­նել է Թուր­քիա­յի Գան­ձա­պե­տա­րա­նի և ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ինչ-որ պաշ­տո­նյա, ո­րի ա­նու­նը չի նշ­վում։ Նույն աղ­բյու­րը նշել է նաև, որ նման գու­մա­րա­յին ներ­հոսք Ան­կա­րան ակն­կա­լում է Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րից ու Քա­թա­րից։ Իսկ Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յին 7 մի­լիարդ դո­լա­րի ֆի­նան­սա­կան փո­խան­ցում է կա­տա­րել։ Աղ­բյու­րի մեկ­նա­բան­մամբ՝ խո­րա­ցող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի ֆո­նին թուր­քա­կան ազ­գա­յին ար­ժույ­թը՝ լի­րան, մո­տե­նում է ար­ժեզ­րկ­ման ռե­կոր­դի սահ­ման­նե­րին, և գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը ստիպ­ված է ա­պա­վի­նել այլ եր­կր­նե­րի օգ­նու­թյա­նը՝ կի­րա­ռե­լով իր տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ողջ գոր­ծի­քա­կազ­մը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ